Ալֆրեդ դը Մյուսե

ֆրանսիացի գրող

Ալֆրեդ դը Մյուսե (ֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay, դեկտեմբերի 11, 1810(1810-12-11)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13], Փարիզ, Ֆրանսիա[1][14] - մայիսի 2, 1857(1857-05-02)[1][2][15][3][4][5][6][7][8][9][10][11][16][12][13], Փարիզ, Ֆրանսիա[1][14]), ֆրանսիացի գրող։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1852

Ալֆրեդ դը Մյուսե
ֆր.՝ Alfred de Musset
Alfred de musset.jpg
Ծննդյան անունֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay
Ծնվել էդեկտեմբերի 11, 1810(1810-12-11)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1][14]
Վախճանվել էմայիսի 2, 1857(1857-05-02)[1][2][15][3][4][5][6][7][8][9][10][11][16][12][13] (46 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1][14]
ԳերեզմանՊեր Լաշեզ[1][17][18]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, գրադարանավար և շախմատային տեսաբան
Լեզուֆրանսերեն[2]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Moods of Marianne?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[1]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Concours général
Համատեղ ապրողԺորժ Սանդ, Caroline Jaubert?, Էլիզա Ռաշել, Louise Rosalie Allan-Despreaux?, Louise Colet? և Aimée d'Alton?
Alfred de Musset, signature.jpg
Alfred de Musset Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Հուշատախտակ, Փարիզի Մոնտ-Թաբոր փողոցում

Մյուսեն ծնվել է 1810 թվականի դեկտեմբերի 11-ին Փարիզում: Ընտանիքը ծագումով եղել է ազնվական, բայց աղքատ (16-րդ դարում նրա նախնիներից մեկը ամուսնացել է Ռոնսարի մուսայի՝ Կասսանդրայի հետ): Նրա հայրը աշխատել է կառավարական կարևորագույն տարբեր պաշտոններում, բայց որդուն երբեք փող չի տվել: Մյուսեի տաղանդի դրսևորումները երևան են եկել դեռ մանկուց, երբ իր ընթերցած հին վեպերի դրվագների հիման վրա կատարում էր մինի պիեսների իմպրովիզացիա: Տարիներ անց ավագ եղբայր Պոլ դը Մյուսեն սերունդների համար կպահի իր հայտնի կրտսեր եղբոր այս և շատ այլ կենսագրական մանրամասներ[19] : Դեռ մանուկ հասակից նրա մոտ դրսևորվել է ծայրահեղ նյարդայնություն, որը հաճախ նրան հասցրել է հիստերիայի: Ինը տարեկան հասակում ընդունվել է Հենրի IV- ի քոլեջ, որտեղ 1827 թվականին Concours général– ում ստացել է մրցանակ լատիներեն էսսեի համար: Նա սովորել է նախ իրավագիտություն, հետո բժշկություն, բայց շուտով լքել է դասերն ու ամբողջությամբ նվիրվել գրական գործունեությանը։ Ալֆրեդի ավագ եղբայրը՝ Պոլը, նույնպես զբաղվել է գրականությամբ։

Անձնական կյանքԽմբագրել

1833 թվականի հունիսին Մյուսն հանդիպել է Ժորժ Սանդին և սիրահարվել նրան՝ չնայած յոթ տարվա տարիքային տարբերությանը: Նրանց փոխհարաբերությունների պատմությանը վերաբերող բոլոր փաստաթղթերում նկարագրվում է Մյուսեի անհավասարակշիռ բնավորությունը, նրա քմահաճույքները, խանդի նոպաները, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվում էին երկրպագության: Նրանց հարաբերությունները տևել են մեկուկես տարի: Ի վերջո, Ժորժ Սանդը, հոգնելով գրողի նյարդային նոպաներից, թողել է Մյուսեին հանուն նրան բուժող բժիշկ Պաջելոյի: Նրանք իրենց կապերը վերջնականապես խզել են 1835 թվականաին: Գրողը շատ ծանր է տարել բաժանումը, այնուամենայնիվ, հասցրել է փոխել մի քանի սիրելիների, անգամ 1837 թվականին փորձել է ամուսնանալ նարնցից մեկի՝ Էմմա դ՚ Ալտոնի հետ, որը, սակայն, պսակվել է անհաջողությամբ: Ժորժ Սանդի հետ նրա հայտնի սիրավեպի պատմությունը ներկայացված է նրա ինքնակենսագրական La Confession d'un Enfant du Sièle («Դարի երեխայի խոստովանություն») ինքնակենսագրական վեպում (1836):

