Ադելինա Պատտի
Պատտի Ադելինա (իտալերեն՝ Adelina Patti, փետրվարի 19, 1843[1][2], Մադրիդ, Իսպանիա[3][4][1] - սեպտեմբերի 27, 1919[3][5][6][…], Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1], թաղված է Փարիզում), իտալացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։
Ադելինա Պատտի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Adelina Patti |
Ծնվել է | փետրվարի 19, 1843[1][2] Մադրիդ, Իսպանիա[3][4][1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1919[3][5][6][…] (76 տարեկան) Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Ernesto Nicolini?[7][8] |
Պարգևներ | |
![]() |
Առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի իտալական օպերայի բեմում Լյուչիայի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») դերերգով։ Հյուրախաղերով եղել է շատ երկրներում, 1869 թվականից բազմիցս՝ Ռուսաստանում (վերջին համերգը՝ 1904 թվականին)։ 1897 թվականից ելույթներ է ունեցել միայն համերգներում։ 19-րդ դարի ականավոր երգչուհի Պատտին օժտված էր մաքուր, զնգուն տեմբրի ձայնով, ունեցել է վիրտուոզ տեխնիկա։ Դերերգերից էին՝ Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ամինա (Բելլինիի «Սոմնամբուլա»), Վիոլետա, Ջիլդա (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Մարգարիտ, Ջուլիետ (Գունոյի «Ֆաուստ», «Ռոմեո և Ջուլիետ»)։ Որպես երգչուհի հայտնի էր նաև քույրը՝ Կարլոտտա Պատտին (1835-1889)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 2,0 2,1 Saldoni B. https://archive.org/details/diccionariobiogr01sald/mode/2up — P. 286.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Патти Аделина // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Adelina_Patti
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Adelina Patti
- ↑ Риман Г. Патти (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 996—997.
- ↑ Николини (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 130.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 176)։ |