Կանացի արվեստի ազգային թանգարան
Կանացի արվեստի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Women in the Arts, կրճ. NMWA), արվեստի թանգարան ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից[4]։
Կանացի արվեստի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Վայր | Masonic Temple? |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2] |
Հիմնադրվել է | 1981[3] |
Հիմնադիր | Վիլհելմինա Հոլադեյ[3] |
Կայք | nmwa.org(անգլ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին Վիլհելմ Քոուլ Հոլլադեի (անգլ.՝ Wilhelmina Cole Holladay) կողմից։ Բացվել է 1987 թվականին, ներկայացնելով ավելի քան 4500 նկարների, քանդակների, աշխատանքների դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուններ։ Թանգարանը զբաղեցնում է հին Մասոնական տաճարի տարածքը, որը ներգրավված էր ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցչի մեջ։
Թանգարանի տնօրենը և նրա ամուսինը՝ Ուոլլես Հոլլադեյը սկսեցին հավաքել 1960-ական թվականների արվեստի գործերը։ Հավաքելով մեծ քանակով գործեր, նրանք սկսեցին մտածել թանգարանի և հետազոտական կենտրոնի ստեղծման մասին։
ԳործունեությունԽմբագրել
Ներկայումս թանգարանի տնօրենն է Սուսաննա Սթերլինգը (անգլ.՝ Susan Fisher Sterling), նրա ենթակայության տակ են գտնվում 30 աշխատակիցներ։
Թանգարանը բաց է այցելուների համար երկուշաբթիից շաբաթ ժամը 10:00 մինչև 17:00, կիրակի օրերին՝ 12:00 до 17:00: Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 10 դոլար է մեծահասակների համար, ուսանողների և 65-ից բարձր մարդկանց համար 8 դոլար։ Անվճար մուտքը միայն 18-ից փոքրերի համար է։ Ամեն ամսվա առաջին կիրակի օրը մուտքը անվճար է բոլորի համար[5]։
- Թանգարանի որոշ նկարներ
Լավինիյա Ֆոնտանա, «Կինը շան հետ»
Ալգելիկա Քաուֆման, «Կոմս Գովերի ընտանիքը»
Կլարա Պետերս, «Նատյուրմորտ ձկան և կատվի հետ»
Եվա Հոնսալես, «Սպիտակ հագած կինը»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.charitynavigator.org/ein/521238810
- ↑ 3,0 3,1 https://nmwa.org/about/
- ↑ Կանացի արվեստի ազգային թանգարան:
- ↑ National Museum of Women in the Arts Archived 2016-03-05 at the Wayback Machine. (անգլ.)