Բացել գլխավոր ցանկը

Յուրի Միխայլովիչ Լոտման (Юрий Михайлович Лотман, 28 փետրվարի, 1922[3], Պետրոգրադ - 28 հոկտեմբերի, 1993, Տարտու), հայտնի նշանագետ, մշակութաբան և բանասեր, Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիր։

Յուրի Լոտման
ռուս.՝ Юрий Михайлович Лотман
Yuri Lotman. Portrait. 1980.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1922(1922-02-28)[1][2]
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 28, 1993(1993-10-28)[1][2] (71 տարեկանում)
Մահվան վայրՏարտու, Էստոնիայի Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտություննշանագետ, մարդաբան, լեզվաբան, փիլիսոփա և գրականության պատմաբան
ԱշխատավայրՏարտուի համալսարան
Զբաղեցրած պաշտոններակադեմիկոս
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
ԱնդամությունԷստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բրիտանական ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներՄիխայիլ Լոտման, Գրիգորի Լոտման, Ալեքսեյ Լոտման
Yuri Lotman Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Յուրի Լոտմանը ծնվել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Միխայիլ Լոտմանը, իրավաբան էր։ Նա զոհվել է 1942-ին Լենինգրադի շրջափակման ժամանակ։ Մայրը՝ Ալեքսանդրա (Սարա) Նուդելմանը, կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում և աշխատել որպես ատամնաբույժ։

Լոտմանը ընտանիքի կրտսեր երեխան էր և միակ տղան։ Նրա ավագ քույր Իննա Օբրազցովան կոմպոզիտոր էր և դասավանդում էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում։ Միջնեկ քույրը՝ Լիդիա Լոտմանը, գրականագետ էր, գիտությունների դոկտոր, որը երկար տարիներ աշխատել է «Պուշկինյան տանը»՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուսական գրականության ինստիտուտում։ Քույրերից կրտսերը՝ Վիկտորիան, բժիշկ-սրտաբան էր։

1930-1939 թթ Յուրի Լոտմանը սովորել է քաղաքի հնագույն Պետրիշուլե դպրոցում, այնուհետև ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, որտեղ նրան դասավանդել են Բորիս Էյխենբաումը, Վլադիմիր Պրոպը և այլ հայտնի գիտնականներ։ Առաջին կուրսը ավարտելուն պես նա զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում: Արժանացել է «Կարմիր աստղի» և «Հայրենական պատերազմի» շքանշանների, մի շարք մեդալների[4]։ Զորացրվել է 1946-ին։

 
Յուրի Լոտմանի պատկերով բացիկ։ Նկարիչ՝ Յուրի Արրակ

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Լենինգրադ և շարունակել կրթությունը։ 1950 թ․ գերազանց ավարտել է համալսարանը, բայց տարածվող հակասեմականության պատճառով չի կարողացել ասպիրանտուրա ընդունվել և մեկնել է Էստոնիա՝ աշխատանքի ընդունվելով Տարտուի մանկավարժական ինստիտուտում։ Ռուսաց լեզու և գրականություն դասավանդելով էստոնական դպրոցների ուսուցիչներին, նա միառժամանակ շարունակում էր սեփական գիտական աշխատանքը և 1952 թ․ Տարտուի համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ա․ Ն․ Ռադիշչևը Ն․ Մ․ Կարամզինի հասարակական-քաղաքական հայացքների և արքունական էսթետիկայի հետ պայքարում» թեմայով («А. Н. Радищев в борьбе с общественно-политическими воззрениями и дворянской эстетикой Н. М. Карамзина»)[5]: 1961 թ․ պաշտմանել է դոկտորական թեզը «Նախադեկաբրիստական շրջանի ռուս գրականության զարգացման ճանապարհները» թեմայով («Пути развития русской литературы преддекабристского периода»)[6]։

1954 թ․ և մինչև կյանքի վերջ Լոտմանը դասավանդել է Տարտուի համալսարանում։ 1960-1977 թթ․ եղել է ռուս բանասիրության ամբիոնի վարիչ։

Լոտմանը Տարտուում նշանագիտության զարգացման հիմնադիրն է, նշանագիտության հնագույն գիտական ամսագրի՝ «Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» («Труды по знаковым системам»)[7] առաջին խմբագիրը։

Եղել է Բրիտանական ակադեմիայի (1977) թղթակից-անդամ, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի (1990), Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի (1987) և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի (1989) անդամ։

Խորհրդային միության Վերակառուցման շրջանում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Էստոնիայի քաղաքական կյանքին։ 1988-ին ընտրվել է Էստոնիայի ժողովրդական ճակատի (Eestimaa Rahvarinne) հանձնաժողովի անդամ[8]։

Մահացել է 1993 թ․։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը։

 
Յուրի Լոտմանի վրջին գիրքը՝ «Մշակույթը և պայթյունը»։

ԸնտանիքԽմբագրել

Կինը՝ Զառա Մինցը, հայտնի գրականագետ էր, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործությունների և ռուսական սիմվոլիզմի հետազոտող։ Մինցը, ինչպես և Լոտմանը, երկար տարիներ դասավարդել է Տարտուի համալսարանում

Զույգը երեք որդի ուներ։ Ավագ զավակը՝ Միխայիլ Լոտմանը (ծնված 1952 թ․) Տալլինի համալսարանի նշանագիտության և գրականության տեսության պրոֆեսոր է, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի անդամ (2003-2007; 2019-) և Տարտուի քաղաքային խորհրդի նախագահ (2011-2013)։ Գրիգորի Լոտմանը (ծնված 1953 թ․) նկարիչ է, իսկ Ալեքսեյ Լոտմանը (ծնված 1960 թ․)՝ կենսաբան, Ռիյգիկոգուի անդամ (2003-2007 թթ․):

Գիտական գործունեությունԽմբագրել

Լոտմանը եղել է Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիրն ու ակտիվ անդամը։ Իր գործունեությունը սկսելով որպես գրականագետ՝ նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խորն է զբաղվել նշանագիտությամբ՝ դառնալով մշակույթի նշանագիտության կարևորագույն հետազոտողը։

 
Յուրի Լոտմանին նվիրված շատրվանը Տարտուի համալսարանի գրադարանի բակում

Լոտմանի՝ մշակույթին վերաբերող հետազոտությունների կարևոր մաս է կազմում տեքստի հասկացողությունը։ Նրա գիտական ժառանգության մեջ առանցքային է ինքնահաղորդակցության (ավտոկոմունիկացիայի) եզրը, սեմիոսֆերայի գաղափարը, «Մշակույթը և պայթյունը» աշխատությունը: Բորիս Ուսպենսկու հետ հրապարակած «Մշակույթի նշանագիտական մեխանիզմի մասին» հոդվածում, ինչպես նաև «Հիշողությունը մշակութաբանական տեսանկյունից» հոդվածում Լոտմանը առաջ է քաշել «հավաքական հիշողություն» տերմինը։ Հիմնվելով այս աշխատանքների վրա՝ գերմանացի գիտնականներ Ալեյդա և Յան Ասսմանները ստեղծել են մշակութային հիշողության իրենց տեսությունը[9]։ Հենց Լոտմանն է, սակայն, որ առաջինը նկարագրել է մշակույթը որպես ոչ ժառանգական, հավաքական հիշողություն.

