Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Նևսկի (ռուս.՝ Александр Ярославич Невский, մայիսի 13, 1220, Պերեսլավլ Զալեսկի, Ռուսաստան - նոյեմբերի 14, 1263, Գորոդեց, Նիժնի Նովգորոդի մարզ), ռուս զորավար, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-1250 թվականներ) և Վլադիմիրի մեծ իշխան (1252-1263 թվականներ)։

Ալեքսանդր Նևսկի
AlexanderNevski.jpg
 
Մասնագիտություն՝ ճանապարհորդ հետազոտող և զինծառայող
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 13, 1220
Ծննդավայր Պերեսլավլ Զալեսկի, Ռուսաստան
Վախճանի օր նոյեմբերի 14, 1263 (43 տարեկանում)
Վախճանի վայր Գորոդեց, Նիժնի Նովգորոդի մարզ
Գերեզման Ալեքսանդր Նևսկու մայրավանք
Թաղված Ալեքսանդր Նևսկու մայրավանք
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Քաղաքացիություն Կիևյան Ռուսիա
Հայր Yaroslav II of Vladimir?
Մայր Q30879239?
Ամուսին Alexandra Brachyslavna?[1]
Զավակներ Dmitry of Pereslavl?, Andrey of Gorodets?, Daniel of Moscow? և Vassili Aleksandrovitch?

19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվել է շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց։ Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։ 1242 թվականի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական խաչակիր ասպետներին։ Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով։

Ալեքսանդր Նևսկին միավորել է Ռուսիայի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրապնդել կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները։ Մահացել է Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս։

Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ Ռուսական կայսրությունում 1725 թվականին սահմանվել է շքանշան, իսկ 1942 թվականի հուլիսի 29-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» խորհրդային զինվորական շքանշանը։

1547 թվականին Ալեքսանդր Նևսկին կարգվել է Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի դասը։ Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։