Տիտո Վիլանովա

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆրանսեսկ "Տիտո" Վիլանովա ի Բայո (իսպ.՝ Francesc "Tito" Vilanova i Bayó, 1968, սեպտեմբերի 17, Բելկայրե, Կատալոնիա, Իսպանիա - 2014, ապրիլի 25, Բարսելոն), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 2012 թվականին նշանակվել էր «Բարսելոնա ՖԱ»-ի գլխավոր մարզիչ, որտեղ նախկինում Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։

Տիտո Վիլանովա
իսպ.՝ Tito Vilanova
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1][2]
ԾննդավայրԲելկաիրե, Բաշ Էմպորդա
Մահացել էապրիլի 25, 2014(2014-04-25)[1] (45 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա[3]
ԳերեզմանԻսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
ԱշխատավայրԲարսելոնա ՖԱ և Բարսելոնա ՖԱ
ԵրեխաներAdrià Vilanova?
 Tito Vilanova Վիքիպահեստում

Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել

Ֆուտբոլային կարիերան սկսում է «Բարսելոնայի» երիտասարդական թիմում։ Նրան չի հաջողվում դառնալ թիմի առաջին կազմի խաղացող, որի հետևանքով էլ 1991 թվականին տեղափոխվում է «Ֆիգերես»։ Պրիմերայի ուղեգիր ձեռք բերելու համար Տիտոյի թիմը պետք է պայքարեր «Կադիսի» դեմ, սակայն «Կադիսը» հաղթեց և նվաճեց Պրիմերայի ուղեգիր։

Դրանից հետո Վիլանովան տեղափոխվում է «Սելտա», ապա 1995 թվականին՝ «Բադախոս», որից հետո խաղում է նաև «Մալյորկայում», «Լերիդայում», «Էլչեյում» և «Գրամանետում»։

Մարզչական կարիերա խմբագրել

Երբ 2007 թվականին Խոսեպ Գվարդիոլան նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, Տիտոն դարձավ նրա օգնականը։ 2012 թ. հուլիսի 15-ին նա պաշտոնապես գլխավորեց «Բարսելոնան»։ 2012-2013 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի հաղթող։

2013 թվականի հուլիսի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ թիմի տնօրեն Սանդրո Ռոսելը և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարեցին, որ առողջական խնդիրների պատճառով Տիտոն այլևս չի մարզելու թիմը, իսկ նույն թվականի հուլիսի 23-ին պաշտոնապես հայտարարվեց, որ թիմի գլխավոր մարզիչը Խերարդո Մարտինոն է։

Տիտո Վիլանովան մահացել է քաղցկեղից 2014 թվականի ապրիլի 25-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. FBref.com(բազմ․)
  3. Deutsche Nationalbibliothek Record #1051115507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.