Սերգեյ Բեզռուկով

կինեմատոգրաֆ, դերասան

Սերգեյ Վիտալևիչ Բեզռուկով (ռուս.՝ Сергей Витальевич Безруков), (հոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, Ռուսաստանի Ժողովրդական արտիստ (2008)[2], ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր (1997), 2002 թվականից «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ։

Սերգեյ Բեզռուկով
Ի ծնե անուն՝Սերգեյ Վիտալևիչ Բեզռուկով
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա
Երկիր՝Ռուսաստան Ռուսաստան
Ազգություն՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝Կինեմատոգրաֆ, դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 046424
sergeybezrukov.ru

Կենսագրություն

խմբագրել

Սերգեի հայրը դերասան և ռեժիսոր Վիտալի Սերգեի Բեզռուկովն է (1942 թվական), որը աշխատել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում։ Մայրը՝ Նատալյա Միխայիլի Բեզռուկովան (Սուռովա. ծնված 1950 թվականի հունվարի 1-ին[3]), տնային տնտեսուհի է, աշխատել է խանութում որպես վարիչ[4]։ Սերգեյն իր անունը ստացել է հոր սիրելի բանաստեղծ Սերգեյ Եսենինի պատվին։

Սերգեյը սովորել է մոսկովյան №402 սովորական դպրոցում, սիրել է լինել հոր աշխատավայրում և մանկուց երազել է գնալ նրա հետքերով։ 1990 թվականին՝ միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի «Թատրոնի և կինոյի դերասան» բաժին։

1994 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիան (Օլեգ Տաբակովի արվեստանոցը)։ 1993 թվականից աշխատում է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնում։ Նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Բրիգադա» («Бригада»), «Տեղամաս» («Участок»), «Վարպետը և Մարգարիտան» («Мастер и Маргарита»), «Եսենին» («Есенин») և «Չինական ճենապակի» («Китайский сервиз») և այլն։ Մի քանի տարի (1994—1999) աշխատել է «Տիկնիկներ» («Куклы», ՆՏՎ) ծրագրում, որտեղ հնչյունավորել է բազմաթիվ կերպարների, որոնց թվում այնպիսի մարդիկ, ինչպես Բորիս Ելցինը, Վլադիմիր Ժիրինովսկին (Սերգեյի սիրելի կերպարը)։

Սերգեյը հրապուրվում է գեղանկարչությամբ[5]։

2010 թվականի հուլիսի 26-ից մշակույթի գծով Պատրիարքարանի խորհրդի անդամ (Ռուսական ուղղափառ եկեղեցի)[6]։

2013 թվականի ապրիլից ընդգրկված է ՌԴ-ի Պաշտպանության նախարարությանը կից Բանակային Հանրային խորհրդի կազմում։

2013 թվականին դարձել է Մոսկվայի մարզային «Կուզմինկա» («Кузьминки») մշակույթի տան ղեկավար։

2013 թվականից Մոսկովյան նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Ընտանիք

խմբագրել
 
Սերգեյ և Իրինա Բեզռուկովները
  • Ամուսնացած է դերասանուհի Իրինա Բեզռուկովայի հետ (Բեզռուկովի մոտ է եկել Իգոր Լիվանովից[7], պաշտոնապես նրանք ամուսնացել են Սերգեյի՝ «Բրիգադա» սերիալում նկարահանվելու ժամանակ)։
  • 2013 թվականի վերջին ԶԼՄ-ները, հիմնվելով Բեզռուկովի հոր խոսքերի վրա, հայտնեցին, որ Սերգեյի ընտանիքում ծնվել են Ալեքսանդրա դուստրը և Իվան որդին[8][9]։
  • Պապիկը (մայրական գծով)` Միխայիլ Իվանի Սուռով (1924 - 2005): Աշխատել է ղեկավար պաշտոններում Գորկու մարզի Լիսկովո քաղաքի կուսակցական և տնտեսական ապարատում[10]։
  • Տատիկը` Եկատերինա Ալեքսեի Սուռովա (1924 - 2008), աշխատել է մանկավարժ-դաստիարակ Լիսկովո քաղաքի նախնական դպրոցում և մանկապարտեզում[10]։
  • Պապիկը (հայրական գծով)` Սերգեյ Բեզռուկով։
  • Տատիկը` Պելագեա Բեզռուկովա (Մուխինա)։

