Պեդրո Ռոդրիգես

իսպանացի ֆուտբոլիստ

Պեդրո Ռոդրիգես Լեդեսմա, ավելի հայտնի է որպես Պեդրո կամ Պեդրիտո (իսպ.Pedro Rodríguez Ledesma; Pedro; Pedrito, հուլիսի 28, 1987(1987-07-28)[1][2], Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), իսպանական ֆուտբոլիստ, հանդես է եկել Բարսելոնա ՖԱ-ում, ներկայումս հանդես է գալիս Չելսիում հարձակվողի դիրքում։

Պեդրո Ռոդրիգես
իսպ.՝ Pedro
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1987(1987-07-28)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Սպորտային նվաճումների թագավորական շքանշանի ոսկե մեդալ
 Pedro Rodríguez Ledesma Վիքիպահեստում
Պ. Ռոդրիգես, 2008 թ. լուսանկար

Կենսագրություն խմբագրել

Իր կարիերան սկսել է իսպանական ամենացածր վարկանիշ ունեցող առաջնություններից մեկի «Սան-Իսիդրո» ակումբում, իր հարազատ Կանարյան կղզիներում 2003/04 մրցաշրջանում։ Աչքի ընկել ինչպես երիտասարդական, այնպես էլ հիմնական կազմում։ Այնտեղից տեղափոխվել է «Բարսելոնայի» պատանեկան կազմ։ Կապտանռնագույնների տարբեր պատանեկան և երիտասարդական թիմերում անցկացրել է 3 մրցաշրջան։ 2007 թվականին հրավիրվել է «Բարսելոնա Բ»։ Կատալոնացիների հիմնական կազմում առաջին խաղն անցկացրել է 2007 թվականի սեպտեմբերի 11-ին, Կատալոնիայի գավաթի եզրափակիչ անդիպմանը, որտեղ իր թիմը պարտություն կրեց Տարրագոնիայի «Խիմնաստիկու» թիմից 1։ 2 հաշվով։ Իսպանական Պրեմիեր լիգայում Պեդրոյի առաջին հանդիպումը եղել «Մուսիի» դեմ, որը «Բարսելոնան> հաղթեց 4:0 հաշվով։Իր սկզբնախաղը (дебют) եվրոգավաթներում եղել է հանդիպումը կրակովայան «Վիսլայի» դեմ սեփական հարկի տակ, որտեղ կատալոնացիները խոշոր՝ 4։ 0 հաշվով հաղթում են Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի երրորդ տուրում։ Դաշտ է դուրս եկել Պրեմիերայի 2008/09 մրցաշրջանի մի քանի խաղերում։ Հաճախ հայտնվել է խաղերի հայտացուցակում, բայց դաշտ դուրս չի եկել։ Եղել է Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող։

2009 թվականի օգոստոսի 28-ին միակ և հաղթական գնդակ է խփել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, դոնեցկի «Շախտյորի» դեմ։ 2009/10 մրցաշրջանից դառնում է մեկնարկային կազմի խաղացող՝ փոխարինելով թիմից հեռացած Տիերի Անրիին։ Պեդրոն հաճախ է խփում կարևոր գոլեր իր թիմի համար։ Հենց նա հավասարեցրեց հաշիվը Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում՝ Էստուդիանտեսի դեմ։ Նա այդ գոլը խփեց խաղի ավարտից 3 րոպո առաջ, իսկ Լիոնել Մեսսին խփում է հաղթական գնդակը արդեն լրացուցիչ խաղակեսում։ Այդ մրցաշրջանում նա դառնում է երկրորդ գոլի հեղինակ Ռեալի դեմ խաղում, որը փաստորեն որոշում է չեմպիոնական արշավի արդյունքը։

Նա նաև ունի շատ գեղեցիկ գոլեր, որոնցից կարելի է նշել «Դեպորտիվոյի» դարպասը գրաված 50 մետրից կատարված հարվածը։ Նա դարձավ լավագույն ռմբարկուն Բարսայի ֆուտբոլիստների մեջ։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը ով դարձավ գոլերի հեղինակ մրցաշրջանի 6 առաջնություններում՝ Պրիմերա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն։ 2010 թվականին հայտնվել է Իսպանիայի ֆուռբոլի հավաքականի հայտացուցակաում, և մեկան ՀԱՀ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես եկավ 18 համարի տակ և դարձավ չեմպիոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.