Էռնեստո Վալվերդե

իսպանացի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալվերդե (այլ կիրառումներ)

Էռնեստո Վալվերդե Տեխադոր (իսպ.՝ Ernesto Valverde Tejedorփետրվարի 9, 1964(1964-02-09)[1][2], Viandar de la Vera, Կասարես, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում ՝ներկա պահին Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մարզիչն է։

Էռնեստո Վալվերդե
իսպ.՝ Ernesto Valverde
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էռնեստո Վալվերդե Տեխեդոր
Ազգությունը Իսպանիա Իսպանիա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Մրջյուն Բասկ․ Txingurri
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1964(1964-02-09)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր , Իսպանիա Իսպանիա
Հասակ 172 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
Իսպանիա Սան-Իգնասիո
Իսպանիա Ալավես
Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983—1985 Իսպանիա Ալավես 6 (1)
1985—1986 Իսպանիա Սեստաո Սպորտ 31 (6)
1986—1988 Իսպանիա Էսպանյոլ 72 (16)
1988—1990 Իսպանիա Բարսելոնա 22 (8)
1990—1996 ԻսպանիաԱթլետիկ Բիլբաո 170 (44)
1996—1997 ԻսպանիաՄալյորկա 18 (2)
Ազգային հավաքական
1986 Իսպանիա Իսպանիա(մինչև 21) 1 (0)
1987 Իսպանիա Իսպանիա(օլիմպ․) 1 (0)
1990 Իսպանիա Իսպանիա 1 (0)
Մարզչական կարիերա
2003—2006 Իսպանիա Աթլետիկ Բիլբաո
2006—2008 ԻսպանիաԷսպանյոլ
2008—2009 ՀունաստանՕլիմպիակոս
2009—2010 ԻսպանիաՎիլյառեալ
2010—2012 ՀունաստանՕլիմպիակոս
2012—2013 ԻսպանիաՎալենսիա
2013—2017 ԻսպանիաԱթլետիկ Բիլբաո
2017—2020 ԻսպանիաԲարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստ խմբագրել

Էռնեստոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ալավես» ակումբում։ Մեծ ճանաչում է ստացել «Էսպանիոլի» և «Աթլետիկ Բիլբաոի» կազմում հանդես գալու ժամանակ։ «Բարսելոնայում» անցկացրել է երկու մրցաշրջան (1988-1990 թթ.), հաղթելով Իսպանիայի Գավաթը և Գավաթակիրների Գավաթը ։ Անձնական լուրջ ձեռքբերումներ չի ունեցել կատալոնական թիմում և համարվել է Յոհան Կրոյֆի դարաշրջանի «Dream Team»-ի պահեստային ֆուտբոլիստ։ 1997 թ․, երբ հանդես էր գալիս «Մալյորկա» ակումբում որոշում է ավարտել ֆուտբոլիստի կարիերան և սկսել մարզչական գործունեությունը։

Մարզիչ խմբագրել

1997 թ․-ին ստանձնում է «Աթլետիկ Բիլբաոի» երիտասարդական ակումբը, ավելի ուշ ընդգրկվում է առաջին թիմի մարզչական շտաբում։ 2006 թ․-ին գլխավորում է «Էսպանիոլ» ակումբը, ձեռք բերում ՈՒԵՖԱ-ի գավաթի ուղեգիր։ Հաջորդ մրցաշարում հասնում է մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ ուր պարտվում է տասնմեկմետրանոց հարավածաշարերում։

2008 թ․-ին տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս» , կարծիք կա, որ Վալվերդեն դարձել է հունական ֆուտբոլի ամենաշատ վարձատրվող մարզիչը։

2009 թ․-ից գլխավորում է «Վիլյառեալ» ակումբը, սակայն վատ արդյունքների պատճառով հեռացվում է մարզչի պաշտոնից 2010 թ․-ի հունվարի 31-ին։ 2012 թ․-ին պայմանագիր է կնքում «Վալենսիա» ակումբի հետ, զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Վերադառնալով հարազատ «Աթլետիկ» 2013 թ-ին ակումբի համար կարողանում է ապահովել 4-րդ հորիզոնականը ՝ 16 տարի հետո նվաճում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Բարսելոնա խմբագրել

2017 թ․ին երկու տարով պայմանագիր է կնքում կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Ակումբը գլխավորելուց հետո, ակումբից հեռացավ Նեյմարը ռեկորդային 222մլն եվրոյով։ Ակումբը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչից բավականին դրամատիկ ՝ ակումբի համար արդյունքով՝ հաղթելով մրցակցին՝ Ռոմային սեփական հարկի տակ (4-1), արտագնա խաղում պարտվեց (3-0) և դուրս մնաց մրցաշարից։ Լա լիգան 2017-18 մրցաշրջանը Վալվերդեն ավարտեց հաղթանակով, բացի հաղթանակը «Բարսելոնան» սահմանեց նոր ռեկորդ իր առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցնելով 42-ի, որը ոչ միայն ակումբի այլև Լա լիգայի ռեկորդն է։ Վալվերդեն նաև նվաճեց 2017-18-ի Իսպանիայի գավաթը։ Լա լիգան 2018-19 մրցաշրջանը կարելի է ասել անցյալ մրցաշրջանի կրկնությունն էր՝ թիմը պահպանեց Լա լիգայի տիտղոսը և նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սակայն դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչից՝ սեփական հարկի տակ հաղթանակ տանելով 3-0 հաշվով մրցակցի հարկի տակ պարտվեց 0-4 ցավալի հաշվով։ Պարտությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել Վալվերդեի հեռանալու մասին, անգամ սկսեցին շրջանառվել որոշ մարզիչների անուներ, սակայն ակումբը պաշտոնապես հայտարեց, որ վստահում է նրան ու ակումբը ճիշտ ճանհապարհի վրա է։ Լա լիգան 2018-19 մրցաշրջանի ընթացքում ակումբը Այաքսից ձեռք բերեց Ֆրենկի դե Յոնգին, ով ակումբին միացավ Լա լիգան 2019-20 մրցաշրջանի սկզբին նաև ակումբին միացավ Անտուան Գրիզմանը՝ Ատլետիկե Մադրիդից։

