«18-14» («Տասնութ-Տասնչորս»), ռեժիսոր Անդրես Պուուստուսմաայի պատմա-արկածային ֆիլմը՝ նկարահանված Դմիտրի Միրոպոլսկու սցենարի հիման վրա։

18-14
ռուս.՝ 18-14
Երկիր Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ, քրեական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական2007
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրես Պուուստուսմաա
ՊրոդյուսերՍերգեյ Մելքումով և Ալեքսանդր Ռոդնյանսկի
Սցենարի հեղինակԴմիտրի Միրոպոլսկի
ԴերակատարներԻվան Մակարևիչ, Բոգդան Ստուպկա, Ալեքսեյ Գուսկով, Սերգեյ Գարմաշ, Ֆեոդոր Բոնդարչուկ և Ալեքսանդր Լիկով
ՕպերատորՅուրի Ռայսկի
ԵրաժշտությունՄաքսիմ Ֆադեև
ԿինոընկերությունNon-Stop Production
Տևողություն105 ± 1 րոպե
Բյուջե3 500 000 $

Ֆիլմում պատմվում է Ցարսկոե Սելոյի լիցեյի առաջին աշակերտների մասին։ Նրանց թվում էին Ալեքսանդր Գորչակովը, Իվան Պուշչինը, Ալեքսանդր Պուշկինը, Վիլհելմ Կյուխելբեքերը, Անտոն Դելվիգը... Ապագայում այդ անունները հավերժ կմտնեն Ռուսաստանի պատմության մեջ, սակայն այժմ նրանք սովորական դպրոցականներ են և պորտաբույծներ, որոնք սիրահարվում են, հարբում, բանաստեղծություններ գրում, վազում ժամադրությունների, միմյանց մենամարտի հրավիրում, ծաղրում ուսուցիչներին, գաղտնի միություններ են ստեղծում և մասնակցում ինչ-որ կասկածելի միջոցառումների։

Սյուժե խմբագրել

1814 թվական։

Ցարսկոե Սելոյում՝ Ռուսական կայսրության մայրաքաղաքի՝ Պետերբուրգի ժամանակակից մերձաքաղաքային շրջանում գտնվում է Լիցեյը՝ փակ էլիտար դպրոց Ալեքսանդր I-ի կայսերական պալատին կից։ Աշակերտներից ամենամեծը 18 տարեկան է (Իվան Մալինովսկի), ամենակրտսերը՝ 14 (Կոնստանտին Դանզաս), և դա, բացի թվերից, ֆիլմի անվանման ևս մեկ բացատրություն է։

Ցարսկոե Սելոյում տեղի են ունենում խորհրդավոր սպանություններ։ Անհայտ մեկի ձեռքով մահանում են երիտասարդ կանայք։ Այս մահերը միավորում է միևնույն ձեռագիրը՝ գազանային դաժանություն և սպանության տարօրինակ գործիք։ Ժողովուրդը ոճրագործին տվել է Ցարսկոե Սելոյի հոգեառ մականունը։

Կյանքի բնականուն հոսքը խախտված է։ Իրենց պատանեկան տարիքին հատուկ խանդավառությամբ լիցեիստները միանում են չարագործին որոնումներին։ Սակայն պատահականորեն իմանալով, թե ով է թաքնվում ոճրագործի դիմակի տակ, նրանք հայտնվում են մահացու վտանգի մեջ...

Սցենարի հիմքում ընկած է Դմիտրի Միրոպոլսկու «1814/Տասնութ-տասնչորս» ստեղծագործությունը։ Սցենարի հեղինակը ևս Դմիտրի Միրոպոլսկին է։ Սակայն 120 րոպեանոց ֆիլմի փոխարեն մեծ էկրաններ բարձրացավ կրճատված 90 րոպեանոց տարբերակը՝ կիսատ թողած սյուժետային գծերով (այն պարբերականորեն հեռարձակվում է հեռուստաալիքներով)։ Միաժամանակ գոյություն ունի ֆիլմի բազմասերիանոց հեռուստատեսային տարբերակը (առավել ընդգրկուն, սակայն դրվագների հաջորդականության փոփոխված տրամաբանությամբ)։

