Սիրել եմ ձեզ... (Սիրել եմ ձեզ։ Եվ սերն էլ այդ գուցեև), (ռուս.՝ Я вас любил…), Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը, որը գրվել է 1829 թվականին և ներկայացնում է լիրիկական մանրանկարներ, որն ըստ հետազոտողների, ստեղծվել է, որպես բանաստեղծի կյանքի իրական իրադարձությունների արձագանք[1]։ Էլեգիայի մեղեդիականությունը ձևավորվում է հնգոտնյա յամբի և պիրիխի շնորհիվ[2]։

Սիրել եմ ձեզ
Տեսակբանաստեղծություն
Ժանրպոեզիա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1829
Հրատարակվել է1830
 I Loved You (poem)
«Հյուսիսային ծաղիկներ» ամսագիր, 1830

Առաջին անգամ հրատարակվել է «Հյուսիսային ծաղիկներ» ալմանախում (1830)[3]։

Վարկածներ բանաստեղծության մասին խմբագրել

Այն վարկածը, որ բանաստեղծությունը նվիրված է Գեղարվեստի ակադեմիայի նախագահի դստերը՝ Աննա Օլենինային, առաջին անգամ առաջադրվել է Պուշկինի կենսագիր Պավել Անենկովի կողմից[4], հետագայում այդ ենթադրությունը հաստատել են որոշ ռուս գրականագետներ[5]։

Միևնույն ժամանակ, ըստ պուշկինագետ Տատյանա Ցյավլովսկու, բանաստեղծի և Օլենինայի միջև հարաբերությունների պատմությունը այդքան էլ շատ չի ուսումնասիրվել[6], իսկ այն վարկածը, որ Աննա Ալեքսեևնան հանդիսանում է բանաստեղծության հասցեատերը՝ վիճելի է[7]։

Պուշկինը, լիցեյը ավարտելու տարիներին լինելով Ալեքսեյ Օլենինի տանը, դեռ մանկուց գիտեր նրա դստերը։ Աքսորից հետո վերադառնալով Պետերբուրգ, բանաստեղծը այցելեց իր շատ բարի ծանոթներին, այդ թվում՝ Օլենիների ընտանիքին[8]։ Բաժանման տարիներին Աննա Ալեքսեևնան վերածվել էր մի գեղեցիկ օրիորդի, որն ուներ բավականին շատ երկրպագուներ։ Իր անավարտ վեպում, որի հատվածներից ներառվել են օրագրում (հուլիս 1828), Օլենինան Պուշկինին անվանել է իր ժամանակի ամենահետաքրքիր մարդը[9]։

  Բոլորը՝ տղամարդիկ և կանայք, շտապում էին նրան ուշադրություն դարձնել։ Ոմանք դա անում էին, հետևելով մոդային, մնացածը՝ որպեսզի ստանան հիանալի բանաստեղծություններ և դրա շնորհիվ իրենց դիրքը ունենան, և ի վերջո երրորդը՝ հանճարի հանդեպ հարգանք ունենալու համար։  
 
Աննա Օլենինա

Բանաստեղծը սիրահետել է Օլենինային և նրան առաջարկություն է արել, սակայն նրա սևագրություններում պահպանվել են Եվգենի Օնեգինի ութերորդ գլխի ուրվագծերը, որում Annette Olenine ներկայացնում է որպես շատ երկիմաստ անմիարժեք կերպար՝ այնքան սեթևեթող, այնքան փոքր է, որ ակամայից յուրաքանչյուր հյուր գտնում էր նրանում միտքը և զայրույթը[10]։ Ըստ Ցյավլովսկու, այս տողերը վկայում են այն մասին, որ տեղի են ունեցել ինչ-ինչ իրադարձություններ, որոնք խոցել են Պուշկինի ինքնասիրությունը[10]։

