Լուի վան Գալ (հոլ.՝ Aloysius Paulus Maria (Louis) van Gaal, ՄՀԱ։ [luˈwi vɑŋˈɣaːl], օգոստոսի 8, 1951(1951-08-08), Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի հայտնի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։

Լուի վան Գալ
հոլ.՝ Louis van Gaal
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալոիսուս Պաուլուս Մարիա վան Գալ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1951 (72 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 183 սմ
Դիրք Կիսապաշտպան, Մարզիչ
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Դե Մար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972-1973 թթ
1973-1977 թթ.
1977-1978 թթ
1978-1986 թթ.
1986-1987 թթ.
Նիդերլանդներ Այաքս
Նիդերլանդներ Անդվերպեն
Նիդերլանդներ Տելսթար
Նիդերլանդներ Սպարտա Ռոտերդամ
Նիդերլանդներ ԱԶ Ալկմար
0 (0)
43 (7)
25 (1)
248 (26)
17 (0)
Մարզչական կարիերա
1991-1997
1997–2000
2000–2002
2002–2003
2005–2009
2009–2011
2012-2014
2014-
Նիդերլանդներ Այաքս
Իսպանիա Բարսելոնա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Իսպանիա Բարսելոնա
Նիդերլանդներ ԱԶ Ալկմար
Գերմանիա Բավարիա Մյունխեն
Նիդերլանդներ Նիդերլանդներ
ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

«Այաքս» խմբագրել

1968 թվականին Լուի Վան Գալը վերադառնում է «Այաքս» որպես մարզչի օգնական։ 1991 թվականին Լուին դառնում է ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Լեո Բենհակերին։ Նոր մարզչի գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում «Այաքսը» հաղթում է ՈւԵՖԱ-ի գավաթի առաջնությունում՝ երկու հանդիպումների միավորների գումարով առաջ անցնելով իտալական «Տորինո» ակումբից։ Եզրափակիչ երկու խաղերն ավարտվել են ոչ-ոքի, սակայն հակառակորդի դաշտում ավելի շատ գոլեր խփած լինելու շնորհիվ գավաթին արժանանում է «Այաքսը»։ Հաջորդ մրցաշրջանում Վան Գալի ակումբը հաղթում է Նիդեռլանդների գավաթի առաջնությունում, որտեղ չէր կարողացել հաղթել 1987 թվականից ի վեր։ 1993/1994 մրցաշրջանում «Այաքսը» վերադարձնում է չեմպիոնական տիտղոսը, որ կորցրել էր 1991 թվականին։ Հաջորդ մրցաշրջանում Վան Գալն ավելի մեծ հաջողության հասավ. նրա թիմը կրկրին դարձավ չեմպիոն, ինչպես նաև հաղթեց Չեմպիոների լիգայում՝ եզրափակչում հաղթելով ներկա չեմպիոն «Միլանին»։ Եզրափակիչ խաղում միակ գոլը խփեց Պատրիկ Կլյուվերտը։ Դրանից բացի «Այաքսը» հաղթեց Միջմայրցամաքային գավաթի առաջնությունում (11 մետրանոց հարվածների շնորհիվ «Գրեմիո» ակումբին) և ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը։ Մեկ տարի անց ակումբը մոտ էր կրկնելու այդ հաջողությունը. «Այաքսը» երրորդ անգամ դարձավ Նիդեռլանդների չեմպիոմ, ինչպես նաև հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այս անգամ 11 մետրանոց հարվածներով զիջեց «Յուվենտուսին»։ Մյուս տարի «Այաքսը» չկարողացավ նվաճել ոչ մի տիտղոս, և Վան Գալը հրաժարվեց մարզչի պաշտոնից։

Բարսելոնա խմբագրել

1997 թվականին Վան Գալը գլխավորեց «Բարսելոնան»՝ փոխարինելով Բոբբի Ռոբսոնին։ Իսպանիայում հոլանդացու վաստակած առաջին մրցանակը եղել է ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը, որ «Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ պարտության մատնելով Դորմունդի «Բորուսիային»։ Առաջին իսկ մրցաշրջանում «Բարսելոնան» կատարեց ոսկե դուբլ, սակայն Չեմպիոնների լիգայում կատալոնացիները հանդես եկան ծայրահեղ անհաջողությամբ և չկարողացան դուրս գալ փլեյ-օֆ՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը։ Հաջորդ տարին «Բարսելոնան» կրկին դարձավ չեմպիոն, բայց Չեմպիոնների լիգայում նորից անհաջողություն կրեց. Իսպանական ակումբն այս անգամ ևս չկարողացավ դուրս գալ փլեյ օֆ։ Իսպանիայում աշխատող Լուի վան Գալը պարբերաբար քննադատության էր ենթարկվում մամուլի ու ակումբի երկրպագուների կողմից։ Մարզիչն ասել է, թե ինքը չի կարողացել իր ֆուտբոլային փիլիսոփայությունը ցույց տալ «Բարսելոնայում», քանի որ որոշ խաղացողներ չեն ցանկացել ենթարկվել իրեն։ Օրինակ՝ Լուի վան Գալը կարծում էր, որ Ռիվալդոն պիտի խաղա հարձակման ձախ թևում, սակայն Ռիվալդոն ուզում էր խաղալ կենտրոնում։ Այն բանից հետո, երբ 2000 թվականին չեմպիոնի տիտղոսը անցավ «Դեպորտիվոյին», Լուի վան Գալը հեռացավ «Բարսելոնայից»՝ ասելով հայտնի խոսքերը. «Մամուլում աշխատող ընկերներ։ Ես հեռանում եմ։ Շնորհավորում եմ»։ 2002 թվականին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Գասպարտը Լուի վան Գալին հրավիրեց կրկին գլխավորելու ակումբը, սակայն կապտանռնագույների՝ 12-րդ տեղում հայտնվելուց հետո՝ 2003 թվականի հունվարին, Վան Գալը հրաժարվեց մարզչի պաշտոնից։