Ինոկենտի Ֆեոդորովիչ Անենսկի (ռուս.՝ Иннокентий Фёдорович Анненский, օգոստոսի 20 (սեպտեմբերի 1), 1855[1][2] կամ սեպտեմբերի 1, 1855(1855-09-01)[3][2], Օմսկ, Տոբոլսկի գուբերնիա, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1909[1][2] կամ դեկտեմբերի 13, 1909(1909-12-13)[3][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, քննադատ, գրականության և լեզվի ուսումնասիրող, Ցարսկոսելսկի արական գիմնազիայի տնօրեն։

Ինոկենտի Անենսկի
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 1), 1855[1][2] կամ սեպտեմբերի 1, 1855(1855-09-01)[3][2]
ԾննդավայրՕմսկ, Տոբոլսկի գուբերնիա, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1909[1][2] (54 տարեկան) կամ դեկտեմբերի 13, 1909(1909-12-13)[3][2] (54 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանKazanskoe cemetery (Pushkin)
Գրական անունА-ий, И., Ан-ий, А-ский, Ник-то, Т-о, Ник. (Ник. Т-о) և Никто
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկավարժ, դրամատուրգ, թարգմանիչ, գրական քննադատ, փիլիսոփա և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1879)[1][4]
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԲեստուժևյան դասընթացներ
ԶավակներValentin Krivich?[5][6]
 Innokenty Annensky Վիքիպահեստում

Նիկոլայ Անենսկու եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ինոկենտի Անենսկին ծնվել է 1855 թվականի օգոստոսի 20-ին (սեպտեմբերի 1-ին) Օմսկում, պետական պաշտոնյա Ֆեոդոր Նիկոլաևիչ Անենսկու (մահացել է 1880 թվականի մարտի 27-ին) և Նատալյա Պետրովնա Անենսկայայի (մահացել է 1889 թվականի հոկտեմբեր 25-ին) ընտանիքում։ Հայրը եղել է Արևմտյան Սիբիրի գլխավոր վարչության բաժնի պետ։ Երբ Ինոկենտին մոտ հինգ տարեկան էր, հայրը ներքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյայի աշխատանք է ստացել, և ընտանիքը Սիբիրից վերադարձել է Պետերբուրգ, որտեղից հեռացել էր 1849 թվականին։

Ունենալով թույլ առողջությունը, ինչի վրա հատուկ ուշադրություն է դարձրել նրա որդին՝ Վալենտին Կրիվիչ-Անենսկին, հոր մասին իր հիշողություններում, սովորել է մասնավոր դպրոցում, ապա՝ Պետերբուրգի 2-րդ պրոգիմնազիայում (1865-1868)։ 1869 թվականից նա երկուսուկես տարի ուսանել է Վ. Բերենսի մասնավոր գիմնազիայում։ Նախքան համալսարան ընդունվելը նա 1875 թվականին ապրում էր իր ավագ եղբոր՝ Նիկոլայի մոտ, որը համակողմանի կրթված մարդ էր, տնտեսագետ, նարոդնիկ, օգնում էր կրտսեր եղբորը քննությանը նախապատրաստվելիս և մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։

1879 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո Ինոկենտի Անենսկին երկար ժամանակ աշխատել է Գուրևիչի գիմնազիայում որպես հին լեզուների և ռուս գրականության ուսուցիչ։ 1887 թվականի օգոստոսի 25-ին դարձել է պետական խորհրդական։ Շուտով դարձել է Գալագանի խորհրդի տնօրեն Կիևում (1891 թվականի հունվարից 1893 թվականի հոկտեմբեր), ապա Սանկտ Պետերբուրգի 8-րդ գիմնազիայի (1893 թվականի հոկտեմբեր 27-ից 1896 թվականի հոկտեմբեի 16) և Ցարսկոե Սելոյի գիմնազիայի (1896 թվականի հոկտեմբերի 16-ից 1906 թվականի հունվարի 2)։ 1905-1906 թվականների տագնապալի ժամանակներում նրա կողմից դրսևորված չափից ավելի մեղմությունն դարձել է այդ պաշտոնից հեռացնելու պատճառ։ 1906 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ որպես շրջանային տեսուչ և մնացել այդ պաշտոնում մինչև 1909 թվականը, երբ մահվանից կարճ ժամանակ առաջ թոշակի է անցել։ Դասավանդել է հին հունական գրականություն Կանանց բարձրագույն դասընթացներում։

Պարգևատրվել է Ս. Աննա 2-րդ (1898) և 3-րդ աստիճանի, Ս. Ստանիսլավի 2-րդ (1893), Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի (1905) շքանշաններով, 1896 թվականի հունվարի 1-ից` իսկական պետական խորհրդական[7]։

Մամուլում հանդես է եկել 1880-ական թվականների սկզբից գիտական գրախոսություններով, քննադատական հոդվածներով և մանկավարժական հարցերի վերաբերյալ հոդվածներով։ 1890-ականների սկզբից զբաղվել է հույն ողբերգակների ուսումնասիրությամբ։ Տարիներ շարունակ ռուսերեն է թարգմանել ու ծանոթագրել Եվրիպիդեսի ամբողջ ստեղծագործությունը։ Միևնույն ժամանակ գրել է մի քանի օրիգինալ ողբերգություններ Եվրիպիդեսի սյուժեների հիման վրա և «Ֆամիրա Կիֆարեդ» դրաման (ներկայացվել է 1916-1917 թվականների թատերաշրջանների ընթացքում Կամերային թատրոնի բեմում)։ Թարգմանել է ֆրանսիական սիմվոլիստ բանաստեղծների (Բոդլեր, Պոլ Վեռլեն, Արթյուր Ռեմբո, Ստեֆան Մալարմե, Տրիստան Կորբյեր, Անրի Ռենիե, Ֆրանսիս Ժամմ և այլն)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Խաղաղ երգեր» (ռուս.՝ «Тихие песни»), լույս է տեսել 1904 թվականին «Ник. Т-о» կեղծանունով, որը կազմվել է անվան ու ազգանունի կրճատումից, բայց ձևավորվում է «Ոչ ոք» («Никто») բառը (այդ անունով Ոդիսևսը ներկայացել է Պոլիփեմոսին)։

1909 թվականի նոյեմբերի 30-ին Անենսկին հանկարծամահ է եղել Սանկտ Պետերբուրգի Ցարսկոսելսկի կայարանի աստիճաններին՝ սրտի կաթվածից։ Թաղվել է Ցարսկոե Սելոյի Կազանյան գերեզմանատանը (ներկայում՝ Լենինգրադի մարզի Պուշկին քաղաք)։

Անենսկու որդին՝ բանասեր և բանաստեղծ Վալենտին Անենսկին (Կրիվիչ), հրատարակել է նրան «Кипарисовый ларец» (1910) և «Հետմահու բանաստեղծություններ» (1923) գրքերը։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում խմբագրել

  • 1893-1896 – Վասիլևսկի կղզու 9-րդ գիծ, 8[8]
  • 1896-1905 – Ցարսկոե Սելո, Առափնյա փողոց, 12

Հիշատակ խմբագրել

  • Պուշկին, Առափնյա փողոց, 12 հասցեում գտնվող տանը 2009 թվականի 2-ին տեղադրվել է հուշատախտակ (քանդակագործ՝ Վ. Զայկո) հետևյալ տեքստով. «Այս տանը 1896 թվականից մինչև 1905 թվականը ապրել և Ցարսկոսելսկի գիմնազիայում աշխատել է բանաստեղծ Ինոկենտի Ֆեոդորովիչ Անենսկին»։

Դրամատուրգ խմբագրել

Անենսկին գրել է չորս պիեսներ՝ «Մելանիպա փիլիսոփա» (ռուս.՝ «Меланиппа-философ», 1901), «Իքսիոն թագավորը» (ռուս.՝ «Царь Иксион», 1902), «Լաոդամիա» (ռուս.՝ «Лаодамия», 1906) և «Ֆամիրա կիֆարեդ» (ռուս.՝ «Фамира-кифарэд», 1906, հրատարակվել է հետմահու 1913 թվականին), որոնք ստեղծվել են հունական ոգով Եվրիպիդեսի չպահպանված ողբերգությունների հիման վրա և նրա ձևի ընդօրինակմամբ։

