Սառա Բեռնար
Սառա Բեռնար (ֆր.՝ Sarah Bernhardt, հոկտեմբերի 23, 1844[2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5][6][7] - մարտի 26, 1923[7][8][1], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի նշանավոր դերասանուհի, իր ժամանակին ճանաչվել է որպես «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհի»՝ երկրպագուների կողմից արժանանալով «Աստվածային Սառա» անվանը։ Հայտնի է դարձել 19-րդ դարի 70-ական թվականների սկզբներին՝ Ֆրանսիայում, իսկ հետագայում շլացուցիչ հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բեմերում։ Նրա խաղացանկը հիմնականում կազմված էր լուրջ դրամատիկական դերերից։ Բեռնարի լավագույն դերերից են՝ դոննա Սոլ («Էռնանի» Հյուգո), Մարգարիտա Գոտիե («Կամելիազարդ տիկինը» Դյումա-որդի), Թեոդորա (Սարդուի համանուն պիեսը), Անուրջների արքայադուստրը (Ռոստանի համանույն պիես), Ռեյխշտադտի դուքս (Ռոստանի «Արծվի ձագ» պիես), Համլետ (Շեքսպիրի համանուն ողբերգություն), Լորենցաչչո (Մյուսսեի համանուն պիես)։ Թողել է բեմը 1922 թվականին։ Ռոստանն անվանել է նրան «դիրքերի թագուհի և ժեստերի արքայադուստր», Հյուգոն գովաբանել է նրա «ոսկե ձայնը»։ Նա մի քանի թատերական շրջագայություններ է կատարել աշխարհով, եղել է առաջին դերասանուհին, ով ձայնագրություններ է կատարել և խաղացել է շարժանկարներում։
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1844[2][3][4] |
---|---|
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[5][6][7] |
Մահացել է | մարտի 26, 1923[7][8][1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, պարուհի, գրող և դերասանուհի |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0076800 |
Ստորագրություն | |
Սառա Բեռնար | |
Sarah Bernhardt Վիքիպահեստ |
Վաղ կյանք
խմբագրելՍառա Բեռնարը ծնվել է որպես Հենրիետե Ռոսինե Բեռնար, Փարիզի Լատինական թաղամասում, հոկտեմբերի 22-ին կամ 23-ին[10]։ Նա հոլանդացի-հրեա կուրտիզանուհի, բարձր դասի այցելուներ ունեցող մարմնավաճառ Հուդիթ Բեռնարի ապօրինի դուստրն էր։ Նրա հոր անունը հայտնի չէ։ Ըստ որոշ աղբյուրների, նա ենթադրաբար հարուստ վաճառականի որդի էր, Լա Հավրեից[11]: Բեռնարը հետագայում գրել է, որ իր հայրը վճարել է իր կրթության համար, պնդել է, որ աղջիկը մկրտություն ստանա որպես կաթոլիկ և բավականին գումար է թողել նրա համար[11]: Նրա մայրը հաճախ է ճամփորդել և քիչ է տեսել իր դստերը։ Նա աղջկան դայակի հետ նախ տեղավորել է Բրիթանի շրջանում, հետո` Փարիզի Նեուիլի արվարձանում[12]: Երբ Սառան 7 տարեկան էր, մայրը նրան ուղարկում է երիտասարդ օրիորդների դպրոց Աութեուիլում, ուսման համար վճարում էր հոր միջոցներով։ Այստեղ նա առաջին անգամ մասնակցել է թատերական ներկայացման` խաղալով «Քլովիլդ» ներկայացման մեջ Փերիների թագուհու դերը[12]:
Քանի դեռ Սառան դպրոցում էր, նրա մայրը հայտնվում է Փարիզի կուրտիզանուհիների վարկանիշի ամենաբարձր տեղերում` շփվելով քաղաքական գործիչներր, բանկիրների, գեներալների ու գրողների հետ։ Նրա ընկերների մեջ էր Նապոլեոն 3-րդ կայսեր եղբայր և ֆրանսիական օրենսդրական մարմնի նախագահ Շառլ դե Մորնին[11]: 10 տարեկանում, Մորնիի հովանավորությամբ Սառան ընդունվել է Վերսալի մոտ գտնվող Ավգուստին կաթոլիկ դպրոց[13]: Կաթոլիկ դպրոցում նա խաղացել է «Թոբիթը և հրեշտակը» օպերայի Ռաֆայել հրեշտակապետի հատվածում[11]: Նա հայտարարել է իր` միանձնուհի դառնալու մտադրության մասին, սակայն միշտ չէ, որ հետևել է կաթոլիկ դպրոցի կանոններին։ Նա մեղադրվել է սրբապղծության մեջ, երբ իր մողեսի համար կազմակերպել է քրիստոնեական թաղում` ծեսերով[11]:
1859 թվականին Սառան իմանում է, որ իր հայրը մահացել է[12]: Մայրը ընտանեկան ժողով է հրավիրում` ներառյալ Մորնիին` որոշելու համար աղջկա հետագա ճակատագիրը։ Մորնին աղջկան առաջարկում է դերասանուհի դառնալ, սակայն այդ միքտը սարսափեցնում է Սառային, ով երբևէ թատրոնում չէր եղել[12]: Մորնին կազմակերպում է նրա առաջին այցելությունը Comedie Française թատրոն` Սառայի մայրիկի և իր ընկերոջ` Ալեքսանդր Դյումայի հետ։ Նրանք դիտում էին Ժան Ռասինի «Բրիտանիկուս» ներկայացումը։ Սառան այնքան էր տարվել ներկայացմամբ, որ սկսում է բարձր հեկեկալ` անհանգստություն պատճառելով հանդիսատեսին[12]: Մորնին և խմբի մյուս անդամները բարկանում են նրա վրա ու հեռանում, իսկ Դյուման հանգստացնում է նրան և հետո հավաստիացնում Մորնիին, որ նա ծնված է բեմի համար։ Ներկայացումից հետո Դյուման նրան կոչում է «իմ փոքրիկ աստղ»[14]: Մորնին օգտագործում է իր կապերը Փարիզի կոնսերվատորիայի ղեկավար, կոմպոզիտոր Դանիել Աուբերի հետ` նրա համար տեղ ապահովելու համար։ Նա սկսում է պատրաստվել, ինչպես հետագայում գրել է իր հուշերում, «ակնհայտ չափազանցությամբ, որով ես ընդունում եմ ցանկացած նոր նախաձեռնություն»[12]: Դյուման աշխատում էր նրա հետ։ Ժյուրիի կազմում էին Աուբերն ու Comédie Française թատրոնի հինգ առաջատար դերասաններ ու դերասանուհիներ։ Ենթադրվում էր, որ նա պետք է անգիր արտասաներ Ռասինի ստեղծագործություններից որևէ մեկը, սակայն նա նախօրոք չէր տեղեկացվել այդ մասին։ Բեռնարն ասում է ժյուրիի անդամներին, որ դրա փոխարեն նա կարող է ասմունքել Ժան դը Լաֆոնտենի Երկու աղավնի առակը։ Ժյուրիի անդամները կասկածանքով են նայում դրան, սակայն նրա ասմունքի պաթոսն ու խանդավառությունը հաղթում են նրանց, և նա հրավիրվում է սովորելու կոնսերվատորիայում[14]:
Առաջնախաղ և հեռացում Կոմեդի Ֆրանսեզից (1862-1864)
խմբագրել-
Բեռնարի առաջնախաղը «Կրթված կանայք» ներկայացման մեջ, Comédie Française-ում (1862)
-
Սառա Բեռնարը 1864 թվականին, 20 տարեկանում, լուսանկարիչ` Ֆելիքս Նադար
-
Բեռնարը. լուսանկարը` Նադարի (1865)
Բեռնարը սովորել է Կոնսերվատորիայում 1860-1862 թվականներին` ուսանելով Comédie Française թատրոնի երկու ականավոր դերասանների` Ժոզեֆ Իզիդոր Սամսոնի և Ժամ Բապտիստ Պրովոստի մոտ։ Նա հետագայում գրել է իր հուշերում, որ Պրովոստը նրան սովորեցրել է ձայնի ճիշտ արտասանություն և ժեստեր, իսկ Սամսոնը սովորեցրել է նրան պարզության ուժը[12]: Բեմի համար նա փոխել է իր ազգանունը` "Bernhard"-ից դարձնելով "Bernhardt": Ուսանելու տարիներին նա նաև ստացել է ամուսնության իր առաջին առաջարկը հարուստ բիզնեսմենից, ով առաջարկել է նրան 500.000 ֆրանկ։ Դերասանուհու մերժումը նա ծանր է տարել։ Բեռնարը գրել է, որ ինքը «ցավ է ապրել, քանի որ այդ մարդն ինձ սիրում էր այնպես, ինչպես սիրում են թատերական ներկայացումներում»[12]:
Ողբերգությունների դասընթացի իր առաջին քննությանը նա փորձել է ուժեղացնել իր գանգուր մազերի առատությունը, որը նրան առավել անկառավարելի է դարձրել։ Մրսածությունը կոշտացրել էր նրա ձայնն այնքան, որ ինքը հազիվ էր ճանաչում այն։ Ավելին, նրա ներկայացման հատվածները դասական գործեր էին և պահանջում էին մանրամասնորեն մտածված հույզեր, իսկ ինքը նախընտրում էր ռոմանտիզմն ու բնականորեն ու ամբողջապես էր արտահայտում իր հույզերը։ Ուսուցիչները նրա խաղացած ողբերգությունը գնահատում են 14-րդ տեղում, իսկ կատակերգությունը` երկրորդ[11]: Մորնին նրան ևս մեկ անգամ է փրկում։ Նա բարեխոսում է Սառայի համար Կամիլ Դուսեի` Արվեստների ազգային նախարարի մոտ։ Դուսեն ներկայացնում է նրան Կոմեդի ֆրանսեզ թատրոնի տնօրեն Էդուարդ Տիերիին[11], ով առաջարկում է Բեռնարին ընդունել թատրոն որպես «թոշակառու», նվազագույն աշխատավարձով[14]:
Բեռնարն այստեղ իր առաջնախաղն է ունենում 1862 թվականի օգոստոսի 31-ին, Ռասինի «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացումով[11][15]: Առաջնախաղը հաջողությամբ չի անցնում։ Սառան հասկանում է, թե ինչ է բեմի հանդեպ վախը։ Որոշ հանդիսականներ ծաղրում են նրա կերպարը։ Երբ ներկայացումն ավարտվում է, Պրովոստն սպասում էր նրան կուլիսներում, և դերասանուհին նրանից ներողություն է խնդրում։ Պրովոստն ասում է նրան. «Ես կարող եմ ներել քեզ, և միգուցե դու ինքդ էլ քեզ ներես, սակայն Ռասինն իր գերեզմանում երբևէ չի ների»[14]: L'Opinion Nationale ևLe Temps թերթի թատերական ազդեցիկ քննադատ Ֆրանսիսկո Սաքրին նրա խաղի մասին գրել է. «Նա իրեն լավ է տիրապետում և հիանալի արտասանություն ունի։ Սա ամենն է, որ այս պահին կարելի է ասել նրա մասին»[14]:
Բեռնարը երկար չի մնում Կոմեդի Ֆրանսեզում։ Նա Հենրիետայի դերն է խաղում Մոլիերի «Գիտնական կանայք» պիեսում և Իպոլիտի դերը L'Étourdiում` առանց մեծ տպավորություն թողնելով քննադատների կամ էլ թատրոնի անձնակազմից որևէ մեկի վրա։ Շաբաթներ են անցնում, իսկ Սառան նոր դերեր չի ստանում[16]: Նրան խնդիրների է առաջ է կանգնեցնում նաև իր տաքարյուն բնավորությունը։ Երբ թատրոնի դռնապանը նրան անվանում է «փոքրիկ Բեռնար», նա իր անձրևանոցը կոտրում է դռնապանի գլխին։ Հետո նա ներողություն է խնդրում, և երբ 20 տարի անց դռնապանը թոշակի է անցնում, նրա համար առանձնատուն է գնում Նորմանդիայում[14]:
1863 թվականի հունվարի 15-ին, Մոլիերի ծննդյան օրվա միջոցառմանը Սառան հրավիրում է իր կրտսեր քրոջը` Ռեգինային, իրեն ընկերակցելու։ Ռեգինան անզգուշաբար կանգնում է թատրոնի առաջատար դերասանուհու` Զաիր Նատալի Մարտելի (1816-1885, հայտնի որպես տիկին Նատալի) զգեստի վրա[17]։ Տիկին Նատալին հրում է Ռեգինային։ Երկու կանայք սկսում են գոռալ իրար վրա, Սառան միջամտում է ու ապտակում է տիկին Նատալիին։ Տարեց դերասանուհին ընկնում է մեկ այլ դերասանի վրա։ Տիերին խնդրում է Սառային ներողություն խնդրել տիկին Նատալիից։ Բեռնարը հրաժարվում է, պահանջելով, որ նախ տիկին Նատալին պետք է ներողություն խնդրի Ռեգինայից։ Բեռնարին արդեն նոր դեր էին տվել, և ներկայացման փորձերն սկսված էին։ Տինին Նատալին պահանջում է, որ Սառան պետք է զրկվի դերից, եթե ներողություն չխնդրի։ Քանի որ նրանցից ոչ մեկը չէր զիջում, իսկ տիկին Նատալին թատրոնի գլխավոր մարդկանցից մեկն էր, Տիերին ստիպված էր խնդրել Բեռնարին հեռանալ[13]:
Գիմնազիա թատրոն և Բրյուսել (1864-1866)
խմբագրելՆրա ընտանիքը չէր կարողանում հասկանալ թատրոնից նրա հեռացումը. նրանց համար անըմբռնելի էր, որ որևէ մեկը կարող է հեռանալ Փարիզի ամենահեղինակավոր թատրոնից 18 տարեկանում[12]: Դրա փոխարեն նա գնում է մեկ այլ հայտնի` Գիմնազիա թատրոն, որտեղ նա դառնում է երկու առաջատար դերասանուհիների փոխարինող։ Այստեղ նա գրեթե միանգամից մեկ այլ սկանդալի հեղինակ է դառնում, երբ թատրոնի այլ դերասանների հետ հրավիրվում է բանաստեղծություններ ասմունքելու Տուիլերիս Պալատ. միջոցառմանը ներկա էր նաև Նապոլեոն 3-րդ կայսրը։ Նա որոշում է ասմունքել Հյուգոյի երկու ռոմանտիկ բանաստեղծություն, որոնք կծու քննադատության են ենթարկում կայսրին։ Առաջին բանաստեղծությունից հետո կայսրը վեր է կենում և դուրս է գալիս, նրան հետևում են այլ հյուրեր ևս[14]: Գիմնազիայում նրա հաջորդ` ռուս հիմար արքայադստեր դերն ընդհանրապես չէր սազում նրան. նրա մոր կարծիքով ներկայացումն «անհեթեթ» էր[12]: Նա հանկարծակի որոշում է թողնել թատրոնը, ճամփորդել ու մոր նման սիրեկաններ ունենալ։ Նա կարճ ժամանակով մեկնում է Իսպանիա, հետո, Ալեքսանդր Դյումայի առաջարկով` Բելգիա[14]:
Իր հետ Բրյուսել է տանում Դյումայի երաշխավորող նամակներն ու ընդունելություն է գտնում հասարակության ամենաբարձր մակարդակներում։ Ըստ որոշ վկայությունների Բրյուսելում հանդիպում է երիտասարդ ազնվական Լիգնեի արքայազնին ու նրա հետ սիրավեպ է ունենում[14]: Այլ վկայություններ ասում են, թե նրանք հանդիպել են Փարիզում, որտեղ Արքայազնը թատրոն էր այցելել[11]: Սիրավեպը կարճ է տևում և ավարտվում է այն ժամանակ, երբ Սառան իմանում է, որ մայրը սրտի կաթված է ստացել։ Նա վերադառնում է Փարիզ և մորը տեսնում է ավելի լավ վիճակում։ Ինքն այդ ժամանակ հղի է լինում Արքայազնից։ Նա այդ մասին չի տեղեկացնում երեխայի հորը։ Սառայի մայրը չէր ուզում, որ իր հարկի տակ առանց հայր երեխա մեծանա, այսպիսով դերասանուհին տեղափոխվում է մի փոքրիկ առանձնատուն, որտեղ էլ 1864 թվականի դեկտեմբերի 22-ին 20-ամյա Սառան ունենում է իր միակ երեխային` Մաուրիս Բեռնարին[14]: Որոշ վկայություններ ասում են, որ Արքայազն Հենրին չի մոռանում նրան։ Ըստ այս վարկածի, նա իմանում է Սառայի հասցեն թատրոնից, ժամանում է Փարիզ ու այցելում է Բեռնարին։ Մեկ ամիս անց նա վերադառնում է Բրյուսել ու ասում է իր ընտանիքին, որ ուզում է ամուսնանալ դերասանուհու հետ։ Ընտանիքը հանձնարարում է տղայի հորեղբորը վերջ դնել սիրավեպին` սպառնալով Արքայազնին զրկել ժառանգությունից` Բեռնարի հետ ամուսնանալու դեպքում[14]: Ըստ մեկ այլ վարկածի` Արքայազնը հրաժարվում է երեխայի հանդեպ պատասխանատվությունից[11]: Սառան այս սիրավեպը հետագայում կոչել է իր «մշտական վերքը», սակայն երբեք չի քննարկել Մաուրիսի հայրության հարցը։ Երբ նրան հարցրել են, թե ով է երեխայի հայրը, նա երբեմն պատասխանել է. «Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ով է իմ երեխայի հայրը. Լոեն Գամբետան, Հյուգոն, թե՞ Գեներալ Բուլանժեն»[14]: Շատ տարիներ անց, 1885 թվականի հունվարին, երբ Բեռնարը ճանաչված էր, Արքայազնը գալիս է Փարիզ և առաջարկում է Մաուրիսին ճանաչել որպես իր որդի, սակայն Մաուրիսը քաղաքավարի կերպով մերժում է նրան` բացատրելով, որ իրեն լիովին բավարարում է Սառա Բեռնարի որդին լինելը[11]:
Օդեոն (1866-1872)
խմբագրելՄաուրիսի ծնվելուց հետո Բեռնարը մանր դերեր է խաղաղել որպես մելոդրամիկ հայտնի Փորթ-Սեինթ-Մարտին թատրոնում։ 1866 թվականի սկզբին նա Օդեոն թատրոնի տնօրեն Ֆելիքս Դուքուեսնելի հետ համատեղ ընթերցանության հնարավորություն է ստանում։ Հետագա տարիներին Դուքուեսնելը նկարագրել է այդ ընթերցումներն` ասելով. «Ինձ հետ էր մի էակ, ով սքանչելիորեն շնորհալի էր, հանճարեղության աստիճան խելացի, նրբության տակ թաքնված մեծագույն էներգիայով ու ամուր կամքով»։ Թատրոնի ֆինանսական գծով տնօրենի տեղակալ Չարլզ դե Չիլին ցանկանում էր մերժել նրան` որպես անպատասխանատու մարդու, ինչպես նաև` նրան դուր չէր գալիս դերասանուհու չափազանց նիհարությունը, սակայն Դուքուեսնելը հմայված էր. նա աշխատանքի է ընդունում Սառային շատ համեստ, 150 ֆրանկ ամսական աշխատավարձով, որը նա վճարում էր իր գրպանից[11]:
Օդեոնն իր նշանակալիությամբ ու հայտնիությամբ զիջում էր միայն Կոմեդի Ֆրանսեզին, և ի տարբերություն այդ խիստ ավանդական թատրոնին, կենտրոնացած էր առավել ժամանակակից ներկայացումների վրա։ Օդեոնը բավականին հայտնի էր Լեֆթ Բենքի ուսանողների շրջանում։ Սառայի առաջին ներկայացումները թատրոնում հաջողված չէին։ Նա խաղում էր 18-րդ դարի չափազանց մակերեսային ու թեթևամիտ կատակերգություններում, մինչդեռ նրա ուժեղ կողմը բեմում իր առավելագույն անկեղծությունն էր[14]: Նրա նիհար կազմվածքը ծիծաղելի էր նայվում ճոխ զարդարված հագուստի մեջ։ Նրա ամենամեծ աջակիցը` Դյուման, նրա ներկայացումներից մեկից հետո ասել է. «Նա կուսական գլուխ ունի և ցախավելի պես մարմին»[14]:
Շուտով այնուամենայնիվ, տարբեր ներկայացումներ խաղալով ու ավելի շատ փորձ ձեռք բերելով, նրա ներկայացումները բարելավվում են։ Սառան բարձր է գնահատվում «Լիր արքա» ներկայացման մեջ Կորդելիայի դերի համար։ 1867 թվականի նա երկու` երիտասարդ կնոջ և երիտասարդ տղայի դերեր է խաղացել Ժան Ռասինի «Աթալիա» պիեսում. տղայի` Զախարի դերն առաջինն էր բազմաթիվ տղամարդկային դերերից, որ Սառան խաղացել է իր կարիերայի ընթացքում։ Ազդեցիկ քննադատ Սարսին գրել է. «... նա հմայել է իր հանդիսատեսին ինչպես փոքրի Օրփեոսը»[14]:
Նրա բեկումնային ներկայացումն է դարձել Ալեքսանդր Դյումայի «Քին» ստեղծագործությունը, 1868 թվականին, որտեղ Սառան խաղացել է կանացի գլխավոր` Աննա Դենբիի դերը։ Ներկայացումն սկզբում ընդհատվել է հանդիսատեսի «Դո՛ւրս տարեք Դյումային, տվե՛ք մեզ Հյուգոյին» կոչերով։ Բեռնարը դիմել է հանդիսատեսին` ուղղակիորեն ասելով. «Ընկերներ, դուք ցանկանում եք ճշմարտությունը պաշտպանել։ Եվ դրա համար դուք պարոն Դյումային պատասխանատու եք դարձնում պարոն Հյուգոյի վտարմար համա՞ր»[11]: Սրանից հետո հանդիսատեսը ծիծաղում է, ծափահարում նրան ու լռում։ Վերջին տեսարանում նա օվացիաների է արժանանում, և Դյուման շտապում է կուլիսներ` նրան շնորհավորելու։ Երբ նա թատրոնից դուրս է գալիս, ամբոխը հավաքվում է բեմի դիմաց ու նրան ողողում ծաղիկներով։ Նրա աշխատավարձը միանգամից բարձրացվում է` ամսական հասցվելով 250 ֆրանկի[14]:
Նրա հաջորդ հաջողությունը Ֆրանսուա Կոպեի Le Passant ներկայացումն էր, որի առաջնախաղն Օդեոն թատրոնում տեղի է ունեցել 1868 թվականի հունվարի 14-ին[14]: Սառան այստեղ խաղացել է տրուբադոր Զանետոյի դերը[18]։ Քննադատ Թեոֆիլ Գուտիերը նրա խաղը բնութագրել է «նրբագեղ ու հմայիչ»։ Այն բեմադրվել է 150 անգամ, ինչպես նաև` խաղացվել է Թյուիլրի արքայական պալատում` Նապոլեոն 3-րդի ու նրա պալատականների համար։ Դրանից հետո Կայսրը նրան ադամանդով զարդարված կրծքազարդ է ուղարկել[14]:
Իր հուշերում Սառան Օդեոնում խաղացած տարիների մասին գրել է. «Սա այն թատրոնն է, որը ես ամենից շատն եմ սիրել և միակը, որը ես ափսոսանքով եմ թողել։ Մենք բոլորս սիրում էինք միմյանց։ Բոլորն ուրախ էին։ Թատրոնն ասես դպրոցի շարունակությունը լիներ։ Բոլոր երիտասարդներն այստեղ էին գալիս...Ես հիշում եմ այն մի քանի ամիսը, որ անց եմ կացրել Կոմեդի Ֆրանսեզում։ Այդ փոքիկ աշխարհը խեղդող էր, բամբասող ու նախանձ։ Ես հիշում եմ մի քանի ամիսները Գիմնազիա թատրոնում։ Այստեղ բոլորը խոսում էին միայն հագուստի ու գլխարկների մասին և շաղակրատում հարյուրավոր բաների մասին, որոնք որևէ կապ չունեին արվեստի հետ։ Օդեոնում ես երջանիկ էի, որ մենք մտածում էինք միայն ներկայացումներ բեմադրելու մասին։ Մենք փորձեր էինք անում առավոտյան, կեսօրին ու երեկոյան, միշտ։ Ես հիանում էի դրանով»։ Բեռնարն ապրում էի իր վաղեմի ընկերոջ ու օգնականի` մադամ Գերարդի և իր որդու հետ փոքրիկ առանձնատանը Աուտեուիլ արվարձանում և թատրոն էր գնում փոքրիկ կառքով։ Նա սկսում է մտերմություն անել գրող Ժորժ Սանդի հետ և խաղում է նրա հեղինակած երկու պիեսներում[12]: Իր հանդերձարանում նա շատ հայտնի մարդկանց էր ընդունում, այդ թվում` Գյուստավ Ֆլոբերին ու Լեոն Գամբետային։ 1869 թվականին, երբ ֆինանսապես առավել լավ վիճակում էր, նա տեղափոխվում է 7 սենյականոց ավելի մեծ առանձնատուն Փարիզի կենտրոնում։ Մայրն սկսում է այցելել նրան` երկար տարիների ընդմիջումից հետո, իսկ նրա տատիկը, ով խստաբարո օրթոդոքս հրեա էր, տեղափոխվում է Սառայի տուն` հոգ տանելու Մաուրիսին։ Բեռնարն սպասուհի է վարձում` ճաշ եփելու և տնային գործերն անելու, ինչպես նաև` ընտանի կենդանիներին հոգ տանելու համար։ Դերասանուհին մեկ կամ երկու շուն էր պահում, իսկ երկու կրիաները միշտ ազատ շրջում էին բնակարանում[14]:
1868 թվականին հրդեհն ամբողջովին ավերում է նրա բնակարանն իր ողջ գույքով։ Նա չի դիմում ապահովագրության համար։ Կայսեր նվիրած ադամադե կրծքազարդն ու իր սիրեկաններից մեկի` Խալիդ Բեյի նվիրած թագը հալվում են։ Նա մոխիրների մեջ գտնում է ադամանդենրը, իսկ Օդեոնի ղեկավարները բարեգործական ներկայացում են կազմակերպում։ Այդ ժամանակվա ամենահայտնի սոպրանոն, Ադելինա Պատտին, անվճար համերգ է տալիս։ Ի հավելումն, նրա հայրիկի տատիկը նվիրաբերում է 120.000 ֆրանկ։ Բեռնարը կարողանում է ավելի ընդարձակ բնակարան գնել` երկու սրահով ու մեծ ճաշասենյակով[11]:
Պատերազմի տարիներն Օդեոնում (1870-1871)
խմբագրելՖրանս-պրուսական պատերազմի սկիզբը հանկարծակի ընդհատել է նրա թատերական կարիերան։ Ֆրանսիական բականի պարտության լուրը, Նապոլեոն 3-րդ կայսրի հանձնվելը Սեդանում և 1870 թվականի սեպտեմբերի 4-ին Երրորդ Ֆրանսիական Հանրապետության հռչակումը նախորդել են պրուսական բանակի կողմից քաղաքի պաշարմանը։ Փարիզը կտրվել է նորություններից և սննդի մատակարարումից, և թատրոնները փակվել են։ Բեռնարը նախաձեռնել է Օդեոն թատրոնի շենքը ճակատամարտերի ընթացքում վիրավորված զինվորների համար հիվանդանոցի վերածելու գործընթաց[13]:
Նա 32 մահճակալ է տեղադրել նախասրահում, իր անձնական խոհարարին բերել է վիրավորների համար ապուրներ պատրաստելու և իր հարուստ ընկերներին ու երկրպագուներին ստիպել է նվիրատվություններ անել հիվանդանոցի համար։ Բացի հիվանդանոցի կազմակերպումը, նա նաև աշխատել է որպես բուժքույր` օգնելով ավագ վիրաբույժին վիրահատությունների ժամանակ[11]: Երբ քաղաքի ածխի պաշարներն սպառվել են, Բեռնարն օգտագործել է հին դեկորացիաներ, նստարաններ և աստիճանի փայտեր` թատրոնը տաքացնելու համար[11]:
1871 թվականի հունվարի սկզբին, 16 շաբաթվա պաշարումից հետո գերմանացիներն սկսել են ռմբակոծել քաղաքը երկարափող հրանոթներով։ Հիվանդներին ստիպված էին տեղափոխել նկուղ, և ի վերջո հիվանդանոցը փակվել է։ Բեռնարը լուրջ գործողություններ էր իրականացնում` վիրավորներին այլ ռազմական հիվանդանոց տեղափոխելու համար, և նա ի վերջո կարողանում է բնակարան վարձել` տեղավորելու 20 հիվանդներին։ Պաշարման ավարտին Բեռնարի հիվանդանոցը հոգ էր տարել ավելի քան 150 վիրավոր զինվորների համար` ներառյալ Ֆերդինանդ Ֆոչին, ով հետագայում Առաջին աշխարհամարտի ժամանակ դարձել է դաշնակից զորքերի հրամանատար[14]:
1871 թվականի հունվարի 19-ին ֆրանսիական կառավարությունը զինադադար է կնքում, և Բեռնարն իմանում է, որ իր որդին ու ընտանիքը տեղափոխվել են Համբուրգ։ Նա գնում է Ֆրանսիայի հանրապետության նոր ղեկավար Լուի-Ադոլֆ Տիերի մոտ և պահանջում է հնարավորություն տալ անցնել Գերմանիա` ընտանիքին հետ բերելու։ Երբ նա մի քանի շաբաթ անց Փարիզ է վերադառնում, քաղաքը Փարիզի կոմունայի վերահսկողության տակ էր։ Նա կրկին հեռանում է` ընտանիքը տանելով Սեն Ժերմեն ան Լե։ Սառան ավելի ուշ վերադառնում է իր բնակարան, երբ Կոմունան պարտվել էր Ֆրանսիական բանակի կողմից։
Ռուի Բլազ և վերադարձ Կոմեդի Ֆրանսեզ (1872-1878)
խմբագրել-
Բեռնարը Իսպանիայի թագուհու դերում, Ռուի Բլազ (1872)
-
Ռասին Ժանի Ֆեդրան Կոմեդի Ֆրանսեզում, (1873)
-
Բեռնարն իր հայտնի դագաղում, որտեղ նա երբեմն քնում էր կամ սովորում էր իր դերերը (1873)
-
Դիմանկար` պատկերված Ջորջ Կլարինի կողմից (1876)
-
Տիկին Սոլ, «Էռնանի» պիեսում (1878)
Թյուիրլի պալատը, Փարիզի քաղաքային դահլիճը և շատ այլ շինություններ այրվել են Կոմունայի կողմից կամ վնասվել են պատերազմի ժամանակ, սակայն Օդեոն թատրոնի շենքը կանգուն է մնացել։ Օդեոնի տնօրեն Շարլ Մարի Չիլին այցելում է Սառային իր բնակարանում, որտեղ դերասանուհին ընդունում է նրան բազմոցին թիկնած։ Նա հայտարարում է, որ թատրոնը կվերաբացվի 1871 թվականի հոկտեմբերին և խնդրում է նրան Անդրե Տերիեի նոր` «Ժան Մարի» պիեսում խաղալ գլխավոր դերը։ Բեռնարը պատասխանում է, որ նա ավարտել է գործերը թատրոնի հետ և պատրաստվում է տեղափոխվել Բրետեն ու գյուղատնտեսությամբ զբաղվել։ Չիլին, ով Բեռնարի բնավորությունը լավ գիտեր, ասում է, որ հասկանում ու ընդունում է նրա որոշումը և դերը կտա Ջեյն Էսլերին, ով Բեռնարի ախոյան դերասանուհին էր։ Ըստ Չիլիի, Բեռնարն անմիջապես ցատկում է բազմոցից ու հարցնում է, թե երբ է պետք է փորձերն սկսել[14]:
Ժան Մարին, որ պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, ում հայրն ստիպել է ամուսնանալ մի ծեր տղամարդու հետ, որին նա չէր սիրում, Բեռնարին մի նոր հաջողություն է բերում։ Քննադատ Սարսին գրել է. «Նա կամային գրավչություն ունի, թափանցիկ հմայք և էլ չգիտեմ, թե ինչ։ Նա բնական արտիստ է, անհամեմատելի արտիստ»[11]: Օդեոնի ղեկավարությունը որոշում է բեմադրել Վիկտոր Հյուգոյի «Ռուի Բլազ» պիեսը, գրված 1838 թվականին։ Բեռնարը խաղում էր Իսպանիայի թագուհու դերը։ Հյուգոն ինքն էր ներկա լինում փորձերին։ Նախ Բեռնարը ձևացնում էր, թե անտարբեր է նրա հանդեպ, սակայն նա աստիճանաբար գրավել է դերասանուհուն, և վերջինս դարձել է նրա բուռն երկրպագուն։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 1872 թվականի հունվարի 16-ին։ Առաջնախաղին ներկա էին Ուելսի արքայազնը և ինքը` Հյուգոն։ Ներկայացումից հետո Հյուգոն մոտեցել է Բեռնարին, ծնկի է իջել նրա առջև ու համբուրել ձեռքը[14]: «Ռուի Բլազը» խաղացվել է լիքը դահլիճներում։ Դրա ցուցադրությունից մի քանի ամիս անց Բեռնարը հրավեր է ստացել Կոմեդի Ֆրանսեզի տնօրեն Էմիլ Պերինից, ով նրան խնդրում էր վերադառնալ և առաջարկում էր տարեկան 12.000 ֆրանկ աշխատավարձ, ինչը գրեթե 10.000 ֆրանկով ավելին էր, քան Օդեոնում ստացածը[11]:
Բեռնարը առաջարկում է Չիլիին իր աշխատավարձը համապատասխանեցնել առաջարկին, սակայն նա մերժում է։ Մշտապես ավելի շատ գումարի կարիք ունենալով` նա հայտարարում է, որ հեռանում է Օդեոն թատրոնից, երբ վերջացնում է «Ռուի Բլազ» ներկայացման ցուցադրությունը։ Չիլին նրա դեմ իրավական գործ է հարուցում, և Սառան ստիպված էր վճարել 6.000 ֆրանկ` վնասների համար։ «Ռուի Բլազ»-ի 100-րդ ցուցադրությանը Հյուգոն ճաշ է մատուցում ի պատիվ Բեռնարի ու նրա ընկերների` կենաց ասելով «Իր հմայիչ թագուհու ու նրա ոսկե ձայնի համար»[14]:
Նա պաշտոնապես վերադառնում է Կոմեդի Ֆրանսեզ 1872 թվականի հոկտեմբերի 1-ին և արագորեն ստանում է ֆրանսիական թատրոնի ամենահայտնի ու պահանջված դերերից մի քանիսը։ Նա խաղացել է Ջունիի դերը Ժան Ռասինի Բրիտանիկուս ներկայացման մեջ, Չեբուրինի դերը` «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսում և գլխավոր դերը` Վոլտերի հինգ արարից բաղկացած «Զաիր» ողբերգությունում[11]:
1873 թվականին նա հայտնի ողբերգակ Մունե-Սյուլլիի հետ խաղացել է Ռասինի «Ֆեդրա» պիեսում, ով շուտով դարձել է նրա սիրեկանը։ Առաջատար ֆրանսիացի քննադատ Սարսին գրել է. «Սա բնական ինքնություն է` սքանչելի ինտելեկտով, կրակե հոգով և ամենամեղեդային ձայնով, որ մարդկային ականջը երբևէ լսել է։ Այս կինը խաղում է իր սրտով, իր ամբողջ ներաշխարհով»[14]: «Ֆեդրա»-ն նրա ամենահայտնի դասական դերն է դարձել, որ նա խաղացել է ամբողջ աշխարհում, հաճախ այն հանդիսատեսի համար, որ ֆրանսերեն շատ քիչ է իմացել կամ առհասարակ չի իմացել։ Նա հանդիսատեսին ստիպել է հասկանալ իր ձայնն ու ժեստերը[11]:
1877 թվականին նա խաղում է իր մեկ այլ հաջողված` տիկին Սոլի դերը Էռնանի ողբերգության մեջ, որը գրվել է 47 տարի առաջ, Հյուգոյի կողմից։ Ներկայացման մեջ նրա սիրեկանը` Մունե-Սյուլլին, նրա սիրեկանն էր նաև բեմից դուրս։ Հյուգոն հանդիսատեսի մեջ էր։ Հաջորդ օրը նա դերասանուհուն երկտող է ուղարկել. «Տիկին, Դուք հիասքանչ էիք և գրավիչ։ Դուք հուզեցիք ինձ. այն պահին, երբ հանդիսատեսը ծափահարում էր, ես, հուզված ու ազդված Ձեզանից, արտասվեցի։ Այդ օրը թափած իմ արտասուքը Ձերն էր։ Ես այն Ձեր ոտքերի տակ եմ դնում»։ Երկտողի հետ կար նաև արտասուքի ձև ունեցող ադամանդով զարդարված թևնոց[12]:
Նա ակտիվ թատերական կյանք էր վարում իր տանը։ Դերասանուհին իր ննջարանում դագաղ էր պահում և երբեմն քնում էր դրա մեջ կամ ուղղակի դերերն էր սովորում, և չնայած հայտնի պատմություններին, նա իրականում երբեք այն չի վերցրել իր հետ իր ճամփորդությունների ժամանակ։
Նա հոգ էր տանում իր կրտսեր քրոջը, ով հիվանդ էր տուբերկուլյոզով և թույլ էր տալիս նրան քնել իր մահճակալին, մինչդեռ ինքը քնում էր դագաղում։ Նա լուսանկարվել է այնտեղ պառկած` ավելացնելով այն լեգենդների թիվը, որ ինքն ստեղծում էր իր համար։
Բեռնարը վերականգնել է իր նախկին հարաբերությունները Կոմեդի Ֆրանսեզի անդամների հետ. նա մասնակցել է Մադամ Նատալիին նվիրված միջոցառմանը, մի դերասանուհի, ում Սառան մի անգամ ապտակել էր։ Այնուամեյանիվ, նա հաճախ հակասությունների մեջ էր Պերինի` թատրոնի տնօրենի հետ։ 1878 թվականին, Փարիզի համալսարանական ցուցադրության ժամանակ նա թռիչք է կատարել Փարիզի վրայով պարաշյուտիստ Պիեռ Գիֆարդի և նկարիչ Ջորջ Կլաիրինի հետ` իր այդ ժամանակվա ամենահայտնի դերի` Տիկին Սոլի գրությամբ փուչիկով։ Անսպասելի փոթորիկը փուչիկը հեռացրել է Փարիզից` նրանց տանելով մի փոքրիկ քաղաք։ Երբ նա վերադարձել է քաղաք, Պերինը կատաղած էր. նա տուգանել է Բեռնարին 1000 ֆրանկով` հղում անելով թատրոնի կանոնակարգին, ըստ որի դերասանները պետք է թույլտվություն վերցնեն` Փարիզը լքելուց առաջ։ Բեռնարը հրաժարվել է վճարել և սպառնացել է հեռանալ Կոմեդի Ֆրանսեզից։ Պերինն ընդունել է, որ չի կարող նրան թողնել հեռանալ. նրանք փոխհամաձայնության են եկել[14]:
Հաղթարշավ Լոնդոնում և հեռացում Կոմեդի Ֆրանսեզից (1879-1880)
խմբագրելԲեռնարը էական գումար էր աշխատում թատրոնում, սակայն նրա ծախսերն ավելի մեծ էին։ Այդ ժամանակ նա արդեն ութ սպասավոր ուներ և կառուցել էր իր առաջին տունը։ Նա հավելյալ ուղիներ էր փնտրում գումար վաստակելու համար։ 1879 թվականի հունիսին, քանի դեռ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը Փարիզում վերաձևափոխվում էր, Պերինը հյուրախաղեր է կազմակերպում դեպի Լոնդոն։
Շրջագայության սկսվելուց հետո բրիտանացի թատերական իմպրեսարիո Էդվարդ Ջարետը մեկնում է Փարիզ և առաջարկում Սառային առանձին ներկայացումներ խաղալ հարուստ լոնդոնցիների տներում։ Յուրաքանչյուր ներկայացման համար առաջարկվող վճարն ավելին էր, քան նրա մեկ ամսվա աշխատավարձը Կոմեդիում[14]: Երբ Պերինը կարդում է առանձին ներկայացումների մասին մամուլում, նա կատաղում է։ Ավելին, Լոնդոնի Գաիթի թատրոնը պնդում էր, որ Բեռնարը պետք է խաղա գլխավոր դերը թատերաշրջանի բացման ներկայացման մեջ. սա հակասում էր Կոմեդիի ավանդույթներին, որտեղ դերերը բաշխվում էին հիերարխիկ սկզբունքով։ Երբ Պերինը հակադրվում է` ասելով, որ Բեռնարը միայն 10-րդը կամ 11-րդն է իրենց թատրոնում, Գաիթի թատրոնի ղեկավարությունը սպառնում է առհասարակ կասեցնել ներկայացումը։ Պերինը ստիպված զիջում է։ Նա Բեռնարին դեր է տալիս Ֆեդրայի մեկ արարում, շրջագայության առաջին խաղում[14]:
1879 թվականի հունիսի 4-ին ներկայացման վարագույների բացումից անմիջապես առաջ, նա բեմի հանդեպ վախ է ապրում։ Հետագայում նա գրել է, որ այդ օրն իր ձայնն իրեն չէր ենթարկվում. այն չափազանց բարձր էր, և ինքն անկարող էր այն իջեցնել[12]: Այնուամենայնիվ, ներկայացումը մեծ հաջողություն է ունենում։ Չնայած հանդիսատեսի մեծ մասը չէր կարողանում հասկանալ Ռասինի դասական ֆրանսերենը, նա գրավում էր դիտողներին իր ձայնով ու ժեստերով։ Հանդիսատեսներից մեկը, Սըր Ջորջ Արթուրը, գրել է, որ «նա խաղում էր իր յուրաքանչյուր նյարդով, հանդիսատեսի ամբողջ մարմինը ուժեղ բաբախում էր, և նրանք զրկվել էին խոսելու ունակությունից»[14]:
Բացի Զաիր, Ֆեդրա, Էռնանի ներկայացումները, որ Սառան խաղացել է թատերախմբի հետ, նա նաև անհատական ներկայացումներ է ցուցադրել բրիտանացի ազնվականների տներում, որ կազմակերպում էր Ջարետը։ Վերջինս կազմակերպել է նաև նրա քանդակների ու նկարների ցուցադրությունը, որին ներկա են եղել Ուելսի արքայազնն ու վարչապետ Գլադսթոնը։ Լինելով Լոնդոնում` Սառան ավելացրել է կենդանիների իր անհատական հավաքածուն։ Լոնդոնում նա ձեռք է բերել երեք շուն, մի թութակ և մի կապիկ։ Մեկնելով Լիվերպուլ` նա այնտեղից բերել է մի վագրակատու, մի թութակ, մի գայլ, ինչպես նաև` նվեր է ստացել վեց քամելեոն, որոնք նա պահել է Չեսթեր Սքուերում վարձած իր տանն ու հետո իր հետ տարել Փարիզ[14]:
Վերադառնալով Փարիզ` նա մեծապես կտրվել է Պերինից ու Կոմդեի Ֆրանսեզի ղեկավարությունից։ Վերջինս պնդում էր, որ դերասանուհին խաղա Էմիլ Օգերի նոր պիեսում, որը ինքը` Սառան, միջակություն էր համարում։ Նա փորձում էր պիեսն առանց ոգևորության, հաճախ մոռանում էր տողերը, այդ պատճառով քննադատվում էր պիեսի հեղինակի կողմից։ Քննադատությանը նա պատասխանել է` ասելով. «Ես գիտեմ, որ վատն եմ, բայց ոչ այնքան վատը, որքան ձեր տողերն են»։ Ներկայացումը ձախողվում է։ Սառան անմիջապես գրում է Պերինին. «Դու ինձ ստիպում ես խաղալ, երբ ես պատրաստ չեմ։ Սա իմ առաջին և վերջին ձախողումն է Կոմեդիում»։ Նա թատրոնից հեռանալու նամակ է գրում Պերինին, պատճենում դա և ուղարկում հիմնական օրաթերթերին։ Պերինը մեղադրում է նրան պայմանագիրը չեղարկելու համար։ Դատարանն ստիպում է դերասանուհուն 100.000 ֆրանկ վճարել, ինչպես նաև նա կորցնում է իր 43.000 ֆրանկ թոշակը[11]: Նա չի վճարում իր պարտքը մինչև 1900 թվականը։ Այնուամենայնիվ, երբ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը գրեթե ամբողջությամբ ավերվում է հրդեհից, նա թույլ է տալիս իր հին թատերախմբին օգտագործել իր անձնական թատրոնը[14]:
Կամելիազարդ տիկին և առաջին ամերիկյան ուղևորություն (1880-1881)
խմբագրել1880 թվականի ապրիլին, իմպրեսարիո Էդվարդ Ջարետը, Բեռնարի` Կոմեդի Ֆրանսեզ թատրոնից հեռանալու մասին իմանալուն պես շտապում է Փարիզ և առաջարկում է նրան թատերական շրջագայություն անցկացնել Անգլիայում, իսկ հետո` Միացյալ Նահանգներում։ Նա կարող էր ընտրել իր խաղացանկն ու թատերակազմը։ Նրան առաջարկվում էր 5.000 ֆրանկ յուրաքանչյուր ներկայացման համար, ինչպես նաև` հավելյալ 15.000 ֆրանկ, վճարվելու էին նրա բոլոր ծախսերը, իր անվամբ փոխանցվելու էր 100.000 ֆրանկ, այնքան գումար, որքան նա պարտք էր Կոմեդի Ֆրանսեզին։ Դերասանուհին անմիջապես համաձայնում է[11]: Բեռնարն իր սեփական նախաձեռնությամբ նոր թատերախումբ է փորձում Théâtre de la Gaîté-Lyrique-ում` առաջին անգամ բեմադրելով Ալեքսանդր Դյումայի Կամելիազարդ տիկինը։ Այս ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1852 թվականին, Էժեն Դոհեինի կողմից և շուտով դարձել է Սառայի ամենաշատ խաղացված ու ամենահայտնի դերը։ Նա խաղացել է այդ դերն ավելի քան 1000 անգամ, մինչև իր կյանքի վերջն այն եղել է Բեռնարի ամենահաջողված դերերից մեկը։ Հանդիսատեսը հաճախ արտասվել է նրա մահվան հայտնի տեսարանում, ներկայացման վերջում[14]: Լոնդոնում անգլիական գրաքննության պատճառով նա չի կարողացել խաղալ «Կամելիազարդ տիկինը», սակայն խաղացել է իր հաջողված դերերից Էռնանին և Ֆեդրան, ինչպես նաև` նոր դերեր, ներառյալ` Էժեն Սքրայբի Ադրիենա Լեկուվրյով պիեսը, ինչպես նաև` «Ֆրու-ֆրու» կատակերգությունը, որոնք երկուսն էլ մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում[11]:
Նրա խաղացանկի ութ ներկայացումներից վեցի վերջում դերասանուհին մեռնում է դրամատիկ մահով։ Երբ նա Լոնդոնից Փարիզ է վերդարձել, Կոմեդի Ֆրանսեզն առաջարկել է նրան հետ վերադառնալ, սակայն նա մերժել է հրավերը` բացատրելով, որ ինքն անհատապես ավելի շատ գումար է վաստակում։ Դրա փոխարեն, Բեռնարը նոր ներկայացումներով ու նոր խմբով մեկնում է Բրյուսել և Կոպենհագեն, հետո` հյուրախաղերով եղել է Ֆրանսիայի գավառական քաղաքներում[14]: 1880 թվականի հոկտեմբերի 15-ին Սառան իր թատերախմբով ուղևորվում է դեպի ԱՄՆ և Նյու Յորք է հասնում հոկտեմբերի 27-ին։ Նոյեմբերի 8-ին նա ներկայացնում է Սքրայբի Ադրիենե Լեքուվր ներկայացումը Բութս թատրոնում։ Այդ ներկայացման տոմսի արժեքն էր 40 դոլար, ինչը հսկայական գումար էր այդ ժամանակների համար։ Հանդիսատեսից քչերն էին ֆրանսերեն հասկանում, սակայն դա անհրաժեշտ չէր. նրա ժեստերն ու ձայնը գրավել էին հանդիսատեսին, և նա օվացիաների է արժանանում։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնում հանդիսատեսին առանց խոնարհվելու, ուղիղ կանգնած։ Նյու Յորքում խաղացած ներկայացումից հետո նա մեծապես ընդունվում է թատերասեր հասարակության կողմից, սակայն լիովին արհամարհվում է Նյու Յորքի բարձր հասարակության կողմից, ով նրա անձնական կյանքը սկանդալային էր համարում[14]:
Բեռնարն իր առաջին ամերիկյան շրջագայության ընթացքում խաղում է 157 ներկայացում 51 քաղաքներում։ Նա ճամփորդում էր հատուկ գնացքով, նրա հետ էին իր երկու աղախինները, երկու խոհարարները, երկու սպասավորները և նրա անձնական օգնական տիկին Գերարդը։ Դերասանուհու հետ էր նաև դերասան Էդուարդ Անգելոն, ում Սառան ընտրել էր իրեն ուղեկցող և ըստ խոսակցությունների` սիրեկան այդ շրջագայության համար[19][14]:
Նյու Յորքից նա մեկնել է Մենլո Պարկ, որտեղ հանդիպել է Թոմաս Էդիսոնին։ Վերջինս ձայնագրել է մի փոքր հատված «Ֆեդրայի» նրա դերից[11]: ԱՄՆ-ից նա անցել է Կանադա, եղել է Մոնրեալում ու Տորոնտոյում, հիմնականում խաղացել է ամեն երեկո և անմիջապես մեկնել է ներկայացումից հետո։ Նա անհամար հարցազրույցներ է տվել մամուլին, իսկ Բոստոնում լուսանկարվել է սատկած կետի ֆոնին։ Նա քննադատվել է Մոնրեալի քահանայի կողմից, ինչը միայն ավելացրել է տոմսերի վաճառքը[11]:
Նա խաղացել է Ֆեդրան վեց անգամ, իսկ «Կամելիազարդ տիկինը»` 65 անգամ։ 1881 թվականի մայիսի 3-ին նա իր հրաժեշտի «Կամելիազարդ տիկին»-ն է խաղում Նյու Յորքում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում դերասանուհին նախընտրել է դրամը կանխիկ ստանալ։ Ֆրանսիա վերադառնալիս Բեռնարն իր հետ $194,000 արժողությամբ ոսկե մետաղադրամներ է բերել[14]: Իր ընկերներին պատմելով շրջագայության արդյունքների մասին` նա ասել է. «Ես օվկիանոսներ անցա` իմ արվեստի երազանքն ինձ հետ տանելով, և իմ ազգի հանճարը հաղթանակեց։ Ես ֆրանսերեն բայը ցանեցի օտար գրականության սրտում, և դա այն է, ինչի համար ես ամենաշատն եմ հպարտ»[11]:
Վերադարձ Փարիզ, եվրոպական շրջագայություն, Ֆեդորայից Թեոդորա (1881-1886)
խմբագրել1881 թվականի մայիսի 5-ին, երբ Բեռնարը վերադառնում է Փարիզ, որևէ մեկը նրան չի դիմավորում, որևէ թատրոնի ղեկավար նրան նոր դեր չի առաջարկում, Փարիզի մամուլն արհամարհում է նրա շրջագայությունը և Փարիզի ազգային թատրոնների մեծ մասը մեծ ուրախությամբ նրան հետ կուղարկեին արտերկրում բախտ որոնելու[14]:
Որևէ նոր դեր կամ առաջարկ չստանալով` նա հետ է գնում Լոնդոն և երեքշաբաթյա հաջողված շրջագայություն է ունենում Գաիթի թատրոն։ Լոնդոնյան այս շրջագայությունը ներառում էր «Կամերիազարդ տիկնոջ» բրիտանական առաջնախաղը, որը կայացել է Շաֆթսբերի թատրոնում. նրա ընկերը` Ուելսի արքայազնը, համոզել է Վիկտորիա թագույուն արտոնել ներկայացումը[11]:
Շատ տարիներ անց նա մասնավոր ներկայացումներ է խաղացել թագուհու համար, երբ նա Նիսում արձակուրդ է անցկացրել անցկացրել[14]: Երբ նա վերադարձել է Փարիզ, Բեռնարը մտադրվել է անակնկալ ներկայացում խաղալ Փարիզի Օպերայում, որտեղ ներկա էր գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահը, տարբեր հայտնի մարդիկ։ Նա ասմունքել է «Մարսելիասը»` հագին ունենալով սպիտակ պատմուճան, և վերջում դրամատիկ կերպով ծածանել է Ֆրանսիայի դրոշը։ հանդիսատեսը հոտնկայս օվացիաների է արժանացրել նրան, ողողել ծաղիկներով և ստիպել է երգի բառերը կրկնել ևս երկու անգամ[14]:
Վերականգնելով իր տեղը ֆրանսիական թատրոնում` Բեռնարը բանակցություններ է վարել Վոդևիլ թատրոնում խաղալու համար` յուրաքանչյուր ներկայացման համար 1500 ֆրանկ վճարով։ Նա նաև հայտարարել է, որ ի վիճակի չի լինի սկսել աշխատանքը մինչև 1882 թվականը։ Նա հյուրախաղերի է մեկնել ֆրանսիական գավառներ, հետո` Իտալիա, Հունաստան, Հունգարիա, Շվեյցարիա, Բելգիա, Հոլանդիա, Իսպանիա, Ավստրիա և Ռուսաստան։ Կիևում և Օդեսայում նա բախվել է հակասեմիթական ցույցերին, որտեղ ամբոխը քարեր է նետել նրա վրա. այդ ժամանակ կոտորածներ էին տեղի ունենում` ստիպելով հրեա ազգին հեռանալ[11]: Այնուամենայնիվ, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նա խաղացել է Ալեքսանդր Երրորդ ցարի համար, ով խախտել է ընթացակարգն ու խոնարհվել է նրա առաջ։ Իր շրջագայության ժամանակ նա նաև ներկայացումներ է խաղացել Իսպանիայի արքա Ալֆոնսո 12-րդի, Ավստրիայի կայսր Ֆրանս Ժոզեֆի համար։ Միակ եվրոպական երկիրը, որտեղ նա հրաժարվել է խաղալ, եղել է Գերմանիան` ֆրանս-պրուսական պատերազմից հետո, 1870 թվականին Գերմանիայի կողմից ֆրանիսական տաարծքների զավթման պատճառով [14]: Շրջագայությունն սկսելուց անմիջապես առաջ նա հանդիպում է Ժակ Դամալային, ով նրա ուղեկցողն է դառնում շրջագայության ժամանակ, իսկ հետագայում` նրա առաջին և միակ ամուսինը։
Երբ նա վերադառնում է Փարիզ, նրան «Ֆեդորա» պիեսում նոր դեր է առաջարկվում։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 1882 թվականի դեկտեմբերի 12-ին, տղամարդու գլխավոր դերը խաղում էր նրա ամուսինը` Դամալան. ներկայացումը լավ արձագանքներ է ստանում։ Քննադատ Մաուրիս Բարինգը գրել է. «Նա առեղծվածային մթնոլորտ էր ստեղծել, հմայք, գրավչություն... Նա հիպնոզացրել էր հանդիսատեսին»[14]: Մեկ այլ լրագրող գրել է. «Նա անհամեմատելի է...Ծայրահեղ սեր, ծայրահեղ ցավ, ծայրահեղ տանջանք»[11]:
Այնուամենայնիվ, ամուսնուց հանկարծակի բաժանումն առաջնախաղից անմիջապես հետո նրան ֆինանսական դժվար կացության մեջ է դնում։ Նա վարձակալում և վերանորոգում է Ամիգու թատրոնը և իր 18-ամյա որդուն` Մաուրիսին, ով որևէ բիզնես փորձաառություն չուներ, դարձնում է թատրոնի մենեջեր։ Ֆեդորան ցուցադրվում է 50 անգամ և կորցնում է 400.000 ֆրանկ։ Սառան ստիպված է լինում թողնել Ամիգուն, և 1883 թվականի փետրվարին վաճառում է իր ոսկեղենը, կառքերն ու ձիերը աճուրդում[11]:
Երբ Դամալան հեռանում է, նրա նոր սիրեկանն է դառնում բանաստեղծ և դրամատուրգ Ժան Ռիշպենը, ով նրան ուղեկցում էր դեպի եվրոպական քաղաքներ կատարած կարճ ուղևորության ժամանակ. ուղևորության նպատակն էր գումար հավաքել պարտքերը մարելու համար[14]: Նա վերականգնում է իր հարաբերությունները Ուելսի արքայազն, ապագա թագավոր Էդվարդ 3-րդի հետ[11]: Երբ նրանք վերադառնում են Փարիզ, Բեռնարը վարձակալում է Porte Saint-Martin թատրոնն ու գլխավոր դեր է կատարում Ռիշպենի նոր դրամայում, որը պատմում էր Հնդկաստանում բրիտանական սիրո մասին։ Ներկայացումն ու Ռիշպենի խաղը շատ թույլ էին, և ներկայացումն արագ փակվում է[11]: Ռիշպենն այնուհետև գրել է «Մակբեթ»-ի ֆրանսիական ադապտացիան, բայց դա նույնպես ձախողվում է։ Միակ մարդը, որ գնահատում է ներկայացումը, Օսկար Ուայլդն էր, ով այդ ժամանակ ապրում էր Փարիզում։ Նա սկսում է գրել «Սալոմե» պիեսը ֆրանսերենով, հատուկ Բեռնարի համար, չնայած այն շուտով արգելվում է բրիտանական գրաքննության կողմից, և Բեռնարը երբևէ չի բեմադրում այն[14]:
Դրանից հետո Բեռնարը բեմադրում է Սարդուի նոր` «Թեոդորա» պիեսը (1884), որը 6-րդ դարի Բյուզանդիայի մասին պատմող մելոդրամա էր։ Սարդուն գրել էր ոչ պատմական, բայց դրամատիկ մահվան նոր տեսարան Բեռնարի համար. ըստ նրա տեսլականի` կայսրուհին հրապարակային խեղդամահ է արվում, չնայած որ ըստ պատմական փաստերի` կայսրուհին մահացել է քաղցկեցից։ Բեռնարը ճամփորդել է դեպի Ռավեննա, Իտալիա` ուսումնասիրելու և ուրվագծելու բյուզանդական խճանկարային որմնանկարչության մեջ տեսած հագուստը, որոնք կարվել են նրա անձնական հանդերձապահարանի համար։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 1884 թվականի դեկտեմբերի 26-ին, 300 անգամ բեմադրվել է Փարիզում, 100 անգամ` Լոնդոնում, և ֆինանսական հաջողություն է ունեցել։ Բեռնարը հնարավորություն է ունեցել վճարել իր պարտքի մեծ մասը, ինչպես նաև` գնել առյուծի ձագ, որին նա կոչել է Հուստինիան[11]: Նա նաև վերականգնում է իր նախկին սիրային կապերը Ֆիլիպ Գարնիերի հետ[14]:
Համաշխարհային ուղևորություններ (1886-1892)
խմբագրելԹեոդորային հետևում են երկու նոր ձախողումներ։ 1885 թվականին, Վիկտոր Հյուգոյի հիշատակին, ով մահացել էր մի քանի ամիս առաջ, նա բեմ է հանում գրողի հին գործերից մեկը` Մարիոն Դելորմը, գրված 1831 թվականին։ Սակայն ներկայացումն արդեն ժամանակավրեպ էր, և նրա դերը հնարավորություն չի տալիս դերասանուհուն ցույց տալ իր ողջ տաղանդը[11]:
Դրանից հետո նա բեմադրում է «Համլետը», որտեղ գլխավոր դերում խաղում էր իր սիրեկան Ֆիլիպ Գարնիերը, իսկ Բեռնարը խաղում էր համեմատաբար փոքր, Օֆելիայի դերը։ Քննադատներն ու հանդիսատեսը չեն տպավորվում, և ներկայացումն անհաջողության է մատնվում[11]: Բեռնարը բավականին մեծ ծախսեր էր արել, որի մեջ ներառվում էր իր որդուն` Մաուրիսին ամեն ամիս տրամադրվող 10.000 ֆրանկը. որդին խաղամոլ էր։ Բեռնարն ստիպված է լինում վաճառել իր փոքր առանձնատունը Սեինթ Ադրեսում և իր մեծ առանձնատունը ռուի Ֆորտունիում, ինչպես նաև` իր կենդանիների հավաքածուի մի մասը։ Նրա իմպրեսարիո Էդուարդ Ջարետն անմիջապես առաջարկում է նրան մեկ այլ համաշխարհային ուղևորություն, այս անգամ` դեպի Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Պանամա, Կուբա և Մեքսիկա, հետո` Տեխաս, Նյու Յորք, Անգլիա, Իռլանդիա և Շոտլանդիա։ Նա ճամփորդել է 15 ամիս, 1886-ի սկզբից մինչև 1887 թվականի վերջ։ Մեկնման նախօրերին նա ասել է ֆրանսիացի լրագրողին. «Ես շատ եմ սիրում այս արկածային կյանքը։ Ես ատում եմ, եթե նախօրոք գիտեմ, թե ինչ պետք է ուտեմ ճաշին, ես ատում եմ, եթե գիտեմ, թե ինչ է պատահելու, կապ չունի` դա լավ է, թե վատ։ Ես սիրում եմ անսպասելիությունը»[11]:
Յուրաքանչյուր քաղաք, որ նա այցելում էր, մեծ ոգևորությամբ էր ընդունվում հանդիսատեսի կողմից։ Դերասաններ Էդուարդ Անգելան և Ֆիլիպ Գարնիերը նրա ուղեկցող տղամարդիկ էին և գլխավոր դերակատարները։ Բրազիլիայի կայսր Պեդրո Երկրորդը ներկա էր նրա բոլոր ներկայացումներին Ռիո դե Ժանեյրոյում և նրան նվիրել է ադամանդներով զարդարված թևնոց, որը գրեթե անմիջապես գողացել են նրա հյուրանոցից։ Երկու առաջատար դերասանները հիվանդանում են դեղին տենդով, և նրա երկար տարիների մենեջեր Էդուարդ Ջարետը մահանում է սրտի կաթվածից։ Բեռնարն, այնուամենայնիվ, չի վհատվում. նա կոկորդիլոսների որսի է ուղևորվում Գուայակիլ, ինչպես նաև նոր կենդանիներ է գնում իր հավաքածուի համար։ Բոլոր քաղաքներում նրա ներկայացումների տոմսերն ամբողջությամբ վաճառվում էին, և շրջագայության ավարտին նա վաստակել էր ավելի քան մեկ միլիոն ֆրանկ։ Ուղևորությունը նրան հնարավորություն է տալիս գնել իր վերջին տունը, մեծ առանձնատուն Պերեր, 56 բուլվառում[20], որը նա լցնում է իր նկարներով, բույսերով, հուշանվերներով և կենդանիներով[16]:
Դրանից հետո, ամեն անգամ, երբ նա գումարի կարիք էր ունենում (ինչը սովորաբար պատահում էր յուրաքանչյուր 3 կամ 4 տարին մեկ), նա գնում էր շրջագայության` խաղալով իր դասական կամ նոր դերերը։ 1888 թվականին նա ուղևորվում է Իտալիա, Եգիպտոս, Թուրքիա, Շվեդիա, Նորվեգիա և Ռուսաստան։ Նա վերադառնում է Փարիզ 1889 թվականի սկզբին` հսկայական բուի հետ, որ նրան նվիրել էր Ալեքսիս Ալեքսանդրովիչ Մեծ Դուքսը, Ցարի եղբայրը[11]: Նրա 1891-92 թվականների ուղևորությունն ամենաընդարձակն էր` ներառելով Եվրոպան, Ռուսաստանը, Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հավային և Սամոան։ Նրա ուղեբեռի մեջ կար 45 կոստյում` 15 տարբեր ներկայացումների համար, ինչպես նաև` նրա ոչ բեմական անձնական 75 կոստյումները և 250 զույգ կոշիկները։ Նա իր հետ տանում էր նաև հսկայական ծավալի օծանելիք, կոսմետիկա, սփռոցներ և իր հինգ բարձերը։ Շրջագայությունից նա վերադառնում է 3.500.000 ֆրանկով։ Միևնույն ժամանակ, նա ծնկի ցավոտ վնասվածք է ստանում։
Տոսկայից մինչև Կլեոպատրա (1887-1893)
խմբագրել-
Բեռնարը Լա Տոսկա ներկայացման մեջ (1887)
-
Ժաննա դ'Արկի դերում, համանուն պիեսում (1890)
-
ԲեռնարըԿլեոպատրայի դերում (1891)
Երբ Բեռնարը վերադառնում է 1886-1887 թվականների շրջագայությունից, նա նոր հրավեր է ստանում` Կոմեդի Ֆրանսեզ վերադառնալու համար։ Թատրոնի ղեկավարությունը ցանկություն ուներ մոռանալ հին անախորժությունները և 150.000 ֆրանկ տարեկան աշխատավարձ էր առաջարկում նրան։ Գումարը նրան հարմար էր, և նա սկսում է բանակցություններ վարել։
Այնուամենայնիվ, թատրոնի ավագ անդամները դեմ էին նրան առաջարկվող բարձր աշխատավարձին, իսկ առավել ավանդական թատրոնի կողմնակիցներն ու պահպանողականները դեմ էին նրա ներկայությանը։ Բեռնարին դեմ քննադատներից մեկը, Ալբերտ Դելպիտը, գրել է. «Տիկին Սառա Բեռնարը 43 տարեկան է, նա այլևս չի կարող օգտակար լինել Կոմեդիին։ Ավելին, ի՞նչ դերեր կարո՞ղ է նա խաղալ։ Ես միայն կարող եմ պատկերացնել, որ նա կարող է մայրիկների դերեր խաղալ...»: Բեռնարը խորապես վիրավորված էր և անմիջապես խզում է բանակցությունները[11]:
Նա կրկին դիմել է Սարդուին, ով նրա համար գրում է նոր պիես` «Տոսկան», որի վերջում դերասանուհու մարմնավորած կերպարին երկարաձգված ու չափազանց դրամատիկ մահ էր սպասվում։ Պիեսը ներկայացվել է Porte Saint-Martin թատրոնում, 1887 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն չափազանց հայտնի էր և բավականին քննադատված։ Բեռնարը դերը խաղացել է 29 լեփ-լեցուն դահլիճով անցած ներկայացումներում։ Ներկայացման հաջողությունը թույլ է տվել Բեռնարին առյուծի նոր ձագ գնել կենդանիների իր հավաքածուի համար, որին նա կոչել է Սկարպիա, «Տոսկայում» իր ստրուկի անունով[11]: Ներկայացումը ներշնչում է Ջակոմո Պուչինին գրելու իր հանրահայտ օպերաներից մեկը` Տոսկան (1900)[21]։ Այս հաջողությունից հետո նա խաղում է մի քանի ներկայացումներում, շատ ֆրանսիացի գրողներ առաջարակում են նրան նոր դերեր։ 1887 թվականին նա խաղացել է Էմիլ Զոլայի Թերեզ Ռաքեն վիճելի դրամայում։ Զոլան ի սկզբանե քննադատումների է արժանացել գրքի վիճելի բովանդակության համար։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել այդ գործը, նա հայտարարել է լրագրողներին. «Իմ երկիրն ազատության երկիր է, իսկ իմ արվեստն առանց հարկադրանքի է»[11]: Ներկայացումը ձախողվում է, այն ցուցադրվել է ընդամենը 38 անգամ[22]։
Հետո նա խաղում է մեկ այլ` Ալեքսանդր Դյումայի «Ֆրանկիլիոն» ավանդական մելոդրամայում, 1888 թվականին։ Իր կողմից գրված կարճ դրաման` L'Aveu-ն հիասթափեցնում է թե՛ քննադատներին, թե՛ հանդիսատեսին և ցուցադրվում է միայն 12 անգամ։ Նա ավելի նշանակալի հաջողություն է ունենում «Ժաննա դ՛Արկ» ներկայացման մեջ, որտեղ 45-այմա դերասանուհին խաղում է 19-ամյա հերոս Ժաննա դ'Արկին[14]: Ստեղծագործության հեղինակը` Բարբիերը, նախկինում լիբրետոներ էր գրել մի քանի հայտնի ֆրանսիական օպերաների համար, ներառյալ Շառլ Գունոյի Ֆաուստը և Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները»։ Նրա հաջորդ հաջողությունը Սարդուի Կլեոպատրա պիեսն էր, որը նրան թույլ է տալիս հագնել վարպետորեն մշակված բարդ կոստյումներ ու ավարտել ներկայացումը մահվան հիշվող տեսարանով։ Այս տեսարանի համար նա պահում էր երկու կենդանի կապված օձեր, որոնք խաղում էին թունավոր սողունների դերը, որոնք խայթում են Կլեոպատրային։ Իրական երևալու համար նա իր ձեռքերի ափերը կարմիր էր ներկում, չնայած որ դրանք հազիվ թե երևային հանդիսատեսին։ «Ես կտեսնեմ դրանց», ասել է դերասանուհին, «եթե ես տեսնեմ իմ ձեռքը, դա կլինի Կլեոպատրայի ձեռքը»[14]:
Ռենեսանս թատրոն (1893-1899)
խմբագրել-
Բեռնարը Սարդուի Ջիսմոնդ ներկայացմանը (1894)
-
Պաստառ «Ջիսմոնդ»-ի համար (1894)
-
Մելիսանդի դերում, La Princesse Lointaine ներկայացման մեջ (1897)
-
Բեռնարը` Կլեոպատրա (1899)
Իր ֆինանսական դրությունը կայունացնելու համար Բեռնարը երկու համաշխարհային շրջագայության է մեկնում։ Վերադառնալով Փարիզ` նա 700.000 ֆրանկ է վճարում Ռենեսանս թատրոնին և 1893-1899 թվականներին դառնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հիմնական դերասանուհին։ Նա ղեկավարում էր թատրոնի բոլոր ոլորտները, սկսած ֆինանսականից մինչև լուսավորություն, նստատեղեր, հագուստ, ինչպես նաև հասցնում էր խաղալ շաբաթը ութ ներկայացման մեջ[23]։ Նա կանոն է սահմանում, ըստ որի հանդիսատեսի շարքերում գտնվող կանայք, անկախ իրենց հասարակական դիրքից, պարտավոր էին հանել գլխարկները, որպեստի չխանգարեին իրենցից ավելի հետ նստածներին դիտել ներկայացումը։ Նա իր թատրոնում արգելում է հանդիսատեսի մեջ հատուկ մարդիկ պահել, ովքեր կծափահարեին աստղերին[11]: Նա օգտագործում էր գրատպության նոր տեխնոլոգիաներ` ստեղծելու ավելի պայծառ գույներով պաստառներ, և 1894 թվականին նա վարձում է չեխ արվեստագետ Ալֆոնս Մուչային` ստեղծելու առաջին պաստառները իր «Ջիսմոնդ» ներկայացման համար։ Արվեստագետը դերասանուհու համար պաստառներ է պատրաստել 6 տարի[11]:
5 տարիների ընթացքում Բեռնարն ստեղծել է ինը նոր ներկայացում, որոնցից 3-ը ֆինանսապես հաջողված էին։ Առաջինը նրա Ֆեդրա ներկայացման վերածնունդն էր, որը նա խաղացել է համաշխարհային շրջագայությունների ժամանակ։ 1898 թվականին նա հաջողությամբ խաղում է Լորենզացիո ներկայացման մեջ` մարմնավորելով տղամարդու կերպար։ Գործը գրվել էր 1834 թվականին, սակայն նախկինում երբևէ չէր բեմադրվել։ Ինչպես գրել է նրա կենսագիր Կորնելիա Օտիս Սկիները, նա երբեք չի փորձել չափազանց առնական լինել տղամարդու դերեր խաղալիս։ «Նրա արական դերերն ունեին նվագախմբի տղայի անսեռ ձայն կամ էլ Պիեռոյի անիրական պաթոս»[14]: Ա
նատոլ Ֆրանսն այս ներկայացման մասին գրել է. «Նա կերտել էր իր կերպարը` մելանխոլիկ, բանաստեղծականությամբ ու ճշմարտությամբ լիքը»[11]: Սրան հաջորդում է Սարդուի մեկ այլ գործի` «Ջիսմոնդ»-ի հաջող բեմադրությունը, որը Բեռնարի այն հազվադեպ խաղերից է, որ չի ավարտվում դրամատիկ մահով։ Նրա հետ խաղում էր դերասան Լյուսեն Գիտրին։ Գիտրիից բացի, նա բեմը կիսում էր նաև Էդուարդ դը Մաքսի հետ, ով նրա խաղընկերն է եղել 20 ներկայացումներում, ինչպես նաև խաղում էր Բենուա Կոնստան Կոկլենի հետ, ով շրջագայել է նրա հետ մի քանի ուղևորությունների ժամանակ[14]:
1895 թվականի ապրիլին նա գլխավոր դեր է խաղացել ռոմանտիկ և բանաստեղծական Լոինտան արքայադուստր պիեսում, որը գրել էր քիչ հայտնի, 27-ամյա բանաստեղծ Էդմոն Ռոստանը։ Գործը ֆինանսական հաջողություն չի ունենում և կորցնում է 200.000 ֆրանկ, սակայն սրանից սկսվում է Բեռնարի ու Ռոստանի երկարատև թատերական համագործակցությունը։ Ռոստանը հետագայում գրում է «Սիրանո դե Բերժերակ» պիեսը և դառնում է ժամանակի ամենահայտնի ֆրանսիացի դրամատուրգներից մեկը[14]:
1898 թվականին նա կանացի գլխավոր դեր է խաղում իտալացի բանաստեղծ և դրամատուրգ Գաբրիել դ՛Անուցոյի La Ville Morte պիեսում։ Ներկայացումը խստորեն քննադատվում է քննադատների կողմից, քանի որ այնտեղ քննարկվում է քրոջ ու եղբոր սիրային կապ։ Էմիլ Զոլայի և Վիկտորին Սարդուի հետ Սառա Բեռնարը ևս պաշտպանում է ազգությամբ հրեա Ալֆրեդ Դրեյֆուսին, ով սխալմամբ մեղադրվում էր Ֆրանսիային դավաճանելու համար։ Դեպքը կիսել էր փարիզյան հասարակությունը։ Մի պահպանողական թերթ հոդված է տպագրում` «Բեռնարն անցել է հրեաների կողմը` ընդդեմ բանակի» վերնագրով։ Բեռնարի հարազատ որդին` Մաուրիսը, ևս մեղադրում էր Դրեյֆուսին, նա մեկ տարի հրաժարվում է մոր հետ խոսել[14]:
Ռենեսանս թատրոնում Բեռնարը բեմադրել է մի քանի ժամանակակից պիեսներ, սակայն ինքը 19-րդ դարում տարածված բնական խաղի կողմնակից չէր և նախընտրում էր առավել դրամատիկ խաղ ու զգացմունքների արտահայտում։ «Թատրոնում բնականը լավ է, սակայն վսեմն ավելի լավ է», ասել է դերասանուհին[11]:
Սառա Բեռնար թատրոն (1899-1900)
խմբագրել-
Սառա Բեռնար թատրոն (այժմ` Դե լա Վիլլ թատրոն (1905)
-
Բեռանրը Համլետի դերում (1899)
-
Պաստառ Համլետի համար (1899)
-
Բեռնարը L'Aiglon ներկայացման մեջ (1900)
Չնայած իր հաջողություններին` նրա պարտքերը շարունակում էին աճել` 1898 թվականին հասնելով 2 միլիոն ֆրանկի։ Բեռնարն ստիպված է լինում թողնել Ռենեսանս թատրոնը և պատրաստվում է մեկ այլ համաշխարհային շրջագայության, երբ իմանում է, որ Փարիզի ավելի մեծ թատրոններց մեկը, Դե լա Վիլլ թատրոնը, Շատլե հրապարակում, վարձով էր տրվում։ Թատրոնն ուներ 1700 նստատեղ, ինչը երկու անգամ ավելի շատ էր, քան Ռենեսանս թատրոնում, ինչը նրան հնարավորություն էր տալիս ներկայացման ծախսերն ավելի արագ փակել։ Թատրոնը հսկայական բեմ ու հետնաբեմ ուներ, ինչը հնարավորություն էր տալիս նրան մեկ շաբաթվա մեջ ներկայացնել մի քանի տարբեր ներկայացումներ, և քանի որ այն ի սկզբանե ստեղծվել էր որպես համերգասրահ, հիանալի ակուստիկա ուներ։ 1899 թվականի հունվարի 1-ին նա 25-ամյա պայմանագիր է կնքում Փարիզի քաղաքապետարանի հետ, չնայած ինքն այդ ժամանակ արդեն 55 տարեկան էր[11]:
Նա վերանվանում է թատրոնը` կոչելով Սառա Բեռնար թատրոն և սկսում է վերակառուցել այն իր կարիքներին համապատասխան։ Դիմային հատվածը լուսավորվում է 5.700 էլեկտրական լամպերով և 11 լուսարձակներով[11]: Նա հիմնովին փոփոխում է ներքին հարդարանքը` կարմիր պատերը փոխելով դեղին թավիշով և սպիտակ փայտե աշխատանքներով։ Նախասրահը ձևավորվում է նրա հայտնի դերերի իրական չափերի դիմանկարներով, որոնք նկարել էին Մուչան, Լուիս Աբեման և Գերոգես Քլաիրինը։ Նրա հանդերձասրահը բաղկացած էր հինգ սենյակներից, որը դերասանուհին L'Aiglon նապոլեոնական հաջող ներկայացումից հետո ձևավորել էր կայսերական ոճով` այստեղ տեղավորելով մարմարե բուխարի, որը Բեռնարն ամբողջ տարին վառ էր պահում, հսկայական բաղնիքը նա լցրել էր ծաղիկներով, որոնք ստանում էր յուրաքանչյուր ներկայացումից հետո, իսկ ճաշասենյակը հարմարեցված էր 12 մարդու համար, որտեղ նա հյուրերին զբաղեցնում էր ներկայացումներից հետո[14]: Բեռնարը թատրոնը բացել է 1899 թվականի հունվարի 21-ին, Սարդուի «Տոսկայի» վերականգնված ներկայացմամբ, որը նա առաջին անգամ խաղացել էր 1887 թվականին։ Սրան հաջորդել են նրա մյուս հաջողված ներկայացումները, ներառյալ «Ֆեդրան», «Թեոդորան», «Ջիսմոնդը» և «Կամելիազարդ տիկինը»։ Սրան ավելացել է Օկտավ Ֆեուիլետի «Դալիլան», Գաստոն դե Ուաիլիսի Patron Bénic և Ռոստանի La Samaritaine-ը։
Մայիսի 20-ին նա խաղացել է իր ամենահայտնի դերերից մեկը, Համլետը, արձակ մշակմամբ[24]։ Նա Համլետի դերը խաղացել է ուղղակի, բնական ու կանացի[14]: Նրա ներկայացումը հիմնականում դրական արձագանք է ստացել Փարիզում, սակայն հակասական կարծիքների է արժանացել Լոնդոնում։ Բրիտանացի քննադատ Մաքս Բիրբոմը գրել է. «Միակ վիճելի հաճոյախոսությունը, որ կարելի է անել նրա խաղին այն է, որ Համլետն իսկապես «փառահեղորեն անիծյալ էր»»[14]:
1900 թվականին Բեռնարը խաղացել է Ռոստանի կողմից գրված նոր պիեսը` L'Aiglon-ը։ Նա խաղացել է Նապոլեոն Բոնապարտի որդու` Նապոլեոն Առաջինի դերը, ով բանտարկվել էր իրեն չսիրող մոր ու ընտանիքի կողմից և բանտարկված էր մնացել մինչև իր մահը Վիենայի Շոնբրան պալատում։ L'Aiglon-ը 6 գործողությամբ չափածո դրամա էր։ 56-ամյա դերասանուհին սովորել էր հեծելազորի երիտասարդ զինվորականների քայլվածքն ու մազերը կարճ էր կտրել` երիտասարդ դուքսին մարմնավորելու համար։ Դուքսի մոր դերը խաղում էր Մարի Լեգալը, ով 14 տարով փոքր էր Բեռնարից։ Ներկայացումն ավարտվում էր մահվան հիշարժան տեսարանով։ Ըստ քննադատների, նա մեռնում էր «ինչպես հրեշտակները կմեռնեին, եթե նրանց թույլատրված լիներ մեռնել»[14]: Ներկայացումը մեծ հաջողություն է ունենում. այն հատկապես հայտնի էր Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Ներկայացումը ներշնչել է Բեռնարին ստեղծել հուշանվերներ, այդ թվում` արձանիկներ, մեդալիոններ, օծանելիք և դրոշմանիշներ, որոնք պատկերում էին նրան այս դերում, ինչպես նաև` թխվածքաբլիթներ ու տորթեր։ Հայտնի խոհարար Օգյուստ Էսկոֆեն ավելացրել է Դեղձի Աիգլոնը (Peach Aiglon) իր աղանդերի ցանկում[11]:
Բեռնարը շարունակում էր Մուչային հանձնարարել իր պաստառների ձևավորումը և ընդլայնել էր նրա աշխատանքը` ներառելով թատրոնի աթոռների, հագուստների, զարդեղենի վերանորոգումները։ Նրա պաստառները դարձել էին մոդեռն ոճի խորհրդանիշներ։ Գումար վաստակելու համար Սառան նաև վաճառում էր ներկայացումների տպված պաստառները կոլեկցիոներներին[11][11]:
Հրաժեշտի շրջագայություններ (1901-1913)
խմբագրել-
Բեռնարը Սարդուի La Sorcière պիեսում, Զորայայի դերում (1903)
-
Պելեասի դերում, «Պելեաս և Մելիսանդե» պիեսում (1905)
-
Բեռնարը Ֆեդրայի դերում, Կալիֆորնիայի Համալսարանի հունական թատրոնում (1906)
-
Սառա Բեռնարի դիմանկարը. հեղինակ` Հենրի Վոլտեր Բարնեթ, 1910
Փարիզում թատերաշրջանի ավարտից հետո Բեռնարը ներկայացրել է L'Aiglon-ը Լոնդոնում, որից հետո իր վեցերորդ շրջագայությունն է կատարել դեպի Միացյալ Նահանգներ։ Այս ուղևորությանը նրան ուղեկցում էր Կոնստանտ Կոքուելինը, ով այդ ժամանակվա Ֆրանսիայի առաջատար դերասաններից մեկն էր։ Բեռնարը նրա «Սիրանո դե Բերժերակ» ներկայացման մեջ խաղացել է Ռոքսանայի երկրորդական դերը։ Կոնստանտը Բեռնարի հետ գլխավոր դեր է խաղացել L'Aiglon-ում, ինչպես նաև ընկերակցել է Բեռնարին Համլետ ներկայացման մեջ[14]:
Բեռնարը նաև առաջին անգամ փոխել է Գերմանիայում և «գրավյալ» Էլզասում ու Լոթարինգիայում ելույթ չունենալու որոշումը։ 1902 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրավերով նա մասնակցել է 1870 թվականից հետո առաջին անգամ տեղի ունեցած ֆրանս-գերմանական մշակութային փոխանակման ծրագրին։ Նա 14 անգամ խաղացել է L'Aiglon-ը Գերմանիայում, Գերմանիայի Վիլհելմ II կայսրը ներկա է եղել երկու ներկայացման և ի պատիվ դերասանուհու ճաշ է մատուցել Պոտսդամում[11]:
Գերմանիայում շրջագայության ժամանակ նա սկսում է բողոքել աջ ծնկի ցավից, որը հավանաբար հետևանքն էր Հարավային Ամերիկայում շրջագայության ժամանակ ստացած վնասվածքի։ Նա ստիպված էր սահմանափակել իր շարժումները L'Aiglon ներկայացման մեջ։ Գերմանացի բժիշկը խորհուրդ է տալիս նրան անմիջապես դադարեցնել շրջագայությունն ու վիրահատվել` վեց ամսով լրիվ անշարժացնելով ոտքը։ Բեռնարը խոստանում է այցելել բժշկի Փարիզ վերադառնալուն պես, սակայն շարունակում է շրջագայությունը[11]:
1903 թվականին նա մեկ այլ անհաջող դեր է խաղում Վերթեր օպերայում, որը մշակել էր գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի կողմից։ Այնուամենայնիվ, նա արագ հետ է վերադառնում բեմ Սարդուի մեկ այլ հաջողված պիեսով` La Sorcière-ով։ Նա խաղում էր մավրուհի կախարդի դեր, ով սիրահարված էր եկեղեցու կողմից իր հետապնդումը գլխավորող Քրիստիան Սպանիարդին։ Դրեյֆուսի գործից հետո հանդուրժողականության վերաբերյալ այս ստեղծագործությունը ֆինանսական հաջողություն է ունենում, Բեռնարը հաճախ խաղում էր և՛ ցերեկային, և՛ երեկոյան ժամերին[11]:
1904-1906 թվականներին նա բազմաթիվ տարբեր դերերով է հանդես եկել, ներառյալ Ֆրենսիս Մարիոն Կրոուֆորդի հեղինակած Ֆրանչեսկա դա Ռիմինիի դերը, Ֆաննիի դերը Ալֆոնս Դոդեի հեղինակած «Սապփո» ներկայացման մեջ, կախարդական Կիրկայի դերը Չարլզ Ռիշեի հեղինակած պիեսում, Մարի Անտուանետի դերը պատմական դրամայում, բանաստեղծ արքայազնի դերը «Քնած գեղեցկությունը» պիեսում, ինչպես նաև` Պելեասի դերը «Պելեաս և Մելիսանդե» պիեսի նորացված տարբերակում, որտեղ նա խաղացել է բրիտանացի դերասանուհի Բեատրիս Քեմփբելի հետ[11]:
Նա նաև խացաղել է Adrienne Lecouvreur ներկայացման նոր տարբերակում, որն ինքն անձամբ էր գրել և որը տարբերվում էր Սքրայբի կողմից գրված նախորդ տարբերակից։ Այս ընթացքում նա գրել է ևս մեկ դրամա, Un Coeur d'Homme-ը, որտեղ ինքը դեր չի ունեցել և որը ցուցադրվել է ընդամենը 3 անգամ[14]: Նա նաև մի կարճ ժամանակ ուսուցանել է կոնսերվատորիայում, սակայն համարում էր, որ ուսուցման մեթոդներն այնտեղ չափազանց կարծրացած ու ավանդական են։ Փոխարենը, նա տաղանդավոր դերասաններին ու դերասանուհիներին հավաքել է իր շուրջը, պարապել է նրանց հետ և օգտագործել է նրանց իր ներկայացումներում որպես չվճարվող աշխատուժ[14]:
Բեռնարն իր ամերիկյան առաջին հրաժեշտի շրջագայությունը կատարել է 1905-1906 թվականներին, առաջին հրաժեշտի շրջագայությանը նա մեկնում է ԱՄՆ, Կանադա և Լատինական Ամերիկա իր մենեջերների` Շուբերտ եղբայրների հետ։ Նա գրավում է պահպանողականների ուշադրությունը, երբ 1905 թվականին Մոնրեալ այցելության ժամանակ կաթոլիկ քահանան կոչ է անում իր հետևորդներին ձու շպրտել Բեռնարի ուղղությամբ, քանի որ նա մարմնավորել էր մարմնավաճառին դրական հատկանիշներով։ Շրջագայության ամերիկյան փուլն ավարտվել է Շուբերտ եղբայրների` հիմնական թատրոնները ղեկավարող հզոր սինդիկատների հետ ունեցած մրցակցության պատճառով։ Սինդիկատները թույլ չէին տալիս այլ պրոդյուսերների օգտագործել իրենց բեմերը։ Արդյունքում, Տեխասում և Կանզասում Բեռնարն ու իր խումբը ներկայացումները խաղացել են կրկեսի հսկայական վրանում, որը տեղավորում էր 4500 հանդիսական։ Նրա անհատական գնացքն իրեն տարել է Նոքսվիլ, Դալաս, Դենվեր, Տամպա, Շատանոգ և Սալթ Լեյք Սիթի, հետո` Ուեսթ Քոսթ։ Նա չի կարողանում խաղալ Սան Ֆրանցիսկոյում այնտեղ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, բայց նա խաղում է ծովածոցում, Կալիֆորնիայի համալսարանի հունական թատրոնում, ինչպես նաև ասմունքում է Սան Քուենտինի ուղղիչ տան բնակիչների համար[14]: Նրա շրջագայությունը շարունակվում է Հարավային Ամերիկայում, որտեղ նա լուրջ վնասվածք է ստացել. Ռիո դե Ժանեյրոյում Տոսկա ներկայացման ժամանակ նա, ինչպես միշտ, իր մահվան տեսարանում ցատկում է ամրոցի պատի վրայով։ Այս անգամ, սակայն, ներքնակը, որի վրա նա պիտի իջներ, սխալ տեղ էր դրված։ Նա ընկնում է իր աջ ծնկի վրա, որն արդեն վնասված էր նախորդ շրջագայություններից։ Նա ուշաթափվում է և հեռացվում թատրոնից, սակայն հրաժարվում է բուժում ստանալ տեղական հիվանդանոցում։ Ավելի ուշ նա նավով մի քանի ժամ նավարկում է` Ռիոյից հասնելով Նյու Յորք։ Երբ նա տեղ է հասնում, նրա ոտքն այտուցված էր, և նա անշարժ մնում է իր հյուրանոցում 15 օր, նախքան Ֆրանսիա վերադառնալը[11]:
1906-1907 թվականներին Ֆրանսիայի կառավարությունը վերջապես պարգևատրում է Բեռնարին Պատվո շքանշանով, սակայն որպես թատրոնի տնօրենի, այլ ոչ թե դերասանուհու։ Այնուամենայնիվ, պարգևն այդ ժամանակ պահանջում էր նաև ստացողի բարոյական չափանիշների վերանայում, իսկ Բեռնարի վարքն այդ ժամանակ դեռևս սկանդալային էր։ Բեռնարն արհամարհում էր նախատինքն ու շարունակում էր խաղալ թե՛ վիճելի, թե՛ անմեղ կերպարներ։ 1906 թվականի նոյեմբերին նա գլխավոր դեր է խաղացել Կատուլ Մենդեսի La Vierge d'Avila, ou La Courtisan de Dieu ներկայացման մեջ` մարմնավորելով Սուրբ Թերեզային, դրան 1907 թվականի հունվարի 27-ին հաջորդել է Միգել Զամոկոսի Les Bouffons պիեսը, որտեղ նա խաղացել է միջնադարյան երիտասարդ ու սիրառատ լորդի դեր[11]:
1909 թվականին նա կրկին խաղացել է 19-ամյա Ժաննա դ'Արկի դերը Էմիլ Մորուայի Le Procès de Jeanne d'Arc պիեսում։ Ֆրանսիական թերթերը խորհուրդ են տվել դպրոցականներին օրինակ վերցնել նրա մարմնավորած հայրենասիրությունից[14]:
Չնայած ոտքի վնասվածքին` նա շարունակել է շրջագայել ամռանը, երբ նրա սեփական թատրոնը Փարիզում փակ էր։ 1908 թվականի հունիսին նա 20-օրյա շրջագայության է մեկնել դեպի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա` ներկայացումներ խաղալով 16 տարբեր քաղաքներում[11]:
1908-1909 թվականներին նա ճամփորդել է դեպի Ռուսաստան և Լեհաստան։ Նրա ամերիկյան երկրորդ հրաժեշտի ներկայացումը (և դեպի Ամերիկա կատարած ութերորդ ուղևորությունը) սկսվել է 1910 թվականի վերջին։ Նա իր հետ նոր գլխավոր դերասան է վերցրել, հոլանդական ծագմամբ Լոու Տելեգանին. վերջինս շատ գեղեցիկ դերասան էր և որպես բնորդ է ծառայել Օգյուստ Ռոդենի Հավերժական գարուն արձանի համար։ Դերասանը Բեռնարի խաղընկերն է դառնում հետագա երկու տարիների համար, ինչպես նաև` նրա բոլոր միջոցառումների ու խնջույքների ուղեկիցը։ Նա հատկանշական լավ դերասան չէր և ուներ խիստ ընդգծված հոլանդական առոգանություն, սակայն այն դերերում, որտեղ նա կարող էր ցույց տալ իր ֆիզիկական գեղեցկությունը, նա հաջողություն էր ունենում։ Նյու Յորքում Բեռնարը մեկ այլ սկանդալի հեղինակ է դառնում, երբ խաղում է Հուդա Իսկարիովտացու դերը Հուդա ներկայացման մեջ։ Այն բեմադրվել է Նյու Յորքի Գլոբուս թատրոնի կողմից, միայն մեկ անգամ, 1910 թվականի դեկտեմբերին, նախքան կարգելվեր տեղական ղեկավարության կողմից։ Այն արգելվել է նաև Բոստոնում և Ֆիլադելֆիայում[25]։ Շրջագայության ժամանակ նա Բոստոնից մեկնում է Ջեքսոնվիլ, անցնելով Միսիսիպիի, Արկանզասի, Թենեսիի, Կենտուկիի, Վեսթ Վիրջինիայի և Փենսիլվանիայի միջով, հասնելով նաև Կանադա և Մինեսոտա, ամեն քաղաքում մնալով մեկ օր և խաղալով մեկ ներկայացում[11]:
1912 թվականի ապրիլին Բեռնարը նոր բեմադրություն է ներկայացնում իր թատրոնում, Թագուհի Էլիզաբեթ Առաջինի մասին պատմող ռոմանտիկ La Reine Elizabeth դրաման, որի հեղինակը Էմիլ Մորեան էր։ Այն ճոխ և թանկ ներկայացում էր, սակայն ֆինանսապես ձախողված էր և ցուցադրվում է ընդամենը 12 անգամ։ Բարեբախտաբար, նա կարողանում է վճարել իր պարտքերը այն գումարով, որ ստացել էր ամերիկացի պրոդյուսեր Ադոլֆ Զուկորից իր ներկայացման ֆիլմային տարբերակի համար[11]:
Նա իր վերջին` երրորդ հրաժեշտի շրջագայությանն է մեկնում ԱՄՆ 1913-1914 թվականներին, երբ ինքն արդեն 69 տարեկան էր։ Նրա ոտքը դեռ ամբողջապես չէր առողջացել, և նա ի վիճակի չէր ամբողջական ներկայացում խաղալ, այլ միայն մի քանի ընտրված գործողություններ։ Նա բաժանվում է նաև իր խաղընկեր և այդ ժամանակ սիրեցյալ Լոու Տելեգենից։ Երբ շրջագայությունն ավարտվում է, դերասանը մնում է ԱՄՆ-ում, որտեղ կարճ ժամանակ անց դառնում է համր կինոյի աստղ, իսկ Բեռնարը վերադառնում է Ֆրանսիա[11]:
Ոտքի անդամահատում և պատերազմի ժամանակ բեմադրված ներկայացումներ (1914-1918)
խմբագրել1913 թվականի դեկտեմբերին Բեռնարը հաջողությամբ բեմադրում է Jeanne Doré դրաման։ Մարտի 16-ին նա դառնում է Պատվավոր Լեգեոնի շքանշանի կավալեր։ Չնայած հաջողություններին` նա կրկին փողի խնդիր ուներ։ Նա իր որդուն իր սեփական թատրոնի տնօրեն էր նշանակել և նրան թույլ էր տվել օգտագործել թատրոնի միջոցները` իր պարտքերը վճարելու համար։ Մաուրիսը երբեմն անգամ ստիպում էր դերասանուհուն վաճառել իր զարդեղենը` հաշիվները վճարելու համար[14] 1914 թվականին նա իր սովորական արձակուրդն էր անցկացնում իր տանը, ընտանիքի ու մտերիմ ընկերների հետ։ Այստեղ նա իմանում է Ֆրանց Ֆերդինանդի սպանության և Առաջին աշխարհամարտի սկսվելու մասին։ Նա շտապում է վերադառնալ Փարիզ, որին սպառնում էր գերմանական բանակը։ Սեպտեմբերին երկրի Պաշտպանության նախարարը խնդրում է Բեռնարին տեղափոխվել ավելի ապահով վայր։ Նա հեռանում է Փարիզից, այս նույն ժամանակ էլ նրա վնասված ոտքում փտախտ է ախտորոշվում։ Նա տեղափոխվում է Բորդո, որտեղ 1915 թվականի փետրվարի 22-ին վիրաբույժը անդամահատում է նրա ոտքը, մինչև ազդրը։ Դերասանուհին հրաժարվում է արհեստական ոտքից, հենակներից կամ անվասայլակից, փոխարենը, նա տեղափոխվում էր պատգարակի վրա, որն ինքն էր նախագծել և որը տանում էին երկու տղամարդիկ։ Նա ուներ Լուի 15-րդի ոճով ձևավորված աթոռ, սպիտակ եզրերով ու ոսկեզօծ զարդարանքով[14]: Նա վերադառնում է Փարիզ հոկտեմբերի 15-ին և չնայած ոտքի կորուստին, շարունակում է խաղալ իր թատրոնի բեմում. բեմերը հարմարեցված էին նրա կարիքներին։ Նա մասնակցել է Էժեն Մորանի հայրենասիրական «բեմական պոեմի»` Տաճարների բեմադրությանը։ Նախ, նա նստած ասմունքել է բանաստեղծության մի մասը, այնուհետև հենվել է մի ոտքի վրա, խոնարհվել աթոռի վրա ու ճչացել, «Ողբա՛, ողբա՛, Գերմանիա։ Գերմանական արծիվը ընկել է Հռենոսը»[14]:
Բեռնարը միացել է մի խումբ հայտնի ֆրանսիական դերասանների ու եղել է Վերդենի ճակատամարտում և Մոս-արգոնական հարձակման վայրում, որտեղ նա խաղացել է պատերազմից նոր վերադարձած կամ ռազմաճակատ մեկնել պատրաստվող զինվորների համար։ Հենվելով բազկաթոռի վրա եղած բարձերին` նա ասմունքել է իր հայրենասիրական բանաստեղծություններից։ Իրադարձությանը ներկա մեկ այլ դերասանուհի, Բեատրիս Դուզանեն, նկարագրել է նրա խաղը. «Կրկին հրաշք է տեղի ունեցել. Սառան, ծեր, հաշմանդամ, մեկ անգամ ևս կարողանում է ամբոխին լուսավորել իր տաղանդի ճառագայթներով։ Այս փխրուն էակը, հիվանդ, վիրավոր և անշարժ, դեռևս կարողանում էր կախարդական բառերի միջոցով վերահաստատել հերոսությունը այդ զինվորների մեջ»[14]:
Նա վերադառնում է Փարիզ 1916 թվականին և երկու կարճ ֆիլմ է նկարահանում հայրենասիրական թեմայով, մեկը` Ժաննա դ'Արկի պատմության թեմայով, իսկ մյուսը կոչվել է Ֆրանսիայի մայրերը։ Դրանից հետո նա կատարել է իր վերջին ամերիկյան ուղևորությունը։
Չնայած գերմանական սուզանավերի սպառնալիքին` նա անցել է Ատլանտյան օվկիանոսն ու շրջագայել է Միացյալ Նահանգներում` ներկայացումներ խաղալով հիմնական քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում։ Բեռնարի մոտ ուրեմիա են ախտորոշել, և նա պետք է երիկամների շտապ վիրահատություն տաներ։ Նա մի քանի ամիս կազդուրվում էր Կալիֆորնիայում, Լոնգ Բիչում` կարճ պատմվածքներ ու նովելներ գրելով ֆրանսիական ամսագրերի համար։ 1918 թվականին նա վերադառնում է Նյու Յորք և դեպի Ֆրանսիա տանող նավ է նստում։ Բեռնարը Բորդո է հասնում 1918 թվականի նոյեմբերի 11-ին, այն օրը, երբ Առաջին աշխարհամարտը դադարեցնելու զինադադար է ստորագրվում[14]:
Վերջին տարիներ (1919-1923)
խմբագրել1920 թվականին Բեռնարը վերսկսում է ներկայացումներն իր թատրոնում` սովորաբար որոշ տեսարաններ խաղալով հաջողված դասական գործերից, որոնք չէին պահանջում շատ շարժումներ։ Նա կանգնում էր` մեկ ոտքի վրա հավասարկշռությունը պահելով և շարժումներով անելով մեկ ձեռքով։ Նա գլխավոր դեր է տարել նաև մեկ նոր` «Դանիել» պիեսում, որ գրել էր նրա խորթ թոռը, դրամատուրգ Լուիս Վերնեուիլը։ Նա խաղացել է պիեսի տղամարդու գլխավոր դերը, սակայն հայտնվել է միայն երկու գործողություններում։ Նա այս և այլ հայտնի ներկայացումներ խաղացել է դեպի Եվրոպա կատարած իր շրջագայության ժամանակ։ Բրիտանիա կատարած վերջին ուղևորության ժամանակ նա հատուկ ներկայացում է խաղացել Մարի թագուհու համար, դրանից հետո ներկայացումներ է խաղացել բրիտանական գավառներում[26]։
1921 թվականին Բեռնարն իր վերջին ուղևորությունն է կատարել դեպի ֆրանսիական գավառները` խոսելով իր թատրոնի մասին ու ասմունքելով Ռոստանի բանաստեղծություններից։ Դրանից մեկ տարի անց նա խաղացել է Ռոստանի մեկ այլ` La Gloire պիեսում, իսկ 1922 թվականին՝ Վերնեուիլի Régine Arnaud պիեսում։ Նա շարունակել է զվարճացնել հյուրերին իր տանը։ Այդ հյուրերից մեկը, ֆրանսիացի հեղինակ Գաբրիել Սիդոն Կոլեթը նկարագրել է, թե ինչպես էր Բեռնարը սուրճ հյուրասիրում. «Նուրբ ձեռքով առաջարկում էր գավաթը, դեռևս երիտասարդ աչքերում` ծաղկուն փայլ։ Նա աննկարագրելի ցանկություն ուներ հմայելու, դեռևս հմայելու»[14] 1922 թվականին նա սկսում է փորձել նոր պիես, որ կոչվում էր Un Sujet de Roman: Վերջնական փորձի ժամանակ նա ուշաթափվում է և մեկ ժամով կոմայի մեջ է հայտնվում, երբ ուշքի է գալիս, միանգամից հարցնում է. «Ե՞րբ պետք է շարունակեմ»։ Նա կազդուրվում էր մի քանի ամսի։ Այնուհետև նա սկսում է նոր դեր պատրաստել. Կլեոպատրայի դերը Պիեռ Կոռնեյլի «Ռոդոգուն» պիեսում, նաև համաձայնում է նկարահանվել ֆիլմի համար, որտեղ նրան օրական առաջարկվում էր 10.000 ֆրանկ։ Նա չափազանց թույլ էր ճամփորդելու համար, այսպիսով նրա տան սենյակներից մեկը հարմարեցված էր ֆիլմ նկարահանելու համար` տեսարաններով, լույսերով և տեսախցիկներով։ Այնուամենայնիվ, 1923 թվականի մարտի 21-ին նա կրկին կորցնում է գիտակցությունը, և այլևս երբեք չի վերականգնվում։ Բեռնարը մահանում է 1923 թվականի մատի 26-ին, ուրեմիայից։ Թերթերը գրում էին, որ նա մահացել է «խախղ, առանց տանջվելու, իր որդու գրկում»[27]։ Հաջորդ օրը 30.000 մարդ էր եկել հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու նրան, հազարավոր մարդիկ հավաքվել էին նրա թատրոնի մոտ` լռությամբ հարգելու դերասանուհու հիշատակը[28]։ Նրա գերեզմանաքարին մակագրված է` «Բեռնար»[14]:
Շարժանկարներ
խմբագրել-
Բեռնարը Կամելիզարդ տիկինը ֆիլմում, Անդրե Կալմետի հետ (1911)
Բեռնարն առաջին դերասանուհիներից էր, որ սկսել է խաղալ շարժանկարներում։ Առաջին նկարահանված ֆիլմը ցուցադրվել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, Լյումիեր եղբայրների կողմից, Փարիզի Գրանդ Կաֆեում։ 1900 թվականին Լյումեր եղբայրների համար նկարահանում արած օպերատորը` Կլեմենտ Մաուրիսը, մոտեցել է Բեռնարին ու խնդրել է նրան մի տեսարան նկարահանել նրա «Համլետ» բեմադրությունից։ Ընտրվում է արքայազն Համլետի մենամարտի տեսարանը Լաերտի հետ, Համլետի դերում էր Սառա Բեռնարը։
Մաուրիսը միևնույն ժամանակ նաև ձայնագրել է խաղը, այսպիսով` ֆիլմը կարող էր ուղեկցվել նաև ձայնով։ Փայտե թրերի բախման շառաչյունը բավականաչափ բարձր ու իրական չէր, այսպիսով, Մաուրիսը սրերի բախման տեսարանում ձայնագրում էր իր հետ բերած մետաղների բախման ձայնը։ Մաուրիսի 2 րոպեանոց ավարտուն ֆիլմը` «Համլետի մենամարտը», հանրությանն է ներկայացվել Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին, 1900 թվականի ապրիլի 14-նոյեմբերի 12-ը։ Կարճ ֆիլմը ցուցահանդեսի ամենահայտնի ժամանցներից մեկն էր[11]: Ձայներիզների վրա ձայնի որակը շատ թույլ էր, այսպիսով այս մեթոդը երբեք կոմերցիոն հաջողության չհասավ։ Այնուամենայնիվ, նրա ֆիլմը համարվում է առաջին ձայնային ֆիլմերից մեկը[29]։
8 տարի անց Բեռնարը նկարահանվում է իր երկրորդ` The assassination of the Duke de Guise ֆիլմում։ Այս ֆիլմը 20 րոպե տևողություն ուներ, գրվել էր Հենրի Լեվեդանի կողմից, Բեռնարի հետ խաղում էին ևս երեք հայտնի դերասաններ` Հենրի Լե Բագրին, Ալբերտ Լամբերտն ու Գաբրիել Ռոբինը, բոլորն էլ` Կոմեդի Ֆրանսեզի դերասաններ։ Ֆիլմը համր էր, որևէ գործողություն չէր կատարվում, և դերասանների շարժումներն ու մնջախաղը շատ տարօրինակ էին նայվում։ Ֆիլմը դիտելուց հետո Բեռնարը հարցրել է ինքն իրեն, թե ի՞նչն է փչացրել ֆիլմը։ Նա լրագրողներին ասել է. «Կարծում եմ` ահավոր է, որ նրանք նկարահանել են ամեն ինչ, բացառությամբ ամենագեղեցիկը` խոսքերը»[11]:
Նրա հաջորդ ֆիլմը` ըստ «Կամելիազարդ տիկինը» վեպի, նկարահանվել է իր խաղընկերոջ և սիրեկանի` Լուո Տելեգանի հետ։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, երիտասարդ ֆրանսիացի արվեստագետ և հետագայում սցենարիստ Ժան Կոկտոն գրել է. «Ո՞ր դերասանուհին կարող է ավելի լավ սիրեցյալի դեր խաղալ այդ ֆիլմում, քան նա։ Ոչ ոք»[11]: Բեռնարն այս ֆիլմից 30.000 դոլար է ստացել։ Սրանից քիչ անց նա Տելեգանի հետ ևս մեկ ֆիլմում է նկարահանվել։
1912 թվականի ամերիկացի սկսնակ պրոդյուսեր Ադոլֆ Ցուկորը ժամանել է Լոնդոն և նկարահանել նրա խաղը Թագուհի Էլիզաբեթ պիեսում[14]: Այն ձայն չուներ, և Ցուկորն այն ավելի գրավիչ դարձնելու համար ձեռքով գույներ է ավելացրել` դարձնելով այն առաջին գունավոր ֆիլմերից մեկը։ «Էլիզաբեթ թագուհու սերերը» ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 1912 թվականի հուլիսի 12-ին, Նյու Յորքի Լիցեյական թատրոնում և ֆինանսական հաջողություն է ունեցել։ Ցուկորը ֆիլմում ներդրել էր 18.000 դոլար և վաստակել է 80.000 դոլար։ Սա նրան հնարավորություն է տվել հիմնել Famous Players Film Company-ն, որը հետագայում դարձել է Paramount Picturesը[11]:
Բեռնարը նաև գլխավոր դեր է խաղացել երկու վավերագրական ֆիլմերում, որոնցից մեկը` Sarah Bernhardt à Belle-Isle (1912) ֆիլմը պատմում էր նրա առօրյայի մասին իր տանը։ Մահից մի քանի շաբաթ առաջ, 1923 թվականին, նա ծրագրում էր նկարահանել մեկ այլ ֆիլմ իր տանը, որի ռեժիսորը պետք է լիներ Սաշա Գիթրին։ Նա ասել էր լրագրողներին. «Նրանք ինձ յուրաքանչյուր օրվա համար 10.000 ֆրանկ են վճարում և ծրագրում են նկարահանումներն ավարտել յոթ օրում։ Հաշվե՛ք, սրանք ամերիկյան թվեր են, և ես ստիպված չեմ լինի անցնել Ատլանտյանը։ Այս գներով ես պատրաստ եմ խաղալ նրանց նկարահանած ցանկացած ֆիլմում»[11]: Սակայն նա մահանում է հենց ֆիլմի նկարահանումների սկզբին[14]:
Նկարչություն և քանդակագործություն
խմբագրելԲեռնարն սկսել է նկարել դեռ Կոմեդի Ֆրանսեզում խաղալու տարիներին. քանի որ նա այն ժամանակ բեմում հայտվում էր շաբաթը հազիվ երկու անգամ, նա մեկ այլ զբաղմունքի կարիք ուներ` իր ժամանակը լցնելու համար։ Նրա նկարները հիմնականում բնանկարներ ու ծովի տեսարաններ էին` նկարված հիմնականում Բել-Իլ կղզում։ Նկարչության նրա ուսուցիչներն իր ամբողջ կյանքի ամենամտերիմ ընկերներն էին` Ջորջ Կլաիրինն ու Լուիս Աբեման։ Նա Փարիզյան սալոնում 1878 թվականին ներկայացրել է 2 մետր բարձրությամբ «Երիտասարդ կինն ու մահը» կտավը[11]:
Նրա հետաքրրքվածությունը քանդակագործության հանդեպ ավելի լուրջ էր։ Նրա քանդակագործության ուսուցիչը Մեթյու Մեսնիերն էր, ակադեմիկոս քանդակագործ, ով մասնագիտացած էր հանրային հուշարձաններ և փոքրիկ պատմություններ պատմող քանդակներ պատրաստելով[14]: Նա արագ սովորել էր տեխնիկան. նա ցուցադրել ու վաճառել էր Օֆելյայի մահը պատկերող քանդակը Չարլզ Գարնիերին, ստեղծել է «Երգ» այլաբանական կերպարը «Երաժշտություն» քանդակների խմբի համար, որը զարդարում է Մոնտե Կարլոյում Օպերայի տան ճակատային մասը[11]: Նա նաև ցուցադրել է «Փոթորիկից հետո» քանդակների շարքը 1876 թվականի Փարիզյան սալոնում` արժանանալով մեծ ուշադրության։ Բեռնարը վաճառել է իր սեփական աշխատանքը` ձեքռի տարբեր աշխատանքներ, և վաստակել է ավեի քան 10.000 ֆրանկ[11]: Նրա օրիգինալ աշխատանքներից այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարանում։ Բեռնարի 50 աշխատանք է վկայվում, որոնցից 25-ը դեռևս գոյություն ունեն[30]։ Նրա աշխատանքների մի մասը նաև ցուցադրվել են Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Չիկագոյում և 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ Նյու Յորքում եղած ժամանակ նա կազմակերպել է իր նկարների ու քանդակների փակ ցուցադրություն 500 հյուրերի համար[31]։
1880 թվականին նա ստեղծել է մոդեռն ոճի բրոնզե թանաքաման` ինքնանկար չղջիկի թևերով և ձկան պոչով[32]։
Նա ստուդիո է բացել 11 բուլվար դե Կլինչի հասցեում, Մոնմարտրում, որտեղ հաճախ զվարճացնում էր իր հյուրերին` հագնելով իր քանդակների հագուստը` ներառյալ սպիտակ սատինե բլուզ և սպիտակ մետաքսե տաբատ։ Օգյուստ Ռոդենը նրա քանդակները հնաոճ էր համարում, իսկ մամուլը ճնշում էր նրան «դերասանուհուն ոչ հարիր գործերով զբաղվելու համար»։ Նրան պաշտպանում էր Էմիլ Զոլան, ով գրել է. «Ինչ հիմարություն։ Չբավարարվելով նրան նիհար կամ խելագար անվանելով` ցանկանում են կարգավորել նաև նրա ամենօրյա գործերը... Պետք է անմիջապես օրենք ընդունել` տաղանդը կարգավորելու մասին»[14]:
Թատրոնի արվեստ
խմբագրելԻր վերջին տարիներին Բեռնարը գրել է խաղալու արվեստի մասին դասագիրք։ Նա գրել է այն ժամանակ, երբ ազատ է եղել, հաճախ` ներկայացումների ընթացքում և երբ արձակուրդում է եղել Բել-Իլ կղզում։ Իր մահից հետո գրող Մարսել Բերգերը, նրա մտերիմ ընկերը, գտել է նրա անավարտ ձեռագիրն այլ իրերի մեջ։ Նա խմբագրել է գիրքը և 1923 թվականին հրատարակել է այն «Թատրոնի արվեստ» ֆր.՝ L'Art du Théâtre վերնագրով։ Գրքի անգլերեն հրատարակությունը լույս է տեսել 1925 թվականին[33]:
Նա հատուկ ուշադրություն էր դարձնում ձայնի օգտագործմանը` այն համարելով «ամենաանհրաժեշտ գործիքը դրամատիկ դերասանի համար»։ Ըստ նրա, դա մի տարր է, որը կապում է դերասանին հանդիսատեսի հետ։ «Ձայնը պետք է ունենա ամբողջ ներդաշնակությունը, լինի լուրջ, թախծալի, հնչեղ ու մետաղային»։ Ամբողջացնելով ձայնի նկարագրությունը` նա գրել է. «Այն պետք է անպայման լինի մի փոքր ռնգային։ Դերասանը, ով չոր ձայն ունի, երբեք չի կարող հուզել հանդիսատեսին»։ Նա նաև ընդգծել է շնչառական վարժություններ անելու կարևորությունը` երկար հատվածների համար։ Նա կարծում էր, որ դերասանուհին պետք է ի վիճակի լինի ասմունքել այս հատվածը Ֆեդրա պիեսից մեկ շնչով.
- Hélas! ils se voyaient avec pleine licence,
- Le ciel de leurs soupirs approuvait l'innocence;
- Ils suivaient sans remords leur penchant amoureux;
- Tous les jours se levaient clairs et sereins pour eux! [33]:
Նա նշում էր, որ «մեր արվեստի արվեստն այն չէ, որ նկատվես հանդիսատեսի կողմից... Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք մեր անկեղծությամբ այնպես, որ մարդիկ չափսոսան իրենց ներկայությունը մինչև վարագույրի իջնելը։ Մեր արվեստում միակ աշխատանքը ճշմարտության որոնումն է»[33]: Նա նաև համարում էր, որ դերասանները պետք է հստակորեն արտահայտեն իրենց զգացմունքներն առանց խոսքերի, օգտագործելով «իրենց աչքերը, իրենց ձեռքը, իրենց կրծքավանդակի դիրքը, գլխի շարժումը... Դերասանի արտաքին ձևը հաճախ մի ամբողջ արվեստ է, առնվազն, սա այն է, ինչն ամենաշատն է գրավում հանդիսատեսին»։ Նա քաջալերում էր դերասաններին «աշխատել, արտահայտել զգացմունքները, ճանաչել իրենց փոփոխվող հոգեբանական իրավիճակներն ու թարգմանել դրանք...: Ձայնի տեմբրը, կանգնելու ձևը, հայացքը, ժեստը ամենակարևորն են դերասանի զարգացման ճանապարհին»[33]: Նա բացատրել է նաև, թե ինչու է սիրում խաղալ տղամարդկային դերեր։ «Տղամարդկանց դերերը սովորաբար ավելի խելացի են, քան կանանց դերերը... Միայն Ֆեդրեի դերն է հնարավորություն տալիս զգալու իսկապես տառապած սրտի մեջ խորանալու հմայքը... Թատրոնում հաճախ տղամարդկանց դերերը լավագույնն են։ Եվ թատրոնն արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ կանայք կարող են երբեմն գերադաս դիրք ունենալ տղամարդկանց հանդեպ»[33]:
Հիշողություն և իմպրովիզացիա
խմբագրելԲեռնարը դերերն արագ սովորելու մեծ կարողություն ուներ։ Իր «Թատրոնի արվեստը» գրքում նա ասում էր. «Ես կարդում եմ դերը միայն երկու կամ երեք անգամ և ես այն արդեն ամբողջությամբ գիտեմ։ Բայց այն օրը, երբ ես դադարում եմ խաղալ դերը, ես այն ամբողջապես մոռանում եմ... Իմ հիշողությունը չի կարող պահել մի քանի տարբեր մասեր միանգամից, և ինձ համար անհնար է անգիր ասել երկարաշունչ խոսք Ֆեդրայից կամ Համլետից... Բայց ես կարող եմ հիշել ամենափոքրիկ պատմություններն իմ մանկությունից»[33]: Հատկապես կարիերայի սկզբում նա շատ է տանջվել հիշողության կորստից ու բեմի հանդեպ վախից։ Մի անգամ, նա լրջորեն հիվանդ էր L'Etrangére ներկայացումից առաջ, Լոնդոնի Գաիթի թատրոնում, և բժիշկը նրան ցավազրկող դեղ է տալիս, օփիում կան մորֆի։ Ներկայացման ընթացքում նա բեմ է դուրս գալիս, սակայն չի կարողանում հիշել, թե ինչ պիտի ասեր։ Նա դիմում է բեմում ներկա մյուս դերասանուհուն` ասելով. «Եթե ես ստիպել եմ Ձեզ այստեղ գալ, տիկին, ապա միայն այն պատճառով, որ ցանկացել եմ Ձեզ ցույց տալ, թե ինչ է պետք անել։ Ես մտածել եմ այդ մասին, սակայն ես չեմ ցանկանում դա հիմա ասել Ձեզ»։ Այս խոսքերից հետո նա հեռացել է բեմից։ Մյուս դերասանները, ապշահար եղած, արագորեն իմպրովիզ են արել ու ավարտել տեսարանը։ Կարճ ժամանակ անց նրա հիշողությունը վերականգնվել է, և Բեռնարն ավարտել է ներկայացումը[33]:
Համաշխարհային շրջագայության ընթացքում, Ֆեդրա ներկայացման ժամանակ ետնաբեմի դուռը բացվել է, և սառը քամին ներխուժել է բեմ, որտեղ Բեռնարն ասմունքելիս է եղել։ Նա առանց իր խոսքն ընդհատելու, ավելացրել է. «Եթե որևէ մեկը չփակի այդ դուռը, ես թոքերի բորբոքում կստանամ»։ Դուռն անմիջապես փակվել է, և հանդիսատեսից որևէ մեկը ուշադրություն չի դարձրել նրա ավելացրած խոսքերին[33]:
Քննադատական գնահատում
խմբագրելՖրանսիացի դրամատիկ քննադատները գնահատում էին Բեռնարի ներկայացումները։ Ֆրանսիսկո Սարսին, Փարիզի ազդեցիկ քննադատներից մեկը, նրա «Մարի» ներկայացման մասին գրել է. «Նա ինքնատիպ գրավչություն ունի, խորաթափանց հմայք ու էլ չգիտեմ, թե ինչ։ Նա բնական ու անհամեմատելի արվեստագետ է»[11]: Ամփոփելով նրա «Ռուի Բլազ» ներկայացումը 1872 թվականին, քննադատ Թեոդոր դե Բանվիլը գրել է, որ «Բեռնարը խոսում էր, ինչպես կապույտ թռչունն է երգում, ինչպես քամին է սոսափում, ինչպես ջուրն է հոսում»[11]: Նույն ներկայացման մասին Սարսին գրել է. «Նա իր ձայնին երաժշտություն էր ավելացնում։ Նա երգում էր, այո, երգում էր իր մեղեդային ձայնով...»[11]:
Վիկտոր Հյուգոն Բեռնարի բուռն երկրպագուներից էր` գնահատելով նրա «ոսկե ձայնը»։ Նկարագրելով դերասանուհու խաղն իր գրած «Ռուի Բլազ» պիեսում, Հյուգոն ասել է. «Առաջին անգամն էր, որ այս գործն իսկապես խաղացվում էր։ Նա ավելին է, քան դերասանուհին, նա կին է։ Նա հմայիչ է, նա ավելին է, քան ուղղակի գեղեցիկ, նա ներդաշնակ շարժումներ ունի և անհաղթելի հրապուրանք»[11]:
Նրա «Ֆեդորա» ներկայացումն այսպես է բնութագրվել ֆրանսիացի քննադատ Մաուրիս Բարինգի կողմից. «Նրանից առեղծվածային մթնոլորտ էր գալիս, բույր, գրավչություն, որն էկզոտիկ էր ու ինտելկտուալ... Նա ուղղակիորեն գրավում էր հանդիսատեսին և խաղում էր այնպիսի վագրային կրքով ու կատվային հմայքով, որը կապ չունի` լավն էր, թե վատը, նախկինում երբևէ չէր եղել»[14]:
1884 թվականին Զիգմունդ Ֆրոյդը դիտել է Բեռնարի խաղը Թեոդորա պիեսում և գրել է.
Ես շատ բան չեմ կարող ասել ներկայացման մասին, բայց այդ Սառան, ինչպես էր նա խաղում։ Երբ ես լսեցի նրա առաջին տողերը, արտասանված իր թրթռուն ու հմայիչ ձայնով, ինձ թվաց, թե ես գիտեմ նրան իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Նրա ասած տողերից ոչ մեկն ինձ չէր զարմացնում, ես հավատում էի այն ամենին, ինչ նա ասում էր։ Այս կերպարի յուրաքանչյուր սանտիմետրը կենդանի է ու հմայում է քեզ։ Նրա անդիմադրելի դիրքերը, լռություն պահպանելու նրա ձևը, նրա ամեն մի շարժումը կարևոր են նրա համար։ Տարօրինակ արարած։ Կարծում եմ` նա կարիք չունի այլ կերպ լինել փողոցում, քան ես նրան տեսա բեմին[11] |
:
|}}
Դերասանուհին նաև քննադատներ ուներ, հատկապես իր ուշ տարիներին, նոր սերնդի դրամատուրգների մեջ, ովքեր կողմնակից էին ավելի բնական խաղին։ Բեռնարդ Շոուն գրել է նրա «խաղի մանկամիտ, էգոիստ բնույթի մասին, որը բարձր արվեստ չէ, կամ էլ այնպիսի արվեստ չէ, որ ստիպում է ավելի խորն զգալ, այլ պարզապես ստիպում է հմայվել նրանով, խղճալ կամ հերոսացնել նրան, ողբալ նրա հետ, ծիծաղել նրա կատակների վրա, շունչդ պահած հետևել նրա ճակատագրերին կամ էլ ծափահարել նրան, երբ վարագույրն իջնում է... Սա քեզ հիմարեցնելու արվեստ է»[13]:
Իվան Տուրգենևը գրել է. «Նա ուղղակի հաճելի ձայն է։ Մնացածը սառն է, սուտ ու ձևական, փարիզյան վատագույն ճոխությունը»{Sfn|Tierchant|2009|page=188}}[34][35]: Ռուս դրամատուրգ Անտոն Չեխովը, ով այն ժամանակ բժշկական համալսարանի ուսանող էր, իր ուսման համար վճարում էր մոսկովյան մի ամսագրի համար հոդվածներ գրելով։ Ըստ նրա, «Մենք հեռու ենք Սառա Բեռնարի տաղանդը գնահատելուց։ Նա մի շատ խելացի կին է, ով գիտի` ինչպես ազդեցիկ լինել, ով մեծ ճաշակ ունի, ով հասկանում է մարդկային սիրտը, բայց ով չափազանց շատ է ուզում զարմացնել ու ցնցել իր հանդիսատեսին»[11]: Նա նաև գրել է, որ Բեռնարի դերերում «դյութանքը խեղդվում է արհեստականության մեջ»[34]:
Սառա Բեռնարի ներկայացումները դիտվել ու գնահատվել են 19-րդ դարի առաջատար շատ գրական ու մշակութային գործիչների կողմից։ Մարկ Տվենը գրել է. «Գոյություն ունի դերասանուհիների հինգ տեսակ. վատ դերասանուհիներ, անկեղծ դերասանուհիներ, լավ դերասանուհիներ, մեծ դերասանուհիներ և Սառա Բեռնարը»։ Օսկար Ուայլդը նրան կոչել է «անհամեմատելի», նրա ճանապարհին շուշաններ է դրել և հատուկ նրա համար գրել է «Սալոմե» պիեսը ֆրանսերենով, որը, սակայն, արգելվել է բրիտանական գրաքննության կողմից նախքան բեմադրվելը[14]: Իր մահից կարճ ժամանակ առաջ Ուայլդը գրել է. «Իմ կյանքում երեք կանայք են եղել, ումով ես ամենից շատն եմ հիացել։ Նրանք են Սառա Բեռնարը, Լիլի Լենգտրին և Վիկտորիա թագուհին։ Ես նրանցից մեկի հետ հաճույքով կամուսնանայի[14]: 1903 թվականին Բեռնարի ներկայացումը տեսնելուց հետո բրիտանացի դերասանուհի Էլեն Թերին գրել է. «Որքա՜ն գրավիչ էր Սառա Բեռնարը։ Նա լեռնավարդի թափանցիկություն ուներ, միայն թե` ավելի նուրբ էր, ամպի թեթևություն ուներ, միայն թե ավելի բարակ էր։ Այրվող թղթից բարձրացող ծուխը նրան ավելի լավ է նկարագրում»[11]։
Բրիտանացի հեղինակ Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը դիտել է Բեռնարի խաղը «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ 1908 թվականին։ Դրանից հետո նա գրել է իր ընկերոջը.
Սառան հիանալի էր ու սարսափելի։ Օհ, նրան տեսնել էր պետք, նրան լսել էր պետք, այդ վայրի արարածին, հովազի մորթով ու հմայքով վիթին, ով ծիծաղում էր երաժշտական ֆրանսերենով, ճչում էր իսկական հովազի նման, հեծկլտում էր, ինչպես մահացու վիրավոր եղնիկը... Նա սիրունիկ չի, նրա ձայնը քաղցր չի, բայց նրա մեջ ինչ-որ վայրի էմոցիաների մարմնացում կա, որ մենք կիսում ենք ամեն մի ապրող արարածի հետ...[36]: |
Անձնական կյանք
խմբագրելԾնողներ, ծննդյան տարեթիվ, ծագում, անուն
խմբագրելԲեռնարի հոր ինքնությունը հստակ հայտնի չէ։ Նրա ծննդյան առաջին վկայականը կորել է, երբ Փարիզի կոմունան այրել է քաղաքի արխիվը 1871 թվականի մայիսին։ Իր ինքնակենսագրության մեջ[37] նա հիշում է հոր հետ հանդիպումը մի քանի անգամ և գրում է, որ հոր ընտանիքն է վճարել իր կրթության համար` նրան թողնելով նաև 100.000 ֆրանկ, որը նա կարող էր ստանալ չափահաս դառնալուց հետո[12]:
Բեռնարը գրել է, որ հայրը հաճախ էր ճամփորդում, և երբ ինքը դեռ երեխա էր, նա մահացել է Պիզայում «անբացատրելի հանգամանքներում, որ մինչև այժմ առեղծվածային են»[12]: 1914 թվականի փետրվարին նա ներկայացրել է վերականգնված ծննդյան վկայական, որտեղ որպես նրա հայր նշվում է Էդուարդ Բեռնարը[11]: 1856 թվականի մայիսի 21-ին, իր մկրտության ժամանակ, նա գրանցվել է որպես «Էդուարդ Բեռնարի և Հուդիթ Վան Հարդի դուստր»[11]:
Հելեն Թիրշանի կողմից ավելի ուշ` 2009 թվականին, գրված կենսագրության մեջ կարծիք կա, որ նրա հայրը եղել է Դե Մորել անունով երիտասարդ մի մարդ, ում ընտանիքի անդամները սեփական նավեր են ունեցել ու առևտրով են զբաղվել Լե Հավրեում։ Ըստ Բեռնարի ինքնակենսագրությանը, նրա հորեղբայրն ու տատիկը ֆինանսապես աջակցել են իր` կրթություն ստանալուն, երբ ինքը երիտասարդ է եղել, հետաքրքրվել են նրա ապագայով, ինչպես նաև` նրան գումար են փոխանցել, երբ դերասանուհու բնակարանը Փարիզում այրվել է[12]:
Անորոշ է նաև նրա ծննդյան ամսաթիվը, քանի որ նրա ծննդյան վկայականը գոյություն չունի։ Նա սովորաբար իր ծննդյան օրը նշել է 1844 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իսկ 1914 թվականին ներկայացված ծննդյան վկայականում նրա ծննդյան օրը նշվել է հոկտեմբերի 25-ը[11][14] Other sources give the date 22 October[38], or either 22 or 23 October.[39]:
Բեռնարի մայրը, Հուդիթը կամ Ջուլիան, ծնվել է 1820-ականների սկզբին։ Նա իր ընտանիքի վեց երեխաներից (1 որդի և 5 դուստր) մեկն էր, հայրը եղել է հոլանդական և հրեական ծագման վաճառական Մորից Բարու Բեռնարը, իսկ մայրը` գերմանացի լվացարարուհի[11] Սառա Հիրշը։ Հուդիթի մայրը մահացել է 1829 թվականին և հինգ շաբաթ անց նրա հայրը նորից ամուսնացել է[40]: Նրա նոր կինը չի կարողացել ապրել նախորդ ամուսնությունից ծնված երեխաների հետ։ Հուդիթն ու իր երկու քույրերը, Հենրիետան ու Ռոսինը, թողել են տունը, տեղափոխվել են Լոնդոն, հետո հաստատվել են Լե Հավրեում[11]: Հենրիետան ամուսնացել է Լե Հավրեում, իսկ Ջուլիան ու Ռոսինը կուրտիզանուհիներ են դարձել, Ջուլիան վերցրել է առավել ֆրանսիական հնչողությամբ Յուլի անունը և առավել ազնվական հնչողությամբ ազգանուն` Վան Հարդ։ 1843 թվականի ապրիլին նա երկվորյակ աղջիկներ է ունեցել, որոնց հայրն անհայտ է եղել։ Երկու նորածիններն էլ մահացել են ծնվելուց մեկ ամիս անց։ Հաջորդ տարի Յուլին կրկին հղիացել է, այս անգամ` Սառայով։ Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ 1844 թվականի հոկտեմբերին ծնվել է Սառան[11]:
Սիրեկաններ և ընկերներ
խմբագրելԲեռնարի կարիերայի ամենասկզբում նա կապ ուներ բելգիացի ազնվական Չարլզ Ժոզեֆ Էժեն Հենրի Ջորջես Լամորալ դե Լիգնի (1837-1914) հետ, ումից էլ նա ունեցել է իր միակ զավակին` Մաուրիս Բեռնարին (1864-1928)։ Մաուրիսը դերասան չի դարձել, բայց իր կյանքի մեծ մասն աշխատել է որպես մենեջեր ու պրոդյուսեր տարբեր թատրոններում ու ներկայացումների համար, հաճախ աշխատելով մոր հետ, սակայն հազվադեպ է հաջողության հասել։ Մաուրիսն ու իր ընտանիքը հիմնականում ֆինանսապես կախված են եղել Սառայից, մինչև վերջինիս կյանքի ավարտը։ Մաուրիսն ամուսնացել է լեհ արքայադուստր Մարի Յաբլոնովսկայայի հետ. նրանք երկու դուստր են ունեցել. Սիմոնեն, ով ամուսնացել է ֆիլադելֆացի օճառի հարուստ գործարանատիրոջ որդու` Էդգար Գրոսի հետ, և Լուսիանան, ով ամուսնացել է գրող Լուիս Վերնելի հետ։
1864-1866 թվականներին, երբ Բեռնարը թողել է Կոմեդի Ֆրանսեզը, և նրա որդին արդեն ծնվել էր, նա հաճախակի էր դեր գտնելու հարցում դժվարություն ունենում։ Նա խաճախ աշխատում էր որպես կուրտիզանուհի` ունենալով հարուստ և ազդեցիկ սիրեկաններ։ Ֆրանսիական ոստիկանությունը տվյալներ է պահպանել բարձր կարգի կուրտիզանուհիների, այդ թվում և` Բեռնարի վերաբերյալ։ Նրա վերաբերյալ արխիվում կան շատ տարբեր հայտնի անուններ ու կոչումներ։ Նրանցից են եղել իսպանացի բանկիր և մարքիզ Ալեքսանդրո Մարիա դե լա Մարիսմաս դե Գվադալքուվիրը, արդյունաբերող Ռոբերտ դե Բրիմոնը, բանկիր Ժակ Սթերնը և մեծահարուստ Լուիս Ռոջեր դե Քահուզաքը[11]: Այդ ցանկում եղել է նաև Ֆրանսիական երկրորդ կայսրությունում Օսմանյան կայսրության դեսպան Խալիլ Բեյը։ Բեռնարը նրանից մարգարիտներ ու ադամանդներ է նվեր ստացել։ Նա կապեր է ունեցել նաև իր հետ խաղացող շատ առաջատար դերասանների հետ, ինչպես նաև, տարբեր մարդկանց հետ, ովքեր ուղղակիորեն ազդել են իր կարիերայի վրա, ինչպես, օրինակ, թատրոնի տնօրեն Արսենե Հուսեյը, նաև` մի շարք առաջատար թերթերի խմբագիրներ։ Նրա շատ սիրեկաններ շարունակել են մնալ նրա ընկերները նաև հարաբերություններն ավարտվելուց հետո[11]:
Օդեոն թատրոնում աշխատելու ժամանակահատվածում նա շարունակել է տեսակցել իր հին սիրեկանների հետ, որոնցից էին նաև ֆրանսիական բանակի մարշալներ Ֆրանկո Կանրոբերն ու Աշիլ Բազային, արքայազն Նապոլեոնը, Ժոզեֆ Բոնապարտի որդին։ Նա նաև երկու տարի տևած հարաբերություններ է ունեցել Չարլզ Հաասի` բանկիրի որդու և կայսրության ամենահայտնի դենդիներից մեկի հետ[11]:
Բեռնարն իր շատ սիրեկաններին դերեր էր տալիս իր ներկայացումներում։ Ենթադրաբար, նա հարաբերություններ է ունեցել Ուելսի արքայազնի, ապագա Էդվարդ արքայի հետ, ով հաճախ էր ներկա լինում նրա ներկայացումներին Լոնդոնում և Փարիզում, և մեկ անգամ էլ խաղացել է նրա ներկայացումներից մեկում[41]։ Արդեն թագավոր եղած տարիներին նա արքայական զբոսանավով այցելել է դերասանուհուն Բել-Իլում[14]:
Նրա վերջին լուրջ սերը հոլանդական ծագման դերասան Լոու Տելեգենն էր, ով նրանից փոքր էր 37 տարով և նրա խաղընկերն էր իր ամերիկյան երկրորդ հրաժեշտի շրջագայության ժամանակ 1910 թվականին։ Նա շատ գեղեցիկ դերասան էր, ով նաև բնորդ է ծառայել Ռոդենի «Հավերժական գարուն» քանդակի համար։ Նա դերասանական փոքր փորձ ուներ, սակայն Բեռնարը նրան դարձրել էր իր առաջատար խաղընկերը, նրան տեղ էր հատկացրել իր անձնական գնացքում, նրան տանում էր բոլոր իրադարձություններին և խնջույքներին։ Նա շատ տաղանդավոր դերասան չէր և ուներ ուժեղ հոլանդական ակցենտ, սակայն հաջողվում էր այն դերերում, որտեղ ցուցադրում էր իր մարմինը։ Ամերիկյան շրջագայության ավարտին նրանք վիճում են, քանի որ Լոուն ցանկանում էր մնալ ԱՄՆ-ում, իսկ Բեռնարը` վերադառնալ Ֆրանսիա։ Նախ, նա հաջողված կարիերա է սկսում ԱՄՆ-ում և ամուսնանում է կինոդերասանուհի Ջերալդին Ֆարարի հետ, սակայն երբ նրանք բաժանվում են, նրա կարիերան անկում է ապրում։ Նա ինքնասպան է եղել 1934 թվականին[14]:
Բեռնարի ընկերների շարքում էին գրող Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման, նրա որդի Ալեքսանդր Դյուման, Էմիլ Զոլան, դերասան Գյուստավ Դորը։ Նրա մտերիմ ընկերների շարքում էին նկարիչներ Ջորջես Կլաիրինը և Լուիս Աբեման (1853-1927), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ, ով փոքր էր նրանից 9 տարով։ Այս հարաբերություններն այնքան մտերիմ էին, որ երկու կանանց մասին անգամ բամբասում էին, թե նրանք սիրեկաններ են։ 1900 թվականին Աբեման իր նկարած կտավը նվիրում է Կոմեդի Ֆրանսեզ թատրոնին։ Նկարի մակագրությունն ասում էր. «Նկարվել է Լուիս Ադեմայի կողմից, իրենց սիրո տարեդարձի առթիվ»[42]։ Կլաիրինն ու Աբեման իրենց արձակուրդներն անց էին կացնում Բեռնարի ու նրա ընտանիքի հետ, Բել-Իլի նրա ամառանոցում և մտերիմ էին դերասանուհու հետ մինչև նրա կյանքի վերջը[14]:
Ամուսնություն Ժակ Դամալայի հետ
խմբագրել1882 թվականին Փարիզում Բեռնարը հանդիպում է հույն դիվանագետ Արիստիդ Դամալային (ով Ֆրանսիայում հայտի էր Ժակ Դամալա անունով), ով 11 տարով փոքր էր նրանից և հայտնի էր իր սիրային արկածներով։ Բեռնարի կենսագիրը նկարագրել է նրան որպես «Ադոնիսի նման առնական, հանդուգն, ինքնահավան և ընդհանուր առմամբ` արհամարհանքի արժանի»[14]: Նրա հարաբերություններն ամուսնացած կանանց հետ արդեն հանգեցրել էին մեկ ինքնասպանության և երկու բաժանության, և ֆրանսիական կառավարությունը խնդրել էր նրան թողնել Փարիզը` տեղափոխելով նրան Սանկտ Պետերբուրգում գտնվող Հունաստանի դեսպանատուն։ Սառան այդ ժամանակ սիրեկան ուներ, Ֆիլիպ Գարնիերը, ով նաև նրա գլխավոր դերակատարն էր, բայց երբ նա հանդիպում է Դամալային, նա սիրահարվում է և պնդում է, որ իր շրջագայությունը պետք է վերանայվի ու ընդգրկի նաև Սանկտ Պետերբուրգը։ Գարնիերը քաղաքավարի կերպով հետ է կանգնում և թույլ է տալիս նրան մեկնել Սանկտ Պետերբուրգ առանց իրեն։ Ժամանելով Սանկտ Պետերբուրգ` Բեռնարն առաջարկում է Դամալային թողնել դիվանագիտական պաշտոնն ու նրան դերասանի աշխատանք է առաջարկել իր խմբում, ինչպես նաև` առաջարկում է դառնալ իր սիրեկանը, հետո, ավելի ուշ, նրանք որոշում են ամուսնանալ։ Նրանք ամուսնացել են 1882 թվականի ապրիլի 4-ին, Լոնդոնում։ Նա ասել է իր ընկերներին, որ նա ամուսնացել է միայն այն պատճառով, որ ամուսնությունը միակ բանն էր, որ ինքը նախկինում չէր փորձել[14]: Վերադառնալով Փարիզ` նա փոքրիկ դեր է գտել Դամալայի համար «Կամելիազարդ տիկինը» պիեսում, ինչպես նաև` գլխավոր դեր մեկ այլ պիեսում, որտեղ ինքը չէր խաղում։ Քննադատները նկարագրում էին նրան որպես առնական, սակայն առանց որևէ հատուկ տաղանդի դերասան։ Դամալան սկսել է մեծ քանակությամբ մորֆին ընդունել և «Ֆեդորա» ներկայացման մեջ Բեռնարի հաջողությունից հետո սկսել է քննադատել ու ստորացնել նրան։ Հետագայում նա բացահայտել է, որ Դամալան օգտագործել է իր տված փողը` այլ կանանց նվերներ գնելու համար։ 1882 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ Բեռնարը նրան առերեսում է ճշմարտության հետ, նա հայտարարում է, որ գնում է Հյուսիսային Աֆրիկա` միանալու Արտասահմանյան լեգեոնին, և անհետանում է[14]:
1889 թվականի սկզբին, Դամալան վերադառնում է Բեռնարի տուն հյուծված, հիվանդ և աղքատ։ Բեռնարը ներում է նրան և առաջարկում է Ամրան Դյուվալի դերը «Կամելիազարդ տիկինը» նոր ներկայացման մեջ։ Նրանք միասին խաղում են մայիսի 18-ից հունիսի 30-ը։ Նա շատ մաշված ու ծեր տեսք ուներ, նրա արտասանությունը հաճախ սխալ էր, և նա մոռանում էր իր բառերը։ Քննադատը գրել է. «Ո՞ւր է այն առնական Արման Դյուվալը, որ մեզ համար հանդես էր գալիս տարիներ առաջ»։ Քննադատ Ֆրանցիսկո Սարսին ուղղակի գրել է. «Նա մեզ ստիպում է հիվանդ զգալ»։ Երբ նրա պայմանագիրն ավարտվում է, նա կարողանում է որպես դերասան մեկ այլ պայմանագիր ստանալ մեկ այլ թատրոնում և շարունակում է անհանգստացնել Բեռնարին։ Նա այցելել է Բեռնարի ներկայացումներից մեկին, նստել առաջին շարքում ու ծամածռություններ արել։ Նրա սիրեկանը` Ֆիլիպ Գարնիերը տեսել է դա ու ծեծլ նրան։ Ավելի ուշ, նա ներխուժել է դերասանուհու տուն ու ավերել է կահույքը։ Բեռնարը կաթոլիկ էր և չէր ցանկանում բաժանվել նրանից[14]: Նա շարունակում էր խաղալ, երբեմն` հաջողությամբ։ Այնուամենայնիվ, մորֆիից նրա կախվածությունը վատթարանում էր։ 1889 թվականի օգոստոսին Բեռնարն իմանում է, որ նա չափազանց շատ մորֆի է ընդունել։ Նա շտապում է Դամալայի մոտ և խնամում է նրան մինչև իր մահը, 1889 թվականի օգոստոսի 18-ը, երբ նա մահանում է 34 տարեկան հասակում։ Նրան թաղում են Աթենքում։ Բեռնարն ուղարկում է իր ձեռքով պատրաստած կիսանդրին` նրա գերեզմանին դնելու համար, և ամեն անգամ, երբ ելույթ էր ունենում Բալկաններում, այցելում էր նրա գերեզմանին։ Մինչև իր կյանքի վերջը նա պաշտոնական փաստաթղթերում ստորագրում էր. «Սառա Բեռնար, Դամալայի այրին»[11]:
Բել Իլ
խմբագրել1886-87 թվականների շրջագայությունից հետո Բեռնարը կազդուրվում էր Բել Իլ փոքրիկ կղզում։ Նա գնում է 17-րդ դարի ամրոց, որը գտնվում էր կղզու ծայրում և որը դառնում է նրա հանգստավայրը։ 1886-1922 թվականների ընթացքում նա գրեթե ամեն ամառ, երբ թատրոնում արձակուրդ էր, անց է կացրել Բել Իլում։ Նա այստեղ ամառանոց է կառուցել իր որդու և թոռների, ինչպես նաև` ամառանոց ստուդիա իր մտերիմ ընկերներ նկարիչներ Ջորջ Կլաիրինի ու Լուիս Աբեմայի համար։ Նա այստեղ էր տանում նաև իր կենդանիների հավաքածուն, ներառյալ` մի քանի շներ, երկու ձի, մի էշ, մի բազե, որը նրան նվիրել էր ռուսական դուքս Ալեքսիսը։ Նա շատ հյուրերի է ընդունել Բել Իլում, ներառյալ` Էդվարդ 7-րդ արքային, ով կանգ է առել կղզում արքայական զբոսանավով ճամփորդելիս։ Սպիտակ շարֆով փաթաթված` նա թենիս և թղթախաղ էր խաղում, գրքեր կարդում և քանդակներ ու զարդեր պատրաստում։ Երբ կղզու ձկնորսները եկամուտ չէին ունենում վատ եղանակի պատճառով, նա առաջատար դերասանների հետ ներկայացումներ էր կազմակերպում և օգնում նրանց։ Նա մեծացնում էր իր կալվածքները` գնելով հարևան հյուրանոցն ու իր տարածքից երևացող ամբողջ կալվածքը, սակայն 1922 թվականին, երբ նրա առողջական վիճակը վատանում է, նա ստիպված է լինում վաճառել այն ու այլևս երբեք հետ չի վերադարձնում[14]: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ գերմանացիները շրջափակում են կղզին, և 1944 թվականի հոկտեմբերին, նախքան այն լքելը նրանք պայթեցնում են տարածքի մեծ մասը։ Այստեղ մնում է միայն հին ամրոցը և ժայռից կտրված նստարանը, որտեղ Բեռնարը սովորաբար սպասում էր նավակին, որը նրան տանում էր մայր ցամաք[11]:
Կրոնական հայացքներ
խմբագրելԲեռնարը հաճախել է օրիորդաց դպրոց, որտեղ նա առաջին անգամ ծանոթացել է կաթոլիկությանը, դրանից հետո էլ նա միշտ եղել է ջերմ հավատացյալ։ Բեռնարը երբևէ չի մոռացել նաև իր հրեական ժառանգությունը։ Երբ տարիներ անց լրագրողը նրան հարցրել է` արդյո՞ք նա քրիստոնյա է, դերասանուհին պատասխանել է. «Ես կաթոլիկ եմ և հրեական մեծ համայքնի անդամ։ Ես սպասում եմ, որ քրիստոնյաներն ավելի լավն են դառնալու»[14]: Նա վերջին հաղորդություն է ստացել մահից կարճ ժամանակ առաջ[43]։ Իր պահանջով նրա մահվան պատարագը մատուցվել է Սուրբ Ֆրանկո դե Սեյլս եկեղեցում, որը նա հաճախ այցելում էր, երբ Փարիզում էր լինում։
Ժառանգություն. Սառա Բեռնար թատրոն, տներ, աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում
խմբագրելԲեռնարի մահից հետո նրա թատրոնն սկսել է ղեկավարել նրա որդի Մաուրիսը մինչև իր մահը, 1928 թվականը։ Այն պահպանել է իր անվանումը մինչև Փարիզի շրջափակումը գերմանացիների կողմից Երկրորդ աշխարհամարտի ընթացքում[44], երբ Բեռնարի հրեական ծագման պատճառով անվանումը փոխվել է` դառնալով Théâtre de la Cité.[45]: Թատրոնն իր անվանումը հետ է ստացել 1947 թվականին, իսկ, 1957 թվականին դարձել է Ազգային թատրոն (ֆր.՝ Théâtre des Nations): 1968 թվականին այն կոչվել է Դե լա Վիլլ թատրոն և այս անվանումը պահում է մինչև այժմ։
1876 թվականին Բեռնարն ընդարձակ տուն է կառուցել 35 ռուե Ֆորտունի հասցեում իր ընտանիքի, սպասավորների ու կենդանիների համար։ 1885 թվականին, երբ նրա պարտքերը մեծանում էին, նա վաճառում է տունը։ Երբ շրջագայություններից հետո նա գումար է վաստակել, գնել է ավելի մեծ տուն, որտեղ էլ մահացել է 1923 թվականին։ Տունը քանդվել է 1960-ական թվականներին և դրա փոխարեն ժամանակակից շենք է կառուցվել։ Շենքի վրայի ցուցանակը հիշատակում է Բեռնարի նախկին բնակարանը[11]: 1960 թվականին Բեռնարը տեղ է գտել Հոլիվուդի փառքի ծառուղում, կինոյի աստղերի շարքում, Վայն փողոցում[46][47]։
Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում
խմբագրելՍառա Բեռնարի գրած գրքեր
խմբագրել- Dans les nuages, Impressions d'une chaise (1878)
- L'Aveu, drame en un acte en prose (1888)
- Adrienne Lecouvreur, drame en six actes (1907)
- Ma Double Vie (1907), translated as My Double Life: Memoirs of Sarah Bernhardt (1907), William Heinemann
- Un Cœur d'Homme, pièce en quatre actes (1911)
- Petite Idole (1920; as The Idol of Paris, 1921)
- L'Art du Théâtre: la voix, le geste, la prononciation, etc. (1923; as The Art of the Theatre, 1924)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 մահվան վկայական
- ↑ 2,0 2,1 Nagler A. M. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 3,0 3,1 Sarah Bernhardt (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Бернар Сара // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 http://famousdude.com/21789-sarah-bernhardt.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://walkoffame.com/sarah-bernhardt/
- ↑ Նրա ծննդյան օրվա վերաբերյալ որոշակի անճշտություն կա։ Տես Encyclopedia Brittanica online Tierchant (2009), page 15 and Skinner (1967) page 1, and section below on birthdate
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 11,43 11,44 11,45 11,46 11,47 11,48 11,49 11,50 11,51 11,52 11,53 11,54 11,55 11,56 11,57 11,58 11,59 11,60 11,61 11,62 11,63 11,64 11,65 11,66 11,67 11,68 11,69 11,70 11,71 11,72 11,73 11,74 11,75 11,76 11,77 11,78 11,79 11,80 11,81 11,82 11,83 11,84 11,85 Tierchant, 2009
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 Bernhardt, 2000
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Gold, Fizdale
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 14,33 14,34 14,35 14,36 14,37 14,38 14,39 14,40 14,41 14,42 14,43 14,44 14,45 14,46 14,47 14,48 14,49 14,50 14,51 14,52 14,53 14,54 14,55 14,56 14,57 14,58 14,59 14,60 14,61 14,62 14,63 14,64 14,65 14,66 14,67 14,68 14,69 14,70 14,71 14,72 14,73 14,74 14,75 14,76 14,77 14,78 14,79 14,80 14,81 Skinner, 1967
- ↑ Իր հուշերում Բեռնարն իր առաջնախաղի օրը նշում է Սեպտեմբերի 1-ը
- ↑ 16,0 16,1 Tierchant, 2009
- ↑ Monval, Georges (1900). Comédie-française (1658–1900): Liste alphabétique des sociétaires depuis Molière jusqu'à nos jours. Paris: Aux Bureaux de l'Amateur d'autographes. էջ 93.
- ↑ Aston, Elaine (1989). Sarah Bernhardt: A French Actress on the English Stage. Oxford: Berg. էջ 5. ISBN 0854960198.
- ↑ Silverthorne, Elizabeth (2003). Sarah Bernhardt. Women in the Arts series. Philadelphia: Chelsea House. էջեր 77–78. ISBN 0-7910-7458-7.
- ↑ https://fr.m.wikipedia.org/wiki/Boulevard_Pereire
- ↑ online, Tosca
- ↑ Gassner, John; Quinn, Edward (1969). Readers' Encyclopedia of World Drama. Dover Publications. էջ 935.
- ↑ Gottlieb, Robert (2010). Sarah: The Life of Sarah Bernhardt. London: Yale University Press. էջ 121. ISBN 0300192592.
- ↑ Robert, Gottlieb (2010). Sarah: The Life of Sarah Bernhardt. Yale University Press. էջ 142. ISBN 0300192592.
- ↑ von Feilitzsch, Heribert (2012). In Plain Sight: Felix A. Sommerfeld, Spymaster in Mexico, 1908 to 1914. Amissville, VA: Henselstone Verlag LLC. էջ 352. ISBN 0985031719.
- ↑ Croxton, Arthur (2011 թ․ մարտի 26). «Sarah Bernhardt in London, best of all possible Samaritans». The Fortnightly Review, fortnightlyreview.co.uk.
- ↑ «Obituary: Mme. Sarah Bernhardt». North-China Herald. 1923 թ․ մարտի 31. էջ 866.
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 3687). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- ↑ «Filming Shakespeare With And Without Words In Settings Familiar And Unfamiliar». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 18th–19th Century | National Museum of Women in the Arts. Nmwa.org. Retrieved on 15 June 2014.
- ↑ Bernhardt As Hostess; A Private View of Paintings and Sculpture; New York Times; 14 November 1880
- ↑ Fantastic Inkwell (Self-Portrait as a Sphinx) – Sarah Bernhardt, French, 1844–1923; Museum of Fine Arts;, Boston; Mfa.org.; retrieved 15 June 2014.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 33,7 Bernhardt, 2017
- ↑ 34,0 34,1 Gottlieb, 2010
- ↑ Shapiro, Leonard (1978). Turgenev and his Times. Harvard University Press.
- ↑ Letters of D.H. Lawrence, Volume 1, edited by James Boulton, Cambridge University Press (2002)
- ↑ Bernhardt, Sarah (1844–1923) Auteur du texte (2017 թ․ օգոստոսի 25). «Ma double vie : mémoires / de Sarah Bernhardt». E. Fasquelle – via gallica.bnf.fr.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Sarah Bernhardt». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Sarah Bernhardt – French actress».
- ↑ Snel, 2007
- ↑ «Edward VII biography». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Guibert et al. (2000) Portrait(s) de Sarah Bernhardt. Bibliothèque Nationale de France. 2717721134
- ↑ Menefee, David W. (2003) Sarah Bernhardt in the Theater of Films and Sound Recordings. North Carolina: McFarland. 078641636X
- ↑ McCormick, John (1995). "Bernhardt, Sarah" in The Cambridge Guide to the Theatre. Martin Banham (ed.). Cambridge: Cambridge University Press. 9780521434379.
- ↑ Based on the article Théâtre de la Ville in the French Wikipédia (version 12 juin 2012 à 11:13).
- ↑ «Hollywood Walk of Fame - Sarah Bernhardt». walkoffame.com. Hollywood Chamber of Commerce. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Isenberg, Barbara (2005 թ․ դեկտեմբերի 4). «Sarah Bernhardt». Los Angeles Times.
Օգտագործված աշխատանքներ
խմբագրել- Bernhardt, Sarah (2000). Ma double vie (French). Paris: LIbretto. ISBN 978-2-7529-0750-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Bernhardt, Sarah (2017). L'art du théâtre (French). Paris. ISBN 979-10-95066-08-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gold, Arthurv; Fizdale, Robert (1991). The Divine Sarah: A Life of Sarah Bernhardt. New York: Knopf. ISBN 0394528794.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - Gottlieb, Robert (2010). Sarah: The Life of Sarah Bernhardt. Yale University Press. ISBN 978-03-0019-2599.
- Skinner, Cornelia Otis (1967). Madame Sarah. New York: Houghton-Mifflin.
- Tierchant, Hélène (2009). Sarah Bernhardt- Madame Quand même. Paris: SW Télémaque. ISBN 978-2-7533-0092-7.
- Snel, Harmen (2007). The Ancestry of Sarah Bernhardt; a Myth Unravelled. Amsterdam: Joods Historisch Museum. ISBN 978-90-802029-3-1.
Այլ գրականություն
խմբագրել- Brandon, Ruth. Being Divine: A Biography of Sarah Bernhardt. London: Mandarin, 1992.
- Duckett, Victoria. "Seeing Sarah Bernhardt: Performance and Silent Film." University of Illinois Press, 2015. 978-0-252-08116-3.
- Garans, Louis, Sarah Bernhardt: itinéraire d'une divine, Éditions Palatines, 2005, 978-2911434433
- Léturgie, Jean and Xavier Fauche: Sarah Bernhardt, Lucky Luke (49). Dupuis, 1982.
- Lorcey, Jacques. Sarah Bernhardt, l'art et la vie, Paris : Éditions Séguier, 2005. 160 pages. Avec une préface d'Alain Feydeau. 2-84049-417-5.
- Ockmann, Carol and Kenneth E. Silver. Sarah Bernhardt: The Art of High Drama New York: Yale University Press, 2005
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեռնարը Համլետի դերում, Լաերտի հետ մենամարտի տեսարանը (առանց նախնական ձայնագրության) (1900) (YouTube)
- "La Reine Élisabeth ֆիլմի տեսահոլովակը (1912) YouTube
- Sarah Bernhardt cylinder recordings, from the Cylinder Preservation and Digitization Project at the University of California, Santa Barbara Library.
- The Sarah Bernhardt Pages
- Սառա Բեռնարի գործերը Գուտենբերգ նախագծում
- Performances in Theatre Archive University of Bristol
- Sarah Bernhardt Collection Արխիվացված 2012-02-18 Wayback Machine at the Harry Ransom Center at the University of Texas at Austin.
- Bibliography
- Sarah Bernhardt Jewish Women's Archive
- Salome!! Sarah Bernhardt, Oscar Wilde, and the Drama of Celebrity ՅուԹյուբում, Video Lecture by Professor Sharon Marcus
- Elie Edson press files on Sarah Bernhardt, 1910-1911, held by the Billy Rose Theatre Division, New York Public Library for the Performing Arts
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բեռնար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բեռնար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 406)։ |