Սանդրո Ռամիրես

իսպանացի ֆուտբոլիստ

Սանդրո Ռամիրես Կաստիլյո կամ Սանդրո (իսպ.` Sandro Ramírez Castillo, հուլիսի 9, 1995, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հարձակվող[1]։

Սանդրո Ռամիրես
իսպ.՝ Sandro Ramírez
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 71կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-ներկա Իսպանիա Բարսելոնա 16 (2)
Ազգային հավաքական
2014-ներկա Իսպանիա Իսպանիայի Մ21 հավաքական 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 8, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 12, 2014

Կարիերան սկսել է իսպանակն Լաս Պալմաս ֆուտբոլային ակումբում։ 2014 թվականին տեղափոխվել է Բարսելոնա[2] և 2013-2015 թվականներին խաղացել է Բարսելոնա Բ-ում։ և միայն այս տարի միացել է Բարսելոնայի հիմնական թիմին։ Խաղացել է Իսպանիայի մինչև` 16, 17, 18, 19, 20 տարիքայինների հավաքականում։ Եվ հիմա խաղում է մինչև 21 տարիքայինների հավաքականում։

Ակումբային կարիերա խմբագրել

Սանդրոն սկսել իր կարիերան «Լաս Պալմաս» ակումբում, հետո կարճ ժամանակ անցկացրել է «Էսպանյոլում», իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։ 2013/14 մրցաշրջանը Սանդրոն անցկացրեց հավաքականի երկրորդ՝ «Բարսելոնա Բ»-ի կազմում և խփել է յոթ գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում կայացավ նրա դեբյուտը «Բարսելոնայի» առաջին կազմում։ Դա տեղի ունեցավ հուլիսի 19-ին ընկերական հանդիպման ժամանակ ընդդեմ «Ռեկրեատիվոյի»։ Երիտասարդ իսպանացին դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ադամ Տրաորեին։ Օգոստոսի 9-ին խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ ընդդեմ ֆիննական «ՀՖԱ»-ի[3]։ Օգոստոսի 18-ին խփեց վեցերորդ գոլը «Ժոան Գամպերի գավաթի» խաղերում՝ ընդդեմ մեքսիկական «Լեոնի»[4]։ Օգոստոսի 31-ին Սանդրոն առաջին անգամ խաղաց Լա Լիգայում «Վիլյառեալի» դեմ խաղում (1:0)[5]։ Ֆուտբոլիստը փոխարինեց Պեդրո Ռոդրիգեսին հանդիպման 70-րդ րոպեին և աչքի ընկավ հաղթական գնդակով[6][7][8]։ Սեպտեմբերի 17-ին առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայում կիպրոսյան «ԱՊՕԵԼ»-ի դեմ[9]։ Եվրագավաթներում առաջին գոլը խփել է ամստերդամյան «Այաքսի» դեմ տնային հանդիպման ժամանակ (3:1)[10]։ Իսպանիայի գավաթում առաջին գոլը խփել է դեկտեմբերի 16-ին «Ուեսկայի» դարպասը (8:1)[11]։

2016 թվականի սկզբին Ռամիրեսով հետաքրքրվում էին «Բետիսը»[12], իտալական «Ֆիորենտինան»[13] և անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»[14]։ Բարսելոնայի կազմում նա երկու անգամ հաղթում է մրցաշարը և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։

2016 թվականի ամռանը Սանդրոն տեղափոխվեց «Մալագա»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[15]։ «Օսասունայի» դեմ խաղում առաջին անգամ հանդես է եկել իր նոր թիմում։ «Էյբարի» դեմ խաղում Ռամիրեսը խփեց իր առաջին գոլը «Մալագայի» կազմում[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում 2013 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Խաղային ոճը խմբագրել

Արագընթաց և հզոր հարձակվող է։ Սանդրոն ունի ուժեղ հարվածներ։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2015 թվականի հունիսի 6-ի տվյալներով.

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա Բ 2013/14 31 7 31 7
2014/15 30 8 30 8
Ընդհանուր 61 15 61 15
Բարսելոնա 2014/15 7 2 2 1 3 1 0 0 12 4
Ընդհանուր 7 2 2 1 3 1 0 0 12 4
Կարիերա 68 17 2 1 3 1 0 0 73 19

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպայնիայի չեմպիոն - 2014/2015
  • Իսպանիայի գավաթակիր - 2014/2015
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր - 2014/2015
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր - 2014/2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սանդրո Ռամիրես (ռուսերեն լեզվով)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Բարսելոնա
  3. «ХИК VS. Барселона 0:6» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—09.
  4. «Барселона VS. Леон 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—18.
  5. «Вильярреал VS. Барселона 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—31.
  6. Сандро Рамирес в дебютном матче принес победу «Барселоне» над «Вильярреалом»
  7. «Match Report». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  8. ««Барселона» побеждает «Вильярреал» благодаря Сандро Рамиресу, Обзор матча». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  9. «Барселона VS. АПОЭЛ 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—09—17.
  10. «Барселона VS. Аякс Амстердам 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—10—21.
  11. «Барселона VS. Уэска 8:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—12—16.
  12. ««Бетис» нацелился на нападающего «Барселоны» Сандро» (ռուսերեն). sports.ru. 2016—01—19.
  13. ««Фиорентина» интересуется Сандро Рамиресом и Муниром» (ռուսերեն). sports.ru. 2016—01—03.
  14. «Наставник «Ньюкасла» хочет подписать нападающего «Барселоны»» (ռուսերեն). sports.ru. 2016—01—22.
  15. «Форвард «Барселоны» Сандро Рамирес перешел в «Малагу»» (ռուսերեն). sports.ru. 2016—07—07.
  16. «El Málaga gana al Eibar y elude la crisis» [Málaga win at Eibar and avoid crisis] (Spanish). Deia. 2016 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել