Ժյուլ Կունդե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժյուլ Կունդե (ֆր.՝ Jules Koundé, նոյեմբերի 12, 1998(1998-11-12)[1][2], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ժյուլ Կունդե
Jules Koundé
Կունդեն Բորդոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Բենին Բենին
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1998(1998-11-12)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 12
Պատանեկան կարիերա
2004-2009 Ֆրանսիա Ֆրատերնել Լանդիրաս
2009-2010 Ֆրանսիա Սերոն
2010-2013 Ֆրանսիա Լա Բրեդ
2013-2018 Ֆրանսիա Բորդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Բորդո B 30 (1)
2018-2019 Ֆրանսիա Բորդո 55 (2)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 1 (0)
Ազգային հավաքական
2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բորդո խմբագրել

Կունդեն Բորդոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի գավաթի Գրանվիլի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հունվարի 13-ին՝ Տրուայի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կունդեն խփեց փետրվարի 10-ին՝ Ամյենի դեմ խաղում[7][8]։ Մայիսի 6-ին ֆրանսիացին գոլ խփեց Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ օգնելով Բորդոյին հաղթել 3-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Կունդեն անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[10]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կունդեն անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վենտսպիլսի դեմ խաղում[11]։ Օգոստոսի 23-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Գենտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[12]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց նոյեմբերի 29-ին՝ խմբային փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[13]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[14][15][16]։ Բորդոյի առաջին թիմի կազմում Կունդեն անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[17][18]։

Սևիլյա խմբագրել

2019 թվականի հուլիսի 3-ին Կունդեն 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[22][23][24]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Դիեգո Կառլոսին Էսպանյոլի դեմ խաղում[25][26]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կունդեն իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Բենինը միջազգային ասպարեզում[27][28]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 2017–18 Լիգա 1 18 2 1 0 0 0 0 0 19 2
2018–19 37 0 1 0 10 2 3 0 51 2
Ընդհանուր 55 2 2 0 10 2 3 0 70 4
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 56 2 2 0 10 2 3 0 71 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - J. Koundé - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «US Granville - FC Girondins Bordeaux, Jan 7, 2018 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «ES Troyes AC - FC Girondins Bordeaux, Jan 13, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «ESTAC Troyes - Girondins de Bordeaux (0-1) - Saison 2017/2018 - Ligue 1 Conforama». www.lfp.fr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «FC Girondins Bordeaux - SC Amiens, Feb 10, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «BORDEAUX CONTINUE TO FLY UNDER POYET». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «AS Saint-Étienne - FC Girondins Bordeaux, May 6, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Jules Kounde | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «FK Ventspils - FC Girondins Bordeaux, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «KAA Gent - FC Girondins Bordeaux, Aug 23, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «FC Girondins Bordeaux - SK Slavia Prag, Nov 29, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Two more years for Jules Koundé». Girondins.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  15. «OFFICIEL - Jules Koundé prolonge Bordeaux | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Mercato : Jules Koundé (Bordeaux) prolonge jusqu'en 2023». France Football. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «Bordeaux defender Jules Kounde in Spain to complete record Sevilla move - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Sevilla sign Kounde in club-record deal». ClubCall.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  19. «Sevilla FC sign Jules Koundé». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  20. «Official: Sevilla sign Jules Kounde». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «Sevilla sign defender Kounde from Bordeaux». France 24 (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  22. «Transfer News: Sevilla sign Bordeaux defender Jules Kounde | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  23. «Done deal: Sevilla break club record for Bordeaux defender Jules Kounde | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  24. «Sevilla Sign Kounde From Bordeaux». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  25. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  26. «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Retour sur le parcours de Jules Koundé, nouveau joueur professionnel des Girondins». www.formationgirondins.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  28. Viwami, Geraud (2019 թ․ ապրիլի 9). «Ecureuils : Jules Koundé , pourquoi c'est le bon moment». Football au Bénin - Actualité des écureuils (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  29. «Jules Koundé». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Կունդե» հոդվածին։