Դերերում խմբագրել

Լիցեյի աշակերտներ խմբագրել

Դերասան Դեր
Ստանիսլավ Բելոզերով «Կապիկ» Ալեքսանդր Պուշկին «Կապիկ» Ալեքսանդր Պուշկին
Ստեպան Բալակշին «Ֆրանտ» Ալեքսանդր Գորչակով «Ֆրանտ» Ալեքսանդր Գորչակով
Իվան Մակարևիչ «Ժաննո» Իվան Պուշչին «Ժաննո» Իվան Պուշչին
Ալեքսանդր Բիկովսկի «Տոսյա» Անտոն Դելվիգ «Տոսյա» Անտոն Դելվիգ
Սերգեյ Դրուզյակ «Արջ» Կոնստանտին Դանզաս «Արջ» Կոնստանտին Դանզաս
Իվան Մարտինով «Կյուխել» Վիլհելմ Կյուխելբեկեր «Կյուխել» Վիլհելմ Կյուխելբեկեր
Ռոման Յարոսլավցև «Ֆիսկալ» Սերգեյ Կոմովսկի «Ֆիսկալ» Սերգեյ Կոմովսկի
Իվան Պաչին «Մորի» Իվան Մալինովսկի «Մորի» Իվան Մալինովսկի (Լիցեյի տնօրենի որդին)

Մեծահասակներ խմբագրել

Դերասան Դեր
Բոգդան Ստուպկա Վասիլի Մալինովսկի պետական խորհրդական Վասիլի Մալինովսկի (Լիցեյի առաջին տնօրեն)
Ալեքսեյ Գուսկով Ստեպան Ստեպանովիչ Ֆրոլով փոխգնդապետ Ստեպան Ստեպանովիչ Ֆրոլով (Լիցեյի երկրորդ տնօրեն)
Ալեքսանդր Լիկով Ալեքսանդր Կունիցին պրոֆեսոր Ալեքսանդր Կունիցին (բարոյական, իրավաբանական և քաղաքական գիտությունների ուսուցիչ)
Եվգենի Դյատլով Նիկոլայ Կոշանսկի պրոֆեսոր Նիկոլայ Կոշանսկի (գրականության ուսուցիչ)
Յուրի Նիֆոնտով Յակով Կարցով պրոֆեսոր Յակով Կարցով (քիմիայի ուսուցիչ)
Սերգեյ Բարկովսկի Պիլեցկի վերակացու Պիլեցկի
Անդրես Պուուստուսմաա Գաուենշիլդ պրոֆեսոր Գաուենշիլդ
Իգոր Յացկո Ֆրանց Պեշել բժիշկ Ֆրանց Պեշել
Յուրի Իցկով Ալեքսեյ Արակչեև կոմս Ալեքսեյ Արակչեև
Ֆյոդոր Բոնդարչու Վարֆոլոմեյ Տոլստոյ կոմս Վարֆոլոմեյ Տոլստոյ
Նատալյա Սուրկովա իշխանուհի Վոլկոնսկայա
Իգոր Չերնևիչ Անանաի Բորզյուկ քննիչ Անանաի Բորզյուկ
Սերգեյ Գարմաշ Կոնստանտին Սազոնով տղամարդ Կոնստանտին Սազոնով
Լեոնիդ Գրոմով Ֆոմա տղամարդ Ֆոմա
Ալեքսանդր Բաշիրով Պրոկոֆև տղամարդ Պրոկոֆև
Էմիիա Սպիվակ Օլգա ֆրեյլինա Օլգա
Ելիզավետա Նիլովա Օվոշնիկովա դերասանուհի Օվոշնիկովա

Լիցեյի աշակերտներ խմբագրել

Ալեքսանդր Պուշկին (15 տարեկան)

Լիցեյում ստանում է «Կապիկ» («աֆրիկական» արտաքինի համար) և «Ֆրանսիացի» (նրա համար, որ ֆրանսերենով բանաստեղծություններ ավելի լավ է գրում, քան ռուսերենով) մականունները։

Ապագա հանճարը ֆիլմում ներկայանում է հանդուգն տղայի կերպարով, որը հենց առաջին դրվագում քիմիայի դասարանում պայթյուն է ստեղծում, իսկ աղջկա հետ գիշերվանից հետո համբուրում է իշխանուհի Վոլկոնսկայային, ինչից հետո նրա մասին էպիգրամա է հորինում։ Առաջադիմության վերջից առաջինը։

Հետաքննում և բացահայտում է «Ցարսկոե Սելոյի հոգեառի» մասին գործը։

Իվան Պուշչին (16 տարեկան)

Ստանում է «Ժաննո» մականունը «ֆրանսիական» ռոմանտիզմի համար։ Պուշչինի սիրելիներից մեկը եղել է «հոգեառի» զոհերից մեկը՝ աղախին Նաստասյան։

