Լիվերպուլ ՖԱ
Լիվերպուլ (անգլ.՝ Liverpool Football Club; արտասանություն։ [ˈlɪvəpuːl]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1892 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Անգլիայում ակումբը տիտղոսների թվով երկրորդն է՝ Պրեմիեր Լիգայի 18 տիտղոս, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի՝ 7 և Ֆուտբոլային լիգայի գավաթում 8 ռեկորդային հաղթանակ։ «Լիվերպուլը» միակ անգլիական ակումբն է, որը նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 6 Եվրոպական Գավաթ (վերջինը 2019 թվականին), 3 ՈՒԵՖԱ Գավաթ և 3 ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթ։ «Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թվականին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»։ Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 1980-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։ Ակումբը մրցակցում է իր հարևանների՝ «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 1964 թվականից ի վեր թիմը տանը խաղացել է ամբողջովին կարմիր համազգեստով, երբ նրա ղեկավար Բիլ Շենքլին փոխեց այն՝ դարձնելով կարմիր շապիկ և սպիտակ շորտեր. դա հակառակորդին վախեցնելու փորձ էր։ Թիմի հիմնն է «Դու երբեք միայնակ չես քայլի»։
Լիվերպուլ | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Liverpool Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Reds (Կարմիրներ) | |||
Հիմնադրում | հունիսի 3, 1892 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Էնֆիլդ | |||
Տարողունակություն | 53,394 | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2021-22 | 2-րդ | |||
|
Ներկա կազմԽմբագրել
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Վարձավճարով տրված խաղացողներԽմբագրել
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
ՌեկորդներԽմբագրել
Ակումբային ռեկորդներԽմբագրել
ԱռաջինԽմբագրել
- Առաջին հանդիպում. «Լիվերպուլ» 7–1 «Ռոտերեմ Թաուն», ընկերական խաղ, սեպտեմբերի 1, 1892[1]
- Առաջին հանդիպում Լանկաշիրի առաջնությունում. «Լիվերպուլ» 8–0 «Հայեր Վալտոն», սեպտեմբերի 3, 1892[1]
- Առաջին հանդիպում առաջնությունում. «Լիվերպուլ» 2–0 «Միդլսբրո Իրոնոպոլիս», Երկրորդ դիվիզիոն, սեպտեմբերի 2, 1893[1]
- Առաջին հանդիպում Անգլիայի գավաթում. «Լիվերպուլ» 4–0 «Նենտվիչ Ռոուդ», առաջին որակավորման փուլ, հոկտեմբերի 15, 1892[1]
- Առաջին հանդիպում Անգլիայի Լիգայի գավաթում. «Լիվերպուլ» 5–0 «Լուտոն Թաուն», երկրորդ ռաունդ, հոկտեմբերի 19, 1960[1]
- Առաջին հանդիպում Եվրոպական մրցաշարերում. «Լիվերպուլ» 5–0 «Ռեյկյավիկ», Եվրոպական գավաթ, օգոստոսի 17, 1964[1]
ՀաղթանակներԽմբագրել
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ. 11–0 «Ստրյոմգոդսետի» դեմ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում, սեպտեմբերի 17, 1974[1]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում. 10–1 «Ռոտերեմ Թաունի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, փետրվարի 18, 1896[1]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի գավաթում. 9–0 «Նյութաունի» դեմ որակավորման երկրորդ փուլում, հոկտեմբերի 29, 1892[1]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթում. 10–0 «Ֆուլհեմի» դեմ երկրորդ փուլում, սեպտեմբերի 23, 1986[1]
- Ամենաշատ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 30 հաղթանակ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում)[1]
- Ամենաքիչ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 7 հաղթանակ 30 խաղերում (1894–1895 մրցաշրջանում)[1]
ՊարտություններԽմբագրել
- Ամենախոշոր հաշվով պարտություն. 1–9 «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, դեկտեմբերի 11, 1954[1]
- Ամենախոշոր հաշվով տնային պարտություն. 0–6 «Սանդերլենդի» դեմ Առաջին դիվիզիոնում, ապրիլի 19, 1930[1]
- Ամենագոլառատ պարտություն. 2–9 «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Առաջին դիվիզիոնում, հունվարի 1, 1934[1]
- Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի գավաթում. 0–5 «Բոլտոնի» դեմ չորրորդ փուլում, հունվարի 26, 1946[1]
- Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի Լիգայի գավաթում. 3–6 «Արսենալի» դեմ հինգերորդ փուլում, հունվարի 9, 2007[1]
- Ամենաշատ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 23 պարտություն 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում)[1]
- Ամենաքիչ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 0 պարտություն 28 խաղերում (1893–1894 մրցաշրջանում)[1]
ԳոլերԽմբագրել
- Ամենաշատ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 106 գոլ 30 խաղերում (1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[2]
- Ամենաշատ գոլեր բարձրագույն դիվիզիոնի 1 մրցաշրջանում. 101 գոլ 38 խաղերում (2013–2014 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)[2]
- Ամենաքիչ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 42 գոլ 34 և 42 խաղերում (1901–1902 և 1970–1971 մրցաշրջաններում Առաջին դիվիզիոնում)[2]
- Ամենաշատ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 97 գոլ 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[2]
- Ամենաքիչ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 16 գոլ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[2]
ՄիավորներԽմբագրել
- Ամենաշատ միավորներ 1 մրցաշրջանում.
