Ռոմարիո

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռոմարիո դե Սոուզա Ֆարիա[Ն 1] (պորտ.՝ Romário de Souza Faria; հունվարի 29, 1966(1966-01-29)[2][3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1994 թվականին ստացել է աշխարհի չեմպիոնի մեդալը և ճանաչվել է աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականին Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի ստորին պալատի անդամ[5][6][7]։

Ռոմարիո
պորտ.՝ Romário[1]
Ռոմարիոն 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոմարիո դե Սոուզա Ֆարիա
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Թզուկ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1966(1966-01-29)[2][3][4] (58 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 168 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող և կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ամերիկա ՌԺ
Պատանեկան կարիերա
1979-1980 Բրազիլիա Օլարիյա
1981-1985 Բրազիլիա Վասկո դա Գամմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1988 Բրազիլիա Վասկո դա Գամմա 47 (17)
1988-1993 Նիդերլանդներ ՊՍՎ 109 (98)
1993-1994 Իսպանիա Բարսելոնա 46 (34)
1995-1999 Բրազիլիա Ֆլամենգո 62 (37)
1996-1997  Իսպանիա Վալենսիա 11 (5)
2000-2001 Բրազիլիա Վասկո դա Գամմա 46 (41)
2002-2004 Բրազիլիա Ֆլումինենսե 60 (34)
2003  Կատար Ալ Սադդ 3 (0)
2005-2006 Բրազիլիա Վասկո դա Գամմա 32 (24)
2006 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի 25 (19)
2006 Ավստրալիա Ադելաիդա Յունայթեդ 4 (1)
2007 Բրազիլիա Վասկո դա Գամմա 6 (3)
2009 Բրազիլիա Ամերիկա ՌԺ 1 (0)
1985-2009 Ընդհանուր 452 (313)
Ազգային հավաքական
1985 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 11 (11)
1987-2005 Բրազիլիա Բրազիլիա 70 (55)
1988 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ.) 8 (8)
2005 Բրազիլիա Բրազիլիա (լողափ.) ? (?)
Մարզչական կարիերա
2007-2008 Բրազիլիա Վասկո դա Գամմա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ռոմարիոն իր կարիերան սկսել է բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբում, և երբ նրան կանոնակարգը խախտելու համար աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ հեռացրել են Բրազիլիայի հավաքականից, նա դեռևս երիտասարդ հասակում ձեռք է բերել խիստ սկանդալային համբավ[8][9]։

1988 թվականին Սեուլում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ ցուցադրեց փայլուն խաղ (Ռոմարիոն մեկական գոլ հեղինակեց նախ կիսաեզրափակչում, իսկ հետո եզրափակչում[10]՝ ավելացված ժամանակում, սակայն եզրափակչում բրազիլացիները զիջեցին ԽՍՀՄ-ի հավաքականին), ինչից հետո տեղափոխվեց «ՊՍՎ»։ Այնտեղ նա ունեցավ լուրջ տարաձայնություններ մարզչի և խաղընկերների հետ, սակայն դա ամենևին չխանգարեց նրան, որպեսզի Նիդերլանդների առաջնության հինգ մրցաշարերում հեղինակի 98 գնդակ։ 1993 թվականի ամռանը Ռոմարիոն 3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»։

Սկզբում բրազիլացի մարզիչները դժվարանում էին, նրանք փորձում էին Ռոմարիոյի վառ արտահայտված անհատականությունը հարմարեցնել թիմային խաղի հետ[11]։ Հետագայում Ռոմարիոյի ելույթները եվրոպական ակումբներում մեծ ազդեցություն ունեցան նրա ոճի ներդաշնակության վրա։ 1994 թվականին ԱՄՆ-ում աշխարհի առաջնության ժամանակ Ռոմարիոն հեղինակեց 5 շատ կարևոր գոլեր։ Նա խմբային փուլում դարձավ գոլի հեղինակ Կամերունի, Ռուսաստան, և Շվեդիայի հավաքականների դեմ խաղում, քառորդ եզրափակչում՝ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում, ինչպես նաև նա կիսաեզրափակչում գրավեց Շվեդիայի հավաքականի դարպասը[12]։ Մեկ գոլի հեղինակ էլ նա դարձել է եզրափակչում։ Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում նա գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը[13]։