Քաղաքական հայացքները

խմբագրել

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ։ 2012 թվականի փետրվարին հրաժարվել է նկարահանվել տեսահոլովակում՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի։ Իր որոշումը պարզաբանել է նրանով, որ «իր կարծիքով չի ցանկանում ազդել այլ մարդկանց ընտրության վրա»[11]։ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ-ի մշակույթի գործիչների ուղերձը՝ ի պաշտպանություն ՌԴ-ի նախագահ Վ. Վ. Պուտինի քաղաքականության Ուկրաինայում և Ղրիմում[12]։

Ճանաչում և պարգևներ

խմբագրել
  • 1994 — «Սոզվեզդիե» կինոփառատոնի մրցանակ՝ «Դերասանական հմայք և անմիջականություն» անվանակարգում «Նոկտյուրն թմբուկի և մոտոցիկլի համար» ֆիլմում Չիբիսի դերակատարման համար։
  • 1995 — «Մոսկովյան դեբյուտներ» մրցանակ Պյոտրի դերակատարման համար («Վերջինները»).
  • 1996 — «Ճայ» մրցանակ՝ «Առաջընթաց» անվանակարգում Ալեքսանդրի դերակատարման համար «Խելագարը» ներկայացման մեջ։
  • 1997 — ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր Մ. Ն. Երմոլովայի անվան թատրոնի «Жизнь моя, иль ты приснилась мне» ներկայացման մեջ Եսենինի դերակատարման համար։
  • 1997 — Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակ։
  • 1997 — «Կուռք» գործարար շրջանակների մրցանակ։
  • 2000 — «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Հատակում» ներկայացման մեջ Ալյոշկայի դերակատարման համար։
  • 2000 — «Հարավային գիշերներ» (քաղաք Գելենջիկ) ազգային մշակույթի IV փառատոնի մրցանակ «Անտրեպրիզային լավագույն տղամարդու դեր» անվանակարգում, «Կոյկա» ներկայացման մեջ դերակատարման համար։
  • 2001 — ՌԴ վաստակավոր դերասան[13]
  • 2002 — «Տարվա դերասան» «Տարվա դեմք» մրցույթում։
  • 2003 — Նիկոլայ Ռաստոռգուևի հետ համատեղ «Տարվա Շանսոն» մրցանակի դափնեկիր՝ «Տեղամաս» սերիալի «Отчего так в России берёзы шумят» երգի համար։
  • 2004 — Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության Ազգային Ակադեմիայի «Ոսկի Արծիվ» («Золотой орёл») մրցանակի նոմինանտ՝ «Բրիգադա» սերիալում «Լավագույն տղամարդու դերը» անվանակարգում[14]
  • 2005 — Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության Ազգային Ակադեմիայի «Ոսկի Արծիվ» («Золотой орёл») մրցանակ՝ «Լավագույն տղամարդու դերը հեռուստատեսությունում» («Տեղամաս»)։
  • 2006 — «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Похождение, составленное по поэме Н. В. Гоголя „Мертвые души“» ներկայացման մեջ Չիչիկովի դերակատարման համար։
  • 2007 — ՌԴ-ի քաղաքացիների ձեռքբերումների հասարակական ճանաչման «Տարվա Ռուս» Ազգային մրցանակի դափնեկիր «Ռուսաստանի աստղ» անվանակարգում[15]։
  • 2008 — ՌԴ-ի ժողովրդական դերասան[16]։
  • 2008 — «MTV Россия» լավագույն տղամարդու դերակատարման մրցանակ՝ «Ճակատագրի հեգնանքը։ Շարունակություն» գեղարվեստական ֆիլմում Իրակլիի դերակատարման համար։
  • 2008 — Ռազմական ֆիլմերի Յու. Ն. Օզերովի անվան 6-րդ միջազգային փառատոնի «Золотой меч» մրցանակ «Լավագույն տղամարդու երկրորդական կարգի դերակատարում» անվանակարգում՝ «Ծովակալ» ֆիլմում գեներալ Կապելի դերակատարման համար։
  • 2012 — Անդրեյ Միրոնովի անվան Ռուսաստանի ազգային «Ֆիգարո» մրցանակ «Լավագույնը լավագույններից» անվանակարգում[17]։
  • 2013 — «Լավագույն դերասան» մրցանակ Մարբելի ռուսական ֆիլմերի առաջին փառատոնում (Marbella Russian Film Fest)` «Матч» կինոնկարում գլխավոր դերակատարման համար։
  • 2014 — «Լավագույն տղամարդու դերակատարման» մրցանակ Շուկշինյան կինոփառատոնում՝ «Ոսկի» ֆիլմում Գորդեյ Բրագինի դերակատարման համար[18]։

