Աննա Կերն
Աննա Պետրովնա Կերն (ի ծնե՝ Պոլտորացկայա, երկրորդ ամուսնուց՝ Մարկովա-Վինոգրադսկայա, փետրվարի 11 (22), 1800, Օրյոլ, Ռուսական կայսրություն - մայիսի 27 (հունիսի 8), 1879[1], Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ազնվականուհի, պատմության մեջ ամենից հայտնի է այն դերով, որը նա խաղացել է Պուշկինի կյանքում։ Հուշերի հեղինակ է։
Աննա Կերն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11 (22), 1800 |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 27 (հունիսի 8), 1879[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Տորժոկսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան և հիշատակագիր |
Ամուսին | Jermolaj Fjodorovič Kern? |
Ծնողներ | հայր՝ Q108595287?, մայր՝ Q108595294? |
Երեխաներ | Եկատերինա Կերն |
Anna Kern Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱննա Պոլտորացկայա
խմբագրելԱննայի ծնողները պատկանում էին պաշտոնյաների շրջանի ազնվական դասին։ Հայրը՝ պոլտավացի կալվածատեր և արքունի խորհրդական Պետր Մարկովիչ Պոլտորացկին, որը դեռևս ելիզավետյան ժամանակներից արքունի երգչախմբի խմբավար Մարկ Պոլտորացկու (որը ամուսնացած էր հարուստ և ազդեցիկ Ագաֆոկլեա Ալեքսանդրովնա Շիշկովայի հետ) որդին էր։ Մայրը՝ Եկատերինա Իվանովնան, ի ծնե՝ Վուլֆ, բարի կին էր, բայց հիվանդ էր և թուլակազմ, գտնվում էր ամուսնու վերահսկողության տակ։
Աննան ծնողների հետ ապրել է մայրական պապի՝ օռլովական նահանգապետ Իվան Պետրովիչ Վուլֆի կալվածատանը, որը ծագումով Դմիտրի Ալեքսեևիչ Վուլֆի հորեղբոր տղան էր։ Ավելի ուշ ծնողները Աննայի հետ գնացել են Պոլտավա նահանգի Լուբնի գավառական քաղաք։ Աննայի մանկությունը անցել է Լուբնիում և Բերնովում, կալվածքներում, որոնք ևս պատկանում էին Վուլֆին։ Աննան ինքնուրույն շատ է կարդացել։
Աննան սկսեց երևալ հասարակության մեջ և ուշադրություն դարձնել իր գեղեցկությանը։ Հայրը ինքն է բերել նշանածին՝ գեներալ Երմոլայ Ֆեդորովիչ Կերնին տուն, որը անգլիական ծագում ունեցող Կերների ընտանիքից էր։ Աննան այդ ժամանակ 17 տարեկան էր, Երմոլայ Ֆեդորովիչը՝ 52: Աղջիկը ստիպված էր դրա հետ հաշտվել…
Գեներալի կին
խմբագրել1817 թվականի հունվարի 8-ին տեղի է ունեցել օրիորդ Աննա Պոլտորացկայի և գեներալ Երմոլայ Կերնի հարսանիքը։ Իր օրագրում Աննա Պոլտորացկայան գրել է[Ն 1]: «Նրան անհնար էր սիրել, նույնիսկ ինձ տրված չէ սփոփանք՝ հարգել նրան․ ուղիղ կասեմ՝ ես գրեթե ատում եմ նրան»։ Ավելի ուշ դա արտահայտվել է նաև գեներալի հետ ամուսնությունից ծնված երեխաների հանդեպ․ Աննան նրանց հանդեպ բավականին սառն էր (նրանց դուստրը՝ Եկատերինան (ծնվել է 1818 թվականին) կրթվել է Սմոլնի ինստիտուտում, մյուս դուստրը՝ Աննան (ծնվել է 1821 թվականի) մահացել է 4 տարեկանում, կրտսեր դուստրը՝ Օլգան (1826-1833) ապրել է ընդամենը 7 տարի)։