1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ռոմարիոն, տեղափոխվելով այլ ակումբ, «մնաց երկու մայրցամաքների արանքներում»։ Նա երկար ժամանակով «անհետացավ» հավաքականից, սակայն հասցրեց վերադառնալ հավաքական մինչև 1997 թվականի «Տուրնուա դե Ֆրանսը»[14]։ Կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ մարզիչները պատրաստվում էին օգտագործել «Ռո-Ռո» ֆուտբոլային զույգին։ Ռոմարիո - Ռոնալդո։ Ֆրանսիայում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցելուն նրան խանգարեց վնասվածքը, որը նա ստացել էր առաջնության մեկնարկից քիչ առաջ։ Նա գրեթե հասցրել էր ապաքինվել վնասվածքից, սակայն հավաքականի մարզիչ Մարիո Զագալլոն խորհրդակցելով Զիկոյի հետ որոշեց նրան չհայտավորել առաջնությանը[15]։ Պրես-կոնֆերացիայի ժամանակ հայտարարելով այս մասին Ռոմարիոյի աչքերում արցունքներ հայտնվեցին։ Արդյունքում Ռոմարիոյի 11 համարի մարզաշապիկը տրվեց առաջնությունում Ռոմարիոյին փոխարինող Էմերսոնին[16]։ Հնարավոր է որ այս որոշումը Բրազլիայի հավաքականի մարզչական շտաբի ամենամեծ սխալն էր։ Առաջնության ավարտից հետո բոլոր փորձագետները նշում էին, որ ԱԱ-98-ում հավաքականի հիմնական և գլխավոր խնդիրները հարձակման գծում առաջացած խնդիրներին էին, որոնց պատճառով եզրափակչում բրազիլացիները զիջեցին Ֆրանսիացիներին[17]։

Դրանից հետո Ռոմարիոն տեղափոխվեց իր հայրենիք՝ Բրազիլիա, որտեղ նա հանդես եկավ երկար ժամանակ[18]։ 2005 թվականին՝ 39 տարեկան հասակում Ռոմարիոն կրկին ճանաչվեց Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2006 թվականին Ռոմարիոն համալրեց առաջին դիվիզիոնի Մայամի ամերիկական ակումբի կազմը[19]։

2007 թվականին 41 տարեկան հարձակվողը տեղափոխվեց այն ակումբը, որտեղ սկսել էր իր ֆուտբոլային կարիերան, այսինքն՝ նա տեղափոխվեց «Վասկո դա Գամա»։ Ակումբի կազմում նա դարձավ 5 գոլի հեղինակ և գոլերի թվով շատ մոտեցավ կարիերայում իր 1000-րդ գոլին[20]։ 2007 թվականի մայիսի 21-ին Ռոմարիոն խփեց իր կարիերայի 1000-րդ գոլը (սակայն այս ձեռքբերումը համարվում է վիճելի, քանի որ 1000 գոլի մեջ ընդգրկված են ոչ միայն նրա պրոֆեսիոնալ կարիերայի գոլերը, այլ նաև 77 գոլեր, որոնք նա հեղինակել էր «Օլարիայի» և «Վասկո դա Գամայի» երիտասարդական ակումբներում)[18]։

 
Ռոմարիոն 2010 թվականին

2008 թվականի ապրիլի 15-ի դոպինգային սկանդալից հետո Ռոմարիոն պաշտոնապես հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին (չնայած նրան, որ նրան ներել էին և դոպինգ համարել էին որպես ճաղատության դեմ պայքարի դեղ)[21]։

2009 թվականի կեսերին հայտարարվեց Ռոմարիոյի «Ամերիկա» ակումբի (Ռիո դե Ժանեյրիո) հետ պայմանագիր կնքելու մասին։ Ռոմարիոն համաձայնեց օգնել ակումբին Կարիոկայի Լիգայի էլիտ դիվիզիոնում տեղի վերականգնման մեջ[22][23]։

Դուկի դի Կաշիաս բնակավայրի՝ 10000 հանդիսականներ տեղավորող մարզադաշտն անվանել են ի պատիվ Ռոմարիոյի[24]։

Ռիո դե Ժանեյրիո քաղաքի Սան-Ժանուարիո մարզադաշտում տեղադրված է բրազիլացի հարձակվող Ռոմարիոյի արձանը[25]։ Այդ մարզադաշտում նա հեղինակել է իր 1000 գոլը։ «Ես ուրախ եմ, որ ինձ հավերժացրին այն ակումբի դաշտում, որտեղ ես սկսել էի ամեն ինչ»,- ասել է Ռոմարիոն։ Ռոմարիոյի արձանը կրկնում է Ռոմարիոյի իսկական հասակը (168 սմ)։ Արձանի կառուցումը տևեց երեք ամիս, և «Վասկո դա Գամա» արձանի կառուցման համար վճարեց շուրջ 10000 դոլար[26]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

[27]

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

[27]

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Անձնական խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Վասկո դա Գամմա» ակումբը Ռոմարիոյի համար առանձնացրել է 11 համարի մարզաշապիկը (այսինքն թույլ չի տվել, որ ակումբի ներկա ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը հանդես գա 11 համարի մարզաշապիկով), սակայն ակումբի նոր նախագահը չեղարկել է այդ որոշումը[13][35][36]։
  • Ռոմարիոն զբաղվում էր իր խփած գոլերի հաշվարկով։ Համաձայն իր սեփական վիճակագրության՝ 2007 թվականի մայիսի 21-ին ֆուտբոլիստը խփել է իր կարիերայի 1000-րդ գոլը։ Մինչդեռ այդ ռեկորդը պաշտոնապես չի ընդունվել։ ՖԻՖԱ-ի պնդմամբ՝ Ռոմարիոն իր 1000 գոլերի մեջ է ընդգրկել ամենաքիչը 77 գոլ, որը նա հեղինակել է մանկական, պատանեկան, երիտասարդական ակումբներում և ամենաքիչը 22 գոլ էլ խփվել են ընկերական խաղերում[37][38][39][40][41]։ Այնուամենայնիվ Ռոմարիոն այս պնդումները երբեք չէր բացառում[42]։
  • Ռոմարիոն ունի «մանկական» ոտքի չափս՝ 35[43][44]:

Նշումներ խմբագրել

  1. Համաձայն գործնական տառադարձության՝ անվան ճիշտ տարբերակն է համարվում Ռոմարիո դե Սոզա Ֆարիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 worldfootball.net
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Rollin J. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. «Ռոմարիոն ընտրվել է երկրի կոնգրեսի ստորին պալատ». TotalFootball.Ru. 4 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. "The Joy of Six: Great finishers". The Guardian. Retrieved 19 November 2013
  7. "Romario: Neymar isn't as good as me ... yet" Արխիվացված 2014-02-02 Wayback Machine. MSN. Retrieved 19 November 2013
  8. «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  9. "FIFA Player of the Century" Արխիվացված 2012-04-26 Wayback Machine. FIFA. Retrieved 19 November 2013.
  10. "Romário de Souza Faria - Goals in International Matches". rsssf. Retrieved 19 June 2014
  11. "Best Goalscorers All-Time (Official Matches)". RSSSF Archive. 25 September 2013.
  12. «Barcelona v Milan revisited: The night in 1994 the Dream died». The Guardian. 2015 թ․ մարտի 15.
  13. 13,0 13,1 «Romario: From football rebel to politician». BBC. 2013 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. "Manchester United v Barcelona: six of their best showdowns". The Telegraph. Retrieved 29 January 2014
  15. "Romario ready to return to Brazil". The Independent. Retrieved 20 May 2014
  16. "Valencia coach wants Romario to leave". New Strait Times. Retrieved 20 May 2014
  17. "The most talked about fights in Spanish football". ABC.es. Retrieved 20 May 2014
  18. 18,0 18,1 "Veteran Romario finishes as Brazil top scorer". ESPN. Retrieved 20 May 2014
  19. «Manchester United 1 - 3 Vasco da Gama». The Guardian. 2000 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  20. «Bleacher Report». Bleacher Report. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  21. "Romario still going strong at 40". FIFAworldcup.com. 1 February 2006.
  22. "Controversy on the road to 1,000". BBC News. 21 May 2007.
  23. "Romario writes his own history". Daily Mail. 21 May 2007.
  24. "Romário completes a famous 1,000" Արխիվացված 2013-11-13 Wayback Machine. FIFA.com. 21 May 2007.
  25. "Romário lança DVD e diz que Ronaldo está cheinho, mas vai esvaziar" (in Portuguese). Globo.com. 5 August 2008.
  26. "Romario finally hits 1,000-goal mark". Telegraph. Retrieved 5 December 2013
  27. 27,0 27,1 «Romário; european career stats». Football Database.eu. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  28. «Romario fails doping test, blames hair medicine». ESPN Soccernet. 2007 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  29. "Brazil in the 1994 World Cup" Արխիվացված 2012-10-16 Wayback Machine. Virtual-Brazil.com. Retrieved 12 July 2012.
  30. «Brazil legend Romario calls time on career». FourFourTwo. 2008 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  31. «Brazil legend Romario ends career». BBC. 2008 թ․ ապրիլի 15. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  32. Նման տիտղոս ստացողների թվում է նաև Քենետ Անդերսոնը.
  33. "36 days to GO-AL! Romario (USA 1994)" Արխիվացված 2015-10-04 Wayback Machine. FIFA.com. Retrieved 20 May 2014
  34. 34,0 34,1 "FIFA Player Statistics: Romário" Արխիվացված 2014-09-16 Wayback Machine. fIFA.com Retrieved 20 May 2014
  35. John Brewin (2015 թ․ ապրիլի 8). «World Cup All-time Top 20: No. 15 Romario». ESPN FC. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. «Biografia Calciatori da Leggenda: Romario» [Legendary footballers: Romario] (Italian). Calcio Magazine. 2008 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. "Romario nets 1000th goal of career" Արխիվացված 2007-05-23 Wayback Machine. CNN.com. 20 May 2007.
  38. "Romário converts penalty for 1,000th goal"(չաշխատող հղում). Sports Illustrated. 20 May 2007.
  39. "Imprensa internacional destaca milésimo gol de Romário" (in Portuguese). Folha Online. 20 May 2007.
  40. "Romário 1.000 goals" (in Portuguese). Globo.com. 20 May 2007.
  41. «Romario completes a famous 1,000». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  42. Ռոմարիոն հասցրեց իր գոլերի քանակը 999-ի
  43. Jere Longman5 (1994 թ․ հունիսի 5). «WORLD CUP '94; Romario Is Short on Humility, Long on Talent». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  44. Jack Rollin. «Romário». Encyclopaedia Britannica. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոմարիո հոդվածին