Դավիդ Վիլյա

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Դավիթ Վիլյաից)

Դավիթ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, դեկտեմբերի 3, 1981(1981-12-03)[2][3], Tiuya / Tuilla, Langreo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։ Հանդես է եկել «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում։ Վիլյան Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 59 գնդակով։ Հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին։ Իր ֆուտբոլային կարիերայում նվաճել է հնարավոր բոլոր գավաթները։ Դարձել է նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Այդ մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու։ Արժանացել է նաև «Don Balon» մրցանակին։

Դավիդ Վիլյա[1]
իսպ.՝ David Villa
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Վիլյա Սանչես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 3, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Լանգրեո, Աստուրիա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրալիա Մելբուրն Սիթի
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003
2003-2005
2005-2010
2010-2013
2013-2014
2014
2014-ներկա
ԻսպանիաՍպորտինգ Խիխոն
ԻսպանիաՌեալ Սարագոսա
ԻսպանիաՎալենսիա
ԻսպանիաԲարսելոնա
ԻսպանիաԱտլետիկո Մադրիդ
  Ավստրալիա Մելբուրն Սիթի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Սիթի
80 (39)
73 (32)
166 (102)
119 (48)
36 (13)
4 (2)
96 (63)
Ազգային հավաքական
2000-2003
2005-2014
ԻսպանիաԻսպանիա Մ-21
ԻսպանիաԻսպանիա
7 (0)
97 (59)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Սպորտինգ Խիխոն» խմբագրել

Դավիթ Վիլյան 1999 թվականին ընդունվել է «Սպորտինգ Խիխոնի» ակադեմիա։ Երիտասարդ հարձակվողը մեկ տարի անց կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր իսպանական ակումբի հետ։ 2000/01 մրցաշրջանում Վիլյան հանդես է եկել «Սպորտինգ Խիխոն Բ»-ում, որը հանդես է եկել Իսպանիայի երրորդ դիվիզինում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել հիմնական թիմում, որը հանդես էր գալիս «Սեգունդայում», և դարձել է 18 գոլի հեղինակ։ Հիմնական կազմում անցկացնելով երկու մրցաշրջան՝ մասնակցել է 65 խաղի և դարձել 25 գոլի հեղինակ[4]։

«Ռեալ Սարագոսա» խմբագրել

2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Իր դեբյուտը Իսպանիայի առաջնությունում նշել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում, որում «Ռեալ Սարագոսան» հաղթել է 1:0 հաշվով։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է «Ռեալ Մուրսիի» դեմ խաղում, որտեղ «Սարագոսան» հաղթել է 3:0 հաշվով։ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Վիլյան ձևակերպել է իր պրոֆեսիոնալ առաջին դուբլը՝ «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում(2:2)[5]։ Իսկ իր առաջին պրոֆեսիոնալ հեթ-տրիկը ձևակերպել է 2004 թվականի ապրիլի 25-ին՝ «Սևիլյայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:4 հաշվով։ 2004 թվականին «Սարագոսան» հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելով «Ռեալ Մադրիդին»՝ դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն։ Երկու մրցաշրջանում Վիլյան դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ մասնակցելով 73 խաղի և դառնալով 32 գոլի հեղինակ[6]։

«Վալենսիա» խմբագրել

2005 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա»։ Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 25 գոլով դարձել է Իսպանիայի երկրորդ լավագույն ռմբարկուն (Սամուել Էտո'Օ-ից հետո)[7]։ Իր անցկացրած հինգ մրցաշրջանում խփելով 107 գոլ՝ դարձել է «Վալենսիայի» պատմության երրորդ լավագույն ռմբարկու։

2008/09 մրցաշրջանում Վիլյան դարձել է 28 գոլի հեղինակ, և «Պիչիչիի» մրցանակի պայքարում զիջել է միայն Դիեգո Ֆորլանին, ով խփել է 32 գնդակ։

 
Վիլյայի ցուցադրումը Կամպ Նուում

«Բարսելոնա» խմբագրել

2010 թվականի մայիսի 19-ին 42 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։ Թիմի հետ պայմանագիր է կնքել մայիսի 22-ին։ Նոր թիմում Վիլյան ստացել է 7 համարի մարզաշապիկը։ Կատալոնական թիմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 21-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է 4:0 հաշվով։ Դավիթը իր առաջին գոլը կատալոնական ակումբի կազմում խփել է օգոստոսի 26-ին՝ Ժուան Գամպերի գավաթի շրջանակներում կայացած «Միլանի» դեմ խաղում (1:1, 3:1)։ Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 14-ին՝ «Պանայտինակոսի» դեմ խաղում։