Օլենինայի թոռնուհին, Օլգա Նիկոլաևնա Օոմը պնդում էր, որ Աննա Ալեքսեևնայի հուշագրքում կար Պուշկինի ձեռքով գրված «Սիրել եմ ձեզ։ Եվ սերն էլ այդ գուցեև» բանաստեղծությունը։ Նրանում արձանագրված էին երկու ամսաթվեր՝ 1829 և 1833 թվականները հետևյալ նշումով plusqueparfait՝ վաղուց անցած[11]։ Հուշագիրքը չի պահպանվել, և բանաստեղծության հասցեատիրոջ մասին հարցը անհայտ է մնացել։

  Սիրել եմ ձեզ բանաստեղծության ամբողջ հոգեբանական հիմքն հակասում է նրան, որ այն ուղղված է Օլենինային։ Բանաստեղծության բառերը ցույց են տալիս անսահման նվիրվածություն դեպի կնոջը՝ մինչև սեփական զգացմունքներից լիակատար հրաժարվելը։ Բանաստեղծության մեջ զգացվում է ինչ-որ դանդաղություն, զգացմունքների վաղեմություն, ժամանակի շրջապատող շունչը[7]։  

Հիմնական գաղափար խմբագրել

Սիրել եմ ձեզ... բանաստեղծությունը փոքրիկ վիպակ է անպատասխան սիրո մասին։ Այն հիացնում է իր վեհանձնությամբ և անկեղծ մարդկային զգացմունքներով։ Բանաստեղծի անպատասխան սերը զուրկ է որևէ եսասիրությունից։

Սիրել եմ ձեզ։ Եվ սերն էլ այդ գուցեև
Դեռ չի մարել իսպառ հոգուս խորքում։
Բայց թող որ չտանջի այն ձեզ այլեւս.
Ես վշտացնել բնավ ձեզ չեմ ուզում։

Այս բանաստեղծության քնարական հերոսը ազնիվ, անձնազոհ, մարդ է, ով պատրաստ է թողնել սիրած կնոջը։ Ուստի բանաստեղծությունը լցված է անցյալի հանդեպ մեծ սիրո զգացումով և սիրելի կնոջ հանդեպ զուսպ վերաբերմունքով։ Նա իսկապես սիրում են այդ կնոջը, հոգ է տանում նրա մասին, չի ցանկանում անհանգստացնել և տխրեցնել նրան իր խոստովանություններով, միայն ցանկանում էր, որ նրա սերը իր ապագա ընտրյալի հանդեպ, լինի այդքան նուրբ և անկեղծ, ինչպես բանաստեղծի սերն էր իր հանդեպ։

Սիրել եմ ձեզ անձայն, անհույս սիրով եւ
Եղել խանդի, երկչոտության գերի։
Սիրել եմ ձեզ այնքան քնքուշ սիրով, որ,
Աստված տա, ձեզ ուրիշն այդպես սիրի։

«Սիրել եմ ձեզ…»՝ բանաստեղծական խոստովանություն, կրքոտ և տխուր միաժամանակ։ Հրաժեշտի խոսքերը, որոնք երբեմն ուղղված էին սիրելի կնոջը, լցված էին տխրությամբ և տղամարդկային հպարտությամբ[1]։ Իր կառուցվածքով բանաստեղծությունը բաժանվում է երկու մասի, որոնք չեն համընկնում ոչ չափով, ոչ ձևով։ Դրանցից մեկը ներկայացնում է քնարական սյուժե, երկրորդը՝ քնարական ցանկություն[12]։ Առաջինը զբաղեցնում է յոթ տող, դա հերոսի մեղմ մենախոսությունն է, որում երեք անգամ կրկնվում է «Սիրել եմ ձեզ» անաֆորան։ Երկրորդ մասում տոնայնությունը կտրուկ փոխվում է, տեղի է ունենում անսպասելի անցում՝ փափուկ խոստովանությունից անցնում է հանկարծակի էմոցիոնալ պոռթկման[13]։