Թատերական աշխատանքներ

խմբագրել

Մասկվայի Մ. Ն. Երմոլովայի անվան թատրոն

խմբագրել
  • «Жизнь моя, иль ты приснилась мне?..» (1995, Բեմադրիչ Ֆ. Վերիգինա) — Սերգեյ Եսենին
  • «Александр Пушкин» (2002, Բեմադրիչ Վ. Բեզռուկով) — Ալեքսանդր Պուշկին

Օլեգ Տաբակովի ղեկավարած Մոսկովյան թատրոն-ստուդիա

խմբագրել
  • «Страсти по Бумбарашу» (1993, Բեմադրիչ Վ. Մաշկով) — Ուսանող
  • «Билокси-Блюз» (1993, Բեմադրիչ Օ. Տաբակով) — Շարքային Յուդջին Մ. Ջերոմ
  • «Затоваренная бочкотара» (1994, Բեմադրիչ Ե. Կամենկովիչ) — Իվան Կուլաչենկո և Տելեսկոպով
  • «Ревизор» (1994, Բեմադրիչ Ս. Գազարով) — Կվարտալնի
  • «Матросская тишина» (1994, Բեմադրիչ Օ. Տաբակով) — Դավիդ Շվարց
  • «Последние» (1995—2003, Բեմադրիչ Ա. Շապիրո) — Պյոտր
  • «Псих» (1995—2005, Բեմադրիչ Ա. Ժիտինկին) — Ալեկսանդր
  • Անեկդոտներ։ «Бобок», «Двадцать минут с ангелом» (1995, Բեմադրիչ Վ. Ֆոկին) — Կլինևիչ և Ստուպակ
  • «Звёздный час по местному времени» (1996, Բեմադրիչ Վ. Մաշկով) — Սարատով
  • «Прощайте… и рукоплещите!» (1997, Բեմադրիչ Օ. Տաբակով) — Առլեքին
  • «Старый квартал» (1997—2003, Բեմադրիչ Ա. Ժիտինկին) — Գրող
  • «На всякого мудреца довольно простоты» (1997, Բեմադրիչ Օ. Տաբակով) — Եգոր Դմիտրիի Գլումով
  • «Признания авантюриста Феликса Круля» (1998, Բեմադրիչ Ա. Ժիտինկին) — Կռուլ
  • «На дне» (2000, Բեմադրիչ Ա. Շապիրո) — Ալյոշկա
  • «Похождение, составленное по поэме Н. В. Гоголя „Мертвые души“» (2006, Բեմադրիչ Մ. Կարբաուսկիս) — Պավել Իվանի Չիչիկով
  • «Безумный день, или Женитьба Фигаро» (2009, Բեմադրիչ Կոնստանտին Բոգոմոլով) — Ֆիգարո, կոմսի կամերդիներ

