Սերխի Բարխուան

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխի Բարխուան (կատ.՝ Sergi Barjuan, կատալոներեն արտասանություն՝ [ˈsɛrʒi βərʒuˈan], դեկտեմբերի 28, 1971(1971-12-28)[1][2][3], Լաս Ֆրանկեսաս դել Վալյես, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում 

Սերխի Բարխուան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1971(1971-12-28)[1][2][3] (52 տարեկան)
Ծննդավայր Լաս Ֆրանկեսաս դել Վալյես, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 172 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1988-1992 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1994 Իսպանիա Բարսելոնա բ 42 (4)
1993-2002 Իսպանիա Բարսելոնա 267 (6)
2002-2005 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 85 (0)
1992-2005 Ընդհանուր 394 (10)
Ազգային հավաքական
1990 Իսպանիա Իսպանիա(մինչև 18) 1 (0)
1993-1994 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 5 (0)
1993-2000 Իսպանիա Իսպանիա 56 (1)
1995-2004 Կատալոնիա Կատալոնիա 7 (0)
Մարզչական կարիերա
2009—2011 Իսպանիա Բարսելոնա (երիտ.)
2012—2014 Իսպանիա Պակրեատովիչ
2015 Իսպանիա Ալմերիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերա խմբագրել

Ակումբային կարիրեա խմբագրել

Սերխին «Բարսելոնայի» սան է։ Նա իր նորամուտը նշել է «Բարսելոնայի» հիմնական կազմում Գալաթասարայի դեմ խաղում, որ անցկացվել է Չեմպիոնների Լիգայի շրջանակում։ Հանդիպումը տեղի է ունեցել 1993 թվականից նոյեմբերի 24-ին և ավարտվել է 0:0 հաշվով։ Գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆն այդ պատասխանատու խաղում դաշտ է դուրս բերել Բարխուանին, չնայած վերջինս Լա Լիգայում խաղալու փորձ չուներ։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է հիմնական կազմի խաղացող։ «Բարսելոնայի» կազմում Սերխին հաղթել է 3 առաջնությունում, նվաճել Իսպանիայի 2 գավաթ և 2 սուպերգավաթի, ինչպես նաև Գավաթակիրների գավաթը ու Եվրոպայի Սուպերգավաթը։ Բոլոր տիտղոսների նա նվաճել է երիտասարդական «Բարսելոնայի» ակադեմիայի մեկ այլ շրջանավարտ Ալբերտ Ֆերերի հետ, որը հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում։

Համարվում է, որ 2002 թվականին Սերխին «Ատլետիկո» (Մադրիդ) է տեղափոխվել մարզիչ Լուի վան Գալի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ըստ Բարխուանի՝ նա չափազանց շատ պահանջներ էր ներկայացնում ֆուտբոլիստներին։ «Ատլետիկոյի» կազմում խաղացողն անցկացրել է 3 հաջող մրցաշրջան, չնայած այն հանգամանքին, որ 85 հանդիպումներում ստացել է 33 դեղին քարտ։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա 1993/94 23 0 4 1 8 0 35 1
1994/95 34 1 3 0 8 0 45 1
1995/96 40 0 6 0 7 2 53 2
1996/97 34 1 8 0 7 0 49 1
1997/98 31 2 8 1 8 0 47 3
1998/99 35 0 5 1 5 0 45 1
1999/00 19 1 6 0 6 0 31 1
2000/01 33 1 6 0 13 0 52 1
2001/02 18 0 7 0 25 0
Ընդհանուր Բարսելոնայում 267 6 46 3 69 2 382 11
Ատլետիկո Մադրիդ 2002/03 26 0 4 0 30 0
2003/04 32 0 5 0 37 0
2004/05 27 0 1 0 3 0 31 0
Ընդհանուր Ատլետիկո Մադրիդում 85 0 10 0 3 0 98 0
Ընդհանուր կարիերայում 352 6 56 3 72 2 480 11

Կարիերան հավաքականում խմբագրել

1994 թվականի փետրվարի 9-ին Սերխին նշել է իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղին։

Բարխուանը մասնակցել է Եվրոպայի երկու և աշխարհի երկու առաջնությունների։ Ընդհանուր առմամբ Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 56 հանդիպում, որոնցում խփել է 1 գնդակ։

Գոլերն ու խաղերն Իսպանիայի հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 50 խաղ, 1 գոլ, 30 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 6 պարտություն

ըստ 2013 փետրվարի 13-ի տվյալների

Մարզչական կարիերա խմբագրել

Մարզական կարիերայի ավարտից հետո Սերխին սկսել է աշխատել «Բարսելոնայի» երիտասարդական թիմի հետ, իսկ 2012-2014 թվականներին ղեկավարել է «Ռեկեատիվոն»։ 2015 թվականի Ապրիլի 6-ից գլխավորել է «Ալմերիան»[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բարսելոնա
    • Իսպանիայի առաջնություն 1993/94, 1997/98, 1998/99
    • Իսպանիայի գավաթակիր 1996/97, 1997/98
    • Իսպանիայի սուպերգավաթակիր 1994, 1996
    • ՈՒԵՖԱ գավաթների գավաթ դարփնեկիր 1996/97
    • Եվրոպայի սուպեր գավաթակիր 1997

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխի Բարխուան» հոդվածին։