Ժան դը Լաֆոնտեն
Ժան դը Լա Ֆոնտեն (ֆր.՝ Jean de La Fontaine, հուլիսի 8, 1621[1][2][3][…], Շատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 13, 1695[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր[փա՞ստ]: Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ Ֆրանսիայում նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։ Ըստ Ֆլոբերի, մինչև Վիկտոր Հյուգոն, նա միակ բանաստեղծն էր, որ հասկանում էր և տիրապետում ֆրանսերեն լեզվի հյուսվածքին։
Ժան դը Լաֆոնտեն ֆր.՝ Jean de La Fontaine | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1621[1][2][3][…] |
Ծննդավայր | Շատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 13, 1695[5][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | առակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրող և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | College of Juilly? |
Ժանրեր | առակ և պատմազրույց |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6] |
Ամուսին | Marie Héricart? |
Ժան դը Լաֆոնտեն Վիքիքաղվածքում | |
Jean de La Fontaine Վիքիպահեստում |
Լաֆոնտենի առակների 1644 թվականին հրատարակված ժողովածուն եկեղեցին 1703 թվականին ներառել է արգելված գրքերի ցանկում[7][8] (արգելքը գործել է մինչև 1948 թվականը)։
Կենսագրություն
խմբագրելԾնվել ու հասակ է առել մեծահարուստ բուրժուայի ընտանիքում։ Ծնողների կամքին ենթարկվելով՝ սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, սակայն որոշ ժամանակ անց թողել է և անցել իրավունքի ուսումնասիրմանը։ Դարձել է իրավաբան, բայց նրան անդիմադրելիորեն ձգել, հրապուրել է գրականությունը։ Սերտ կապեր է հաստատել Լյուդովիկոս XIV-ի ազդեցիկ նախարար Ֆուկեի հետ, որի անկումից հետո ժամանակ է անցկացրել բարձրաստիճան ազնվականների պալատներում՝ հաճախելով դրանց սալոններում կազմակերպվող հավաքույթներին (քսան տարի՝ համարյա մինչև իր մահը, անց է կացրել մադամ դը Շամպլիերիի պալատում)։
1684 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ, մասնակցել է «հների ու նորերի վեճին» (Querelle des Anciens et des Modernes), հանդես եկել որպես «հների» կողմնակից։
Ստեղծագործություններ
խմբագրելԼաֆոնտենը գրել է հեքիաթներ, պատմվածքներ, թատերախաղեր, բայց նրան փառք ու հռչակ են բերել իր առակները, որոնց նյութը հիմնականում վերցրել է Եզոպոսից, վարպետորեն ու մեծ արվեստով մշակել, վերակառուցել, մեծ մասամբ դարձրել չափածո, կիրառել բազում հետաքրքիր ոճաձևեր, հաղորդել հոգեբանական խորություն, կերտել ուշագրավ կերպարներ և իրավիճակներ։ Նրա առակները թարգմանվել են աշխարհի բոլոր զարգացած ժողովուրդների լեզուներով, բազմիցս հրատարակվել ու վերահրատարակվել են։
Ժան դը Լաֆոնտենը հայերեն
խմբագրել- Առակներ եւ յուշեր ու նիշեր, Իսթանպուլ, Ա. հ., 1949, 176 էջ։ Թարգմ.՝ Տիրան Անդրեասյան։
Երկեր
խմբագրել- L’Eunuque (1654), կատակերգություն
- Adonis (1658, առաջին անգամ հրատարակվել է 1669 թվականին)[9]
- Les Rieurs du Beau-Richard (1659)
- Élégie aux nymphes de Vaux (1660)
- Ode au roi (1663), առակների ժողովածու
- Contes (1665, 1666, 1671, 1674), հեքիաթների ժողովածու
- Fables (1668[10], 1678[11], 1693), առակների ժողովածու
- Les Amours de Psyché et de Cupidon (1669)[12]
- Recueil de poésies chrétiennes et diverses (1671)
- Poème de la captivité de saint Malc (1673)
- Daphné (1674)
- Poème du Quinquina (1682)
- Ouvrages de prose et de poésie (1685), ժողովածու
- Astrée (1691), թատերախաղ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Jean de la Fontaine (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ |apellidos=Martínez de Bujanda|nombre=Jesús|título=Index des livres interdits: Index librorum prohibitorum 1600-1966|url=https://books.google.es/books?id=xHMsAAAAYAAJ&printsec=frontcover&hl=es#v=onepage&q&f=false%7Cfechaacceso=%7Caño=2002%7Ceditorial=Université de Sherbrooke. Centre d'études de la Renaissance|isbn=2-89420-522-8|página=497|idioma=Francés|apellidos2=Richter|nombre2=Marcella}}
- ↑ http://www.cvm.qc.ca/gconti/905/BABEL/Index%20Librorum%20Prohibitorum-1948.htm%7Ctítulo=Index(չաշխատող հղում) Librorum Prohibitorum - 1948}}
- ↑ Česká národní knihovna - Adónis - JdLF
- ↑ Gallica - Prvý diel Bájok s predhovorom autora
- ↑ Gallica - Bájky - druhá zbierka
- ↑ Gallica - archív orig. diel
Գրականություն
խմբագրել- Jasinski R. La Fontaine et le premier recueil des Fables. — P.: Nizet. — 1966.
- Collinet J.-P. Le Monde littéraire de La Fontaine. — Grenoble: Presses universitaires de Grenoble. — 1970.
- Dandrey P. La Fabrique des Fables. — P.: Klincksieck. — 1992.
- Duchêne R. Jean de La Fontaine. — P.: Fayard. — 1990.
- Bury E. L’esthétique de La Fontaine. — P.: Sedes. — 1995.
- Венгерова З. А. (1890–1907). «Лафонтен, Жан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Лукасик В. Ю. Жан де Лафонтен // История зарубежной литературы XVII века. — М.: Высшая школа. — 2005. С. 170—183.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժան դը Լաֆոնտենի գործերը Գուտենբերգ նախագծում
- «La Fontaine» – via Project Gutenberg. free, available formats : html, epub, kindle, text.
- Լաֆոնտենի թանգարանը Շատո Տիերիում, Ֆրանսիա
- (Ֆրանսերեն) Extensive information and works online Արխիվացված 2011-07-12 Wayback Machine
- (Ֆրանսերեն) Կենսագրությունը և առակները
- Jean de La Fontaine at Waddesdon Manor
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Լաֆոնտեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Լաֆոնտեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 510)։ |