Թարգմանություններ խմբագրել

Անենսկին ռուսերեն է թարգմանել Եվրիպիդեսի մեզ հասած բոլոր 17 ողբերգությունները և 1 սատիրական դրաման։ Նա նաև կատարել է Հորացիոսի, Գյոթե, Մյուլլերի, Հայնրիխ Հայնեի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Արթյուր Ռեմբոյի, Անրի Ռենիեի, Սյուլի-Պրյուդոմի, Հենրի Լոնգֆելոյի ստեղծագործությունների բանաստեղծական թարգմանություններ։

  Ի. Ֆ.-ն միշտ ասում էր, որ մեծ գրողն ապրում է իր ընթերցողների սերունդների մեջ և յուրաքանչյուր ժամանակաշրջան յուրովի է հասկանում նրան՝ գտնելով նրանում (կրկին յուրաքանչյուր իր) պատասխանը և արձագանքները, նա կատակով ավելացնում էր, որ Եվրիպիդեսը վերամարմնավորվել է իր մեջ։ Ահա այս վերամարմնավորված և, հետևաբար, մեր հարազատ Եվրապիդեսին էլ մենք այժմ ունենք։
- Ա. Ա. Մուխին., Ի. Ֆ. Անենսկի (մահախոսական)
 

Ինոկենտի Անենսկին և էքզիստենցիալիզմը խմբագրել

 
Ինոկենտի Անենսկուն նվիրված հուշաքար Օմսկում, որը տեղադրվել է Մարտինովի բուլվարում 2008 թվականին[9] (2010 թվականի լուսանկար)

Ռիտա Սպիվակն իր «Ի. Անենսկին քնարերգուն որպես ռուս էքզիստենցիալիստ բանաստեղծ» համեմատում է Անենսկու պոեզիան և էքզիստենցիալիզմը։ Նա պնդում է, որ Անենսկին աշխարհընկալման տեսնկյունից հարել է էքզիստենցիալիստ-քնարերգուներին։ Բանաստեղծի քնարերգությունու կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ Աստված, խիղճը, կարոտը, տանջանքը, հուսահատությունը։ Տ. Բոգդանովիչին ուղղված նամակում Անենսկին գրում է. «Աստծուն փնտրելը Ֆոնտանկա 83 է։ Ծափահարություններ պոկել Աստծո միջոցով... խղճի վրա։ Փնտրեք Աստծուն ուրբաթ օրերին ... ինչպիսի՜ ցինիզմ»։ Սյորեն Կիերկեգորն ասել է. «Աստված լռություն է։ Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել»։ Սպիվակը գրում է, որ Փրկչի մասին Անենսկին կարող է խոսել դառը հեգնանքով։ Անենսկին հաճախ գրում է մտքի տանջանքի մասին։ Հենց դա է նրան հարազատ դարձնում էքզիստենցիալիզմի հիմնադիր Սյորեն Կիերկեգորի հետ։ Մասնավորապես, Կիերկեգորը գրել է. «Ո՞վ է բանաստեղծը։ Դժբախտ մարդ, որի սրտում կարոտ է, նրա շրթունքներն այնպես են կառուցված, որ նրանցից հնչող ճիչերն ու հառաչանքները վերածվում են հրաշալի երաժշտության»։ «Смычок и струны» բանաստեղծության մեջ Անենսկին նույնը շարադրում է չափածո ձևով։

