Դանիել Ալվես

բրազիլական Ֆուտբոլիստ

Դանիել Ալվես դա Սիլվա(պորտ.՝ Daniel Alves da Silva մայիսի 6, 1983(1983-05-06)[2][3][4][…], Ժուազեյրու, Իտամարաժու, Բրազիլիա[5][6]) - բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվետուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան։ Համարվում է աշխարհի ամենալավ եզրային պաշտպաններից մեկը[7][8][9][10]։

Դանի Ալվես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Մականուն Dani Alves
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Ժուազեյրու, Բրազիլիա
Հասակ 1.73 մ.
Քաշ 70 կիլոգրամ[1]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սան Պաուլու
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001–2002
2002–2008
2008–2016
2016―2017
2017-
Բահիա
Սևիլյա
Բարսելոնա
Յուվենտուս
Պարի Սեն-Ժերմեն
25 (2)
175 (11)
247 (14)
19 (2)
0 (0)
Ազգային հավաքական
2006 - ներկա Բրազիլիա Բրազիլիա 54 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բրազիլական «Բայա» ակումբի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականին։ Մեկ տարի անց տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի կազմում անցկացնելով 6 մրցաշրջան 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում (2005-06, 2006-07), Իսպանիայի գավաթում (2006-07), Իսպանիայի Սուպերգավաթում (2007), նաև ՈՒԵՖԱ Սուպերգավաթում (2006)։ 2008 թվականի ամռանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Տարնսֆերի համար կապտանռնագույների վճարեցին €35,5 միլիոն։ Ժամանակի ընթացքում համակերպվելով Դանին դարձավ ակումբի պատմության ամենալավ պաշտպաններից մեկը։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ «ոսկե հետ թրիկ» ձևակերպեց. հաղթեց Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Հետո այս գավաթներին ավելացան Իսպանիայի Սուպերգավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները։ Ամբողջ 8 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում, պաշտպանը հաղթեց 23 տիտղոս։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Խետաֆեի» դեմ խաղում անցկացրել է իր 400-րդ խաղը Իսպանիայի առաջնությունում և դարձավա առաջին այլերկրացին, ով հասել է այս նվաճմանը։

Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Բայա» խմբագրել

Դանիելը կարիերան սկսել է բրազիլական «Բայա» ակումբի կազմում։ 2002 թվականին հանդես գալով Բրազիլիայի երիտասարդական հավաքականում Դանիելը 6 ամսով պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլյայի» հետ։

«Սևիլյա» խմբագրել

2003 թվականին Դանիելը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Առաջնության ժամանակ իրեն լավ դրսևորելով ճանաչվել է առաջնության լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկը։ Դրանից հետո «Սևիլյան» գնել է Դանիելի տրանսֆերը։ 2006 թվականի դեկտեմբերին Դանիելը նոր պայմանագիր էր կնքել «Սևիլյայի» հետ մինչև 2012 թվականը։

«Բարսելոնա» խմբագրել

2008 թվականի հունիսի 7-ին Դանիելը հնգամյա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի»։ Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարեց 35,5 միլիոն եվրո[11]։ Չնայած նրան, որ ցանկանում էր հեռանալ ակումբից, հրաժեշտի ժամանակ չկարողանալով թաքցնել արցունքները ասել է, որ «Սևիլւա» եկել է որպես տղա, և հեռանում է այստեղից որպես տղամարդ։

2009-10 մրցաշրջանից առաջ Դանին վերցրեց 2 համարը, որը ազատվեց, երբ Մարտին Կասերեսը վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս»։

2013-14 մրցաշրջանից առաջ վերցրեց 22 համարը, թիմի առաջատարներից մեկի՝ Էրիկ Աբիդալի հեռանալուց հետո։

2015-16 մրցաշրջանը անցկացրեց 6 համարով, ինչը նախկինում պատկանում էր թիմի ավագ Չավիին[12]։

Իր կարիերայի ընթացքում Ալվեսը կարողանում էր ինչպես սկսել այնպես էլ շարունակել գրոհները։ Հրաշալի փոխանցումներ էր կատարում եզրից։ Սիրում էր հեռվից հարվածներ կատարել։

