Բացել գլխավոր ցանկը

Փենսիլվանիա (անգլերեն՝ Լսել Pennsylvania [ˌpɛnsɨlˈveɪnjə], նաև Commonwealth of Pennsylvania թարգմանաբար՝ Փենսիլվանիայի Համագործակցություն), ԱՄՆ նահանգներից մեկը։ Փենսիլվանիա նահանգի նշանաբանն է՝ «Բարերար, ազատություն և անկախություն»: Նահանգի ամերիկյան հապավումն է՝ PA:

Picto infobox map.png
Փենսիլվանիա
անգլ.՝ Pennsylvania
flag of Pennsylvania? Զինանշան
Flag of Pennsylvania.svg
Seal of Pennsylvania.svg
River of Rocks.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան էMid-Atlantic?, Northeastern United States? և Մայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀարիսբուրգ
Ամենաբարձր կետMount Davis?
ԲԾՄ335 մետր
Օրենսդրական մարմինPennsylvania General Assembly?
Դատական մարմինSupreme Court of Pennsylvania?
Միության մուտքդեկտեմբերի 12 1787 (2-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
12 802 503 մարդ (2015)[1] (6 տեղ)
Տարածք119 283 կմ²  (33 տեղ)
Pennsylvania in United States (US48).svg
Հիմնադրված էդեկտեմբերի 12, 1787 թ.
Սահմանակցում էՆյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ, Արևմտյան Վիրջինիա, Օհայո և Օնտարիո
Ժամային գոտիհյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC−05:00 և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումPA
ՆախորդProvince of Pennsylvania?
ՓոխարինեցProvince of Pennsylvania?
ISO 3166-2 կոդUS-PA
Անվանված էWilliam Penn?
ՄականունKeystone State
Միության մուտքդեկտեմբերի 12 1787 (2-րդ)
Կոորդինատներ: 41°0′ հս․ լ. 77°30′ ամ. ե. / 41.000° հս․. լ. 77.500° ավ. ե. / 41.000; 77.500
pa.gov

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից Փենսիլվանիայի տարածքում առաջին բնակիչներն եղել են շվեդները և հոլանդացիները։ 1681 թվականին Անգլիայի թագավոր Չարլզ II Ստյուարտն երիտասարդ քվակեր Վիլիամ Փենին փոխանցել է մեծ տարածք Դելավեր գետից դեպի արևմուտք։ 1682 թվականին Փենը «Ընկերների Հասարակության» (քվակերների պաշտոնական անվանումը) բողոքականների և հավատքի համար այլ հալածվողների համար գաղութ-ապաստան է հիմնադրել։ Թագավորական նավատորմի ադմիրալ հայր Փենի պատվին գաղութը կոչվել է Փենսիլվանիա։ Փենսիլվանիա՝ լատիներեն Penn Sylvania, թարգմանաբար նշանակում է «Փենի անտառածածկ երկիր»:

Նույն ժամանակ Վիլիամ Փենը, ով միահավատների միջև եղբայրական սեր էր քարոզում, քաղաք է հիմնել, որն անվանել է Ֆիլադելֆիա, ինչը հին հունարենով նշանակում է Եղբայրական սիրո քաղաք։

ԱշխարհագրությունԽմբագրել

Փենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանում Էրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաև Դելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս: Սահմանակցում է վեց նահանգների՝ Նյու Յորքի (հյուսիսում), Նյու Ջերսիում (արևելքում), Դելավերի (հարավ-արևելքում), Մերիլենդի (հարավում), Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) և Օհայո նահանգի (արևմուտքում) հետ։

ԿլիմաԽմբագրել

Նահանգի շրջանների մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ և խոնավ ամառներով և բավականին հով ձմեռներով։ Փենսիլվանիայի ծայր հարավ-արևելքում տարածված է մերձարևադարձային օվկիանոսային կլիման ավելի մեղմ ձմեռներով։

ՏնտեսությունԽմբագրել

Փենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը 2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է Թաիլանդը[2]:

ԲնակչությունԽմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոս սպիտակամորթներ, 11,4 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,3 % բնիկ ամերիկացիներ, 3,0 % ասիացիներ, 0,1 % բնիկ հավայացիներ և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ[3]: Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[4]:

Բնակչության աճի դինամիկան.

  • 1950: 10 498 012 մարդ
  • 1960: 11 319 366 մարդ
  • 1970: 11 793 909 մարդ
  • 1980: 11 863 895 մարդ
  • 1990: 11 881 643 մարդ
  • 2000: 12 281 054 մարդ
  • 2010: 12 702 379 մարդ
  • 2013: 12 773 801 մարդ
  • 2015: 12,802,503 մարդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. The Economist: «US equivalents»
  3. «Pennsylvania QuickFacts from the US Census Bureau»։ Quickfacts.census.gov։ Վերցված է June 15, 2012 
  4. American FactFinder, United States Census Bureau։ «American Community Survey 3-Year Estimates»։ Factfinder.census.gov։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-03-ին։ Վերցված է 2010-07-31 

Արտաքին հղումներԽմբագրել

  • PA.gov – Պաշտոնական կայք