Վասիլի Ժուկովսկի
Վասիլի Ժուկովսկի (ռուս.՝ Василий Жуковский, հունվարի 29 (փետրվարի 9), 1783, Միշենսկոե, Բելյովսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12 (24), 1852, Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1]), ռուս գրող, ռուսական ռոմանտիզմի հիմնադիրներից, թարգմանիչ, քննադատ։ Ռուսական կայսերական ակադեմիայի իսկական անդամ (1841), Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1827-1841), հետագայում ռուսերեն լեզվի բաժնի ակադեմիկոս (1841), գաղտնի խորհրդական (1841)։
Վասիլի Ժուկովսկի Василий Жуковский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29 (փետրվարի 9), 1783 |
Ծննդավայր | Միշենսկոե, Բելյովսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 12 (24), 1852 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Գիտության ընկերների վարշավյան ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Elizabeth Reitern?[2][3] |
Զավակներ | Ալեքսանդրա Ժուկովսկայա[4] և Paul von Joukovski? |
![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1783 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 9-ին) Տուլայի մարզի Միշենսկի ավանում։ Հողատեր Աֆանասի Բունինի (1716—1791) և թրքուհի Թալխիի[5] (կնունքի ժամանակ՝ Ելիզավետա Դեմենտևնա Տուրչանինա, մահացել է 1811 թվականին) ապօրինի որդին էր։ Երեխան իր ազգանունը ստացել է Բունինի կալվածքում ապրող աղքատ բելառուս ազնվական Անդրեյ Ժուկովսկուց[6], ով Բունինի խնդրանքով դարձավ նրա կնքահայրը և հետո որդեգրեց նրան։ Վասիլիի ծննդից առաջ Բունինները կորցրեցին իրենց վերջին որդուն՝ Իվանին։ Մարիա Բունինան որոշեց վերցնել նորածնին և դաստիարակել հարազատ որդու պես։
Ժուկովսկու օրինական ծնված քույրերից մեկն ամուսնացավ Գլաֆիրա Ալիմովայի եղբոր հետ, այսպիսով բարեկամանալով Գլաֆիրայի ամուսնու՝ Ռժևսկու ( Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն) հետ։
ԿրթությունԽմբագրել
Անզնվականություն ստանալու համար երեխան ձևականորեն գրանցվել է Աստրախանի հուսարական գնդում, ստացել պրապորշչիկի կոչում, որը իրավունք էր տալիս անձնական ազնվականության համար, 1789 թվականին վեցամյա Ժուկովսկին գրանցվեց Տուլայի մարզի ազնվականների մատյանում, ստացավ իր ազնվականությունը հաստատող փաստաթուղթ, որը հետագայում թույլ տվեց նրան կրթություն ստանալ մասնավոր պանսիոնում, այնուհետև՝ Տուլայի ժողովրդական ուսումնարանում։
1797 թվականին 14-ամյա Ժուկովսկին ընդունվեց Մոսկվայի համալսարանի ազնվականական պանսիոն և սովորեց այնտեղ 4 տարի։ Ուսման երկրորդ տարում իր ընկերների հետ, որոնց թվում էին Դմիտրի Դաշկովը, Ալեքսանդր և Անդրեյ Տուրգենևները, ստեղծեց գրական միություն՝ հաստատված կանոնադրությամբ։ Ժուկովսկին դարձավ առաջին նախագահը։
Ժուկովսկու համար դեբյուտային է «Խոհեր գերեզմանի մոտ»-ը (1797), որը գրել է Ուշակովայի մահվան լուրն իմանալուց հետո։ «-Ես ցայտուն կերպով զգացի, - պատմում է 14 տարեկան հեղինակը, - աշխարհի ամբողջ ոչնչությունը։ Տիեզերքը ինձ թվում էր դագաղ։ Մահ։ Գիշատիչ մահ։ Ե՞րբ կհոգնի ձեռքդ, ե՞րբ կբթանա քո սարսափելի գերանդու շեղբը:»
Բանաստեղծական կարիերաԽմբագրել
