Գուտենբերգ նախագիծ
Գուտենբերգ նախագիծ (անգլ.՝ Project Gutenberg (PG)), առցանց նախագիծ, որը զարգացվում է կամավորների ուժերով, նախագծի շրջանակներում թվայնացվում և պահպանվում են մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործություններ։ Նախագծի նպատակն է «խրախուսել էլգրքերի ստեղծումն ու տարածումը»[5]։ Նախագիծը հիմնվել է 1971 թվականին ամերիկյան գրող Մայքլ Հարթի կողմից և հանդիսանում է ամենահին թվային գրադարանը[6]։ Նրա հիմնական մասը կազմում են հանրության սեփականություն հանդիսացող գրքեր։ Նախագիծը ձգտում է պահել դրանք այնքան ազատ հասանելի և այնպես լայնորեն կիրառելի, որքան որ դա հնարավոր է. տեքստերը պահպանվում են երկար կիրառվող և բաց ֆորմատներով, որոնք կարող են օգտագործվել ցանկացած համակարգչի վրա։ 2018 թվականի հունիսի 23-ին Գուտենբերգ նախագիչը պարունակում էր ավելին քան 57,000 նյութ[7]։
Գուտենբերգ նախագիծ | |
---|---|
gutenberg.org(անգլ.) | |
Տեսակ | թվային գրադարան, MediaWiki կայք, հրատարակչություն և կայք |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | բազմալեզու[1][2] |
Հեղինակ | Մայքլ Հարթ |
Բացված | հուլիսի 4, 1971[3][4] |
Project Gutenberg Վիքիպահեստում |
Թողարկումենրը հասանելի են տեքստային ֆայլերի տեսքով, սակայն որտեղ հնարավոր է, այլ ֆորմատները նույնպես հասանելի էն, օրինակ՝ HTML, PDF, EPUB, MOBI և Plucker: Հիմնականում թողարկումները անգլերեն են, սակայն կան նաև բազմաթիվ ոչ-անգլերեն աշխատանքներ։
Գուտենբերգ նախագիծը նաև սերտորեն աշխատում է Distributed Proofreaders նախագծի հետ, որը միավորում է ինտերնետային օգտատերերի համայնքը, ովքեր զբաղվում են տեսածրված տեքստերի ուղղումներով։
Մայքլ Ս. Հարթ սկսել է Գուտենբերգ նախագիծը 1971 թվականին թվայնացնելով ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը[8]։ Լինելով Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանի ուսանող, Հարթը ստացել էր հնարավորություն օգտագործել համալսարանի համակարգիչը։ Այս հնարավորությունը նրան տվել էին նրա ընկեր լաբորանտները[9]։ Քանի որ այդ ժամանակ համակարգիչների օգտագործման ժամանակը չափազանց թանկ էր, Հարթը բացատրեց, որ նա ցանկանում էր «փոխհատուցել» դա ինչ-որ բանով, որը կունենար մեծ արժեք։ Նրա սկզբնական նպատակն էր դարձնել հասանելի 10 000 ամենահզվող գրքերը հասարակությանը, շատ ցածր վճարի դիմաց կամ եթե հնարավոր լինի անվճար, և անել դա մինչև 20-րդ դարի ավարտը[10]։
Հարթը հավատում էր, որ ապագայում համակարգիչները կդառնան հասանելի ամեն մարդու, և որոշեց դարձնել գրականությունը հասանելի հասարակությանը էլեկտրոնային տեսքով անվճար։ Նա անվանեց իր նախագիծը Յոհան Գուտենբերգի պատվին, գերմանացի տպագրիչ, ով 15-րդ դարում ստեղծել և օգտագործում էր տպագրահաստոց, ժամանակակից տպագրության սարքավորումների նախատիպը։
1990-ականների կեսերին Հարթը իրականացնում էր նախագիծը Բենեդիկտյան համալսարանում։ Մինչ այդ պահը արդեն իսկ շատ կամավորներ միացել էին նախագծին։ Բոլոր տեքստերը մինչև 1989 թվականը մոըտքագրվում էին ձեռքով, այդ պահից սկսած տեսածրիչները և գրանշանների օպտիկական ճանաչման ծրագրերը այնքան բարելավվեցին, որ գրքերի տեսածրումը և թվայնացումը դարձավ շատ ավելի հարմար և արագ[11]։ Հարթը հետագայում պայմանավորվեց Կարնեգի Մելոն համալսարանի հետ նախագծի ֆինանսական կառավարումը հանձնելով համալսարանին։
Գուտենբերգ նախագծի առաջին վեբ կայքը ստեղծել և կառավարել է իտալացի կամավոր Պիետրո Դի Միչելին։ Վեբ կայքը տաս տարի զարգացումից հետո (1994–2004) շահեց բազմաթիվ մրցանակներ, հաճախ անվանվելով «լավագույնը ինտերնետում»[12]։
Հարթը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, 64 տարեկան հասակում իր տանը[13]։
Տես նաև
խմբագրել- Էլեկտրոնային գրադարան
- Չինական տեքստերի նախագիծ
- Google Գրքեր
- HathiTrust
- Internet Archive
- LibriVox ազատ առցանց աուդիո գրադարան
- Թվային գրադարանների ցանկ
- Open Content Alliance
- Runivers, ռուսական պատմական փաստաթղթեր
- Sefaria, հուդայական տեքստեր
- Առցանց կամավոր
- Վիքիդարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
- ↑ https://gutenberg.org/browse/languages/zh
- ↑ Project Gutenberg 4 July 1971 - 4 July 2011: Album
- ↑ Hosch W. L. Encyclopædia Britannica
- ↑ Hart, Michael S. (2004 թ․ հոկտեմբերի 23). «The Project Gutenberg Mission Statement, by Michael Hart». Project Gutenberg. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Thomas, Jeffrey (2007 թ․ հուլիսի 20). «Project Gutenberg Digital Library Seeks To Spur Literacy». U.S. Department of State, Bureau of International Information Programs. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Project Gutenberg Releases eBook #50,000». Project Gutenberg News. 2017 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Hobbes' Internet Timeline». Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Հարթ, Մայքլ (August 1992). «The History and Philosophy of Project Gutenberg, by Michael Hart».
- ↑ Day, B. H.; Wortman, W. A. (2000). Literature in English: A Guide for Librarians in the Digital Age. Chicago: Association of College and Research Libraries. էջ 170. ISBN 0-8389-8081-3.
- ↑ Vara, Vauhini (2005 թ․ դեկտեմբերի 5). «Project Gutenberg Fears No Google». Wall Street Journal. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Gutenberg:Credits». Project Gutenberg. 2006 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Michael Hart». Project Gutenberg. 2011 թ․ սեպտեմբերի 6.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գուտենբերգ նախագիծ պաշտոնական կայք
- Distributed Proofreaders – a worldwide group of volunteer editors* that is now the main source of eBooks for Project Gutenberg
- Project Gutenberg News – Official News for Gutenberg.org. Includes the Newsletter Archives, 1989–Present.
- Project Gutenberg Monthly Newsletter Արխիվացված 2022-04-07 Wayback Machine
- Գուտենբերգ նախագիծ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտենբերգ նախագիծ» հոդվածին։ |