Դեկտեմբերի 27-ին ըստ USSA-ի Վիլյան ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Նա մասնակցել էր Աշխարհի առաջնության բոլոր խաղերին և դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն։

2011 թվականի հունվարի 8-ին նա խփեց նոր տարվա իր առաջին գոլը՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։ 2011 թվականի մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»[8][9]։

Դավիթը սկսեց նոր մրցաշրջանը «Գվադալահարիի» և «Ամերիկի» թիմերի դեմ ընկերական խաղերում խփած գոլերով։ Օգոստոսի 14-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Վիլյան խփեց իր առաջին պաշտոնական գոլը նոր մրցաշրջանում, իսկ Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով[10][11]։ Երկրորդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 3:2 հաշվով, և տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին[12][13]։ Սեպտեմբերի 13-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը «Չեմպիոնների լիգայում»՝ «Միլանի» դեմ խաղում(2:2)։ Սեպտեմբերի 17-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում և կատարեց գոլային փոխանցում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց իր մրցակցին 8:0 հաշվով։

Դեկտեմբերի 15-ին Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում՝ «Ալ-Սադդի» դեմխաղում Վիլյան ստացավ ծանր վնասվածք[14]։ Բայց առանց Վիլյայի կատալոնյան թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել վիրահատությունը։ Այս վնասվածքի պատճառով Վիլյան բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը և չմասնակցեց Եվրո 2012-ին։

2012 թվականի հուլիսի 31-ին Վիլյան ամբողջովին ապաքինվեց վնասվածքից[15]։ Օգոստոսի 11-ին նա մասնակցեց «Դինամոյի» դեմ խաղին, 75-րդ րոպեին փոխարինելով Սերխիոն Ռոբերտոյին[16]։ Խաղը ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Օգոստոսի 19-ին Վիլյան իր նորամուտը նշեց Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, փոխարինելով Պեդրոյին։ Նա դարձավ գոլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթեց 5:1 հաշվով[17][18]։ Սեպտեմբերի 22-ին Վիլյան 282 օր դադարից հետո առաջին անգամ հայտավորվեց կատալոնական ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց «Գրանադայի» դեմ խաղին[19]։ Նոյեմբերի 28-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում կայացած «Ալավեսի» դեմ խաղում նա խփեց իր կարիերայի 300-րդ գոլը[20]։

 
Վիլյան Ատլետիկոյի կազմում

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

2013 թվականի հուլիսի 8-ին Վիլյան տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»[21]։ Մադրիդյան ակումբը նրա համար վճարել էր 5,1 միլիոն եվրո։ Նոր թիմում նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[22][23]։

Օգոստոսի 18-ին Վիլյան իր դեբյուտը նշել Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլյայի» դեմ խաղում։ Օգոստոսի 21-ին Վիլյան մասնակցել է «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթայի խաղին և դարձել գալի հեղինակ։ Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[24]։ Սեպտեմբերի 1-ին Վիլյան խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 27-ին Վիլյան գրանցե իր առաջին դուբլը մադրիդյան ակումբի կազմում «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների լիագոյւմ մադրիդյան ակումբը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռեալ Մադրիդին»[28]։

«Նյու Յորք Սիթի» խմբագրել

2014 թվականի հունիսի 1-ին իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» հետ։ Նա թիմում սկսեց հանդես գալ 2015 թվականի փետրվարի 1-ից՝ «Դեսիգնատեդ Պլեյերի» դեմ խաղից հետ։ Այդ խաղից 9 օր անց նա խփեց իր առաջին գոլը թիմի կազմում։ ՄԼՍ-ում նա սկսեց հանդես գալ 2015 թվականի մարտի 8-ից՝ «Օրլանդո Սիթիի» հետ խաղից հետո։ Դրանից մեկ շաբաթ անց արդեն նա ամերիկյան ակումբի կազմում անցկացրեց իր տնային առաջին հանդիպումը։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա դարձավ 2015 MLS All-Star Game մրցանակի հաթող։

2018 թվականի ապրիլի 29-ին Վիլյան դուբլի հեղինակ է դարձել «Դալլաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Այդ գոլերը Վիլյայի 400-րդ և 401-րդ գոլերն էին։ Այդպիսով Վիլյան դարձավ ժամանակակից ֆուտբոլի պատմության այն հազվագյուտ ֆուտբոլիստներից մեկը, ով կարողացել է հատել 400 գոլի սահմանը[29]։

