Լամին Յամալ Նասրաուի Էբանա (իսպ.՝ Lamine Yamal Nasraoui Ebana, հուլիսի 13, 2007(2007-07-13)[1], Էսպլուգաս դե Լյոբրեգատ[2]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի աջ հարձակվող։

Լամին Յամալ
կատ.՝ Lamine Yamal
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 2007(2007-07-13)[1] (17 տարեկան)
Ծննդավայր Էսպլուգաս դե Լյոբրեգատ[2]
Հասակ 1,78 մետր[3]
Դիրք եզրային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող

Վաղ տարիներ

խմբագրել

Լամին Յամալը ծնվել է իսպանական Մատարո քաղաքում Մարոկկացու և Հասարակածային Գվինեացու ընտանիքում[5]։ Նա իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է Բարսելոնայում՝ 2014 թվականին համանուն ակումբի ակադեմիային միանալուց հետո[6]։

Ռեկորդներ

խմբագրել
  • Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը․ 16 տարեկան և 57 օրական։
  • Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ առաջնախաղ նշողը․ 16 տարեկան և 57 օրական։
  • Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում․ 16 տարեկան և 62 օրական։
  • Լա Լիգայի պատոմւթյան ամենաերիտասարդ խաղացողը․ 16 տարեկան և 38 օրական։
  • Լա Լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլահարը․ 16 տարեկան և 87 օրական։
  • Էլ-Կլասիկոյի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը․ 16 տարեկան և 107 օրական։

Ակումբային կարիերա

խմբագրել

2023 թվականի ապրիլին Լա Լիգայում Լամինը առաջին անգամ ընդգրկվել է ակումբի հայտացուցակում Մադրիդյան «Ատլետիկոյի» դեմ խաղում, սակայն այդ խաղում դաշտ դուրս չի եկել[7]։ 2023 թվականի ապրիլի 29-ին Լա Լիգայում առաջնախաղն է նշել, փոխարնման դուրս գալով «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[8]։ 15 տարեկան 290 օրական հասակում Յամալը դարձել է Լա Լիգայում Բարսելոնայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[9][10][11]։ 2023 թվականի օգոստոսի 20-ին առաջին անգամ ընդգրկվել է «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Լա Լիգայում՝ «Կադիսի» դեմ խաղում, 16 տարեկան և 38 օրական հասակում ճանաչվել է 21-րդ դարի ամենաերիտասարդ խաղացողը Լա Լիգայում, ով խաղը սկսել է առաջին րոպեներից[12][13]։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, նա գոլային փոխանցում է կատարել «Վիլյառեալի» դեմ խաղում և 16 տարեկան 45 օրական հասակում դարձել է 21-րդ դարում Լա Լիգայի ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը[14][15]։

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Լամին Յամալը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը[16]։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 4-ին, Լամինը 16 տարեկան 83 օրականում ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայում՝ «Պորտուի» դեմ խաղում դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներին[17][18].

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ելույթ է ունեցել Իսպանիայի մինչև 15, մինչև 16, մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Լամին Յամալը իր առաջնախաղը նշել է Իսպանիայի գլխավոր հավաքականի կազմում 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի խաղում Վրաստանի հավաքականի դեմ՝ 16 տարեկան 57 օրականում, նա ճանաչվել է իր թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[19][20]։ Նա նաև խփեց իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում և դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն, ինչպես նաև 21-րդ դարում ազգային հավաքականի ամենաերիտասարդ ռմբարկուն[21]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ 2022/23 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 0 0 3 0
Բարսելոնա 2022/23 1 0 0 0 0 0 0 0 1 0
2023/24 10 1 0 0 3 0 0 0 13 1
Ընդհանուր 11 1 0 0 3 0 0 0 14 1
Ընդհանուր կարիերա 14 1 0 0 3 0 0 0 17 1

Հավաքականի խաղերը և գոլերը

խմբագրել

Ընդհանուր 2 խաղ / 1 գոլ, 2 հաղթանակ։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Բարսելոնա»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.sport.es/es/noticias/barca/secretos-lamine-yamal-86354043
  2. 2,0 2,1 2,2 https://www.lavanguardia.com/deportes/fc-barcelona/20230423/8915449/talento-increiblemente-precoz-lamine-yamal-quien-es-perfil-barca.html
  3. https://www.transfermarkt.com/lamine-yamal/profil/spieler/937958
  4. https://www.laliga.com/en-US/news/lamine-yamal-best-laliga-ea-sports-u23-player-in-august
  5. Corbella, Enrique (2022 թ․ սեպտեմբերի 5). «Lamine Yamal, el niño de 15 años que ya entrena con el Barcelona: descubre al "mini Messi" de La Masía». Marca (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  6. «Lamine Yamal: Record-breaking debut». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  7. «В заявке «Барсы» — 15-летний «мини-Месси»! Такого таланта, как Ямал, не было давно». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Barcelona vs. Real Betis». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  9. «15-летний нападающий дебютировал за «Барселону»». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Teenage sensation Lamine Yamal becomes Barcelona's youngest ever player in La Liga». Daily Mirror (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  11. «15-Year-Old FC Barcelona Prodigy Lamine Yamal Smashes Youngest Appearance Maker Record». Forbes (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  12. «Ямал установил рекорд Ла Лиги, став самым молодым игроком, вышедшим в старте». Чемпионат. 2023 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Barcelona vs. Cadiz». Soccerway (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «Lamine Yamal, a diamond in the making». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Villarreal vs. Barcelona». Soccerway (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  16. ««Барселона» подписала новый контракт с Ямалом, рассчитанный до 2026 года». Чемпионат. 2023 թ․ հոկտեմբերի 2.
  17. «Ламин Ямал стал самым молодым игроком в истории ЛЧ, попавшим в стартовый состав». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 10.
  18. «Lamine Yamal, youngest starter ever in the Champions League». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4.
  19. «16-летний Ламин Ямал стал рекордсменом сборной Испании». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  20. «Грузия — Испания». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  21. «Ямал — самый юный автор гола за сборную за последние 100 лет, и третий — в истории футбола». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.