«Արտ-Պարտներ XXI» թատրոն

խմբագրել
  • «Искушение» (2000—2005, Բեմադրիչ Վ. Ախադով) — Բրունո
  • «Ведьма» (2001, Բեմադրիչ Վ. Բեզռուկով) — Եմելյան

Չեխովի անվան Մոսկվայի Դրամատիկական թատրոն

խմբագրել
  • «Амадей» (2000, Բեմադրիչ Մ. Ռոզովսկի) — Մոցարտ
  • «Священный огонь» (2002, Բեմադրիչ Ս. Վրագովա) — Մորիս Տեբրետ

«Մոնոլոգ XXI դար» թատրոն

խմբագրել
  • «Койка» (1999—2002, Բեմադրիչ Ա. Սոկոլով) — Նա

«Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոն

խմբագրել
  • «Сирано де Бержерак» (2008 թվականի հոկտեմբերից, ռեժիսոր-բեմադրիչ Ա. Սինոտով, ռեժիսոր Ս. Բեզռուկով) — Սիրանո դե Բերժերակ
  • «Хулиган» միստիկ ներկայացում ( 2008 թվականի նոյեմբերից, ռեժիսոր Ս. Բեզռուկով) — Սերգեյ Եսենին

Մոսկվայի նահանգային թատրոն

խմբագրել
  • «Пушкин» (ռեժիսոր Ս. Բեզռուկով)- Ալեկսանդր Պուշկին
  • «Хулиган. Исповедь» (ռեժիսոր Ս. Բեզռուկով) — Եսենին
  • «Нашла коса на камень» (Ա. Ն. պիեսների հիման վրա)(ռեժիսոր Ս. Բեզռուկով)

