Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1947)
«Կապիտանի աղջիկը» (իտալ.՝ La figlia del capitano), 1947 թվականի իտալական պատմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարիո Կամերինին։ Ֆիլմը Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի էկրանավորումն է, ադապտացված սցենարը գրել է հինգ հեղինակներից բաղկացած խումբը՝ Մարիո Կամերինին, Մարիո Մոնիչելին, Կառլո Մուսոն, Իվո Պերիլին և Ստենոն։ Ֆիլմը մասնակցել է Կաննի 2-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրին[3]։ Բեմադրող նկարիչ Պիերո Ֆիլիպոնեի աշխատանքն արժանացել է «Արծաթե ժապավեն» ազգային կինոմրցանակի։ 1965 թվականին իտալական հեռուստաէկրաններ է բարձրացել «Կապիտանի աղջիկը» ստեղծագործության մոտիվներով նկարահանված վեց սերիայից բաղկացած ֆիլմ, որտեղ Պուգաչովի դերը կրկին կատարել է Ամեդեո Նացարին։
Կապիտանի աղջիկը իտալ.՝ La figlia del capitano | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | արկածային ֆիլմ, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թեմա | Եմելյան Պուգաչովի ապստամբություն |
Հիմք | Կապիտանի աղջիկը |
Թվական | 1947 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Մարիո Կամերինի[1] |
Պրոդյուսեր | Լուիջի Ռովերե և Դինո դե Լաուրենտիս |
Սցենարի հեղինակ | Իվո Պերիլլի, Մարիո Կամերինի, Ստենո և Մարիո Մոնիչելլի |
Դերակատարներ | Ամադեո Նացցարի[1], Իրասեմա Դիլիան[1], Վիտտորիո Գասման[1], Չեզարե Դանովա[1], Կարլո Նինկի[1], Ավե Նինկի[1], Լաուրա Գոր[1], Էռնեստո Ալմիրանտե[1], Օլգա Սոլբելլի[1], Ֆոլկո Լյուլի, Առնոլդո Ֆոա, Ալդո Սիլվանի[1], Գուալտիերո Տումիատի[1], Ջինո Սալտամերենդա[2] և Պիեռո Պալերմինի[2] |
Օպերատոր | Ալդո Տոնտի |
Երաժշտություն | Ֆեռնանդո Պրևիտալի |
Մոնտաժ | Մարիո Կամերինի |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Lux Film |
Տևողություն | 97 րոպե |
La figlia del capitano (film 1947) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում կայսրուհի Եկատերինա II-ի ժամանակների Ռուսաստանում։ Երիտասարդ սպա Պյոտր Գրինյովը մեկնում է ծառայության վայր՝ հեռավոր Բերդ։ Ուղևորության ընթացքում նրան օգնում է ճանապարհը գտնել մի կազակ, որին երախտապարտ Պյոտրը տալիս է իր վերարկուն։ Գալով բերդ՝ Գրինյովը սիրահարվում է ամրոցի պարետի դստերը՝ Մաշա Միրոնովային, բայց նա մրցակից ունի՝ ի դեմս մեկ այլ երիտասարդ սպայի՝ Ալեքսեյ Շվաբրինի։
Այդ ժամանակ բռնկվում է Պուգաչովյան ապստամբությունը։ Ապստամբները գրավում են ամրոցը, կապիտան Միրոնովին մահապատժի են ենթարկում, Շվաբրինը հավատարմության երդում է տալիս Պուգաչովին, իսկ Գրինյովը հրաժարվում է։ Մահապատժից նրան փրկում է Պուգաչովը, որը, ինչպես պարզովում է, այն նույն կազակն է, որին Պյոտրը նվիրել էր իր վերարկուն։ Պյոտրը հեռանում է, բայց շուտով իմանում է, որ Շվաբրինը ցանկանում է բռնի ամուսնանալ Մաշայի հետ։ Գրինյովը փրկում է Մաշային, բայց նրան մատնությամբ ձերբակալում են արդեն կառավարական զորքերը և մեղադրում պետական դավաճանության մեջ։ Մինչ Գրինյովը Պուգաչովի հետ սպասում է մահապատժի, Մաշան գնում է Եկատերինա 2-րդի մոտ և ներում է խնդրում նրա համար։
Դերերում
խմբագրել- Իրասեմա Դիլիան – Մաշա Միրոնովա
- Չեզարե Դանովա – Պյոտր Գրինյով
- Ամեդեո Նացարի – Եմելյան Պուգաչով
- Վիտտորիո Գասման – Ալեքսեյ Շվաբրին
- Ալդո Սիլվանի – կապիտան Միրոնով, Մաշայի հայրը
- Ֆոլկո Լուլի – Զուլայ (լուսագրերում նշված չէ)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1947)» հոդվածին։ |