Նատալյա Պուշկինա

Ալեքսանդր Պուշկինի աղջիկը, արքայազն Նիկոլայ Վիլհելմ Նասսաուսկիի մորգանատիկ ամուսինը

Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինա-Դուբելտ (ռուս.՝ Наталья Александровна Пушкина-Дубельт, հունիսի 4, 1836(1836-06-04)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 23, 1913(1913-03-23)[1][2][3], Կանն[1])[5], Ալեքսանդր Պուշկինի աղջիկը, արքայազն Նիկոլայ Վիլհելմ Նասսաուսկիի մորգանատիկ ամուսինը։ 1876 թվականին Նատալյա Ալեքսանդրովնան թույլատրել է Իվան Տուրգենևին հրապարակել հոր նամակը իր մորը։ Դա դուր չի եկել նրա եղբայրներին։

Նատալյա Պուշկինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1836(1836-06-04)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 23, 1913(1913-03-23)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրԿանն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Նասսաու
Մասնագիտությունգրող
ԱմուսինMichail Leontyevich Dubelt?[4] և Prince Nikolaus Wilhelm of Nassau?[4]
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Պուշկին[4][1], մայր՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա[4]
ԵրեխաներSophie of Merenberg?[4], Count Georg Nikolaus of Merenberg? և Alexandrine Gräfin von Merenberg?[3]
 Natalia Alexandrovna Pushkina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1836 թվականի մայիսի 23-ին (հունիսի 4-ին) Պետերբուրգում։ Մկրտվել է հունիսի 27-ին Կոմենոստրովսկի հրապարակի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում։ Կնքահայրեր են՝ կոմս Մ. Ժ. Վիելգորսկին և Ե. Ի. Զագրադսկայան[6]։ Ստացել է տնային կրթություն։ Պատանեկության տարիներին սիրահարվել է իշխան Ն. Ա. Օռլովին, որը բուռն կերպով սիրում էր նրան և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց նրա հայրը՝ Ա. Ֆ. Օռլովը, թույլ չտվեց այդ ամուսնությունը, քանի որ կարծում էր, որ Պուշկինի աղջիկը չէր համապատասխանում տղայի հարսնացուի դերին։

17 տարեկանում ընդունել է Մ. Լ. Դուբելտի առաջարկը։ Մայրը՝ Նատալյա Նիկոլալևնան և խորթ հայրը՝ Պ. Պ. Լանսկոյը համաձայն չէին այդ ամուսնությանը. Դուբելտը հայտնի էր իր անզուսպ բնավորությամբ, եղել էր խաղացող, բայց ոչինչ չկարողացան անել. Նատալյա Ալեքսանդրովնան պնդեց իրենը՝ վախենալով կրկնել ավագ քրոջ ճակատագիրը, որն այդ ժամանակ դեռ ամուսնացած չէր[7]։ Անհանգստացած Ն. Ն. Լանսկայան գրել է Պ. Ա. Վյազեմսկիին[8]։

  Արագ անցավ փոքրիկ սատանա Տաշան մանկությունից մինչև հասուն տարիքը, բայց ոչինչ անել հնարավոր չէր՝ ամուսնությունից չես փախչի։ Արդեն մեկ տարի է պայքարում եմ նրա դեմ, վերջապես, աստծո կամքով և Դուբելտի անհամբերությամբ։ Վախերից մեկը նրա երիտասարդությունն է, այլ կերպ ասած՝ երեխայությունը։  

1853 թվականի փետրվարին տեղի է ունեցել ամուսնությունը։ Նատալյա Դուբելտը իր գեղեցկությամբ զարմացրել է ժամանակակիցներին, նրանք անվանում էին նրան «գեղեցիկ աղջիկ գեղեցիկ մորից»։ Մոտիկ ծանոթներից Ե. Ա. Ռեգեկամպֆը նրան անվանում էր «լուսափայլ գեղեցկություն, եթե աստղը երկնքից ընկներ երկիր, նա կփայլեր այնքան վառ, ինչպես նա»։ Գրողի տղա Մ. Զագոսկինը, տեսնելով Նատալյա Դուբելտին 1858 թվականին պետերբուրգյան պարահանդեսներից մեկում, գրել է.

