Գալաթասարայ (թուրքերեն՝ Galatasaray Spor Kulübü), պրոֆեսիանալ ֆուտբոլային ակումբ Թուրքիայի Ստամբուլ քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին։ Հանդես է գալիս թուրքական սուպերլիգայում։ Տնային խաղերն անցկացնում է «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտում, որի տարողունակությունը 55 147 նստատեղ է։ «Գալաթասարայը» երկրի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է՝ 20 անգամ երկրի չեմպիոն, 15 անգամ Թուրքիայի գավաթակիր, 13 անգամ Թուրքիայի սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

Գալաթասարայ
Ամբողջական անուն Գալաթասարայ սպորտային ակումբ (Galatasaray Spor Kulübü)
Մականուն(ներ) Թուրքական Բարսելոնա (Turkish Barcelona), Առյուծներ (Aslanlar), Եվրոպա նվաճողներ (Cimbom, Avrupa Fatihi), Դեղին-կարմիր (Sarı-Kırmızılılar)
Գույներ դեղին-կարմիր
Հիմնադրում 1905-10-14 (118 տարի առաջ)
Երկիր Թուրքիա Թուրքիա
Քաղաք Ստամբուլ
Մարզադաշտ Թյուրք Տելեկոմ Արենա
Տարողունակություն 55 147
Նախագահ Թուրքիա Դույգուն Յարսուվատ
Մարզիչ Թուրքիա Համզա Համզաօղլու
Ավագ Թուրքիա Սելչուկ Ինան
Կայք
Լիգա թուրքական սուպերլիգա
2018/19 Չեմպիոն
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Գալաթասարայն» այն երկու ակումբներից է, որոնք ՈՒԵՖԱ-ի գավաթը հաղթել են՝ ընթացիկ առաջնությունում չկրելով ոչ մի պարտություն։ Այն նաև առաջին ակումբն է, որը նույն այդ առաջնությունը հաղթել է՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում զբաղեցնելով 3-րդ տեղը։ «Գալաթասարային» է պատկանում նաև տնային խաղերի հաղթական շարքերի համաշխարհային ռեկորդը՝ 2001 թվականի մայիսի 13-ից 2002 թվականի դեկտեմբերի 8-ը (24 անընդմեջ տնային հաղթանակ)։

Արտաքին հղումներ խմբագրել