Սալոն (ֆր.՝ Salon), երբեմն` Փարիզյան սալոն (ֆր.՝ Salon de Paris), հիմնադրվել է 1667 թվականին[1]։ Եղել է Académie des Beaux-Arts-ի պաշտոնական ցուցահանդեսը Փարիզում։ 1748-1890 թվականներին այն վիճելիորեն եղել է Արևմտյան աշխարհի ամենամյա կամ երկամյա կարևորագույն մշակութային իրադարձությունը։ 1761 թվականին Սալոնում ներդրումներ են կատարել 33 նկարիչներ, 9 քանդակագործներ և 11 փորագրիչներ[2]։ 1881 թվականից սկսած այն ղեկավարվել է Société des Artistes Français-ի կողմից։

Սալոնի մշտական հաճախորդները, 1890 թվական

Ծագում

խմբագրել

1667 թվականին արքունիքի կողմի հաստատված Ֆրանսիայի արվեստի ինստիտուտը, Académie royale de peinture et de sculpture֊ն անց է կացրել իր առաջին կիսահանրային ցուցահանդեսը Սալոնում։ Ի սկզբանե Սալոնի կենտրոնացվածությունը École des Beaux-Arts֊ի շրջանավարտների աշխատանքների վրա էր։ Վերջինս հիմնվել էր Ֆրանսիայի առաջին նախարար Կարդինալ Մազարինի կողմից 1648 թվականին։ Փարիզյան Սալոնում ցուցադրվելը չափազանց կարևոր էր ցանկացած արվեստագետի հաջողության հասնելու համար Սալոնի բացումին հաջորդած առնվազն 200 տարիների ընթացքում։ Ցուցահանդեսը Սալոնում արքայական բարեհաճության նշան էր։ 1725 թվականին Սալոնը տեղակայվել է Լուվրի պալատում, և այն հայտնի է դարձել Սալոն կամ Փարիզյան Սալոն անունով։ 1737 թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5֊ը ցուցահանդեսները կազմակերպվել են Լուվրի Մեծ սրահում (Grand Salon)[3] և դարձել են հանրային։ Դրանք նախ ամենամյա են եղել, հետո դարձել են երկամյա։ Դրանք սկսվում էին Սբ. Լուիսի տոնակատարության օրը (օգոստոսի 25) և տևում էին մի քանի շաբաթ։ Կանոնավոր և հանրային դառնալուց հետո Սալոնի կարգավիճակը «երբեք լրջորեն կասկածի տակ չի առնվել»։ 1748 թվականին ներկայացվել է հայտնի արվեստագետներից կազմված ժյուրի։ Դրանից հետո Սալոնի ազդեցությունն անվիճելի է եղել։

Նշանակալիություն

խմբագրել

Սալոնը ցուցադրել է նկարներն առաստաղից մինչև հատակ, ամեն մի հնարավոր մատնաչափի վրա։ Արվեստի գործերը շատ փոքր տարածությունում տեղավորելը ծնունդ է տվել նոր տեսակի նկարների, ներառյալ Անտոնիա Մարտինիի ցուցադրությունը Սալոնում 1785 թվականին։ Սալոնի ցուցադրությունների կատալոգներն առաջնային փաստաթղթեր են արվեստի պատմաբանների համար։ Ցուցահանդեսների քննադատությունները տպագրվել են թերթերում` սկիզբ դնելով ժամանակակից արվեստի քննադատությանը։ Ֆրանսիական հեղափոխությունը դռներ է բացել օտարերկրյա արվեստագետների համար։ 19-րդ դարում հանրային Սալոնի գաղափարն ընդլայնվել է և վերաճել նոր նկարների ու քանդակների` կառավարության կողմից հովանավորվող նոր ցուցահանդեսի, որն անց է կացվել մեծ կոմերցիոն սրահներում, իսկ մուտքը եղել է տոմսով։ Բացման նախորդ երեկոն հասարակական մեծ իրադարձություն էր։ Շառլ Բոդլերն ու Դենի Դիդրոն ակնարկներ են գրել Սալոնի մասին։ 1848 թվականի հեղափոխությունն ազատականացրել է Սալոնը։ Մերժված աշխատանքների թիվը մեծապես կրճատվել է։ 1849 թվականին ներկայացվել են շքանշաններ։

Առաջին փոքր խմբեր

խմբագրել

Պահպանողական ու ակադեմիական ժյուրին հանդուժող չէր իմպրեսիոնիստների հանդեպ[4], ում աշխատանքները հաճախ մերժվում էին կամ էլ ընդունվելու դեպքում փոքր տեղ էին հատկացվում։ Սալոնը մերժում էր իմպրեսիոնիստների շեղումն ավանդական նկարչությունից։ 1863 թվականի Սալոնի ժյուրին մերժել է անհավանական քանակի ներկայացված աշխատանքներ։ Ապացուցելու համար, որ Սալոնները դեմոկրատական են, Նապոլեոն 3-ը հիմնել է Մերժվածների սալոնը (ֆր.՝ Salon des Refusés), որտեղ ներկայացված էին Փարիզյան Սալոնում մերժված աշխատանքները։ Այն բացվել է 1863 թվականի մայիսի 17-ին։ Իմպրեսիոնիստներն անց են կացրել իրենց սեփական ցուցահանդեսները 1874, 1876, 1877, 1879, 1880, 1881, 1882 և 1886 թվականներին։ 1881 թվականին կառավարությունը դադարեցրել է Սալոնի պաշտոնական հովանավորությունը, և մի խումբ արվեստագետներ կազմակերպել են Société des Artistes Français-ը` պատասխանատվություն վերցնելով ցուցադրության համար։

 
Սալոնը 1932 թվականին, Grand Palais, Փարիզ

Լուծարում

խմբագրել

1890 թվականին Société des Artistes Français-ի ղեկավար Ուիլյամ Բուգրոն հայտարարել է, որ Սալոնի հիմնական գաղափարախոսությունը պետք է լինի երիտասարդ, դեռևս չճանաչված արվեստագետներին ներկայացնելը։ Էռնեստ Մեյսոնիեն, Պիեռ Պյուվի դը Շավանը և Օգյուստ Ռոդենը մերժել են այս առաջարկը և լուծարել են Սալոնը։ Նրանք ստեղծել են Société Nationale des Beaux-Arts ու կազմակերպել են իրենց սեփական ցուցադրությունը, որը մամուլում անմիջապես տարածվել է Salon du Champ de Marsref[5] կամ Salon de la Société Nationale des Beaux–Arts;[6] անվանումներով, ինչպես նաև լայնորեն հայտնի է որպես Nationale (Ազգային)։ 1903 թվականին մի խումբ նկարիչներ ու քանդակագործներ Պիեռ-Օգյուստ Ռենուարի և Օգյուստ Ռոդենի գլխավորությամբ հիմնել են Salon d'Automne-ն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Salon French art exhibition". britannica.com.
  2. Levey, Michael. (1993) Painting and sculpture in France 1700–1789. New Haven: Yale University Press, p. 3.
  3. “Public Access to Art in Paris: A Documentary History from the Middle Ages to 1800,” by Robert W. Berger, p. 171.
  4. «"The End of the Salon and the Rise of Impressionism"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Auguste Dalligny, 'Société Nationale des Beaux-Arts – l'Exposition du Champ de Mars', Journal des Arts, 16 May 1890
  6. Paul Bluysen, 'Le Salon du Champ de Mars – IV, La République francaise, 23 June 1890

Աղբյուրներ

խմբագրել
  • J. J. Marquet de Vasselot: Répertoire des catalogues du musée du Louvre, 1793–1917
  • Thomas Crow: Painters and Public Life in 18th Century Paris. Yale University Press 1987
  • Patricia Mainardi: The End of the Salon: Art and the State in the Early Third Republic, Cambridge University Press, 1993.
  • Fae Brauer, Rivals and Conspirators: The Paris Salons and the Modern Art Centre, Newcastle upon Tyne, Cambridge Scholars, 2013.
  • Albert Boime, "The Salon des Refuses and the Evolution of Modern Art," Art Quarterly 32 (Winter 1969): 41 1-26
  • Margo Bistis, "Bad Art: The Decline of Academic Art in the Caricatural Salon," International Journal of Comic Art 7, no.1 (Spring 2005); 126–148.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզյան սալոն» հոդվածին։