 
Ալֆրեդ դե Մուսեի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը

1838 թվականից սկսվել է գրողի նյութական դժվարությունների շրջանը: Նա աշխատել է ներքին գործերի նախարարությունում որպես գրադարանավար, կապ է հաստատել հայտնի դերասանուհի Ռաշելի հետ։

Նա 1840 թվականին լրջորեն հիվանդանում է (հնարավոր է, որ նրա հիվանդությունը կապված էր երիտասարդության շրջանում փոխանցված սիֆիլիսով): Հալյուցինացիաներին, որոնք ուղեկցում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում, ավելանում են խլությունն ու ալկոհոլի շարունակական չարաշահումը: 1844 թվականից Մյուսեն գրեթե հեռանում է գրական կյանքից: Ճիշտ է, 1847 թվականին նրա պիեսները հաջողությամբ բեմադրվում են Կոմեդի Ֆրանսեզում։ 1852 թվականին նրան ընտրում են ֆրանսիական ակադեմիայի անդամ:

  1853-ում Մյուսեն գրել է, բայց չի համարձակվել տպագրել «Օգոստոսի երազը» բանաստեղծությունը, որտեղ նա փառաբանում էր Նապոլեոն III-ին և դեկտեմբերյան հեղաշրջումը[20]:  


Բանաստեղծը մահացել է 1857 թվականի մայիսի 2-ին քնած վիճակում: Նա թաղվել Է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Տապանաքարը պատրաստել է նրա ընկերը՝ քանդակագործ Ժան-Օգոստին Բարրը:

Գրական գործունեությունԽմբագրել

Մյուսեի «Իսպանական և իտալական պատմություններ» (1830) բանաստեղծական առաջին ժողովածուն արժանացել է ընթերցողների ուշադրությանը։ «Ներկայացում բազկաթոռի վրա» (1832) երկրորդ ժողովածուում փառաբանել է ազատությունը, ծաղրել բուրժուական քաղաքականությունը։ Լայնորեն հայտնի է «Գիշերներ» (1835-1837) քնարական պոեմների շարքը, որի թախծոտ մտորումները մենակության արգասիք են։

Մյուսեն ռոմանտիկ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա «Լորենցաչչո» (1834) պատմական դրաման, «Մարիանի կամակորությունը» (1833), «Սիրո հետ չեն կատակում» (1834), «Մոմակալը» (1835) սիրային-հոգեբանական պիեսներն աչքի են ընկնում ռեալիստական կերպարներով, լարված գործողությամբ։ «Դարիս զավակի խոստովանությունը» (1836, հայկական հրատարակչություն «Դարուս մեկ զավակին խոստովանանքը», հ․ 1-2, 1874-1875) հոգեբանական վեպում արտացոլված է 19-րդ դարի 20-30-ական թվականների ֆրանսիական իրականությունը։

Հայ իրականության մեջ Մյուսեն հայտնի է եղել դեռևս 19-րդ դարում։ Նրա գործերից հայերեն են թարգմանվել նաև «Մայիսյան գիշեր» (1897) և «Դեկտեմբերի մի գիշեր» (1900) պոեմները (տպագրվել են «Մուրճ» ամսագրում, թրգմ․ Հ․ Տեր-Գևորգյան), «Լուսին» (թրգմ․ Հ․ Թումանյան, 1910) բանաստեղծությունը և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Jouin H. La sculpture dans les cimetières de Paris // Nouvelles archives de l’art français — 1897. — Vol. 3e série, tome 13. — P. 106. — ISSN 0994-8066
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Who Named It?
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Babelio
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 filmportal.de — 2005.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 BD Gest'
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Мюссе Альфред де // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  15. 15,0 15,1 15,2 Alfred de Musset
  16. 16,0 16,1 16,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  17. Moiroux J. Le cimetière du Père-LachaiseParis: 1908. — P. 260.
  18. Bauer P. Deux siècles d'histoire au Père LachaiseVersailles: 2006. — P. 584. — ISBN 978-2-914611-48-0
  19. «Chessville: chess history - Alfred de Musset: Romantic Player - by Robert Tuohey (Past Pawns)»։ web.archive.org։ 2007-10-23։ Վերցված է 2020-08-08 
  20. Յու. Դանին, Ալֆրեդ դը Մյուսե // Գրական հանրագիտարան, հ. 7, 1934թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651