- 2 միավոր հաղթանակի համար. 68 (42 խաղերում 1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
- 3 միավոր հաղթանակի համար. 90 (40 խաղերում 1987–1988 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
- Ամենաքիչ միավորներ 1 մրցաշրջանում.
- 2 միավոր հաղթանակի համար. 22 (30 խաղերում 1894–1895 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
- 3 միավոր հաղթանակի համար. 52 (38 խաղերում 2011–2012 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)
ՀանդիսականներԽմբագրել
- Ամենաշատ հանդիսական առաջնությունում. 58,757 («Չելսիի» դեմ 1949–1950 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[3]
- Ամենաշատ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 50,880 («Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ 1979–1980 մրցաշրջանում)[3]
- Ամենաշատ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 55,104 («Բարսելոնայի» դեմ 1975–1976 մրցաշրջանում)[3]
- Ամենաքիչ հանդիսական. 1,000 («Լաֆբորոյի» դեմ 1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[3]
- Ամենաքիչ հանդիսական Անգլիայի գավաթում. 4,000 («Նյութաունի» դեմ 1892–1893 մրցաշրջանում)[3]
- Ամենաքիչ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 9,902 («Բրենտֆորդի» դեմ 1883–1884 մրցաշրջանում)[3]
- Ամենաքիչ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 12,021 («Դանդոլկի» դեմ 1882–1883 մրցաշրջանում)[3]
Լիվերպուլը ունեցել է ռեկորդային 95,446 հանդիսական Մելբուրն Վիկտորիի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում 2013 թվականի հուլիսին Մելբուրն Կրիկետ Գրաունդում։
Անհատական ռեկորդներԽմբագրել
Ամենաշատ անցկացրած խաղերԽմբագրել
Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է փոխարինման դուրս եկած խաղերի քանակը[4]:
# | Անուն | Տարիներ | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Իան Կալագան | 1960–1978 | 640 (4) | 79 (2) | 42 (7) | 96 (1) | 857 (14) |
2 | Ջեյմի Կարագեր | 1996–2013 | 508 (24) | 40 (1) | 35 (7) | 152 (3) | 737 (35) |
3 | Սթիվեն Ջերարդ | 1998–2015 | 504 (39) | 42 (5) | 30 (5) | 134 (14) | 710 (63) |
4 | Ռեյ Կլեմենս | 1967–1981 | 470 (0) | 54 (0) | 55 (0) | 86 (0) | 665 (0) |
Էմլին Հյուզ | 1967–1979 | 474 (0) | 62 (0) | 46 (0) | 83 (0) | 665 (0) | |
6 | Իան Ռաշ | 1980–1987
1988–1996 |
469 (22) | 61 (5) | 78 (0) | 45 (3) | 660 (30) |
7 | Ֆիլ Նիլ | 1974–1985 | 455 (2) | 45 (0) | 66 (0) | 81 (0) | 650 (2) |
8 | Թոմի Սմիթ | 1962–1978 | 467 (0) | 52 (0) | 30 (0) | 89 (1) | 638 (1) |
9 | Բրյուս Գրոբելար | 1980–1994 | 440 (0) | 62 (0) | 70 (0) | 46 (0) | 628 (0) |
10 | Ալան Հանսեն | 1977–1991 | 434 (0) | 58 (1) | 68 (0) | 53 (1) | 620 (2) |
Լավագույն ռմբարկուներԽմբագրել
Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է անցկացրած հանդիպումների քանակը[5]։
# | Անուն | Տարիներ | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Իան Ռաշ | 1980–1987
1988–1996 |
229 (469) | 39 (61) | 48 (78) | 23 (45) | 346 (660) |
2 | Ռոջեր Հանթ | 1958–1969 | 245 (404) | 18 (44) | 5 (10) | 18 (34) | 286 (492) |
3 | Գորդոն Հոջսոն | 1925–1936 | 233 (358) | 8 (19) | 0 (0) | 0 (0) | 241 (377) |
4 | Բիլլի Լիդդել | 1938–1961 | 215 (492) | 13 (42) | 0 (0) | 0 (0) | 228 (534) |
5 | Սթիվեն Ջերարդ | 1998–2015 | 120 (503) | 15 (40) | 9 (28) | 42(132) | 186 (710) |
6 | Ռոբի Ֆաուլեր | 1993–2001
2006–2007 |
128 (266) | 12 (24) | 29 (35) | 14 (44) | 183 (369) |
7 | Քենի Դալգլիշ | 1977–1990 | 118 (355) | 13 (37) | 27 (59) | 12 (58) | 172 (515) |