«С точки зрения семиотики, культура представляет собой коллективный интеллект и коллективную память, т. е. надындивидуальный механизм хранения и передачи некоторых сообщений (текстов) и выработки новых. В этом смысле пространство культуры может быть определено как пространство некоторой общей памяти, т. е. пространство, в пределах которого некоторые общие тексты могут сохраняться и быть актуализированы». Юрий Лотман. «Память в культурологическом освещении». Избранные статьи. Таллинн: Александра, 1992[10]

Հայաստանում Լոտմանի գաղափարները ազդել են բանասեր, հասարակական գործիչ և հրապարակախոս Սուրեն Զոլյանի վրա, ով նաև եղել է Լոտմանի և նրա գործընկերների ջանքերով կազմակերպվող Երկրորդական մոդելավորող համակարգերի ամառային դպրոցի մասնակիցներից։

Հիմնական աշխատություններԽմբագրել

 
Յուրի Լոտմանի և Զառա Մինցի գերեզմանը Տարտուի Ռաադի գերեզմանատանը

Յուրի Լոտմանը հայերենԽմբագրել

  • Յուրի Լոտման, «Միֆ, Անուն, Մշակույթ /Ուսումնասիրություններ նշանագիտության, մշակույթի տիպաբանության և ռուս գրականության վերաբերյալ/», Ստեփանակերտ, Ոգի-Նաիրի հրատ․, 2012, 344 էջ։
  • Յուրի Լոտման, «Պոեզիա և արձակ», Գրանիշ, 2013
  • Յուրի Լոտման, «Նշանի և նշանային համակարգի հիմնախնդիրները և 11-19-րդ դդ. ռուսական մշակույթի տիպաբանությունը», Գրեթերթ, 2007: Թարգմանությունը արժանացել է Գրեթերթի մրցանակի
  • Միխայիլ Գասպարով, «Լոտմանը և մարքսիզմը», Գրանիշ, 2018

Հոդվածներ և հետազոտություններ գրականության տեսության մասինԽմբագրել

  • Литературоведение должно быть наукой (1967)
  • О типологическом изучении литературы (1969)
  • О содержании и структуре понятия «художественная литература» (1973)
  • Замечания о структуре повествовательного текста (1973)
  • Каноническое искусство как информационный парадокс (1973)
  • К функции устной речи в культурном быту пушкинской эпохи (1979)
  • Литературная биография в историко-культурном контексте (К типологическому соотношению текста и личности автора) (1986)
  • Массовая литература как историко-культурная проблема (1991)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Лотман Юрий Михайлович // Большая российская энциклопедия / Кравец С. Л.. — М.: Большая Российская энциклопедия, 2011. — Т. 18. — С. 68. — 767 с. — 60 000 экз. — ISBN 978-5-85270-351-4
  4. «Lotmaniana Tartuensia: О Лотмане: Статьи и заметки: И. Чернов. Опыт введения в систему Ю. М. Лотмана»։ www.ruthenia.ru։ Վերցված է 2019-06-17 
  5. Лотман Юрий Михайлович (1951)։ А. Н. Радищев в борьбе с общественно-политическими воззрениями и дворянской эстетикой Карамзина: автореферат дисертации (ռուսերեն)։ Ленинградский гос. университет 
  6. Лотман Юрий Михайлович (1961)։ Пути развития русской литературы преддекабристского периода (ռուսերեն)։ Ленинградский гос. ордена Ленина университет им. А.А. Жданова 
  7. «Sign Systems Studies»։ www.sss.ut.ee։ Վերցված է 2019-06-26 
  8. Poselyagin Nikolay։ «Лотман в перестроечной прессе (1986–1992)»։ [Yuri Lotman in the Perestroika Periodicals (1986–1992)], In: Igor Pilshchikov (Ed.), Sluchajnost’ i nepredskazuemost’ v istorii kul’tury: Materialy Vtorykh Lotmanovskikh dnej v Tallinnskom universitete (4–6 ijunja 2010 g.), Tallinn: Tallinn University Press, p. 533–551 (անգլերեն) 
  9. HumanitiesUU (2017-02-06), NITMES – Cultural Memory, https://www.youtube.com/watch?v=Hjwo7_A--sg&feature=youtu.be&t=12, վերցված է 2019-06-26 
  10. «Лотман - Память в культурологическом освещении»։ www.philology.ru։ Վերցված է 2019-06-26