«Յուվենտուս» խմբագրել

2016 թվականին տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»։

Հավաքականում խմբագրել

Բրազիլիայի հավաքականում Դանին նորամուտը նշել է Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Երեք օր անց էլ խաղաց Քուեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2007 թվականի հուլիսի 15-ին Դանիելը Ամերիկայի գավաթի շրջանակներում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կարևոր գոլ խփեց։

Մրցանակներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ալվեսը 3 տարի ամուսնացած է եղել Դինորոյի հետ, ունեցել են 1 տղա և 1 աղջիկ՝ Դանիել և Վիկտորիա, 2011 թվականին ամուսնալուծվել է[13]։

Ակումբային խմբագրել

2016 թվականի մայիսի 22-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Ակումբներ[14] Եվրոգավաթներ[15] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բաիա Սերիա A 2001 6 0 6 0
2002 19 2 19 2
Ընդհանուր 25 2 25 2
  Սևիլյա Պրիմերա 2002-03 10 0 1 0 11 0
2003-04 29 1 6 1 35 2
2004-05 33 2 2 0 9 0 44 2
2005-06 36 3 2 0 14 0 52 3
2006-07 34 3 8 0 15 2 57 5
2007-08 33 2 5 0 9 2 47 4
Ընդհանուր 175 11 24 1 47 4 246 16
  Բարսելոնա Պրիմերա 2008-09 34 5 8 0 12 0 54 5
2009-10 29 3 6 0 14 0 49 3
2010-11 35 2 7 0 12 2 54 4
2011-12 33 2 8 1 12 0 53 3
2012-13 30 0 6 0 10 1 46 1
2013-14 27 2 7 0 8 2 42 4
2014-15 30 0 5 0 11 0 46 0
2015-16 29 0 9 1 8 0 46 1
Ընդհանուր 247 14 56 2 85 5 388 21

Հավաքականում խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[16][17]
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխանցում Խաղեր Գոլեր Փոխանցում խաղեր Գոլեր Փոխանցում
  Բրազիլիա 2006 1 0 0 0 0 0 1 0 0
2007 7 0 - 5 1 - 12 1 -
2008 4 0 - 1 0 - 5 0 -
2009 4 0 - 10 2 - 14 2 -
2010 7 2 - 5 0 - 12 2 -
2011 8 0 - 2 0 - 10 0 -
2012 5 0 0 0 0 0 5 0 0
2013 8 0 0 5 0 0 13 0 0
2014 3 1 1 4 0 0 7 1 1
2015 8 0 2 0 0 0 8 0 2
Ընդհանուր 55 3 - 32 3 - 87 6 -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.psg.fr/equipes/equipe-premiere/effectif/dani-alves
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. 5,0 5,1 https://jc.ne10.uol.com.br/esportes/2023/03/15194129-em-protesto-moradores-de-juazeiro-cobrem-estatua-em-homenagem-a-daniel-alves.html
  6. 6,0 6,1 https://ge.globo.com/ba/futebol/noticia/estatua-de-daniel-alves-e-inaugurada-em-juazeiro-mas-vira-meme-ta-parecendo-padre-cicero.ghtml
  7. Тито Вилланова: «Дани Алвес — лучший правый защитник в мире»
  8. «Пике: Алвес, возможно, лучший правый защитник в истории «Барсы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Симинин: Дани Алвес и Дарио Срна — лучшие правые защитники в мире
  10. Лапорта: Дани Алвес — лучший в мире правый защитник
  11. Алвес сменит «Севилью» на «Барселону»(չաշխատող հղում). Чемпионат.ру. 7 июня 2008
  12. Дани Алвес сменил в «Барселоне» номер с 22-го на 6-й
  13. Даниэл Алвес разводится со своей женой Динорой
  14. Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ
  15. Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Աշխարհի ակումբային առաջնություն
  16. «Seleção Brasileira (Brazilian National Team) 2006–2007». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  17. «Seleção Brasileira (Brazilian National Team) 2008–2009». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել