Միսսիսիպի
Միսսիսիպի (անգլերեն՝ Mississippi), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։
Միսսիսիպի անգլ.՝ Mississippi | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ![]() | |||
Մաան է | Մայրցամաքային նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ջեքսոն | |||
Ամենաբարձր կետ | Woodall Mountain? | |||
ԲԾՄ | 91 մետր | |||
Օրենսդրական մարմին | Mississippi Legislature? | |||
Դատական մարմին | Supreme Court of Mississippi? | |||
Միության մուտք | դեկտեմբերի 10, 1817 (20-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | 2 992 333 մարդ (2015)[1] (31 տեղ) | |||
Տարածք | 125 443 կմ² (32 տեղ) | |||
![]() | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 10, 1817 թ. | |||
Սահմանակցում է | Լուիզիանա, Արկանզաս, Թենեսի և Ալաբամա | |||
Ժամային գոտի | UTC-6, Կենտրոնական ժամային գոտի և Ամերիկա/Չիկագո | |||
Հապավում | MS | |||
Փոխարինեց | Mississippi Territory? | |||
ISO 3166-2 կոդ | US-MS | |||
Անվանված է | Միսիսիպի գետ | |||
Միության մուտք | դեկտեմբերի 10, 1817 (20-րդ) | |||
Կոորդինատներ: 33° հս․ լ. 90° ամ. ե. / 33° հս․. լ. 90° ավ. ե. | ||||
ms.gov |
Տարածությունը 123,6 հզ․ կմ² է, բնակչություն 2,97 մլն (2010, որի 37%֊ը՝ աֆրոամերիկացիներ են)։ Քաղաքային բնակչությունը մոտ 45% է, վարչական կենտրոնն ու խոշոր քաղաքը՝ Ջեքսոնը։ Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է՝ կտրտված Միսսիսիպի գետի ձախ վտակներով։ Միսսիսիպին ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Ցազու վտակի հովիտներում), որի բերքով Միսսիսիպին 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի-թղթի, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2011 թվականի մարդահամարի Միսսիսիպիի բնակչությունը 2 978 512 մարդ է։ Մինչև 1930-ական թվականները բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին։ Հետագա տարիներին մոտ 360 հազար աֆրոամերիկացիներ տեղափոխվել են երկրի արևմուտք և հյուսիս։ Այսօր նրանք կազմում են նահանգի բնակչության 37 %։
Ռասայական կազմ | 1990[2] | 2000[3] | 2010[4] |
---|---|---|---|
Սպիտակամորթներ | 63.5% | 61.4% | 59.1% |
Աֆրոամերիկացիներ | 35.6% | 36.3% | 37.0% |
Ասիացիներ | 0.5% | 0.7% | 0.9% |
Բնիկ ամերիկացիներ | 0.3% | 0.4% | 0.5% |
Այլ | 0.1% | 0.5% | 1.3% |
Խառնածիններ | - | 0.7% | 1.2% |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ «Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990, and By Hispanic Origin, 1970 to 1990, For The United States, Regions, Divisions, and States»։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014
- ↑ Population of Mississippi: Census 2010 and 2000 Interactive Map, Demographics, Statistics, Quick Facts
- ↑ «2010 Census Data»։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014
Արտաքին հղումներԽմբագրել
- Mississippi.gov – Պաշտոնական կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 609)։ |