«Մելբուրն Սիթի» խմբագրել

2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց ավստրալիական «Մելբուրն Սիթի»։ Թիմի կազմում նա հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով, և իր հանդիպումներն անցկացրել է Ա լիգայում։ Թիմի կազմում նա մասնակցեց 4 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։ Ա լիգայում իր առաջին գոլը Վիլյան խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Նյուքասլ Ջետսի» դեմ կայացած խաղում, երբ նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին։

 
Վիլյան Թաիթիի հավաքականի դեմ խաղում

Միջազգային կարիերա խմբագրել

Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թվականի փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում։ 2006 թվականին մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ։ 2008 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (175 սմ և 69 կգ)։ Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով։ Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա՝ վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին։ Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է։

Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել։ Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը։ Վիլյան Իսպանիաի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ խփել է 59 գոլ։

Անձնական կյանք խմբագրել

2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ[30]։ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սայիդան։ 2009 թվականի օգոստոսի 18-ին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը՝ Օլալյան։ Իսկ 2013 թվականի հունվարի 28-ին ծնվել է նրանց առաջին տղան՝ Լուկան[31][32]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Իր ամենաարագ հեթ-թրիկը - Իսպանիայի առաջնության 34-րդ տուր՝ Վալենսիա-Ատլետիկ (82-87-րդ րոպեների ընթացքում)
  • Վալենսիայի կազմում իր 100-րդ խաղում դարձել է հեթ-թրիկի հեղինակ
  • 2011 թվականի մարտի 25-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նա իր խփած գոլի շնորհիվ ճանաչվեց Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպորտինգ 2000/01 1 0 0 0 - - 0 0 1 0
2001/02 40 19 4 2 - - 0 0 44 21
2002/03 39 20 1 1 - - 0 0 40 21
Արդյունք 80 39 5 3 0 0 0 0 85 42
Սպորտինգ Բ 2000/01 35 13 - - - - 0 0 35 13
2001/02 1 1 - - - - 0 0 1 1
Արդյունք 36 14 0 0 0 0 0 0 36 14
Ռեալ Սարագոսա 2003/04 38 17 8 4 0 0 0 0 46 21
2004/05 35 15 1 0 10 4 2 0 48 19
Արդյունք 73 32 9 4 10 4 2 0 94 40
Վալենսիա 2005/06 37 25 4 2 6 1 0 0 47 28
2006/07 36 15 2 0 11 5 0 0 49 20
2007/08 28 18 6 1 7 3 0 0 41 22
2008/09 33 28 3 1 5 1 2 1 43 31
2009/10 32 21 2 0 11 7 0 0 45 28
Արդյունք 166 107 17 4 40 17 2 1 225 129
Բարսելոնա 2010/11 34 18 5 1 12 4 1 0 52 23
2011/12 15 5 1 0 4 3 4 1 24 9
2012/13 28 10 5 5 10 1 1 0 44 16
Արդյունք 77 33 11 6 26 8 6 1 120 48
Ատելտիկո Մադրիդ 2013/14 36 13 2 1 7 0 2 1 47 15
Արդյունք 36 13 2 1 7 0 2 1 47 15
  Մելբուրն Սիթի 2014/15 4 2 0 0 - - 0 0 4 2
Արդյունք 4 2 0 0 0 0 0 0 4 2
Նյու Յորք Սիթի 2015 21 14 0 0 - - 0 0 21 14
Արդյուք 21 14 0 0 0 0 0 0 21 14
Ընդամենը կարիերայում 493 254 44 18 83 29 12 3 632 304

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական
Հավաքական Տարի Աշխարհի առաջնության ընտրական թուլ Աշխարհի առաջնություն Եվրոպայի առաջնության ընտրական փուլ Եվրոպայի առաջնություն Կոնֆեդերացիաների գավաթ Ընկերական հանդիպում Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Իսպանիայի ազգային հավաքական 2005 4 1 - - - - - - - - 0 0 4 1
2006 - - 4 3 3 3 - - - - 7 2 14 8
2007 - - - - 8 3 - - - - 2 0 10 3
2008 4 5 - - - - 4 4 - - 5 3 13 12
2009 3 2 - - - - - - 5 3 5 6 13 11
2010 - - 7 5 3 2 - - - - 6 2 16 9
2011 - - - - 5 5 - - - - 7 2 12 7
2012 1 0 - - - - 0 0 - - 2 2 3 2
2013 3 0 - - - - - - 3 3 4 0 10 3
2014 - - 1 1 0 0 - - - - 1 2 2 3
Ընդամենը ամբողջ կարիերայում 15 8 12 9 19 13 4 4 8 6 39 19 97 59

