Էլենիո Էռերա

ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ

Էլենիո Էռերա Գավիլան (իսպ.՝ Helenio Herrera Gavilán, ապրիլի 17, 1916(1916-04-17)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - նոյեմբերի 9, 1997(1997-11-09)[2][1], Վենետիկ, Իտալիա[3]), արգենտինական ծագմամբ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք ֆրանսիական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իսպանական Բարսելոնան, Ատլետիկո Մադրիդը, Մալագան, իտալական Ինտերը, Ռոման, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականը։ Համարվում «կատենաչչո» տակտիկական սխեմայի հիմնադիրը, վերջինիս հիմքում ընկած է խաղ, որը հիմնված է ավելի շատ պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Էլենիոն համարվում է ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի մեծագույն մարզիչներից մեկը, ըստ Football Pantheon-ի գրավել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների և ազգերի լավագույն մարզիչների շարքում[4]։

Էլենիո Էռերա
իսպ.՝ Helenio Herrera Gavilán
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1916(1916-04-17)[1]
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 9, 1997(1997-11-09)[2][1] (81 տարեկան)
Մահվան վայր Վենետիկ, Իտալիա[3]
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Մարոկկո Ռոշե Նոյրե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1931-1932 Մարոկկո Ռասինգ Կասաբլանկա ? (?)
1932-1933 Ֆրանսիա ԿԱՍԺ Փարիզ ? (?)
1933-1935 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս ? (?)
1935-1937 Ֆրանսիա Օլիմպիկ Շարլևիլ ? (?)
1937-1939 Ֆրանսիա Ռուբե ? (?)
1940-1942 Ֆրանսիա Ռեդ Սթար Փարիզ ? (?)
1942-1943 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս ? (?)
1943-1944 Ֆրանսիա Պարի Կապիտալ ? (?)
1944-1945 Ֆրանսիա Պուտո ? (?)
Մարզչական կարիերա
1944-1945 Ֆրանսիա Պուտո ԽՄ 
1945-1948 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս
1949 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
1949-1952 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
1952 Իսպանիա Մալագա
1953 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա
1953-1956 Իսպանիա Սևիլյա
1956-1958 Պորտուգալիա Բելենենսիշ
1958-1960 Իսպանիա Բարսելոնա
1960-1968 Իտալիա Ինտեր
1966-1967 Իտալիա Իտալիա
1968-1973 Իտալիա Ռոմա
1973-1974 Իտալիա Ինտեր
1978-1979 Իտալիա Ռիմինի
1979-1981 Իսպանիա Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մանկության տարիներին Էռերան ընտանիքի հետ հաստատվեց Մարոկկոյում, որտեղ և սկսեց իր ֆուտբոլային կարիերան, քիչ անց նա ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և սկսեց հանդես գալ ֆրանսիական ակումբներում։ Էռերան իր մարզչական կարիերան նույնպես սկսեց Ֆրանսիայում, սակայն նրա հիմնական հաջողությունները սկսվել են Իսպանիայում և Իտալիայում, առաջին հերթին Բարսելոնայում և Ինտերում։ Էռերան համարվում է հայտնի և տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչներից մեկը, պաշտպանողական ֆուտբոլի ջատագովը։

Էռերան մահացել է Վենետիկում և հուղարկավորվել է Սան Միկելե կղզում[5]։

Նվաճումներ խմբագրել

Մարզչական խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել