Կարլես Պերես

իսպանացի ֆուտբոլիստ

Կարլես Պերես (իսպ.՝ Carles Pérez Sayol, փետրվարի 16, 1998(1998-02-16)[1], Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ), Իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող։

Կարլես Պերես
իսպ.՝ Carles Pérez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1998(1998-02-16)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ
Հասակ 172 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Պերես, «Էսպանյոլ» և «Բարսելոնա» ակումբների սան։ Խաղային պրակտիկա ստանալու համար Կարլեսը հանդես է եկել 2-րդ կազմում։ 2017 թվականի օգոստոսին «Վալյադոլիդի» դեմ խաղում Պերեսը նշել է իր նորամուտը Սեգունդայում։ 2019 թվականի մայիսի 19-ին «Էյբարի» դեմ խաղում նշել է նորամուտը Լա Լիգայում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Մալկոմին[2]։ Իր առաջին մրցաշրջանում Պերեսը դարձել է Իսպանիայի Չեմպիոն։ 2019 թվականի օգոստոսի 25-ին «Բետիսի» դեմ խաղում Պերեսը խփել է իր առաջին գնդակը «Բարսելոնայի» կազմում[3]։

Միջազգային Կարիերա խմբագրել

2015 թվականին Պերեսը հրավեր ստացավ Իսպանիայի Մ15 հավաքականից, Եվրոպայի երիտասարդական մրցաշարին մասնակցելու համար։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ավստրիայի[4], Բուլղարիայի[5], Խորվաթիայի[6], Գերմանիայի[7] և Անգլիայի[8] դեմ խաղերում։

Նվաճումներ խմբագրել

Թիմային

«Բարսելոնա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эйбар VS. Барселона 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 19.
  3. «Барселона VS. Реал Бетис 5:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 25.
  4. «Испания (до 17) VS. Австрия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 6.
  5. «Болгария (до 17) VS. Испания (до 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 9.
  6. «Хорватия (до 17) VS. Испания (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 12.
  7. «Германия (до 17) VS. Испания (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 15.
  8. «Испания (до 17) VS. Англия (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 19.