1802 թվականին սենտիմենտալիզմով հետաքրքվելու ժամանակ ծանոթացել է Կարամզինի հետ։ «Եվրոպական լրատու»-ում տպագրվել է «Գյուղական գերեզմանատուն»-ը, որն անգլիացի սենտիմենտալիստ Գրեյի եղերերգի թարգմանությունն է։ Բանաստեղծությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Հաջորդ տարի լույս ընծայվեց «Վադիմ Նովգորոդցի» պատմվածքը, որը գրել է Կարամզինի պատմվածքներն ընդօրինակելով։
1805-1806 թվականներին աճում է Ժուկովսկու բանաստեղծական ուժը՝ իր գագաթնակետին հասնելով 1808-1809 թվականներին։ Այս ընթացքում Ժուկովսկին աշխատում էր «Եվրոպական լրատու-ում, 1808-1809 թվականներին նրա խմբագիրն էր։
1808 թվականին լույս տեսավ նրա «Լյուդմիլան»՝ Բյուրգերի «Լենորայի» վերամշակումը։ Այս բալլադով ռուսական գրականության մեջ մուտք գործեց մի նոր, յուրահատուկ բովանդակություն՝ ռոմանտիզմը։ Ժուկովսկին հետաքրքրվեց միջին դարերով, ավանդություններով և ավանդազրույցներով։ «Լյուդմիլայի» հաջողությունը ներշնչեց Ժուկովսկուն։
1812 թվականին Ժուկովսկին մտավ աշխարհազոր։ Տարուտինի մոտ գտնվող ճամբարում նա գրեց «Երգիչը ռուս զինվորների մեջ», որը միանգամից դարձրեց նրան հանրաճանաչ։ Հազարավոր օրինակներով այն տարածվեց ամբողջ բանակում, Ռուսաստանում։
1815 թվականին Ժուկովսկին դարձավ «Արզամաս» գրական միության գլխավոր անդամներից մեկը, ով կատակով պայքարում էր կլասիցիզմի դեմ։ Այնտեղ նա ծանոթանում է վոլոգդացի գրող Կոնստանտին Բատյուշկովի հետ և դառնում նրա ընկերներից մեկը։
1816 թվականին Ժուկովսկին դառնում է Ռուսաստանի առաջին պաշտոնական օրհներգի՝ «Ռուսների աղոթքը»[7] երգի հեղինակը։ Այն անգլիական «God save the King»[8] օրհներգի թարգմանությունն էր (ճիշտ է՝ փոփոխված)։ Երաժշտությունը նույնպես վերցված էր անգլիական օրհներգից (ինչը այդ ժամանակ արել էին 20 երկրներ)[9]
1817 թվականին դարձավ արքայադուստր Շառլոտայի, ապագա Ալեքսանդրա կայսրուհու ռուսերենի ուսուցիչը, իսկ 1826 թվականին դարձավ գահի ժառանգորդի՝ Ալեքսանդր II-ի «դաստիարակը»։
Ժուկովսկին 1837-1839 թվականներինԽմբագրել
Ժուկովսկին լավ ծանոթ էր Պուշկինին։ Երբ 1837 թվականի հունվարի 28-ին ( փետրվարի 8-ին) տեղի ունեցավ Պուշկինի և Դանտեսի մահացու մենամարտը, Ժուկովսկին փոխանցում էր Նիկոլայ I-ի և Պուշկինի նամակները։ Այս հարցում նրան օգնում էր Պուշկինի բժիշկը՝ Նիկոլայ Արենդտը։
Պուշկինի մահից հետո, 1837 թվականին, Ժուկովսկին Ալեքսանդր II-ի հետ շրջեց Ռուսաստանով և Սիբիրի մի մասով։ Դրանից հետո, 1838-1839 թվականներին, Ժուկովսկին ճանապարհորդեց նրա հետ Արևմտյան Եվրոպայով։ Հռոմում նա ընկերացավ Գոգոլի հետ։
Կյանքի վերջին շրջանԽմբագրել
1841 թվականին Ժուկովսկին դուրս եկավ աշխատանքից՝ կապված թագաժառանգի չափահաս դառնալու հետ։ Նույն թվականին Դյուսելդորֆում տեղի ունեցավ 58-ամյա գրողի և 19-ամյա Ելիզավետա Ռեյտերնի (1821—1856) հարսանիքը։
Կյանքի վերջին 12 տարիներն անց է կացրել Գերմանիայում, նոր բարեկամների շրջապատում՝ սկզբում Դյուսելդորֆում, հետո Ֆրանկֆուրտում։ Ամեն տարի ուզում էր գալ Ռուսաստան, բայց կնոջ հիվանդության պատճառով չէր կարողանում։
1842 թվականի սկզբին սկսում է թարգմանել Հոմերոսի «Ոդիսականը», որի առաջին գիրքը տպագրվել է 1848 թվականին, իսկ երկրորդը՝ 1849 թվականին։
Մահացել է 1852 թվականի ապրիլի 24-ին (12) Բադեն-Բադենում։ Դիակը տեղափոխվել է Ռուսաստան և հուղարկավորվել Պետերբուրգում։