8 | Մայքլ Օուեն | 1996–2004 | 118 (216) | 8 (15) | 9 (14) | 23 (52) | 158 (297) |
9 | Մուհամեդ Սալահ | 2017-այժմ | 114 (169) | 5 (19) | 0 (0) | 0 (1) | 152 (234) |
10 | Հարրի Չեմբերս | 1915–1928 | 135 (315) | 16 (28) | 0 (0) | 0 (1) | 151 (339) |
ՆվաճումներԽմբագրել
ԱզգայինԽմբագրել
- , Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
- Հաղթող (18). 1900–01, 1905–06, 1921–22, 1922–23, 1946–47, 1963–64, 1965–66, 1972–73, 1975–76, 1976–77, 1978–79, 1979–80, 1981–82, 1982–83, 1983–84, 1985–86, 1987–88, 1989–90
- Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
- Հաղթող (4). 1893–94, 1895–96, 1904–05, 1961–62
- Լանկաշիրի առաջնություն
- Հաղթող (1). 1892–93
- Անգլիայի գավաթ
- Անգլիայի Լիգայի գավաթ
- Անգլիայի սուպերգավաթ
- Հաղթող (15). 1964*, 1965*, 1966, 1974*, 1976, 1977*, 1979, 1980, 1982, 1986*, 1988, 1989, 1990*, 2001, 2006 (* միացյալ), 2022
- Լոնդոնի շերիֆի գավաթ
- Հաղթող (1). 1906
- ScreenSport-ի սուպերգավաթ
- Հաղթող (1). 1985–86
ՄիջազգայինԽմբագրել
- Եվրոպական գավաթ/ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
- ՈՒԵՖԱ Գավաթ/ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
- Հաղթող (3). 1972–73, 1975–76, 2000–01
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
- Հաղթող (3). 1977, 2001, 2005
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «LFC Record Matches»։ lfcstats.co.uk։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «LFC Record Goals»։ lfcstats.co.uk։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «LFC Record Attendances»։ lfcstats.co.uk։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17
- ↑ LFChistory.net։ «All time top appearances - LFChistory - Stats galore for Liverpool FC!»։ www.lfchistory.net։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17
- ↑ LFChistory.net։ «All time top goalscorers - LFChistory - Stats galore for Liverpool FC!»։ www.lfchistory.net։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17
ԳրականությունԽմբագրել
- Cox, Richard; Russell, Dave; Vamplew, Wray (2002). Encyclopedia of British football. Routledge. ISBN 0-7146-5249-0.
- Crilly, Peter (2007). Tops of the Kops: The Complete Guide to Liverpool's Kits. Trinity Mirror Sport Media. ISBN 978-1-905266-22-7.
- Graham, Matthew (1985). Liverpool. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-50254-6.
- Kelly, Stephen F. (1999). The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. HarperCollins. ISBN 0-00-218907-0.
- Kelly, Stephen F. (1988). You'll Never Walk Alone. Queen Anne Press. ISBN 0-356-19594-5.
- Liversedge, Stan (1991). Liverpool:The Official Centenary History. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-57308-7.
- Pead, Brian (1986). Liverpool A Complete Record. Breedon Books. ISBN 0-907969-15-1.
- Reade, Brian (2009). 44 Years With The Same Bird. Pan. ISBN 1-74329-366-6.
Արտաքին հղումներԽմբագրել
Լիվերպուլ ՖԱ Վիքիպահեստում |
- «Լիվերպուլի» պաշտոնական կայք (անգլ.)
Անկախ կայքեր
- LFCHistory.net վիճակագրական կայք
- Լիվերպուլ Ֆ.Ա. BBC Սպորտ։ Ակումբի նորություններ - Վերջին արդյունքներ Archived 2008-12-18 at the Wayback Machine. - Ակումբի վիճակագրություն
- Լիվերպուլ - Sky Sports
- Լիվերպուլ - Պրեմիեր լիգայում
Հայկական կայքեր
- Լիվերպուլի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում
- Լիվերպուլ ֆուտբոլային ակումբ Archived 2014-01-26 at the Wayback Machine.