Մարզչական աշխատելաոճ[3] խմբագրել

Դեռևս «Բարսելոնայի» կազմում հանդես գալու ժամանակ Էռնեստոն հրապուրված էր Յոհան Կրոյֆի փիլիսոփայությամբ, չնայած որ շատ քիչ հանդես եկավ այդ «Բարսելոնայում» և ի վերջո լքեց այն վնասվածքի պատճառով, այնուամենայնիվ նա համոզված էր , որ իր ղեկավարած ակումբը պետք է առանձնանա իր անկրկնելի ոճով։ Իր կուռք՝ Յոհան Կրոյֆը ստեղծելով 1974 թ․Նիդերլանդներ հավաքականը և «Բարսելոնան» պատմության մեջ հետք են թողել որպես լեգենդար թիմեր հենց այդ անկրկնելի ձեռագրի համար, այլ ոչ թե տիտղոսների։

Վալվերդեն դրա նման մի բան նա փորձեց ստեղծել «Էսպանյոլում»՝ (բայց ոչ այդ մասշտաբներով) «Որ կանոնաոր միավորներ վաստակես, հարկավոր է գործել հենց այդպիսի ոճով՝ հակառակորդին շատ կոշտ ձևով պարտադրել քո խաղը հանդիպման առաջին րոպեներից»,— ասում էր բասկը իր ակումբի խաղաոճի մասին։ Նա չէր ցանականում հարմարվել հակառակորդի թելադրած խաղին, ընդհակռակը ֆանատիկորեն թեքում է իր գիծը, ինչը արդյունք տվեց, հասավ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ և տասնմեկմետրանոց հարավածաշարերում պարտվեց «Սևիլյային»։

«Աթլետիկում» արդեն սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը, ընդունված դարձած սխեմաների մեջ փոփոխություններ մտցնել՝ օրինակ 4-2-3-1 սխեմայի դեպքում, որը շատ հարմար էր հակառակորդից գնդակ խլելու համար և այն արագ փոխանցելու հարձակաման գիծ, պաշտպանությունը գործում էր «խորանարդաձև» (չորս ֆուտբոլիստ մեկի շուրջ, այլ ոչ թե երեք , ինչպես լինում է հիմնականում) թույլ չտալով զոհին օգտագործել տեխնիկական հմտություններ։ Վալվերդեն խաղը չի դասավորում ինչպես իր իսապանացի գործընկերները, չի հենվում այն ոճին, որով սկսել էր մրցաշրջանը, այլ կախված մրցակցի թույլ կողմերից փոխում է դրանք։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

2019թ․ Մայիսի 25-ի դրությամբ

Ակումբ Պետություն Աշխատանքի

սկիզբը

Աշխատանքի

ավարտը

Արդյունքները
Խ Հ Ո Պ Հ %
Աթլետիկ Բիլբաո   1 հուլիս 2003 21 հունիս 2005 86 33 22 31 38,37
Էսպանյոլ   26 մայիս 2006 26 մայիս 2008 98 38 28 32 38,78
Օլիմպիակոս   11 հունիս 2008 25 մայիս 2009 47 32 6 9 68,09
Վիլյառեալ   2 հունիս 2009 31 հունվար 2010 32 13 7 12 40,63
Օլիմպիակոս   8 օգոստոս 2010 30 հունիս 2012 80 60 7 13 75,00
Վալենսիա   3 դեկտեմբեր 2012 20 հունիս 2013 31 17 7 7 54,84
Աթլետիկ Բիլբաո   1 հուլիս 2013 30 հունիս 2017 213 101 46 66 47,42
Բարսելոնա   1 հուլիս 2017 13 հունվար 2020 145 97 32 16 66,90
Ընդհանուր 732 391 155 186 53,42

Նվաճումներ խմբագրել

Ֆուտբոլիստ խմբագրել

 «Բարսելոնա»

 «Էսպանիոլ»

Մարզիչ խմբագրել

 «Էսպանիոլ»[4]

 «Օլիմպիակոս»

 «Աթլետիկ Բիլբաո»

'

 «Բարսելոնա»

Փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. Марков, Денис. «Хард баск. Кто новый тренер «Барселоны»». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.(չաշխատող հղում)
  4. uefa.com. «Valverde takes control at Espanyol – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վալվերդե ուզումեմ շատ շուտ սկսել աշխատանքը Բարսայի հետ Արխիվացված 2017-06-08 Wayback Machine

Վալդերվերդեի Օլիմպիակոսը

Վալդերվերդեի Էսպանիոլը