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերեր կինոյում

խմբագրել
  1. 1990 — Похороны Сталина — անօթևան
  2. 1993 — Умирает душа — Պյոտր
  3. 1994 — Ноктюрн для барабана и мотоцикла — Չիբիս
  4. 1995 — Крестоносец — կասկադյոր Սերգեյ
  5. 1996 — Доктор Угол
  6. 1997 — Котовасия
  7. 1997 — Брегет
  8. 1998 — Развязка петербургских тайн — կոռնետ Միխայիլ Ստեբլով
  9. 1998 — На бойком месте — Թեթևամիտ
  10. 1998 — Незнакомое оружие, или Крестоносец 2 — սերժանտ Սուխորուկ, ՆԳՆ հետախույզ
  11. 1998 — Старые песни о главном 3 — Ֆեոֆան` «Իվան Վասիլևիչ»-ից»
  12. 1999 — Китайский сервиз — Վաճառական Սիդիխին
  13. 2000 — Вместо меня — Դմիտրի Լավրով
  14. 2000 — Русский водевиль
  15. 2001 — Любовь.ru — Տիմոֆեյ
  16. 2000 — Чёрная комната
  17. 2001 — Русский водевиль. Бледнолицый лжец — Ապոլոն Իվանով
  18. 2001 — Саломея — Միխայիլ Լիչկով
  19. 2001 — Чудеса, да и только, или Щука по-московски
  20. 2001 — Ералаш
  21. 2002 — Азазель — Իվան Ֆրանցեվի Բրիլինգ
  22. 2002 — Александр Пушкин — Դանտես
  23. 2002ԲրիգադաԱլեքսանդր Նիկոլայի Բելով (Սաշա Բելի)
  24. 2002 — Если невеста ведьма — Մաքսիմ Ռոսս
  25. 2002 — Маска и душа
  26. 2003 — Жизнь одна — Պավել
  27. 2003 — Ключ от спальни — թռչնաբանության պրոֆեսոր Մարուսին
  28. 2003 — Участок — ոստիկանության ավագ լեյտենանտ Պավել Կրավցով, թաղային
  29. 2004 — Бой с тенью — Ալեկսանդր Նիկոլայի Բելով (Սաշա Բելիյ)
  30. 2004 — Московская сага — Վասիլի Ստալին
  31. 2005 — Город без солнца — Լուսանկարիչ Ալեքս
  32. 2005 — Есенин — Սերգեյ Եսենին
  33. 2005 — Мастер и Маргарита — Հիսուս Քրիստոս
  34. 2006 — Поцелуй бабочки — Նիկոլայ Օռլանով
  35. 2006 — Пушкин. Последняя дуэль — Պուշկին
  36. 2007 — Карнавальная ночь-2, или Пятьдесят лет спустя — Դենիս Կոլեչկին
  37. 2007 — Ирония судьбы. Продолжение — Իրակլի
  38. 2007 — Одна любовь души моей — Ալեկսանդր Պուշկին
  39. 2008 — Адмиралъ — գեներալ Կապել
  40. 2008 — В июне 41-го — Լեյտենանտ Իվան Բուրով
  41. 2009 — Каникулы строгого режима — Վիկտոր Սերգեի Սումարոկով, «Սումրակ»
  42. 2009 — Гоголь. Ближайший — Պուշկին
  43. 2010 — Смерть в пенсне, или Наш Чехов — ժամանակակից ռեժիսոր Այվոն
  44. 2011 — Высоцкий. Спасибо, что живой — Վլադիմիր Վիսոցկի[19][20]; Юра, коллега Высоцкого
  45. 2011 — Ёлки 2 — ոստիկանության կապիտան Սնեգիրյով
  46. 2011 — Реальная сказка — Իվան-դուռակ
  47. 2011 — Чёрные волки — Պավել Խրոմով
  48. 2012 — Матч — Նիկոլայ Ռանևիչ, «Դինամո» Կիևի և ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ[21]
  49. 2012 — Уланская баллада — Գորժևսկի
  50. 2012 — Джентльмены, удачи! — Լյոշա Տրյոշկին / Սմայլիկ
  51. 2012 — Золото — Գորդեյ Բրագին
  52. 2012 — Мамы
  53. 2013 — Охота на крокодилов — հետախույզ Միխայիլ Ֆիլոնենկո
  54. 2013 — Прошлым летом в Чулимске — Քննիչ Վլադիմիր Շամանով
  55. 2015 — Викинг — Կնյազ Յարոպոլկի ավագ դրուժիննիկ
  56. 2015 - Временно недоступен
  57. 2016 — Громовержец

Հնչյունավորում

խմբագրել

Ֆիլմերի հնչյունավորում

խմբագրել
  • 1997 — Корабль двойников — մի շարք կերպարներ[22]
  • 1997 — Вино из одуванчиков — գնդապետ Ֆրիլեյ (Իննոկենտի Սմոկտունովսկու վերջին դերը)
  • 1997 — Волшебный портрет — Վան Լուն (Չեն Լուի դերը)
  • 1998 — Страна глухих — Ալյոշա
  • 2000 — Рыцарский роман
  • 2003 — Участок — Ցեզար շուն
  • 2005 — Мастер и Маргарита — Վարպետ (Ալեքսանդր Գալիբինի դերը)
  • 2007 — Жених и папенька - Չեխով
  • 2008 — Особо опасен — Ուեսլի Գիբսոն
  • 2008 — Плесень — ձայն կադրից դուրս
  • 2008 — Тарас Бульба — ձայն կադրից դուրս
  • 2012 — МосГаз — Նիկիտա Խրուշչով
  • 2013 — Сын отца народов — Վասիլի Ստալին
  • 2014— Сергий Радонежский. Земное и небесное

