Ժերար Պիկե
Ժերար Պիկե ի Բեռնաբեու[2](կատ.՝ Gerard Piqué i Bernabéu, փետրվարի 2, 1987[3][4][5][…], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։ Հայտնի է իր սառնասրտությամբ, անվախությամբ և պաշտպանի համար հիանալի արագությամբ[6][7]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Gerard Piqué i Bernabéu | ||
Ազգությունը | իսպանացի | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1987 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ավարտել է Կարիերան | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2004 | Բարսելոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2004-2008 2006-2007 2008-այժմ |
Մանչեսթեր Յունայթեդ Ռեալ Սարագոսա Բարսելոնա |
12(0) 22 (2) 311 (27) | |
Ազգային հավաքական | |||
2002-2003 2004 2006 2006 2006-2008 2004-այժմ 2006-այժմ |
Իսպանիա(մինչև 16) Իսպանիա (մինչև 17) Իսպանիա (մինչև 19) Իսպանիա (մինչև 20) Իսպանիա (մինչև 21) Կատալոնիա Իսպանիա |
7 (2) 8 (3) 8 (3) 5 (1) 12 (1) 5 (1) 67 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Բարսելոնա»-ի սան, որի ակադեմիան նա ընդունվել է 1997 թվականին, 10 տարեկան հասակում։ 2004 թվականին, ոչ մի խաղ չխաղալով ակումբի առաջին թիմում, տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «կարմիր սատանաների» հետ ստորագրելով չորսամյա պայմանագիր, որը հետագայում երկարացվում է ևս մեկ տարով։ 2006-2007 թվականների մրցաշրջանում, վարձավճարով, տեղափոխվում է իսպանական «Սարագոսա», որտեղ խաղում է պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Վերադառնալով վարձավճարից Պիկեն, այնուամենայնիվ, չի հանդիսանում «մանկունիանցիների» հիմնական կազմի խաղացող և 2008-2009 թվականների մրցաշրջանից առաջ վերադառնում է «Բարսելոնա», որտեղ, անմիջապես, դառնում է ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ Այդ ժամանակվանից, «կատալոնցիների» հետ միասին Ժերարն արժանանում է Պրեմիերայի հաղթողի հինգ (2008/09 թվականների մրցաշրջան, 2009/10 թվականների մրցաշրջան, 2010/11 թվականների մրցաշրջան, 2012/13 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), երեք Չեմպիոնների Լիգայի (2008/09 թվականների մրցաշրջան, 2010/11 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), երեք Իսպանիայի Գավաթի (2008/09 թվականների մրցաշրջան, 2011/12 թվականների մրցաշրջան, 2014/15 թվականների մրցաշրջան), չորս Իսպանիայի Սուպերգավաթի (2009 թվական, 2010 թվական, 2011 թվական, 2013 թվական), երեք Եվրոպայի Սուպերգավաթի (2009 թվական, 2011 թվական, 2015 թվական) և երկու ակումբների միջև աշխարհի առաջնության (2009 թվական, 2011 թվական) կոչումների։ Հաղթելով Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի հետ, նա դառնում է չորս ֆուտբոլիստներից մեկը, որը հաղթում է գլխավոր եվրոպական ավարը երկու տարի անընդմեջ, տարբեր թիմերի հետ[8]։ 2009-2010 մրցաշրջանում Պիկեն ճանաչվում է Իսպանիայի առաջնության լավագույն պաշտպան։ Երեք անգամ ընդգրկվում է ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում (2010 թվական, 2011 թվական, 2012 թվական) և ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում (2010 թվական, 2011 թվական, 2012 թվական)։
