Դե լա Վիլլ թատրոն (ֆր.՝ Théâtre de la Ville, քաղաքային թատրոն), Ֆրանսիայի պարի թատրոններից մեկը, որը հանդիսանում է Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկը։

Դե լա Վիլլ թատրոն
ֆր.՝ Théâtre de la Ville
ՏեսակԹատրոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գտնվելու վայրըՖրանսիա, Փարիզ, Փարիզի 4-րդ շրջան[1]
Հիմնադրման ամսաթիվ1862
Անվանված է«Ազգերի թատրոն»
«Սառա Բեռնարի անվան թատրոն»
ՃարտարապետԳաբրիել Դավիու
 Théâtre de la Ville Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն խմբագրել

Դե լա Վիլլ թատրոնը կառուղվել է 1862 թվականին, ֆրանսիացի ականավոր ճարտարապետ Գաբրիել Ժան Անտուան Դավիթ նախագծով Ժորժ Օսմանի համար, ով հայտնի է որպես բարոն Օսման։ Թատրոնը կառուցվել է Շատլե թատրոնի առջևում, Փարիզի հենց սրտում գտնվող համանուն հրապարակում։

1871 թվականին, երբ Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ Փարիզը շրջապատված էր գերմանացիների կողմից, թատորնը ավերվել էր։ Բայց արդեն երեք տարվա ընթացքում այն վերականգնվել է։

 
Փարիզի Ազգերի թատրոն: 1900 թվական

Տարբեր թվականներին թատրոնը փոխել են իր անվանումը։ 1898 թվականին այն ստացել է «Ազգերի թատրոն» անվանումը[2]։

1949 թվականին թատորնը կրեց Սառա Բեռնարի անունը, ով անձնվիրաբար աշխատել էր դրա վրա։

1968 թվականին թատրոնը հրաժարվել է սովորական թատերական բեմադրություններից և դարձել է պարարվեստի թատրոն, հրաժարվելով Սառա Բեռնարի անվան թատրոն անվանումից[3]։

Ժան Մերկյուրի (Jean Mercure) գլխավորությամբ, ով 1985 թվականին փոխարինել է Ժերար Վիոլետին (Gérard Violette), պարը կենտրոնական տեղ է զբաղեցրել թատրոնում։

1990 թվականին հեղինակություն է վայելել ֆրանսիական նոր պարի դպրոցը, որի ներկայաուցիչնեչը գրավել են հանդիսատեսին հրաշալի յուրօրինակ հումորով, անկանխատեսելի ճկունությամբ, անսովոր կերպարներով։ Այդ ժամանակ բելգիացի, անգլիացի, հոլանդացի պարուսույցներ և գերմանական ժամանակակից պարի Պին Բաուշ խմբի համագործակցության շնորհիվ՝ Դե լա Վիլլ թատրոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում։ Իր հաջողության ահմար թատրոնը մեծապես պարտական է «Վուպերտալի տիկինը» ներկայացմանը, որի պրեմիերան կայացել է Դե լա Վիլլ թատրոնում, որն ունի տեխնիկականն մեծ հնարավորություններ։

Անվանումներ խմբագրել

Անվանում Թարեթվեր
Théâtre-Lyrique 1862-1871
Théâtre-Lyrique-Dramatique 1874
Théâtre-Historique 1875-1878
Théâtre des Nations 1879-1898
Théâtre Sarah-Bernhardt 1899-1940
Théâtre de la Cité 1941-1947
Théâtre Sarah-Bernhardt 1947-1957
Théâtre des Nations 1957-1967
Théâtre de la Ville 1968 թվականից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base Mérimée
  2. Sur les traces de Sarah Bernhardt dans À Paris n º 30 printemps 2009, p.35
  3. Baptisé simplement "théâtre de la Ville" depuis son ouverture en 1968, le nom de Sarah Bernhardt figure à nouveau depuis peu sur la façade.

Գրականություն խմբագրել

  • Jean Mercure, un théâtre de la ville par Paul-Louis Mignon, éditions Paris Bibliothèque, 2002.
  • Théâtre de la Ville de Paris par Valentin Dufour et Gabriel Michel de La Rochemaillet, éditions Bibliobazaar, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե լա Վիլլ թատրոն» հոդվածին։