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Իսպանիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն 2010
  • Եվրոպայի չեմպիոն 2008
  • Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակիր 2009
  • Կոնֆեդերացիայի գավաթի փոխչեմպիոն 2013

Ռեալ Սոսիեդադ

  • Իսպանիայի գավաթակիր 2004
  • Իսպանիայի սուպերգավաթակիր 2004

Վալենսիա

  • Իսպանիայի գավաթակիր 2008

Բարսելոնա

  • Իսպանիայի չեմպիոն 2010/11, 2012/13
  • Իսպանիայի գավաթակիր 2012
  • Իսպանիայի սուպերգավաթակիր 2010, 2011
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2010/11
  • ՈւԵՖԱ սուպերգավաթակիր 2011
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2011

Ատլետիկո Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն 2013/2014

Անձնական խմբագրել

  • Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 2008
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 2010
  • Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006
  • Սառիի մրցանակի հաղթող - 2006, 2007, 2009, 2010
  • Աշխարհի առաջնության «Արծաթե խաղակոշիկ» մրցանակի հաղթող - 2010
  • Աշխարհի առաջնության «Բրոզժնզե գնդակ» մրցանակի հաղթող - 2010
  • Իսպանիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու - 59 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «David Villa - profile» (eng). goal.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «David Villa Official Website – Sporting Life». David Villa Official Website. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008-ին..
  5. «Real Zaragoza 2 – 2 Athletic Bilbao». ESPN Soccernet. 2003 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին..
  6. Давид Вилья. Биография
  7. «Fernando Sanchez Morientes». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. ««Барселона» - «МЮ». Отсчет о матче» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «"Барселона" выиграла Лигу чемпионов». Lenta.ru (ռուսերեն). 29.05.2011.
  10. «"Реал" и "Барселона" сыграли вничью в первом матче Суперкубка Испании» (ռուսերեն). Лента.ру. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. ««Реал» - «Барселона» (2:2). Отсчет о матче» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «"Барселона" выиграла Суперкубок Испании в десятый раз» (ռուսերեն). Лента.ру. 2011 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «"Барселона" разгромила "Осасуну" со счётом 8:0» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. «Вилья сломал большую берцовую кость в матче с «Аль-Саддом»» (ռուսերեն). Чемпионат.com. 2011 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «Вилья полностью восстановился после перелома большой берцовой кости» (ռուսերեն). Спортс.ру. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  16. «Вилья отметил терапевтический эффект «Динамо»» (ռուսերեն). Спортбокс. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. «"Барселона" разгромила "Реал Сосьедад", Месси оформил дубль» (ռուսերեն). Чемпионат.com. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  18. «Триумфальное возвращение Вильи, победа «Барселоны» (фото)» (ռուսերեն). Спортбокс. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  19. ««Барселона» – «Гранада». Вилья вышел в основном составе каталонцев впервые за 282 дня» (ռուսերեն). Спортс.ру. 2012 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  20. Нападающий «Барселоны» Давид Вилья забил 300-й гол в карьере
  21. ««Барселона» официально подтвердила переход Вильи в «Атлетико»» (ռուսերեն). Спортс.ру. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  22. «Вилья будет выступать за "Атлетико" под номером 9» (ռուսերեն). championat.com. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  23. «Вилья будет выступать за «Атлетико» под номером 9» (ռուսերեն). sports.ru. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. «Вилья забил за «Атлетико», Неймар - за «Барсу» (фото)». Спортбокс (ռուսերեն). 22.08.2013.
  25. «"Атлетико" победил "Реал Сосьедад"». Чемпионат.com (ռուսերեն). 01.09.2013.
  26. «"Атлетико" разгромил "Бетис"». Спорт-Экспресс (ռուսերեն). 28.10.2013.
  27. Петренко, Михаил (27.10.2013). «Атлетико разобрал на части Бетис». Football.ua (ռուսերեն).
  28. ««Реал» стал победителем Лиги чемпионов». Lenta.ru (ռուսերեն). 25 мая 2014.
  29. «NYCFC's David Villa scores 400th career goal for club and country». ESPN. 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  30. Счастливы вместе: семьи испанских футболистов
  31. Твиттер / Guaje7Villa: Last night Luca Villa González …
  32. «У нападающего «Барселоны» Вильи родился сын». Чемпионат.com (ռուսերեն). 29 января 2013.

Արտաքին հղումներ խմբագրել