Նիկոլայ Միխայլովիչ Կարամզին (ռուս.՝ Николай Михайлович Карамзин, դեկտեմբերի 1 (12), 1766, գ. Միխայլովկա (այժմ՝ Օրենբուրգի մարզի Բուգուլուկի շրջանում) - մայիսի 22, 1826, Պետերբուրգ), ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան։

Նիկոլայ Կարամզին
ռուս.՝ Николай Михайлович Карамзин
Ծնվել էդեկտեմբերի 1 (12), 1766[1][2][3][…] կամ դեկտեմբերի 12, 1766(1766-12-12)[4]
ԾննդավայրԿարամզինկա, Simbirsky Uyezd, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 22 (հունիսի 3), 1826[3][1][2][…] (59 տարեկան) կամ հունիսի 3, 1826(1826-06-03)[4] (59 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Գրական անունА. Б. В.
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, պատմաբան, գրող, թարգմանիչ, քննադատ, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններՍենտիմենտալիզմ
Ուշագրավ աշխատանքներԹշվառ Լիզան
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինԵկատերինա Կարամզինա
ԶավակներԵկատերինա Մեշչերսկայա, Ալեքսանդր Կարամզին, Անդրեյ Կարամզին, Սոֆյա Կարամզինա, Vladimir Karamzin?[5] և Elizaveta Nikolaevna Karamzina‎?
Նիկոլայ Կարամզին Վիքիքաղվածքում
 Nikolai Karamzin Վիքիպահեստում

Գրական գործունեությունը

խմբագրել

Կարամզինը գլխավորել է ռուսական գրականության սենտիմենտալիստական (տես Սենտիմենտալիզմ) ուղղությունը։ Հիմնադրել և հրատարակել է «Մոսկովսկի ժուռնալ» («Московский Журнал», 1791—1792) ամսագիրը, որտեղ տպագրել է նաև իր «Լիոդոր», «Թշվառ Լիզան» (հայերեն հրտ.1858), «Բոյարի աղջիկ Նատալյան» վիպակները, բանաստեղծությունները, քննադատական հոդվածներն ու գրախոսությունները։ Կարամզինը հրատարակել է նաև «Վեստնիկ Եվրոպի» («Вестник Европы», 1802-1803) ամսագիրը, որտեղ լույս է տեսել նրա «Մարֆա մարզպանուհին կամ Նովգորոդի նվաճումը» (1803) պատմական վիպակը։ Կարամզինը զգալի դեր է կատարել ռուսական, հրապարակախոսության և գրական լեզվի զարգացման գործում։ 1790-ական թթ. կեսերից աշխատել է «Ռուսական պետության պատմության» (հ. 1-12, 1816-1829) վրա, որը, կարևոր աշխատություն լինելուց բացի, խոշոր երևույթ էր ռուսական գեղարվեստական արձակում։

Աշխարհայացքը

խմբագրել

Կարամզինի աշխարհայացքը ձևավորման բարդ և հակասական ուղի է անցել։ Երիտասարդական տարիներին մերձեցել է Ն. Ի. Նովիկովին շրջապատող մասոնների հետ, հետաքրքրություն ցուցաբերել լուսավորական գաղափարախոսության նկատմամբ, սակայն Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո, որի հանդեպ բացասական վերաբերմունք է դրսևորել, վերջնականապես ձևավորվել է որպես հետադիմական ազնվականության գաղափարախոս և ինքնակալության պաշտպան։

Պատմագիտական հայացքները

խմբագրել

Կարամզինի պատմագիտական հայացքները հիմնականում հենվում էին պատմության ռացիոնալիստական և պրագմատիստական ըմբռնման վրա։ Ըստ նրա՝ պատմական առաջադիմության հիմքը լուսավորության և խավարամոլության պայքարն է, որի ընթացքում վճռական դերը պատկանում է մեծ մարդկանց։ Ռուսաստանի պատմությունը նույնացրել է ռուսական պետության և ինքնակայության պատմության հետ՝ հանդես գալով միապետական-պահպանողական, ճորտատիրական կարգերի պաշտպանության դիրքերից՝ ընդդեմ ժողովրդների ազատագրական շարժումների։ Նորովի է մեկնաբանել պատմության մի շարք հարցեր, կիրառել է պատմա-համեմատական մեթոդը, ռուսաց պատմությունը փորձել է սերտորեն շաղկապել ընդհանուր պատմության հետ։

Կարամզինը և հայերը

խմբագրել

Կարամզինը իր ստեղծագործություններում հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի անցյալի, հայ-ռուսական հարաբերությունների և հայ ժողովրդի վիճակի նկատմամբ։ «Ռուս ճանապարհորդի համակները» ուղեգրական նոթերում գրել է Հայոց թագավոր Լևոն Զ-ի մասին, «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում նյութեր է տպագրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի ծանր վիճակի մամին։ «Ռուսական պետության պատմությունը» աշխատության մեջ բազմաթիվ հետաքրքիր և կարևոր տվյալներ է հաղորդել Կիևի և Մոսկվայի հայկական գաղութների մասին, լուսաբանել է հայ-ռուսական տնտեսական և մշակութային կապերը, ռուսական սկզբնաղբյուրներից հետաքրքիր նյութեր է քաղել հայերի ու Հայաստանի մասին և գիտականորեն մեկնաբանել դրանք։

Ռուսական պատմագրության մեջ Կարամզինը առաջինն է արժեքավորել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» որպես աղբյուր նաև սլավոնների պատմության համար։

Դեռևս 1826 թվականին Խաչատուր Աբովյանը թարգմանել է «Ռուս ճանապարհորդի նամակները» նոթերի՝ Լևոն Զ-ին վերաբերող մասը, հետագայում՝ նաև մի շարք բանաստեղծություններ։

Կարամզինի աշխատանքները առցանց

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կարամզին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կարամզին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 300