Մուլտֆիլմների հնչյունավորում

խմբագրել
  • 1997 — Анастасия — Բարտոկ չղջիկ
  • 2002 — Карлсон, который живёт на крыше (մուլտսերիալ) (Շվեդիա) — Կառլսոն
  • 2006 — Князь Владимир — Կնյազ Վլադիմիր
  • 2008 — Про Федота-стрельца, удалого молодца — Ֆեդոտ

Հեռուստատեսություն

խմբագրել
  • 1994—1999— Куклы — մի շարք կերպարների հնչյունավորում
  • 2006— Кино в деталях с Федором Бондарчуком (ապրիլի 8)
  • 2008— интервью каналу «Вот» (փետրվարի 1)
  • 2008— «Личные вещи» с Андреем Максимовым (փետրվարի 10)
  • 2008 — 100 вопросов взрослому (մայիսի 5)
  • 2008— Временно доступен (հուլիսի 29)
  • 2008— Встречи на Моховой
  • 2008— На ночь глядя
  • 2009— Ирония судьбы Сергея Безрукова
  • 2009— НеЮбилейный вечер. Безрукову — 35
  • 2009— Творческий вечер Сергея Безрукова (հունիսի 13)
  • 2010— Олег Табаков. Зажигающий звезды (документальный)
  • 2011— Талисмания. Финал (փետրվարի 26)
  • 2013— Рюрик. Потерянная быль
  • 2014— Война и мифы (3 սերիա)

Աուդիո ծրագրեր

խմբագրել

Ալբոմներ և աուդիոգրքեր

խմբագրել
  1. Աուդիոհավաքածու «Серебряный ветер» (Եսենինի բանաստեղծություններ)
  2. Գ. Գարիսոն «Неукротимая планета»
  3. Մ. Շելի «Франкенштейн»
  4. 2002— Любовь к Трем Апельсинам (աուդիոգիրք, բոլոր կերպարներ)
  5. 2002— Азазель (աուդիոգիրք, Ֆանդորին)
  6. 2003— Про Федота-стрельца, удалого молодца (աուդիոգիրք, բոլոր կերպարները բացի Մարուսի-Աղավնյակից)
  7. 2003— Петя и волк (երաժշտական ալբոմ)
  8. 2004— Страсти по Емельяну (երաժշտական ալբոմ «Կախարդ»-ը ներկայացման երգերով)
  9. 2008— Хулиган (երաժշտական ալբոմ) (կարդում և երգում է Եսենինին)
  10. 2008— Анна Каренина (ռադիոներկայացում, Վրոնսկի)
  11. 2009— Сказки в исполнении Сергея и Ирины Безруковых (աուդիոգիրք)
  12. 2009— «Сирано де Бержерак». (ներկայացման երաժշտությունը)
  13. 2014— Посвящение Лермонтову (երաժշտական ալբոմ)[23]

Մասնակցություն

խմբագրել
  • 2001— Сергей Есенин. Стихи (կարդում է տեքստը)
  • 2005— Ребята нашего полка («ԼյուԲէ» խմբի «Берёзы» երգը)
  • 2005— Рассея (ԼյուԲէ խմբի «Берёзы» երգը)
  • 2006— Митяевские песни. Часть 1 (Օլեգ Միտյաևի ալբոմը՝ «В осеннем парке» երգ)
  • 2010— Владимир Высоцкий. Натянутый канат 33 года спустя («На Большом Каретном» երգը)
  • 2010— Երգեր Եսենինի բանաստեղծություններով («Листва золотая», «Не бродить», «Хулиган (ռեմիքս)» երգերը)
  • 2014— Մասնակցություն է ունեցել գրական-լուսավորական «Быть поэтом!» նախագծում (կարդասել է Ս. Եսենինի բանաստեղծությունները)
  • Տեսահոլովակներ
  • 2002 — Мои ясные дни (Օլեգ Գազմանովի տեսահոլովակ)
  • 2002 — Синдерела (տեսահոլովակ Վալերի Լեսովսկու երգի հիման վրա, Իրինա Բեզռուկովայի մասնակցությամբ)
  • 2003 — Берёзы (կատարողներ ԼյուԲէ և Ս. Բեզռուկով)
  • 2005 — Хулиган («Вижу сон, дорога чёрная..») (հեռուստասերիալ «Եսենին»)
  • 2009 — Заря (կատարողներ Ս. Բեզռուկով և ԼյուԲէ)
  • 2012 — Печали Каменного Пояса (կատարողներ Օլեգ Միտյաև և Ս. Բեզռուկով)

