«Ոսկե հեթ տրիկ» կամ «Թրեբլ» (անգլ.՝ Treble), ֆուտբոլային տերմին, որը բնորոշում է ակումբի կամ հավաքականի հաղթանակը 3 մրցաշարերում։ Որպես կանոն, ակումբները «ոսկե հեթ տրիկ» ձևակերպում են հաղթելով ազգային առաջնությունը, երկրի գավաթը (կամ Լիգայի գավաթը[1]) և մայրցամաքային առաջնությունը (առավել հեղինակավոր է մայրցամաքի գլխավոր առաջնությունում հաղթելը)։ Այն առաջնության հաղթանակները, որոնք 2 խաղից են, չեն հաշվվում, ինչպես՝ երկրի և/կամ մայրցամաքի սուպերգավաթի[2][3]։ Այդ «ոսկե հեթ տրիկը» ֆուտբոլում համարվում է ամենահեղինակավորը։ Եթե ակումբը հաղթել է երկրի առաջնությունը և 2 գավաթային առաջնություններ, ապա դա որակվում է որպես «տնային թրեբլ»[4]։

Ակումբների հայտնի «ոսկե հեթ տրիկներ» խմբագրել

Եվրոպա խմբագրել

Մի շարք եվրոպական ակումբներ հաղթել են «ոսկե հեթ տրիկ» ամենահեղինակավոր քննարկմամբ. հաղթանակ ազգային առաջնությունում, ազգային Գավաթում և Եվրոպայի գլխավոր մայրցամաքային մրցաշարում՝ Եվրոպական չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների Լիգայում։ 2015 թվականին իսպանական «Բարսելոնան» դարձավ աշխարհում առաջին ակումբը, որը «ոսկե հեթ տրիկ» հաղթել է 2-րդ անգամ։

Հարավային Ամերիկա խմբագրել

1962 թվականին «Սանթոսը» հաղթեց բոլոր այն առաջնությունները, որոնցում մասնակցել էր. Սան Պաուլու նահանգի առաջնությունը, Բրազիլիայի գավաթը, որը ավելի ուշ հավասարեցվեց Բրազիլիայի առաջնության տիտղոսի կարգավիճակին, Լիբերտադորեսի գավաթը և Միջմայրցամաքային գավաթը։ Միակ տիտղոսը, որն այդ տարի «Սանտոսը» չնվաճեց, Ռիո Սան Պաուլու առաջնությունն էր, բայց թիմը հանդես չի եկել դրանում։ Բացի այդ, «Սանտոսի» շատ խաղացողներ 1962 թվականին Բրազիլիայի հավաքականի հետ 2-րդ անգամ անընդմեջ հաղթեցին աշխարհի առաջնությունը։ 2011 թվականին «Ունիվերսիդադ դե Չիլին» հաղթեց սեփական «չիլիական թրեբլը». «Բվերը» հաղթեցին Չիլիի 2 առաջնությունները (Ապերտուրան և Կլաուսուրան), ինչպես նաև նվաճեցին նշանակությամբ 2-րդ մայրցամաքային առաջնությունը՝ Հարավամերիկյան գավաթ (Լիբերտադորեսի գավաթին թիմը չի մասնակցել)։

Հավաքականների ոսկե հեթ տրիկներ խմբագրել

Ֆուտբոլային առաջնությունները ազգային հավաքականների համար ունեն իրենց առանձնահատկությունը։ Նախ, մեկ մրցաշարային շրջանը, որպես կանոն, երկար է (մեծ մասամբ 4 տարի)։ 2-րդը, հանդիսատեսների հետաքրքրությունը մեծացնելու համար տարբեր առաջնությունները, որպես կանոն, իրենց մեջ բաժանված են տարիներով և չեն անցակցվում միաժամանակ։ Դրան համապատասխան՝ հավաքականները հազվադեպ են մասնակցում միանգամից մի քանի առաջնությունների։ Այդ պատճառով հավաքականների թրեմբլները ֆիքսվում են ո՛չ թե մի առանձին տարում, այլ որոշակի ժամանակահատվածում՝ որի ժամանակ անցկացվում են տարբեր մակարդակի առաջնությունները։

Յուրահատուկ հեթ տրիկ է ձևակերպել Ուրուգվայի հավաքականը, որը 1920-ական թվականներին փաստացի հաղթել է 3 աշխարհի առաջնություններ անընդմեջ՝ 1924 և 1928 թվականների օլիմպիական խաղերը, ֆուտբոլային առաջնություններ, որոնք ՖԻՖԱ-ն պաշտոնապես ճանաչել է որպես աշխարհի առաջնություններ սիրողականների շրջանում, ինչպես նաև առաջին անգամ պատմության մեջ՝ Աշխարհի 1930 թվականի գավաթը։

Իտալիայի հավաքականը հաղթել է 1934 և 1938 թվականների Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները, ինչպես նաև 1936 թվականի Օլիմպիական ֆուտբոլային առաջնությունը։

Արգենտինացիները հաղթել են Ամերիկայի 3 գավաթ անընդմեջ՝ 1945, 1946 և 1947 թվականներին։

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Ասիայի 3 գավաթ անընդմեջ՝ 1968, 1972 և 1976 թվականներին։

Յուրօրինակ «գերմանական թրեբլ» ձևակերպվեց 70-ականներին. ԳԴՀ-ի հավաքականը հաղթեց Եվրոպայի 1972 և աշխարհի 1974 թվականների առաջնությունները, իսկ ԳԺՀ-ի հավաքականը հաղթեց 1976 թվականի օլիմպիադայում։

Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Հյուսիսային Ամերիկայի 3 առաջնություն անընդմեջ՝ 1993, 1996 և 1998 թվականներին։

Ֆրանսիայի հավաքականը հաղթել է աշխարհի 1998 թվականի առաջնությունում, Եվրոպայի 2000 թվականի առաջնությունում, 2001 և 2003 թվականների կոնֆեդերացիաների գավաթում։

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է աշխարհի 2002 թվականի առաջնությունում, 2004 թվականի Ամերիկայի գավաթում և 2005 թվականի կոնֆեդերացիաների գավաթում։

Կամերունը հաղթել է 2000 թվականի օլիմպիադայում և Աֆրիկայի 2000 և 2002 թվականների գավաթը։

Եգիպտացիները նվաճել են Աֆրիկայի 3 գավաթ անընդմեջ՝ 2006, 2008 և 2010 թվականներին։

Իսպանացիները հաղթել են Եվրո 2008-ում, ԱԱ 2010-ում և Եվրո 2012-ում։

Բրազիլացիները հաղթել են Կոնֆեդերացիաների 3 գավաթ անընդմեջ՝ 2005, 2009 և 2013 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. которые обычно считаются несколько менее престижными
  2. Raja aiming high once more Արխիվացված 2008-09-25 Wayback Machine. ФИФА (2008-06-04). Retrieved on 2009-03-28.
  3. Top ten successful seasons. Sky Sports (2009-03-24). Retrieved on 2009-03-28.
  4. Ralston, Gary (2008-09-26). Domestic treble for Rangers will make up for failure in Europe, says Pedro Mendes. Daily Record. проверено 28.03.2009.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Леонид Волотко (3 июня 2013 года). «Хет-трик с золотым отливом». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.