Բանաստեղծության տարիմաստությունն այն է, որ եզրափակիչ տողը (Աստված տա, ձեզ ուրիշն այդպես սիրի) հերքում է այն ամենը ինչ ասվում է նախորդ յոթ տողերում։ Դա նշանակում է, որ սերը չի ավարտվել, այլ, ընդհակառակը, հասել է անձնազոհության բարձրագույն աստիճանի[14]։ Ըստ գրականագետ Իգոր Սուխիխի, նման ընդունելությունը  (սիրուց հրաժարվելը) կարելի է դիտարկել և ավելի ուշ գրված «Եվգենի Օնեգինի» եզրափակչում, երբ հերոսուհին խոստովանում է՝ «Ես ձեզ սիրում եմ (ինչո՞ւ խաբել), բայց ես ուրիշին եմ տրվել, ես հավերժ հավատարիմ եմ նրան»[14]։

Բանաստեղծ Նաում Կորժավինը, ով 1960-ականների սկզբին այս բանաստեղծության մասին գրել է առանձին հոդված, նշել է, որ դրանում բացակայում է բանաստեղծական բարդ տարրեր, քանի որ նրանք կկոտրեյին մտքերի ազատ զարգացումը։ Բոլոր բառերը, որոնք հնչում էին առաջին յոթ տողերում,  «զգացմունքների աստիճանական արտասանում»՝ սա է դեպի ամփոփիչ նախադասության ճանապարհը[15]։

  Իհարկե, այդ վերջին տողերում կա և դառը համ՝ նախազգացում, որ նման հուսալի և հավատարիմ սեր հերոսուհին արդեն երբեք չի հանդիպի։ Բայց այս ամենը ցույց է տալիս միայն գլխավորը, տա Աստված ձեզ լինել այդքան սիրելի ուրիշների կողմից։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шанский Н. М. Лингвистический анализ художественного текста. — Л.: Просвещение. Ленинградское отделение, 1990. — С. 271-272. — 415 с. — ISBN 5-09-001959-2
  2. Шанский Н. М. Лингвистический анализ художественного текста. — Л.: Просвещение. Ленинградское отделение, 1990. — С. 278. — 415 с. — ISBN 5-09-001959-2
  3. Синявский Н., Цявловский М. Пушкин в печати 1814—1837. — М.: Соцэкгиз, 1938. — С. 70.
  4. Анненков П. В. Сочинения Пушкин. — СПб., 1885. — Т. II. — С. 496—49.
  5. См, например: Черейский Л. А. К датировке одного стихотворения Пушкина // Временник Пушкинской комиссии, 1973. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1975. — С. 79-80.
  6. Цявловская Т. Г. Дневник А. А. Олениной. — Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Л.: Изд-во АН СССР. — Т. 2. — С. 247.
  7. 7,0 7,1 Цявловская Т. Г. Дневник А. А. Олениной. — Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Л.: Изд-во АН СССР. — Т. 2. — С. 289 - 292.
  8. Цявловская Т. Г. Дневник А. А. Олениной. — Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Л.: Изд-во АН СССР. — Т. 2. — С. 248.
  9. Оленина А. А. Из «Дневника» // А. С. Пушкин в воспоминаниях современников. — М.: Художественная литература, 1974. — Т. 2. — С. 67 - 70.
  10. 10,0 10,1 Цявловская Т. Г. Дневник А. А. Олениной. — Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Л.: Изд-во АН СССР. — Т. 2. — С. 280 - 281.
  11. Дневник Анны Алексеевны Олениной (1828—1829) Предисловие и редакция Ольги Николаевны Оом. — Париж, 1936. — С. XXIV, XXXIX—XL, L.
  12. Шанский Н. М. Лингвистический анализ художественного текста. — Л.: Просвещение. Ленинградское отделение, 1990. — С. 276 - 278. — 415 с. — ISBN 5-09-001959-2
  13. Тарасов Л. Ф. К методике лингвистического анализа поэтического произведения // Русский язык в школе. — 1972. — № 4. — С. 18.
  14. 14,0 14,1 Игорь Сухих Классное чтение: от горухщи до Гоголя Художественный мир Пушкина // Нева. — 1912. — № 10.
  15. Коржавин Н. О поэтической форме // В защите банальных истин. — М.: Московская школа политических исследований, 2003. — ISBN 5-93895-040-6

Արտաքին հղումներ խմբագրել