Դեղին տենդ
Դեղին տենդը, պատմականորեն հայտնի որպես դեղին ժանտախտ[5], սուր վիրուսային հիվանդություն է[6]։ Դեպքերի մեծ մասում՝ ախտանշանների թվում են տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը մասնակիորեն մեջքի հատվածում, և գլխացավերը[6]։ Հատկանշական է, որ ախտանշանները բարելավվեն հինգ օրվա ընթացքում[6]։ Որոշ մարդկանց մոտ բարելավման օրվա ընթացքում, տենդը վերսկսվում է, առաջանում է որովայնային ցավ, և լյարդին հասցված վնասը սկսում է հանգեցնել դեղին մաշկ[6]։ Եթե դա տեղի է ունենում, ապա մեծանում է նաև արնահոսության և երիկամների հետ խնդիրների վտանգը[6]։
Դեղին տենդ | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և Էնդեմիկ հիվանդություններ |
Պատճառ | դեղին տենդի հարուցիչ |
Փոխանցման ձև | մոծակների միջոցով փոխանցվող[1] |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[1][2][3], Դանդաղասրտություն[1], հոգնածություն[1], գլխացավ[1][2], փսխում[1], Ցիանոզ[1], Դեղնախտ[4], Faget sign?, դող, Հոդացավ, անորեքսիա, Գերարյունություն, այտուց, Հաճախասրտություն, Ferrari sign?, melena?, Հիպոտոնիա, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա, Սակավամիզություն, անմիզություն, Գլխուղեղի բորբոքում և արյունահոսություն[4] |
Վարակ տարածող | Sabethes?[4], Haemagogus spegazzinii?[4] և Aedes aegypti? |
Բուժաքննություն | physical examination?, viral culture?, ELISA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բուժում | symptomatic treatment?, detoxification?, Emergency bleeding control?, hemodialysis?, liver transplantation? և intravenous fluid replacement? |
![]() |
Պատճառը և ախտորոշումըԽմբագրել
Հիվանդությունը առաջանում է դեղին տենդի վիրուսի հետևանքով և տարածվում է իգական սեռի մոծակի խայթոցից[6] Այն վարակում է միայն մարդկանց, այլ պրիմատների, և մոծակների որոշակի տեսակների[6]։ Քաղաքներում՝ այն հիմնականում տարածվում է Aedes aegypti ցեղատեսակի մոծակների կողմից[6]։ Վարակը հանդիսանում է Flavivirus գենի ՌՆԹ վիրուս[7]։ Տվյալ հիվանդությունը դժվար է տարբերակել այլ հիվանդություններից, հատկապես վաղ շրջանում[6]։ Կասկածյալ դեպքը հաստատելու համար՝ պահանջվում է կատարել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով արյան նմուշի զննություն[8]։
Լինում են 2 ձևի՝ քաղաքային, երբ մոծակները վարակը հիվանդ մարդուց փոխանցում են առողջին, և ջունգլիների, երբ մոծակները վարակը փոխանցում են հիվանդ կապիկներից առողջ կապիկներին և մարդկանց։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-6 օր է։ Սկսվում է ջերմության բարձրացումով՝ 39-40 °C, առաջանում են գլխացավ և մկանացավ, օրգանիզմի հյուսվածքների դեղնություն, արյունազեղումներ։ Հիվանդությունից հետո առաջանում է իմունիտետ։ Բուժումը՝ ախտանշանային։ Կանխարգելումը՝ մոծակների ոչնչացում, մարդկանց վակցինացում։
Կանխարգելում, Բուժում և ԿանխատեսումԽմբագրել