Պիկեն ներկայացրել է Իսպանիան միջազգային արենայում, սկսած մինչև 16 տարեկանների հավաքականից և ավարտելով երկրի առաջին հավաքականով։ 2009 թվականի փետրվարի 11-ին, 22 տարեկան և 9 օրական հասակում, կայանում է Ժերարի նորամուտը ազգային հավաքականի կազմում՝ Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ (2:0)։ Եվրոպայի առաջնության (2012 թվական) և երկու Աշխարհի առաջնությունների (2010 թվական, 2014 թվական) մասնակից։ Եվրոպայի չեմպիոն (2012 թվական) (ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում) և Աշխարհի չեմպիոն (2010 թվական)։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին, Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա քաղաքում։ 10 տարեկան հասակում ընդգրկվում է «կապտա-նռնագույնների» պատանեկան թիմում։ Ակումբի ակադեմիայում Ժերարն անց է կացնում 7 տարի։ 2001 թվականից մինչև 2004 թվականը խաղում է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմում՝ «Բարսելոնա Բ», հենց այդ մակարդակում Ժերարը սկսում է խաղալ Սեսկ Ֆաբրեգասի և Լեո Մեսսիի հետ։ 2004 թվականին տասնյոթամյա պատանիով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և կատալոնացին անգլիական ակումբի հետ կնքում է չորս տարվա պայմանագիր։
«Մանչեսթեր Յունայթեդ»
խմբագրելՊիկեն իր նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նշում է 2004 թվականի հոկտեմբերին, փոխարինման դուրս գալով Ջոն Օ’Շիի վոխարեն, Անգլիայի Լիգայի Գավաթի «Կրու Ալեքսանդրա» թիմի դեմ խաղում, որն ավարտվում է «մանկունիանցիների» հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Ժերարն անմիջապես զբաղեցնում է կենտրոնական պաշտպանի դիրքը։ Առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում դուրս է գալիս 2006 թվականի մարտի 29-ին, Անգլիայի առաջնությունում սեփական հարկի տակ «Վեսթ Հեմ Յունայթեդ» թիմի դեմ խաղում և զբաղեցնում է աջ պաշտպանի դիրքը, քանի որ Գարրի Նևիլը ստացել էր լուրջ վնասվածք։ Հիմնական և պահեստային թիմի կազմում հաջող ելույթները կատալոնցուն բերում են նոր պայմանագիր, որը նա կնքում է «Յունայթեդ»-ի հետ մինչև 2009 թվականի ամառը։
2006 թվականի օգոստոսի 4-ին իսպանական «Սարագոսա» ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալում է Պիկեին։
2007 թվականի մայիսի 5-ին Պիկեն հայտարարում է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին։ Մայիսի 6-ին այն պաշտոնապես հաստատվում է։ 2007/08 մրցաշրջանում նա խփում է իր առաջին գոլերը Չեմպիոնների Լիգայում, առաջին գոլը նա խփում է Կիևի «Դինամո»-ի դեմ խաղում, իսկ երկրորդը՝ «Ռոմա»-ի դարպասը։
Վերադարձ «Բարսելոնա»
խմբագրել2008 թվականի մայիսի 27-ին Պիկեն, այդպես էլ չկարողանալով տեղ գտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում (թիմում գտնվելու ընթացքում անց է կացրել ընդամենը 23 պաշտոնական խաղ), չորս տարով պայմանագիր է կնքում «Բարսելոնա»-ի հետ, €3, 5 միլիոն հետգնման գումարով։ Ակումբների միջև գործարքի գումարը կազմում է €5 միլիոն։ 2008/09 թվականների մրցաշրջանի վերջերին Պիկեն հիմնավորապես ամրապնդվում է ակումբի հիմնական կազմում և դառնում է նրա առաջատարներից մեկը։ 2014 թվականին երկարաձգում է հայմանագիրը մինչև 2019 թվականը։ Հնարավորության դեպքում միանում է հարձակմանը, տիրապետում է հիանալի առաջին փոխանցմամբ, հարձակումը ավարտելու լավ ունակությամբ և երկրորդ հարկում պայքար վարելու ունակությամբ։ Ակումբում և հավաքականում անփոխարինելի պաշտպանության խաղացող։ Հավաքականի և ակումբի կազմում խաղում է 3 համարի տակ։
Կարիերան հավաքականում