Մասնակցում է «Ցարսկոե Սելոյի հոգեառի» մասին գործի հետաքննությանը։ Կյուխելբեկերի մարտավկան մենամարտի ժամանակ։

Բարոն Անտոն Դելվիգ (16 տարեկան)

Դելվիգին ընկերական շրջապատում կոչում են «Տոսյա»։

Լիցեյի աշակերտներից առաջինը, ում բանաստեղծությունները հրապարակվել են։ Լավ է սովորում, ունի գեղեցիկ ձեռագիր, սիրում է գիտությունըև խորապես ուսումնասիրումէ էթիկան։ Չնայած դրան՝ հազվադեպ չէ, որ չրաճճիություննէ անու. ֆիլմի դրվագներից մեկում գողանում է քարտերը և թաքնվում ուսուցչի սեղանի տակ, մեկ ուրիշում՝ ընկերների համար ռոմ է գնում, որից նրանք գոգոլ-մոգոլ են պատրաստում։

Վիլհելմ Կյուխելբեկեր (17 տարեկան)

Գերմանացի Կյուխելբեկերը ստանում է «Կյուխլյա» կամ «Կյուխել» մականունները։

Սաշա Խուշկիի էպիգրամաների հաճախակի օբյեկտն է. դրանցից մեկը դառնում է մենամարտի պատճառ.

За ужином объелся я,
А Яков запер дверь оплошно,
И стало мне, мои друзья,
И кюхельбекерно, и тошно.

Մենամարտի ժամանակ Պուշկինը օդ է կրակում, ինչից հետո մենամարտողները հաշտվում են։

Իշխան Ալեքսանդր Գորչակով (16 տարեկան)

Լավ սովորող, Լիցեյն ավարտում է գերազանցությամբ։ Լիցեյի երիտասարդ աշակերտների առաջատարը, նրա նախաձեռնությամբ նրանք տալիս են հավերժ ընկերության երդումը։

Լիցեյում Պուշկինի լավագույն ընկերը, նրա մարտավկան Կյուխելբեկերի հետ մենամարտում։

Մասնակցում է «Ցարսկոե Սելոյի հոգեառի» մասին գործի հետաքննությանը և հազիվ չի դառնում ոճրագործի զոհը։

Կոնստանտին Դանզաս (14 տարեկան)

Հեշտությամբ կռիվների եմջ է ընկնում, ինչի համար, հավանաբար, և ստանում է «արջ» մականունը։ Ընկերների մեջ ամենափոքրն ու զվարթն է։

Արդյունքում դարձել է գեներալ-մայոր և եղել է Պուշկինի վերջին մենամարտի մարտավկան։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բոլոր ներսույթային և բնապատկերային նկարահանումներն անցել են լիցեյում և Ցարսկոե Սելոյում, ֆիլմի համար ոչ մի դեկրացիա չի օգտագործվել։
  • 1814 թվականին Ցարսկո Սելոյում իսկապես «հոգեառ» կար՝ Կոնստանտին Սազոնովը, որը որոշ ժամանակ եղել է Պուշկինի ծառան, ում մասին երիտասարդ բանաստեղծը գրել է «Заутра с свечкой грошевою…» էպիգրամա։ Սակայն նրա չարագործությունների մասին մանրամասները և հետաքննությունը լիցեյի աշակերտների մասնակցությամբ ամբողջովին հորինված են։
  • Ֆիլմի սկզբում և վերջում հնչում է Կոնստանտին Խաբենսկու ձայնը։
  • Ֆիլմում օգտագործված է դիջեյ Գրուվի միքսը՝ ստեղծված Մաքս Ֆադեևի երաժշտության հիման վրա։
  • Ֆիլմը ՍՏՍ հեռուստաընկերության արտադրանքն է։
  • «За ужином объелся я…» էպիգրաման գրվել է 1819 թվականին։
  • Ֆիլմում հիշատակաված Պուշկինի մենամարտը Կյուխելբեկերի հետ կայացել է 1819 թվականի նոյեմբերին։
  • Պուշկինը և Գորչակովը լավագույն ընկերներ չէին, ինչպես ցուցադրված է ֆիլմում։
  • Սա Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի մասին յոթերորդ ֆիլմն է։
  • Անտոն Դելվիգը գրեթե միշտ ակնոց է կրում, մինչդեռ Լիցեյում ակնոցը արգելվում էր և Դելվիգը, տեսնելով ուսուցիչներին, միշտ թաքցնում էր դրանք։

Արտաքին հղումներ խմբագրել