Գրական ազդեցություն խմբագրել

Անենսկու գրական ազդեցությունը ռուսական պոեզիայում սիմվոլիզմից հետո սկիզբ առած հոսքերի (ակմեիզմ, ֆուտուրիզմ) վրա շատ մեծ է։ Անենսկու «Զանգակներ» (ռուս.՝ «Колокольчики») բանաստեղծությունն կարող է համարվել ժամանակային տեսակետից առաջին ռուսերեն ֆուտուրիստական բանաստեղծությունը։ Նրա «Աշխարհների մեջ» (ռուս.՝ «Среди миров») բանաստեղծությունը հիմք է հանդիսացել Ալեքսանդր Վերտինսկու և Ա. Սուխանովի կողմից գրված ռոմանսների համար։ Անենսկու ազդեցությունը մեծապես զգալի է Բորիս Պաստեռնակի և նրա դպրոցի, Աննա Ախմատովայի, Գեորգի Իվանովի և շատ ուրիշների վրա։ Իր գրական-քննադատական հոդվածներում, որոնք մասնակիորեն հավաքվել են երկու «Արտացոլանքների գրքերում», Անենսկին տալիս է ռուսական իմպրեսիոնիստական քննադատության փայլուն նմուշներ՝ ձգտելով գեղարվեստական ստեղծագործությունը մեկնաբանել իր մեջ հեղինակի ստեղծագործության գիտակցաբար շարունակման միջոցով։ Արդեն 1880-ական թվականների իր քննադատական-մանկավարժական հոդվածներում Անենսկին դեռ ֆորմալիստներից առաջ կոչ էր անում դպրոցում սկսել գեղարվեստական ստեղծագործությունների սիստեմատիկ ուսումնասիրության ուսուցում։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Никонов В. А. Анненский // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 88—92. — ISBN 5-94848-245-6
  4. различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  5. Кривич, Валентин (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 156. — 287 с.
  6. Русские писатели 1800—1917: Биографический словарь / P. NikolayevMoscow: 1994. — Vol. 3: К—М. — 592 p.
  7. Список гражданским чинам IV класса. Исправлен по 1-е cентября 1909 года. — С. 244.
  8. «Весь Петербург — Весь Петроград (1894—1917), интерактивное оглавление».
  9. Централизованная система муниципальных библиотек г. Омска
  10. Анненский И. Ф. Лекции по античной литературе — СПб., 1909. НАУЧНО-ОБРАЗОВАТЕЛЬНЫЙ ЦЕНТР АНТИКОВЕДЕНИЯ ЯРОСЛАВСКОГО ГОСУДАРСТВЕННОГО УНИВЕРСИТЕТА ИМ. П. Г. ДЕМИДОВА ЯРОСЛАВЛЬ, РОССИЯ.Կաղապար:PDFlink

Գրականություն խմբագրել

  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.
  • Фёдоров А. В. Иннокентий Анненский. Личность и творчество. Монография. — Л. «Художественная литература». Ленинградское отделение. 1984. — 256 с.
  • Носов С. Н. Анненский // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2001. — Т. II. — С. 467. — 752 с. — 40 000 экз. — ISBN 5-89572-007-2.
  • Иннокентий Анненский глазами современников / К 300-летию Царского Села: Сборник / сост., подг. текста Л. Г. Кихней, Г. Н. Шелогуровой, М. А. Выграненко; вступит. ст. Л .Г. Кихней, Г. Н. Шелогуровой; коммент. Л. Г. Кихней, Г. Н. Шелогуровой, М. А. Выграненко. — СПб.: ООО Издательство «Росток», 2011. — 640 с. Тираж 2000 экз. — ISBN 978-5-94668-076-9
  • Иннокентий Фёдорович Анненский. Материалы и исследования. 1855—1909. По итогам международных научно-литературных чтений, посвящённых 150-летию со дня рождения И. Ф. Анненского. — М. Издательство Литературного института им. А. М. Горького. 2009 г. — 672 с. — ISBN 5-7060-0101-4
  • Аникин А. Е. Иннокентий Анненский и его отражения: Материалы. Статьи. — М.: Языки славянской культуры, 2011. — 472 с. — ISBN 978-5-9551-0472-0
  • Семён Экштут. Красные когти Судьбы: Иннокентий Анненский в коридоре эпохи. — М.: Кучково поле. 2017. — 448 с.: ил. тираж — 1000 экз. —ISBN 978-5-9950-0779-1

Արտաքին հղումներ խմբագրել