խմբագրել«Բարսելոնա»-ում հաջող ելույթները Պիկեի վրա են հրավիրում «Կարմիր ֆուրիաների» մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ուշադրությունը, որը որոշում է պաշտպանին հրավիրել առաջին հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին, Անգլիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, կայանում է Պիկեի նորամուտը Իսպանիայի հավաքականի կազմում (2:0)։ 2009 թվականի մարտի 28-ին խաղում է 2010 թվականի Աշխարհի առաջնության Թուրքիայի հավախականի դեմ ընտրական խաղում, որում հաջողվում է գոլ խփել։ Այդ գնդակը հնարավորություն է տալիս Իսպանիայի հավաքականին նվազագույն հաշվով հաղթանակ տանել խաղում։ 2009 թվականի ամռանը մասնակություն է ուենում Կոնֆեդերացիայի Գավաթ 2009-ի խաղարկությանը։ Այդ մրցաշարում Պիկեն խաղում է հինգ խաղերից չորսում, իսկ Իսպանիայի հավաքականը զբաղեցնում է լոկ երրորդ հորիզոնականը։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում ՀԱՀ-ում, Ժերարը մեկնում է որպես հիմնական պաշտպան և պաշտպանության կենտրոնում Կառլես Պույոլի խաղընկեր։ Մրցաշարում կատալոնացին առանց փոխարինման խաղում է բոլոր յոթ խաղերը։ Խմբային փուլի Շվեյցարիայի հավաքականի դեմ առաջին խաղում ստանում է հոնքի լուրջ պատռվածք, սակայն կարողանում է շարունակել խաղը։ Այդ խաղում իսպանացիները նվազագույն հաշվով զիջում են մրցակցին՝ 0:1 հաշվով, խաղում միակ հնարավությունը ունենում է Պիկեն, որի հարվածը ետ է մղում Դիեգո Բենալյո։ Հետագայում «Կարմիր ֆուրիան» հաղթում է իր բոլոր խաղերում, իսկ փլեյ-օֆֆի խաղերում բաց չի թողնում ոչ մի գնդակ (իսպանացիների մրցակիցներն են լինում Պորտուգալիայի, Պարագվայի և Գերմանիայի հավաքականները)։ 2010 թվականի հուլիսի 11-ին Պիկեն իր հավաքականի կազմում դառնում է Աշխարհի չեմպիոն, մրցաշարի եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում հաղթում են Նիդեռլանդների հավաքականին (1:0)[9]։
Եվրո 2012-ում Պիկեն նույնպես խաղում է բոլոր վեց խաղերը առանց փոխարինման։ Մրցաշարի Պորտուգալիայի դեմ քառորդ եզրափակիչում հաջողությամբ իրացնում է երրորդ տասնմեկ մետրանոց հարվածը հատխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարում, որը հնարավորություն է տալիս «Կարմիր ֆուրիա»-ին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։ 2012 թվականի հուլիսի 1-ին իսպանացիները ջախջախում են Իտալիայի հավաքականին 4:0 հաշվով և Պիկեն հավաքականի իր խաղընկերների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն[10]։ Եվրոյի արդյունքների հիման վրա Պիկեն ընդգրկվում է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում[11], իսկ Իսպանիայի հավաքականը մրցաշարում բաց է թողնում ընդամենը մեկ գնդակ։
2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը Իսպանիայի հավաքականը կանգ է առնում ոսկե մեդալներից մեկ քայլ առաջ, եզրափակիչում զիջելով մրցաշարի տանտերերին՝ Բրազիլիայի հավաքականին։ Այդ խաղում Պիկեն ստանում էանմիջական կարմիր քարտ՝ Նեյմարի դեմ խախտման համար[12]։
2014 թվականի Աշխարհի առաջնությունում Պիկեն խաղում է միայն խմբային փուլի առաջին խաղում, որում Իսպանիան ջախջախիչ պարտություն է կրում Նիդեռլանդներյի հավաքականից՝ 1:5։ Խաղից հետո Պիկեն մարզչին բողոքում է ազդրի վնասվածքից և մնացած երկու խաղերում մասնակցություն չի ունենում։
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի փետրվարին հայտնի է դառնում, որ ֆուտբոլիստն արդեն մի քանի ամիս հանդիպում է հանրահայտ երգչուհի Շակիրայի հետ։ 2013 թվականի հունվարի 22-ին զույգն ունենում է որդի, որին անվանում են Միլան։ 2014 թվականի օգոստոսի 28-ին հայտնի է դառնում, որ զույգը սպասում է երկրորդ երեխային։ 2015 թվականի հունվարի 29-ին Բարսելոնայում լույս աշխարհ է գալիս նրանց երկրորդ որդին՝ Սաշան[13]։ 2022 թվականի հունիսի 2-ին զույգը բաժանվեց։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ
Ելույթ | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
Մանչեսթեր Յունայթեդ | Պրեմիեր Լիգա | 2004-2005 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2005-2006 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
2007-2008 | 9 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 12 | 2 | ||
Ընդամենը | 12 | 0 | 3 | 0 | 4 | 2 | 0 | 0 | 19 | 2 | ||
Սարագոսա | Պրիմերա | 2006-2007 | 22 | 2 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 3 |
Ընդամենը | 22 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 3 | ||
Բարսելոնա | Պրիմերա | 2008-2009 | 25 | 1 | 5 | 1 | 14 | 1 | 0 | 0 | 44 | 3 |
2009-2010 | 32 | 2 | 1 | 0 | 11 | 2 | 5 | 0 | 49 | 4 | ||
2010-2011 | 31 | 3 | 7 | 0 | 12 | 1 | 1 | 0 | 51 | 4 | ||
2011-2012 | 22 | 2 | 8 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 38 | 2 | ||
2012-2013 | 28 | 2 | 4 | 1 | 10 | 0 | 2 | 0 | 4 | 3 | ||
2013-2014 | 26 | 2 | 2 | 0 | 9 | 2 | 2 | 0 | 39 | 4 | ||
2014-2015 | 27 | 5 | 6 | 1 | 11 | 1 | 0 | 0 | 4 | 7 | ||
Ընդամենը | 191 | 17 | 34 | 3 | 72 | 7 | 13 | 0 | 310 | 27 | ||
Ընդամենը կարիերայում | 225 | 19 | 43 | 4 | 76 | 9 | 13 | 0 | 357 | 32 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2014 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իսպանիա | 2009 | 3 | 1 | 10 | 2 | 13 | 3 |
2010 | 6 | 0 | 10 | 0 | 16 | 0 | |
2011 | 4 | 0 | 4 | 0 | 8 | 0 | |
2012 | 4 | 0 | 7 | 0 | 11 | 0 | |
2013 | 3 | 0 | 8 | 0 | 11 | 0 | |
2014 | 2 | 0 | 4 | 0 | 6 | 0 | |
Ընդամենը կարիերայում | 22 | 1 | 43 | 2 | 65 | 3 |
Խաղեր և գոլեր հավաքականի կազմում
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլ | Մրցաշար |
1 | 11 փետրվարի 2009 | Անգլիա | 2 : 0 | — | Ընկերական |
2 | 28 մարտի 2009 | Թուրքիա | 1 : 0 | 1 | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
3 | 1 ապրիլի 2009 | Թուրքիա | 2 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
4 | 17 հունիսի 2009 | Իրաք | 1 : 0 | — | Կոնֆեդերացիայի Գավաթ 2009 |
5 | 20 հունիս 2009 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 2 : 0 | — | Կոնֆեդերացիայի Գավաթ 2009 |
6 | 24 հունիսի 2009 | ԱՄՆ | 0 : 2 | — | Կոնֆեդերացիայի Գավաթ 2009 |
7 | 28 июня 2009 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 3 : 2 | — | Կոնֆեդերացիայի Գավաթ 2009 |
8 | 12 օգոստոսի 2009 | Հյուսիսային Մակեդոնիա | 3 : 2 | 1 | Ընկերական |
9 | 5 սեպտեմբերի 2009 | Բելգիա | 5 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
10 | 9 սեպտեմբերի 2009 | Էստոնիա | 3 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
11 | 10 հոկտեմբերի 2009 | Հայաստան | 2 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
12 | 14 հոկտեմբերի 2009 | Բոսնիա և Հերցեգովինա | 5 : 2 | 1 | Աշխարհի առաջնություն 2010, ընտրական |
13 | 14 նոյեմբերի 2009 | Արգենտինա | 2 : 1 | — | Ընկերական |
14 | 3 մարտի 2010 | Ֆրանսիա | 2 : 0 | — | Ընկերական |
15 | 29 մայիսի 2010 | Սաուդյան Արաբիա | 3 : 2 | — | Ընկերական |
16 | 8 հունիսի 2010 | Լեհաստան | 6 : 0 | — | Ընկերական |
17 | 16 հունիսի 2010 | Շվեյցարիա | 0 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2010 |
18 | 21 հունիսի 2010 | Հոնդուրաս | 2 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010 |
19 | 25 հունիսի 2010 | Չիլի | 2 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2010 |
20 | 29 հունիսի 2010 | Պորտուգալիա | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010 |
21 | 3 հուլիսի 2010 | Պարագվայ | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010 |