  Նրա գեղեցկությունը ինձ հիացրեց[9]։ Իմ կյանքում նրանից գեղեցիկ կին չէի տեղել։ Բարձրահասակ, չափազանց բարեկազմ, շքեղ ուսերով և դեմքի սքանչելի գունատությամբ, նա փայլում էր ինչ-որ կուրացուցիչ փայլով։ Չնայած քիչ ուղիղ դիմագծերին, որոնք հիշեցնում էին նրա հոր աֆրիկյան ծագումը, նա կարող էր անվանվել կատարյալ գեղեցկուհի, և, եթե դրան էլ ավելացնենք խելքը և սիրալիրությունը, ապա կարող ենք հեշտությամբ պատկերացնել՝ ինչպես էր նա շրջապատված պարահանդեսում, և ինչպես նրա մոտ կուտակվել պճնազարդ երիտասարդությունը, իսկ ծերուկները չէին կտրում իրենց աչքերը նրանից։  

1862 թվականին եղավ այն, ինչից զգուշանում էին Լասկիները. ամուսնությունը քայքայվեց ու ամուսինները բաժանվեցին։ Նատալյա Ալեքսանդրովնան իր մորաքույր Ա. Ն. Ֆրիզենգոֆի երկու մեծ երեխաների հետ անցավ սահմանը, այնտեղ հյուրընկալվեց և մայրը։ Ֆրիզենգոֆների կալվածքները կնոջ հետ հետևում էր նաև Դուբելտը, Ա. Պ. Արապովան գրել է[10].

 

Ամառային ամիսներն անցնում էին մշտական գզվռտոցներով և անվերջանալի անհանգստություններով։ Դուբելտը, որը առաջինն էր տվել այդ միտքը [բաժանման մասին] կնոջը, շուտով հրաժարվել է հին խոսքերից, ինքը եկավ Հունգարիա, սկզբում որպես մեղավոր, իսկ երբ նա ապարդյուն հրաժարվեց, նա ամբողջովին ազատություն տվեց իր անզուսպ, անսանձ բնավորությանը։ Դժվար էր նույնիսկ հիշել տեղի ունեցած իրադարձությունները, մինչև որ բարոն Ֆրիզենի պնդմամբ նա գնաց նրա կալվածքից, կնոջը որոշ ժամանակ թողեց հանգիստ։ Նրա դրությունը անելանելի էր, հետագան՝ անորոշ։ Քույրը չվհատվեց. նրան արտասովոր կերպով աջակցում էին հոգու ամրությունը և կամքի ուժը, բայց մայրը տանջվում էր երկուսի համար։

 

Այդ ժամանակ Նատալյա Նիկոլայևնան փոխանցել է աղջկան Պուշկինի 75 նամակ այն հույսով, որ նա դժվար ժամանակներում կկարողանար հրապարակել դրանք և կշտկեր իր նյութական վիճակը։ 1876 թվականին Նատալյա Ալեքսանդրովնան արդեն Մերենբերգում կոմսուհի էր, դիմում է Ի․ Ս․ Տուրգենևին օգնության համար՝ խմբագրելու և հրապարակելու այդ նամակները։ Նախաբանը հրապարակելուց հետո Տուրգենևը գրել է․

  Այդ նամակների, ինչպես նախկինում հայտնված, այնպես էլ այժմյան, նա դիպել է Պուշկինի տղամարդկային և պայծառ խելքին, զարմացնում էր նրա հայացքների շիտակությունը և ճշտությունը, շեշտակիությունը և ինչպես և արտահայտությունների ակամա գեղեցկությունը․․․ Թույլատրում եմ ավելացնել իմ անունից, որ Պուշկինի աղջկա ընտրությունը ինձ՝ որպես հրատարակիչ, իմ գրական գործունեության պատվավոր փաստերից է․․․ Մեզ մնում է շնորհակալություն հայտնել կոմսուհի Ն․ Ա․ Մերենբերգին այդ արարքի համար, որը նա, իհարկե, որոշել է ոչ առանց տատանումների, և արտահայտել հույս, որ հենց այդ շնորհակալությունը զգում է և ցույց է տալիս նրան ամբողջական կարծիք[11]։  

Տուրգենևի հույսերը չարդարացան․ նամակների հրապարակումը վաղաժամ էր, դրանք ընդունեցին ինչպես «տնային հնության», «ստորություն» ցուցադրություն, Պուշկինի հեղինակության վարկաբեկում, իսկ բանաստեղծի տղաները խայտառակ եղան․ Նատալյա Ալեքսանդրովնան նրանց հետ չէր խորհրդակցել։

1882 թվականին կնոջն ուղղված Պուշկինի 64 նամակների բնօրինակները փոխանցվել են տղային՝ Ալեքսանդրին, որը դրանք ստացել է Ն․ Ա․ Մերենբերգից, Ռումյանցևյան թանգարանում[12]։ Պուշկինի նամակները հարսնացուին հետո Մերենբերգը տվել է երկրորդ ամուսնությունից աղջկան՝ կոմսուհի դե Տորբիին։

Կոմսուհի Տորբին, իր ամուսնության չճանաչումից վիրավորված (Նիկոլայ 1-ինի թոռան հետ), կտրականապես հրաժարվեց (մնացած նամակների հանձնումից) և հայտարարեց, որ պուշկինյան նամակները Ռուսաստանը երբեք չի տեսնի[13]։

