Էլ Կլասիկո (իսպ.՝ El Clásico, կատ.՝ El Clàssic), կամ Իսպանիայի Դերբի (իսպ.՝ El derbi Español, կատ.՝ El derbi espanyol) կամ Սուպերկլասիկո (իսպ.՝ El Superclasico, կատ.՝ El Superclàssic), ֆուտբոլային հանդիպումներ մադրիդյան «Ռեալ Մադրիդ» և կատալոնյան «Բարսելոնա» ակումբների միջև։ Մրցակցությունը տեղի է ունենում նաև Մադրիդի և Բարսելոնայի՝ Իսպանիայի երկու մեծագույն քաղաքների միջև։ էլ Կլասիկոն հանդիսանում է աշխարհի ամենավառ և սկզբունքային ֆուտբոլի հանդիպումներից մեկը։ Ամեն անգամ Էլ Կլասիկոն մեծ իրադարձություն է ֆուտբոլային աշխարհում։

Էլ Կլասիկո
El Clásico
242 խաղ սկսած 1926 թ-ից
ԲարսելոնաՌեալ Մադրիդ
Իսպանիա Իսպանիա
Մարզադաշտեր: Ինդուստրիա, Լես Կորտս, Կամպ Նոու, Չամարտին, Սանտիագու Բերնաբեու
Հաղթանակներ և ոչ-ոքիներ*
955196
Վերջին հանդիպում

Լա Լիգա 2018-19

2019 մարտի 02

Բարսելոնա 2:2 Ռեալ

Մոտակա հանդիպում

Հայտնի չէ

Կաղապար:Հայտնի չէ

Ռեալ — Բարսելոնա

* Տվյալները թարմացվել են 2018 մայիսի 06-ին

Հաշվի են առնված բոլոր առաջնությունների պաշտոնական հանդիպումները

Մրցակցության առաջացումը

Դեռևս այն ժամանակներից, երբ Իսպանիայում ծագեց ֆուտբոլը, այս 2 թիմերը համարվում էին մայրաքաղաքային թիմեր։ «Ռեալը» ներկայացնում էր Մադրիդը, իսկ «Բարսելոնան»` Կատալոնիա պրովինցիան։ Այս դիմակայությունըոչ միայն սովորական խաղ է, այլ նաև արվեստ։

Մադրիդը կառավարության և թագավորի նստավայրն է։ Հատկապես Ֆրանկոիստների ժամանակաշրջանում այն սկսեց ներկայացնել ավելի շատ կենտրոնամետ ուժեր:. 1902 թ. եղբայրներ Պադրոս և Խուալիան Պալասիոսները հիմնադրեցին «Մադրիդ» ֆուտբոլային ակումբը (Madrid Football Club). 1920 թ. Հունիսի 29-ին կառավարությունը թիմին տվեց «արքայական» անվանումը, ինչը իսպաներեն հնչում է  Real: Այստեղից է ծագել թիմի ներկայիս անվանումը(Real Madrid):

Սկայան այն բոլոր հանգամանքները, որոնք ձևավորեցին Իսպանիայի մշակույթը` հանրապետականությունը, ֆեդերալիզմը,  անարխիզմը, Սինդիկալիզմը և կոմունիզմը  ծագել և տարածվել են Կատալոնիայից։ Բացի այդ, ամբողջ նորաձևությունը, անկախ դա հագուստի է թե մշակույթի, ծագել են Կատալոնիայում մի քանի տարի շուտ, քան դրանք տարածվել են Մադրիդում։ Կատալոնիայի մարզում նաև գործում էր ֆուտբոլային ակումբ, որը 3 տարի ավելի շուտ էր հիմնադրվել, քան «արքայական» ակումբը։ Թիմի հիմնադիր Ժոան Գամպերը թիմը անվանակոչել է ի պատիվ քաղաքի (FC Barcelona):

