Լիցեյական թատրոն (Բրոդվեյ)

Լիցեյական թատրոն (անգլ.՝ The Lyceum Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն վարչական շրջանի թատերական թաղամասում, 45-րդ փողոցում (ԱՄՆ)։ Լիցեյական թատրոնը Նոր Ամստերդամ թատրոնի հետ բրոդվեյան ամենահին թատրոններից մեկն է, առաջին շինություններից մեկն է, որ ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում (պատմության և ճարտարապետության հուշարձան) և Բրոդվեյի այն փոքրաթիվ թատրոններից է, որոնք պահպանել են իրենց նախնական անվանումը[1]։

Լիցեյական թատրոն
Տեսակթատրոն և կինոթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան և Նյու Յորք
Հիմնադրման ամսաթիվ1903
ՃարտարապետHenry Beaumont Herts?
Կայքshubert.nyc/theatres/lyceum/(անգլ.)
 Lyceum Theatre (Broadway) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Թատրոնը կառուցվել է 1902-1903 թվականներին իմպրեսարիո Դանիել Ֆրոմանի և «Herts & Tallent» ճարտարապետական կազմակերպության կողմից, Չորրորդ պողոտայում գտնվող առաջին լիցեյական թատրոնի փոխարեն, որը փակվել էր 1902 թվականի ապրիլին։ Լիցեյական թատրոնը բացվել է 1903 թվականի նոյեմբերի 2-ին, «Լեռնային իշխան» ներկայացմամբ։ Չարլզ Ֆորմանը (Դանիելի եղբայրը) թատրոնի ղեկավարն էր մինչև իր կյանքի վերջը, 1915 թվականը։ Լիցեյական թատրոնի գործունեության առաջին տարիներին այստեղ հանդես են եկել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են, Էտել Բերիմորը, Բիլլի Բյորկը, Բէզիլ Ռէտբոունը, Ֆաննի Բրայսը, Ուոլթեր Հյուսթոնը, Միրիամ Հոփկինսը, Կորնելիա Օտիս Սքիները և ուրիշներ։ 1950 թվականից թատրոնը «The Shubert Organization» կազմակերպության սեփականությունն է[2]։ 1974 թվականին Լիցեյական թատրոնը բրոդվեյան թատրոններից առաջինն էր, որ ստացել է պատմության ու ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ և ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[3]։ Ներկայումս թատրոնը պահպանել է իր սկզբնական դիզայնի հիմնական մասը։ Այդ թվում են բարդ մարմարե աստիճաններն ու շերտավոր վրանը։ Չնայած եռահարկ հանդիսասրահին` Լիցեյականը Բրոդվեյի ամենափոքր թատրոններից մեկն է. այն կարող է տեղավորել ընդամենը 922 հանդիսատես[3]։ Պահպանվել է նաև Դանիել Ֆրոմանի բնակարանը, որը գտնվում է թատրոնի շենքում։ Նա խնդրել էր իր տան բնակարանի դուռը նախագծել այնպես, որ այն բացվի դեպի հանդիսասրահ։ Այն բացելով` կարելի է դիտել բեմի վրա կատարվող իրադարձությունները թռչնի թռիչքի բարձրությունից։ Ըստ լեգենդի, մի անգամ Դանիելը բացել է դուռն ու սպիտակ թաշկինակ է ծածանել։ Դրանով նա ցանկացել է հուշել իր կնոջը, դերասանուհի Մարգարետ Իլլինգտոնին, որ նա չափազանց անբնական է խաղումref name="Shubert"></ref>: Այժմ բնակարանն օգտագործվում է որպես արխիվային տարածք «The Shubert Organization» կազմակերպության համար։

Թատրոնի հիմնական ներկայացումներ

խմբագրել
  • «Հիասքանչ Կրայտոնը» (1903)
  • «Թե որքան կարևոր է լուրջ լինելը» (1910)
  • «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում» (1936)
  • «Գյուղացի աղջիկը» (1950)
  • «Կատաղության պահին կանգ առ» (1957)
  • «Լեյտենանտը» մյուզիքլ (1974)
  • «Տղաները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլ (1995)
  • «Ես ինքս իմ կինն եմ» (2003)
  • «Մակբեթ» (2008)
  • «Տղաները Սկոտտսբորոյից» (2010)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Christopher Winn. Lyceum Theatre // I Never Knew That About New York. — New York, NY: PLUME, 2013. — ISBN 978-1-101-63485-1
  2. The Shubert Organization: Lyceum Theatre
  3. 3,0 3,1 IBDb: Lyceum Theatre

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիցեյական թատրոն (Բրոդվեյ)» հոդվածին։