Պաբլո Մարտին Պաես Գավիրա (իսպ.՝ Pablo Martín Páez Gavira, օգոստոսի 5, 2004(2004-08-05)[1], Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1]), առավելապես հայտնի է որպես Գավի, իսպանացի ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի դիրքում հանդես է գալիս Լա լիգայի «Բարսելոնա» ակումբում և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գավի
իսպ.՝ Gavi
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 2004(2004-08-05)[1] (19 տարեկան)
Ծննդավայր Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1]
Հասակ 173 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Լիարա Բալոմպիե
2014—2015 Իսպանիա ռեալ Բետիս
2015—2021 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2021— Իսպանիա Բարսելոնա 70 (4)
2021  Իսպանիա Բարսելոնա Բ 3 (0)
Ազգային հավաքական
2018 Իսպանիա Իսպանիա (մինչև 15) 4 (1)
2019—2020 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 5 (0)
2021 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 3 (0)
2021— Իսպանիա Իսպանիա 21 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ շրջանի կարիերա խմբագրել

Գավին ծնվել է Իսպանիայի հարավային Անդալուսիա երկրամասի Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա բնակավայրում, որտեղ էլ սկսել է իր մասնագիտական կարիերան (տեղի «Լա Լիարա Բալոմպիե» ակումբում)։ Իր հայրենի ակումբում 2 տարի (2010-2012) անցկացնելուց հետո[2][3] երիտասարդ Պաբլոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական ակադեմիա[4][5], որտեղ նա անցկացրել է երկու մրցաշրջան։ «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական թիմում վերջինս դարձել է 95 գոլերի հեղինակ[6]։

«Բարսելոնա» խմբագրել

Երիտասարդական կարիերա խմբագրել

2015 թվականին՝ 11 տարեկան հասակում, նա համաձայնագիր է կնքել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ[7][8]։

2020 թվականի սեպտեմբերին Գավին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որից անմիջապես հետո մինչև 16 տարեկանների թիմից տեղափոխվել է մինչև 19 տարեկանների բլոկ[9][10]։ «Բարսելոնա B»-ում իր նորամուտը երիտասարդ ֆուտբոլիստը նշել է 2021 թվականի փետրվարի 21-ին՝ «Օսպիտալետ» ֆուտբոլային ակումբի դեմ դիմակայությունում, որն ավարտվեց «6-0» հաշվով հօգուտ կատալոնացիների[11]։

Իր առաջին գոլը «Բարսելոնա B»-ում Գավին հեղինակել է նույն տարվա մարտի 14-ին՝ «Էսպանյոլ B»-ի դեմ հանդիպման ժամանակ (1-0)[12]։

2021–22 մրցաշրջան խմբագրել

2020-21 մրցաշրջանում երկու անգամ «Բարսելոնա B»-ի կազմում հանդես գալուց հետո՝ Գավին առաջխաղացվում է մեծահասակների ընտրանի՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջին թիմի հետ մինչմրցաշրջանային ընկերական խաղերի համար[13][14] «Խիմնաստիկ դե Տարագոնա»-ի և «Ժիրոնա»-ի դեմ հաղթանակներում լավ ելույթներից հետո Գավին առաջ է անցում Թիկչի Պուչից և ամրապնդում իր դիրքերը Ռոնալդ Կումանի թիմում[15][16]։ Հաջորդիվ, երիտասարդ ֆուտբոլիստը լավագույնս դրսևորում է իր մարզավիճակը գերմանական «Շտուտգարտ»-ի դեմ դիմակայությունում կատալոնական ակումբի «3-0» հաշվով հաղթանակի ժամանակ։ Այս հանդիպումից հետո ֆուտբոլասերները նրան սկսում են համեմատել «Բարսելոնա» ակումբի լեգենդ Չավիի հետ[17][18]։

2021 թվականի օգոստոսի 29-ին նա անցկացնում է իր առաջին պաշտոնական հանդիպումը «Բարսելոնա» ՖԱ կազմում՝ Լա Լիգայի առաջնության «Բարսելոնա-Խետաֆե» հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Սերխե Ռոբերտոյին։ Դեկտեմբերի 18-ին նա հեղինակում է իր առաջին գոլը ակումբի կազմում և գոլային փոխանցում կատարում «Էլչե»-ի դեմ տնային հաղթանակում (3-2)[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.worldfootball.net/player_summary/gavi/
  2. Hart, Simon (2021 թ․ դեկտեմբերի 8). «Gavi: The FC Barcelona youngster with undone laces who was 'born' for the big stage». inews.co.uk. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Navarro, Cristina (2021 թ․ սեպտեմբերի 6). «"El equipo de Gavi"» ["Gavi's Team"]. Marca (Spanish). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Cala, Rafael (2021 թ․ հոկտեմբերի 8). «La Liara reivindica a Gavi: "Era Oliver Atom"» [La Liara vindicates Gavi: "He was Oliver Atom"]. estadiodeportivo.com (Spanish). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «A special fixture for Gavi». FC Barcelona. 2022 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Navarro, Alicia (2018 թ․ դեկտեմբերի 4). «Gavi, el maestro de La Masía» [Gavi, the maestro of La Masía]. vavel.com (Spanish). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Sanderson, Tom (2021 թ․ հուլիսի 30). «FC Barcelona Preseason Has Seen Coach Ronald Koeman Find New 'Golden Boys'». forbes.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Kulig, Jacek (2020 թ․ մայիսի 19). «Scouting report on Pablo Paez 'Gavi' - the little maestro from La Masia». tribuna.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «Young star Gavi signs new contract with Barcelona». sport.es. 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  10. Soldevila, Adrià (2021 թ․ հունիսի 3). «Gavi: La Masia wonderkid set to be the future of Barcelona's midfield». goal.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Gavi becomes 14th Under-19s player to debut for Barça B under Garcia Pimienta». FC Barcelona. 2021 թ․ փետրվարի 22. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Rogé, Albert (2021 թ․ մարտի 14). «La fiesta 'juvenil' del Barça B hunde al RCD Espanyol B». sport.es (Spanish). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Sharma, Rik (2021 թ․ օգոստոսի 2). «Gavi, Demir & the Barcelona wonderkids impressing Koeman in pre-season». goal.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  14. Bona, German (2021 թ․ հուլիսի 17). «Gavi, puro arte y mucho duende». sport.es (Spanish). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Martínez, Ferran (2021 թ․ հուլիսի 22). «Gavi se creció entre los mayores en su debut». mundodeportivo.com (Spanish). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Clark, Gill (2021 թ․ հուլիսի 27). «Koeman Prefers Barcelona Teen To Riqui Puig: Report». heavy.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  17. König, Kosta (2021 թ․ օգոստոսի 2). «16-year-old Barca kid Gavi stuns fans with fantastic performance, gets compared to Xavi». tribuna.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  18. Law, Joshua (2021 թ․ օգոստոսի 2). «Gavi & a delicate touch that showed he could well be Barcelona's new Xavi». planetfootball.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «First goals for Gavi and Jutglà». FC Barcelona. 2021 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.