22 | 7 հուլիսի 2010 | Գերմանիա | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010, կիսաեզրափակիչ |
23 | 11 հուլիսի 2010 | Նիդերլանդներ | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2010, եզրափակիչ |
24 | 11 օգոստոսի 2010 | Մեքսիկա | 1 : 1 | — | Ընկերական |
25 | 3 սեպտեմբերի 2010 | Լիխտենշտայն | 4 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
26 | 7 սեպտեմբերի 2010 | Արգենտինա | 1 : 4 | — | ընկերական |
27 | 8 հոկտեմբերի 2010 | Լիտվա | 3 : 1 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
28 | 3 սեպտեմբերի 2010 | Շոտլանդիա | 3 : 2 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
29 | 17 նոյեմբերի 2010 | Պորտուգալիա | 0 : 4 | — | Ընկերական |
30 | 9 փետրվարի 2011 | Կոլումբիա | 1 : 0 | — | Ընկերական |
31 | 25 մարտի 2011 | Չեխիա | 2 : 1 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
32 | 29 մարտի 2011 | Լիտվա | 3 : 1 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
33 | 4 հունիսի 2011 | ԱՄՆ | 4 : 0 | — | Ընկերական |
34 | 10 օգոստոսի 2011 | Իտալիա | 1 : 2 | — | Ընկերական |
35 | 7 հոկտեմբերի 2011 | Չեխիա | 2 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
36 | 11 հոկտեմբերի 2011 | Շոտլանդիա | 3 : 1 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
37 | 12 նոլեմբերի 2011 | Անգլիա | 0 : 1 | — | Ընկերական |
38 | 29 փետրվարի 2012 | Վենեսուելա | 5 : 0 | — | Ընկերական |
39 | 3 հունիսի 2012 | Չինաստան | 1 : 0 | — | Ընկերական |
40 | 10 հունիսի 2012 | Իտալիա | 1 : 1 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
41 | 14 հունիսի 2012 | Իռլանդիա | 4:0 | — | Եվրոպայի առաջնություն 2012, ընտրական |
42 | 18 հունիսի 2012 | Խորվաթիա | 1 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2012 |
43 | 23 հունիսի 2012 | Ֆրանսիա | 2 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2012 |
44 | 27 հունիսի 2012 | Պորտուգալիա | 0 : 0, 4 : 2 (11 մ) | — | Եվրոպայի առաջնություն 2012 |
45 | 1 հուլիսի 2012 | Իտալիա | 4 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2012, եզրափակիչ |
46 | 15 օգոստոսի 2012 | Պուերտո Ռիկո | 2 : 1 | — | Ընկերական |
47 | 7 սեպտեմբերի 2012 | Սաուդյան Արաբիա | 5 : 0 | — | Ընկերական |
48 | 11 սեպտեմբերի 2012 | Վրաստան | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2014, ընտրական |
49 | 6 փետրվարի 2013 | Ուրուգվայ | 3 : 1 | — | Ընկերական |
50 | 22 մարտի 2013 | Ֆինլանդիա | 1 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2014, ընտրական |
51 | 26 մարտի 2013 | Ֆրանսիա | 1 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2014, ընտրական |
52 | 8 հունիսի 2013 | Հայիթի | 2 : 1 | — | Ընկերական |
53 | 12 հունիսի 2013 | Իռլանդիա | 2 : 0 | — | Ընկերական |
54 | 17 հունիսի 2013 | Ուրուգվայ | 2 : 1 | — | Կոֆեդերացիայի Գավաթ 2013 |
55 | 23 հունիսի 2013 | Նիգերիա | 3 : 0 | — | Կոֆեդերացիայի Գավաթ 2013 |
56 | 27 հունիսի 2013 | Իտալիա | 0 : 0, 7 : 6 (11 մ) | — | Կոֆեդերացիայի Գավաթ 2013 |
57 | 1 հուլիսի 2013 | Բրազիլիա | 0 : 3 | — | Կոֆեդերացիայի Գավաթ 2013 |
58 | 11 հոկտեմբերի 2013 | Բելառուս | 2 : 1 | — | Աշխարհի առաջնություն 2014, ընտրական |
59 | 15 հոկտեմբերի 2013 | Վրաստան | 2 : 0 | — | Աշխարհի առաջնություն 2014, ընտրական |
60 | 30 մալիսի 2014 | Բոլիվիա | 2 : 0 | — | Ընկերական |
61 | 13 հունիսի 2014 | Նիդերլանդներ | 1 : 5 | — | Աշխարհի առաջնություն 2014 |
62 | 9 հոկտեմբերի 2014 | Սլովակիա | 1 : 2 | — | Եվրոպայի առաջնություն 2016, ընտրական |