ՊարգևներԽմբագրել
ռուսականներ[10]։
- Սուրբ Աննայի 2-րդ կարգի շքանշան (06.11.1812)
- Արծաթե մեդալ, որպես հիշատակ (1812 թվական)
- Ադամանդե նշաններ (06.04.1824)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ կարգի շքանշան (12.07.1825)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին կարգի շքանշան (30.08.1833)
- Գերազանցության նշան 20 տարվա անթերի աշխատանքի համար (22.08.1835)
- Սուրբ Աննայի 1-ին կարգի շքանշան, թագաժառանգ՝ Ալեքսանդր II դաստիարակելու համար, (22.08.1835)
- Սուրբ Վլադիմիրի 1-ին կարգի շքանշան (01.07.1839)
- Գերազանցության նշան 25 տարվա անթերի աշխատանքի համար (22.08.1839)
- Սպիտակ Արծվի Շքանշան (30.08.1849)
օտարերկրյա
- Պրուսական, Կարմիր Արծվի 2-րդ աստիճանի շքանշան (30.08.1829)
- Շվեդական, Բևեռային աստղի 1-ին աստիճանի շքանշան (01.01.1838)
- Դանիական, Դանեբրոգի 1-ին աստիճանի շքանշան (11.07.1838)
- Պրուսական, Կարմիր Արծվի 1-ին աստիճանի շքանշան աստղով (11.07.1838)
- Ավստրիական, Երկաթե թագի 1-ին աստիճանի շքանշան (12.03.1839)
- Հոլանդական, Հոլանդական առյուծի 2-րդ աստիճանի շքանշան (03.05.1839)
- Պրուսական Pour le Mérite շքանշան (31.05.1842)
ԵրեխաներԽմբագրել
- Ալեքսանդրա Ժուկովսկայա (1842—1912), ամուսնությունից հետո Վերման։ Ֆրեյլինա։ Նրա ամուսնությունը Ալեքսեյ իշխանի հետ (Ալեքսանդր II-ի 4-րդ որդին) դադարեցրել է Սինոդը։ Նրա որդի Ալեքսեյը՝ առաջին Բելեվսկի-Ժուկովսկի իշխանն է։ Նրանց հետնորդները ապրում են Ամերիկայում։
- Պավել Ժուկովսկի (1844/5 — 1912), շտալմեյստեր, սիրողական նկարիչ։ Մոսկվայի Կրեմլում գտնվող Ալեքսանդր II-ի արձանի հեղինակը։
ՀիշատակԽմբագրել
ՀուշարձաններԽմբագրել
- Սանկտ-Պետերբուրգ, արձան Ալեքսանդրովական այգում՝ բացվել է 1887 թվականի հունիսի 4-ին գրողի 100-ամյակի կապակցությամբ։ 2007 թվականին ենթարկվել է վանդալիզմի[11]։
- Վելիկի Նովգորոդում «Ռուսաստանի 1000-ամյակին» ռուսական պատմության ամենաականավոր մարդկանց արձանների մեջ կա Ժուկովսկու արձանը (ընդամենը՝129)։
ՖիլատելիայումԽմբագրել
Հիմնական ստեղծագործություններԽմբագրել
Որոշ ստեղծագործություններ հանդիսանում են թարգմանություններ ուրիշ հեղինակներից, այդ թվում՝ Գյոթեից, Շիլլերից, Բայրոնից, Սկոթից։
ԷլեգիաներԽմբագրել
- «Գյուղական գերեզմանատուն» (1802)
- «Սլավոնուհի» (1816)
- «Երեկո» (1806)
- «Ծով» (1822)
- «Երգիչը ռուս զինվորների մեջ» (1812)
Երգեր և ռոմանսներԽմբագրել
ՀեքիաթներԽմբագրել
- «Քնած դշխուհին»
- «Հեքիաթ Իվան արքայազնի և գայլի մասին»
- «Կոշկավոր կատուն»
ԲալլադաներԽմբագրել
- «Լյուդմիլա» (1808)
- «Սվետլանա» (1808—1812)
- «Կասսանդրա» (1809)
- «Անտառի արքա» (1818)
- «Ձկնորս» (1818)
- «Ասպետ Տորենբուրգ» (1818)
- «Գավաթ» (1825—1831)
- «Լենորա» (1831)
- «Վարվիկ»
- «Ախիլլ»
ԲանաստեղծություններԽմբագրել
- «Նրա մոտ» (1811, տպագրվել է 1827)
- «Երգիչը ռուս զինվորների մեջ» (1812)
- «Լուսնի մոտ» (1817)
- «Գիշերային դիտում» (1836)
- «Հայրենիքին այս գավաթը, ընկերներ»
Չափածո պոեմներ և պատմություններԽմբագրել
- «Շիլյոնի կալանավորը» (1822) (Բայրոնի թարգմանություն)
- «Ունդինա» (1837)
- «Նալ ու Դամայանտի» (1844) (Հնդկական «Մահաբհարատա» էպոսի մի մասի թարգմանություն, Ռյուկկերտի ընդօրինակություն)