Այս նամակների տեքստը հրապարակել է 1936 թվականին Սերգեյ Լիֆարը։

Մահացել է 1913 թվականի մարտի 10-ին կամ մայիսի 14-ին[14]։

Ամուսնություններ խմբագրել

1868 թվականից կոմսուհի Մերենբերգ է (այդ տիտղոսը նրա ընտանիքին տրվել էր Մերենբերգում ամրոց ունենալու համար)։ Հետագայում այդ ամրոցը դարձել է թանգարան։

Երեխաներ խմբագրել

  • Նատալյա Միխայլովնա Դուբելտ-Կոնդիրևա (1854-1925)։ Ամուսին՝ Առնոլդ Գերման Իոզեֆ Յոհան Նեպոմուկ Ֆրանց Կսավեր Լեոպոլդ ֆոն Բեսսել (1827-1887)։
  • Լեոնտի Միխայլովիչ Դուբելտ (1855-1894), երկրորդ աստիճանի կապիտան։
  • Աննա Միխայլովնա Դուբելտ-Կոնդիրևա (1861-1919)։ Ամուսին՝ Ալեքսանդր Պավլովիչ Կոնդիրև (1855-1900), տիտղոսավոր խորհրդական։

2-րդ ամուսնությունից երեխաներ.

  • Սոֆյա Նիկոլաևնա Մերենբերգ (1868-1927), Տորբի կոմսուհի։ Ստացել է Տորբի կոմսուհու տիտղոս Լյուքսեմբուրգի մեծ դքսից 1867 թվականին։ Ամուսին՝ արքայազն Միխայիլ Միխայլովիչ Ռոմանով (1861-1929)։
  • Ալեքսանդրա Նիկոլաևնա ֆոն Մերենբերգ (1869-150, Բուենոս Այրես)։ Ամուսին՝ արգենտինացի Մաքսիմո դե Էլի։
  • Գեորգ-Նիկոլայ ֆոն Մերենբերգ (1871-1948)։ Կին՝ Օլգա Ալեքսանդրովնա Յուրևսկայա (1873-1925), Ալեքսանդր 2-րդի դուստրը։

Գրական գործունեություն խմբագրել

Նատալյա Ալեքսանդրովնան գրել է ինքնակենսագրական վեպ իր կյանքի մասին։ Նրա պատմությունն այսպիսին է՝ կոմս ֆոն Մերենբերգ, Ա․ Ս․ Պուշկինի ծոռը, ստացել է ժառանգություն իր մորաքրոջից հին թղթեր գոթական, գերմանական տեքստով։ 2002 թվականին կոմս ֆոն Մերենբերգի դուստր Կլոթիլդան հաստատել է, որ ձեռագիրը պատկանում է իր նախատատ Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինային[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kindred Britain
  5. И. Ободовская, М. Дементьев После смерти Пушкина. — М. : Советская Россия, 1980. с. 237.
  6. Метрическая книга
  7. Последний год жизни Пушкина. Составление, вступительные очерки и примечания В. В. Кунина, — М.: Правда, 1988 г. с.155.
  8. И.Ободовская, М.Дементьев. После смерти Пушкина. — М.: Советская Россия, 1980, с.178.
  9. С. М. Загоскин. Воспоминания// Исторический Вестник. 1900. Т.81. № 8. — С.50.
  10. И.Ободовская, М.Дементьев. После смерти Пушкина. — М.: Советская Россия, 1980, с.180.
  11. Последний год жизни Пушкина. Составление, вступительные очерки и примечания В. В. Кунина, — М.: Правда, 1988 г. с.с.156-157
  12. Л. Черкашина. Наталия Гончарова: счастливый брак, — Рн/Д.: Феникс, 2010 г. с.214
  13. Н. А. Раевский. Избранное. — М.: Художественная литература, 1978 г., с.12
  14. Последний год жизни Пушкина. Составление, вступительные очерки и примечания В. В. Кунина. — М.: Правда, 1988. — С. 159.
  15. В романе Н. А. Пушкина описала свою жизнь, переработав в нём историю своего первого брака. См. книгу и аннотацию к ней Пушкина-Меренберг Наталья Александровна Вера Петровна. Петербургский роман. — М.: «Захаров», 2005. — 208 с. — ISBN 5-8159-0483-X

Գրականություն խմբագրել

  • Февчук Л. Портреты и судьбы: Из ленинградской Пушкинианы. — 2-е доп. — Ленинград: Лениздат, 1990. — 223 с. — 100 000 экз. — ISBN 5-289-00603-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պուշկինա» հոդվածին։