Ստեղծագործական քննադատություն

խմբագրել

«Սերգեյ Բեզռուկովը, այնպես տաղանդավոր առաջին անգամ հանդես եկավ Ադոլֆ Շապիրոյի «Վերջինները»-ում, փքվեց մի քանի տարում։ Խոսեց Ժիրինովսկու և Ելցինի ձայներով «Տիկնիկներ»-ում, խաղաց սերիալներում և Ժիտինկինի ներկայացումներում, Երմոլովայի անվան թատրոնի բեմում կերպարանավորեց Եսենինի և Պուշկինի կերպարները։ Բրենդ ունի, թատերական դերասան որպիսին չկա», — ափսոսանքով նշում է քննադատ Մարինա Դավիդովան[24]։

Վալենտին Գաֆտը, իրեն յուրահատուկ սարկազմով, արձագանքել է հայտնի դերասանին այսպես. «Մահանալը սարսափելի չէ։ Սարսափելի է, որ մահից հետո կարող են նկարահանել ֆիլմ և քեզ կխաղա Բեզռուկովը»։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Սերգեյ Բեզռուկովը նկարում է։ «Բրիգադա» սերիալում երևում է՝ ինչպես է նա նկարում մանկասայլակ, Կոսմոսի խաչը, իսկ 11-րդ մասում նկարեց մեղու, որը խորհրդանշում է Վիտյա Պչոլկինին։
  • Ալեքսանդր Ինշակովը, սկսելով նկարահանել «Բրիգադա-2» ֆիլմը, խնդրանքով դիմել է Բեզռուկովին՝ առաջարկելով նրան նորից խաղալ Սաշա Բելովին, սակայն Բեզռուկովը հրաժարվել է։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Почётное звание присвоено указом президента России № 955 от 12 июня 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  3. «Мать». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  4. «Сергей Безруков актёр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  5. «работы на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  6. Состав Патриаршего совета по культуре
  7. Актер Игорь Ливанов пожалел Сергея Безрукова | KM.RU
  8. Сергей Безруков стал отцом дважды // «Вечерняя Москва», 16 октября 2013.
  9. Актёр Сергей Безруков почти год скрывает двойняшек // НТВ.ру, 12.10.2013.
  10. 10,0 10,1 ««Дедушка и бабушка» // Сергей Безруков. Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  11. «Российский актёр Сергей Безруков отказался сниматься в видеоролике в поддержку Владимира Путина». Эхо Москвы. 10 февраля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  12. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  13. «УКАЗ Президента РФ от 07.05.2001 N 521». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  14. «Номинанты премии «Золотой орёл» за 2003 год». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3–ին-ին.
  15. ««Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  16. «УКАЗ Президента РФ от 12.06.2008 N 955 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  17. «В Петербурге стали известны лауреаты актёрской премии «Фигаро»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  18. «Итоги Шукшинского кинофестиваля 2014».
  19. Обозреватель «РГ» посетил премьерный показ фильма, названного событием года
  20. Собств. корр. Спасибо, что сказал // Коммерсантъ-Online. — 2012. — 17 апр.
  21. «Мотор! На экране нынешний Харьков станет Киевом 1940-х годов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  22. Артисты кино и театра, советские актёры, русские актёры(չաշխատող հղում)
  23. «Мои аудиопроекты " Сергей Безруков. Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  24. М. Давыдова. Конец театральной эпохи. — М.: ОГИ, 2005. — С. 32.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բեզռուկով» հոդվածին։