Նևայի Ճակատամարտ (ռուս.՝ Не́вская би́тва), ճակատամարտ ռուսական և շվեդական զորքերի միջև, Նևա գետի վրա, 1240 թվականի հուլիսի 15-ին։ Շվեդիայի հարձակման նպատակն էր տիրել «վարյագներից դեպի հույները տանող» առևտրական ճանապարհի այն մասին, որը գտնվում էր Մեծ Նովգորոդի հսկողության տակ։ Տեղեկանալով շվեդական զորքերի (հրամանատար Բիրգեր Յարլ) հայտնվելու մասին՝ նովգորոդյան իշխան Ալեքսանդր Յարոսլավիչը հանկարծակիի բերեց շվեդներին և Նևայի վտակ Իժորայի մոտ ջախջախեց նրանց։ Ճակատամարտում ցուցաբերած զորավարական հմտության և անձնական խիզախության համար իշխան Ալեքսանդր Յարոսլավիչը անվանվել է Նևսկի։ Ռուսիայի վրա թաթար-մոնղոլական արշավանքի պայմաններում՝ Նևայի ճակատամարտն ապահովեց ռուս-շվեդական սահմանների անվտանգությունը։

Նևայի ճակատամարտ
Թվականհուլիսի 15, 1240
Մասն էSwedish–Novgorodian Wars?
ՎայրՆևա
Կոչվել է
(անունով)
Նևա
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ
Հատված Նևայի ճակատամարտ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևայի ճակատամարտ» հոդվածին։