Ժամանակի ընթացքում «Բարսելոնան» դարձավ ավելին քան ակումբ (mes que un club — սա թիմի ներկայիս կարգախոսն է) քաղաքականության հետ իր կապի շնորհիվ։ չնայած սրան, շատ կատալոնացիներ և սովորական իսպանացիներ հենց «Ռեալին» էին համարում երկրի գլխավոր թիմ։ Նրանք նույնիսկ հաշվի չառան այն, որ Իսպանիայի քաղաքական պատերազմի ժամանակ ակիումբի շատ անդամներ, այնպիսիք, ինչպես Խոսեպ Սինյոլը և Ռաֆաել Սանչես Գուերան տուժեցին ազգայնականների ձեռքում։

Դիմակայությունը սրվեց 1950-ականներին, քանի որ երկու ակումբները մրցում էին Դի Ստեֆանոյին գնելու համար. Դի Ստեֆանոն տպավորություն էր գործել և´ «Ռեալի», և´ «Բարսելոնայի» վրա այն ժամանակ, երբ խաղում էր «Դեպորտիվո Լոս Միլոնարիոս» թիմում Բոգոտայում։ Երկու թիմերն էլ փորձում էին ամեն կերպ  գնել արգենտինացուն, սակայն հենց նա էր ավելի լարում իրավիճակը։ Վերջինս տեղափոխվել էր «Լոս Միլոնարիոս» «Բոկա Խունիորսից»։ Երկու թիմերն էլ վստահ էին, որ հենց իրենք ձեռք կբերեն ֆուտբոլիստին։ Այն բանից հետո, երբ ֆուտբոլի ասոցացիան խառնվեց գործին, Դի Ստեֆանոն տեղափոխվեց «Ռեալ»։

Ալֆրեդոն շատ լավ ներգրավեց նոր թիմի մեջ և դարձավ նրա առաջատարներից մեկը։ «Բարսելոնայի» դեմ առաջին իսկ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ։ Նրա հետ «Ռեալը» 5 անգամ տիրացավ ՉԼ-ի գավաթին։ 1960 թվականին երկու թիմերի մրցակցության շրջանակը ընդլայնվեց, որովհետև նրանք երկու անգամ հանդիպեցին ՉԼ-ում։ «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 1960 թ.-ին (այդ տարի «Ռեալը» դարձավ հաղթող), իսկ 1961 թվականին հաջողությունը ուղեկցեց «Բարսելոնային» (սակայն եզրափակիչում կատալոնացիները զիջեցին «Բենֆիկայի» 3-2 հաշվով)։

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ «Բարսելոնայից» «Ռեալ» են տեղափոխվել ֆուտբոլիստներ։ 1988 թ.-ին Դա արեց Բերնդ Շուստերը, իսկ 1996-ին` Միխայիլ Լաուդրուպը։ Այն բանից հետո, երբ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն 2000 թ.-ին որոշեց տեղափոխվել մայրաքաղաք, դառնալով այդ պահին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, ավելի սրվեց պայքարը այս թիմերի միջև և հասավ իր գագաթնակետին։

Թիմերը ևս մեկ անգամ հանդիպեցին ՉԼ-ում, այս անգամ արդեն կիսաեզրափակիչում, որի ժամանակ հաղթեց «Ռեալը»(այդ տարի նույնպես «Ռեալը» դարձավ չեմպիոն)։ Այդ հանդիպումը իսպանական ԶԼՄ-երը անվանեցին դարի հանդիպում։

 Ընդհանուր վիճակագրություն խմբագրել

Թիմ Հաղթ. Պարտ. Գոլեր
«Ռեալ» 68 62 262
«Բարսա» 62 68 245

 Սեփական դաշտ

Թիմ Հաղթ. ՈՈ Պարտ.
«Ռեալ» 39 10 13
«Բարսա» 39 12 12

Մրցակցի դաշտ

 Թիմ Հաղթ. ՈՈ Պարտ.
«Ռեալ» 12 12 39
«Բարսա» 13 10 39

Էլ Կլասիկոյի Հայերեն Երաժշտություն խմբագրել