Գոյություն ունի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ դեղին տենդի դեմ, և որոշ երկրներ պահանջում են, որպեսզի զբոսաշրջիկները պատվաստվեն[6]։ Վարակը կանխելու այլ միջոցների թվում է այն փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցումը[6]։ Այն շրջաններում, որտեղ հատկանշական է դեղին տենդը, իսկ դրա դեմ պատվաստումը ոչ բնորոշ՝ շատ կարևոր է դեպքերի վաղ ախտորոշումը և բնակչության մեծ զանգվածների իմունիզացիան (անընկալացումը)՝ համաճարակները կանխելու նպատակով[6]։ Վարակվելու պահից, հիվանդության կառավարման ընթացքը ախտանշական է, և չկա վիրուսի դեմ պայքարելու որևէ հատկանշական արդյունավետ միջոց[6]։ Հիվանդության ծանր տեսակի առկայության դեպքում՝ մարդկանց գրեթե կեսի շրջանում հիվանդությունը դառնում է մահվան պատճառ՝ այն չբուժելու հետևանքով[6]։
Համաճարակաբանություն և պատմությունԽմբագրել
Յուրաքանչյուր տարի դեղին տենդը հարուցում է մոտ 200,000 վարակման և 30,000 մահացության դեպք[6], որից գրեթե 90%-ը տեղի է ունենում Աֆրիկյան երկրներում[8] Մոտ մեկ միլիարդ մարդ է բնակվում աշխարհի այն մասում, որտեղ այդ հիվանդությունը հատկանշական է[6]։ Այն բնորոշ է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային շրջաններում, սակայն ոչ Ասիայում[6][9]։ 1980-ականներից ի վեր, դեղին տենդի դեպքերի քանակը մեծանում է[6][10]։ Համարվում է, որ դա տեղի է ունենում անընկալունակ մարդկանց քանակի նվազման, քաղաքում բնակվող մարդկանց քանակի մեծացման, մարդկանց հաճախակի տեղաշարժերի, և փոփոխվող կլիմայական պայմաններիհետևանքով[6] Հիվանդությունը սկիզբ է առել Աֆրիկայում, որտեղից այն տարածվել է Հարավային Ամերիկա 17-րդ դարում ստրկավաճառության միջոցով[5]։ 17-րդ դարից ի վեր, հիվանդության մի քանի մեծսուր բռնկումներ տեղի են ունեցել Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում[5] 18-րդ և 19-րդ դարերում դեղին տենդը դիտվել է որպես վարակիչ հիվանդությունների մեջ ամենավտանգավորներից մեկը[5]։ Դեղին տենդը առաջին հայտնաբերված մարդկային վիրուսն է[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ 2,0 2,1 https://www.mayoclinic.org/diseases-conditions/yellow-fever/symptoms-causes/syc-20353045
- ↑ https://www.who.int/news-room/fact-sheets/detail/yellow-fever
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Disease Ontology — 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Oldstone Michael (2009)։ Viruses, Plagues, and History: Past, Present and Future։ Oxford University Press։ էջեր 102–4։ ISBN 9780199758494
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 «Yellow fever Fact sheet N°100»։ World Health Organization։ May 2013։ Վերցված է փետրվարի 23, 2014
- ↑ 7,0 7,1 Lindenbach, B. D. և այլք: (2007)։ «Flaviviridae: The Viruses and Their Replication»։ in Knipe, D. M. and P. M. Howley. (eds.)։ Fields Virology (5th ed.)։ Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins։ էջ 1101։ ISBN 0-7817606-0-7
- ↑ 8,0 8,1 Tolle MA (April 2009)։ «Mosquito-borne diseases»։ Curr Probl Pediatr Adolesc Health Care 39 (4): 97–140։ PMID 19327647։ doi:10.1016/j.cppeds.2009.01.001
- ↑ «CDC Yellow Fever»։ Վերցված է 2012-12-12
- ↑ Barrett AD, Higgs S (2007)։ «Yellow fever: a disease that has yet to be conquered»։ Annu. Rev. Entomol. 52: 209–29։ PMID 16913829։ doi:10.1146/annurev.ento.52.110405.091454
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։ |