63 | 12 հոկտեմբերի 2014 | Լյուքսեմբուրգ | 4 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2016, ընտրական |
64 | 15 նոյեմբերի 2014 | Բելառուս | 3 : 0 | — | Եվրոպայի առաջնություն 2016, ընտրական |
65 | 18 նոյեմբերի 2014 | Գերմանիա | 0 : 1 | — | Ընկերական |
Ընդամենը. 65 խաղ / 3 գոլ, 50 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 10 պարտություն
Նվաճումներ
խմբագրել- Աշխարհի չեմպիոն - 2010
- Եվրոպայի չեմպիոն - 2012
- Արդյունքում - 2 ավար
- Անգլիայի չեմպիոն - 2007/08 մրցաշրջան
- Անգլիայի Սուպերգավաթի տիրակալ - 2007 թվական
- Ֆուտտբոլային Լիգայի Գավաթի տիրակալ - 2005/06 մրցաշրջան
- Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2007/08 մրցաշրջան
- Արդյունքում - 4 ավար
- Իսպանիայի չեմպիոն (5) - 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15 մրցաշրջաններ
- Իսպանիայի գավաթակիր (3) - 2008/09, 2011/12, 2014/15 մրցաշրջաններ
- Իսպանիայի Սուպերգավաթի տիրակալ (4) - 2009 թվական, 2010 թվական, 2011 թվական, 2013 թվական
- Չեմպիոնների Լիգայի հաղթող (3) - 2008/09, 2010/11, 2014/15 մրցաշրջաններ
- ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիրակալ (3) - 2009 թվական, 2011 թվական, 2015 թվական
- Աշխարհի Ակումբային առաջնության հաղթող (2) - 2009 թվական, 2011 թվական
- Արդյունքում - 20 ավար
Անձնական մրցանակներ
խմբագրել- Իսպանիայի տարվա լավագույն խաղացող - 2008/09 մրցաշրջան
- Իսպանիայի առաջնության լավագույն պաշտպան - 2009/10 մրցաշրջան
- ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
- ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (3) - 2010 թվական, 2011 թվական, 2012 թվական
- Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2009/10, 2010/11 մրցաշրջաններ
- L'Équipe-ի վարկածով Աշխարհի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2010 թվական, 2011 թվական
- Եվրոպայի մարզական ամսագրերի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի անդամ (2) - 2011 թվական, 2014 թվական
- ՈՒԵՖԱ-ի վարկածով 2012 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ
Աղբյուրներ
խմբագրել- Жерара Пике Թվիթթերում официальный twitter
- Жерара Пике Ֆեյսբուքում
- http://arxiu.fcbarcelona.cat/web/english/futbol/temporada_10-11/plantilla/jugadors/pique.html Արխիվացված 2015-02-16 Wayback Machine
- http://www.barcamania.com/squad/7.html Արխիվացված 2010-02-27 Wayback Machine
- http://www.soccerbase.com/players/player.sd?player_id=39937
- http://www.national-football-teams.com/player/29786/Gerard_Pique.html
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Произношение Gerard Piqué: Как произносится Gerard Piqué, язык: Каталанский — Forvo.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «The world's best footballers: the top 100 list» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «The 100 best footballers in the world - interactive» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Остальные Марсель Десайи, Паулу Соуза и Самуэль Это'О.
- ↑ Сборная Испании стала чемпионом мира по футболу
- ↑ Сборная Испании разгромила Италию и стала чемпионом Европы
- ↑ Символическая сборная ЕВРО-2012
- ↑ Бразилия разгромила Испанию в финале Кубка Конфедераций
- ↑ Второго сына Пике и Шакиры назвали Сашей
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Պիկե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Պիկե» հոդվածին։ |