Վիկտոր Վինոգրադով
Վիկտոր Վլադիմիրովիչ Վինոգրադով (ռուս.՝ Виктор Владимирович Виноградов, դեկտեմբերի 31 1894 (հունվարի 12 1895), Զարայսկ, Զարայսկի գավառ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 4, 1969[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1][3]), խորհրդային լեզվաբան, գրականագետ։
ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1946)։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի պատմաբանասիրական և հնագիտական ինստիտուտները։
Լենինգրադի (1920–1929) և Մոսկվայի (1930–1969) համալսարանների պրոֆեսոր, Մոսկվայի համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ (1945–1969)։ ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության (1950–1954) և ռուսաց լեզվի (1958–1968) ինստիտուտների տնօրեն։ ԽՍՀՄ ԳԱ գրականության և լեզվի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1950–1963)։ «Վոպրոսի յազիկոզնանիա» («ռուս.՝ Вопросы языкознания») հանդեսի խմբագիր (1952 թվականից)։ ԽՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստիտուտի ռուս դասական գրականության պատմական պոետիկայի և ոճաբանության սեկտորի վարիչ (1968 թվականից)։ Եղել է Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակության գլխավոր խմբագրության անդամ։ Մասնակցել է Դ․ Ուշակովի խմբագրած «Ռուսաց լեզվի բացատրական բառարան»-ի (հատոր 1–4, 1935–1940) կազմմանը, ԽՍՀՄ ԳԱ–ի հրատարակած ռուսաց լեզվի բառարանների (հատոր 1–17՝ 1948–1965 թվականներին, հատոր 1–4՝ 1957–1961 թվականներին) խմբագրմանը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ, սլավոնագետների միջազգային կոմիտեի նախագահ (1957 թվականից)։
- «Ռուսաց լեզու։ Քերականական ուսմունք բառի մասին» (1947)
- «XVII–XIX դարերի ռուսաց գրական լեզվի պատմության ուրվագծեր» (1934) XIX—XX դարերի տարր ռուս գրողների լեզվի և ոճի մասին մենագրական աշխատություններ
- «Գեղարվեստական արձակի մասին» (1930)
- «Գեղարվեստական գրականության լեզվի մասին» (1959)
- «Ոճաբանություն։ Բանաստեղծական խոսքի տեսություն։ Պոետիկա» (1963)
- ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1951
- Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Виноградов Виктор Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 456)։ |