- «Ռուստամ ու Զոհրապ» (1849)
- «Օդիսսեյա» (1849) (Հոմերոս)
ԱրձակԽմբագրել
- «Մարիայի պուրակը» (1809)
ՀոդվածներԽմբագրել
Վասիլի Ժուկովսկին հայերենԽմբագրել
- Զինակիր Ռոլանդը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1937, 15 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հ. Տեր-Ավագյան։ Նկարիչ՝ Պ. Ալյակրինսկի։
- Աքիլլես (պոեմ), Ե., Պետհրատ, 1938, 8 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հովհաննես Թումանյան։
- Գավաթը (բալլադ Շիլլերից), Ե., Պետհրատ, 1938, 12 էջ։ Թարգմ. ռուս.: Նկարիչ՝ Լ. Զուսման։
- Քնած արքայադուստրը (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1948, 16 էջ։ Ռուսերենից փոխադրեց՝ Խնկո-Ապեր։
- Հեքիաթ Իվան արքայազնի և գորշ գայլի մասին, Ե., Հայպետհրատ, 1958, 44 էջ։ Ռուս. փոխադրեց՝ Հ. Հայրյան։ Նկարիչ՝ Ռ. Մանուշյան։
Կենսակա հրատարակություններԽմբագրել
- Ժուկովսկու Չափածո ստեղծագործություններ ( 1835)
- Նալ ու Դամայանտի, հնդկական պատմություն ( 1844)
- Ժուկովսկու բանաստեղծություններ ( 1849 գլուխ 1. 1802—1812, գլուխ 2. 1813—1817, գլուխ 3. 1818—1821, գլուխ 4. 1821—1831, գլուխ 5. 1832—1842)
- Հոմերոսի Օդիսսեյա (գլուխ 2)
ԱղբյուրներԽմբագրել
- Վիկտոր Աֆանասև Ժուկովսկի - 1986
- Զոնտագ Հիշողություններ Ժուկովսկու կյանքի առաջին տարիներից // 1883 Archived 2011-09-16 at the Wayback Machine.
- Շուլյատիկով Հույսի երգիչ (Ժուկովսկու մահվան 50-րդ տարելիցին) «Կուրյեր», 1902, № 101.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Жуковский Василий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Майков П. М. Рейтерн, Евграф (Гергард) Романович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1913. — Т. 16. — С. 1—4.
- ↑ Жуковский, Василий Андреевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1916. — Т. 7. — С. 60—117.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 1770 թվականին Բունինի ճորտերը, որոնք մասնակցել են ռուս-թուրքական պատերազմին, բերել են Բենդերայի բերդից։
- ↑ Василий Андреевич Жуковский. 1783—1852 // Русские деятели в портретах, изданных редакцией исторического журнала «Русская старина». 2-е собрание. СПб., 1886. С. 23.
- ↑ Ռուսաստանի օրհներգեր
- ↑ Русская линия / Библиотека периодической печати / Российский гимн: от молитвы до отречения и…
- ↑ «Ռուսական կայսրության օրհներգեր»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ Ֆորմուլային ցանկ 1850 թվական
- ↑ Ժուկովսկու արձանը կվերականգնվի միայն մյուս տարի
Արտաքին հղումներԽմբագրել
- Ժուկովսկու Բանաստեղծություններ
- Ժուկովսկու ստեղծագործությունները 4 գլուխներով Archived 2015-06-22 at the Wayback Machine.
- Ժուկովսկու բանաստեղծություններ Archived 2011-06-21 at the Wayback Machine. ռուս գրականության մեջ
- Ժուկովսկին ու բանաստեղծությունը Archived 2011-05-14 at the Wayback Machine.
- Ժուկովսկու կենսագրությունը Archived 2011-05-14 at the Wayback Machine.
- Ժուկովսկու կենսագրությունը
- Ժուկովսու արձանը Archived 2011-02-04 at the Wayback Machine. Օստաֆյևոյում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 302)։ |