Աննա Պետրովնան ստիպված է եղել վարել «նշանակումով» հերթափոխային կայազորի բանակային գեներալի կնոջ կյանք՝ տեղափոխվելով մի քաղաքից մյուսը։ Ամուսինները եղել են Կրոպիվնիցկի, Տարտու, Պսկով, Բիխով, Ռիգա քաղաքներում[3]։
Կիևում նա մտերմացել է Ռաևսկիների ընտանիքի հետ և հիացմունքով է խոսել նրանց մասին։ Տարտուում նրա լավագույն ընկերները դարձել են Մոյերները՝ տեղի համալսարանի վիրահատության դասախոսը և նրա կինը՝ Մարիան, որը Վասիլի Ժուկովսկու առաջին սերը և մուսան էր։ Հիշատակելի է 1819 թվականին Աննա Պետրովնայի ճանապարհորդությունը Սանկտ Պետերբուրգ, որտեղ իր մորաքրոջ՝ Ելիզավետա Օլենինայի տանը նա լսել է Իվան Կռիլովին և առաջին անգամ հանդիպել է Ալեքսանդր Պուշկինին։
Սակայն 1819 թվականին Աննայի կյանքում մի տղամարդ է հայտնվել․ նրա օրագրից կարելի է պարզել, որ Աննան նրան անվանել է «Մասրենի»։ Հետո սիրավեպ է ունեցել կալվածատեր Արկադի Գավրիլովիչ Ռոձյանկոյի հետ։
1825 թվականի հունիսին Աննան տեղափոխվել է Տրիգորսկոե՝ իր մորաքրոջ՝ Պրասկովյա Ալեքսանդրովնա Օսիպովայի կալվածք, որտեղ կրկին հանդիպել է Պուշկինի հետ հարևան Միխալովսկոյի կալվածքում։ Հուլիսին Օսիպովան Ռիգա է տարել Կերնին և իր երկու դստրերին՝ Աննային և Եպրակսային, որտեղ 1887-1888 թվականներին ծառայել է Աննա Պետրովնայի ամուսինը[2] ։ Ռիգայում սիրավեպ է սկսվել Աննա Կերնի և Ալեքսեյ Վուլֆի միջև[2] (Վուլֆը հետագայում սիրահետել է նրա քրոջը՝ Լիզա Պոլտորացկային)[4]։
1827 թվականի մայիսին Աննա Կերնը վերջնականապես հաստատվել է Սանկտ Պետերբուրգում՝ ընդմիշտ բաժանվելով ատելի ամուսնուց և «թաղելով» կարգին կնոջ իր համբավը։
Բարձր հասարակակության մեջ գեներալի կին Կերնը ձեռք է բերել մերժվածի կարգավիճակ։ Ամեն դեպքում, սա չի խանգարել Աննայի շարունակել սիրել և սիրահարվել։
Իր հետագա կյանքում Կերնը մոտ է եղել բարոն Ա․ Ա․ Դելվիգի ընտանիքին, Դ․ Վ․ Վենևիտինովի, Ս․ Ա․ Սոբոլևսկու, Ա․Դ․ Իլիիչեսկու, Ա․ Վ․ Նիկիտենկոյի, Մ․ Ի․ Գլինկայի (Միխայիլ Իվանովիչը հրաշալի երաժշտություն է գրել «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…» բանաստեղծության համար, բայց դա արդեն նվիրված էր Եկատերինա Կերնին՝ Աննա Պետրովնայի դստերը), Ֆ․ Ի. Տյուտչևի, Ի․ Ս․ Տուրգենևի հետ։ Նրա բազմաթիվ սիրավեպերը չեն խանգարել Ալեքսեյ Վուլֆի հետ կապին, որը տևել է չորս տարի[2] ։
1836 թվականին Աննա Կերնը 36 տարեկանում կրկին սիրահարվել է, և դա եղել է իրական սեր։ Նրա ընտրյալը Պետերբուրգի առաջին կադետական կորպուսի (ռազմական փակ միջնակարգ դպրոց նախահեղափոխական Ռուսաստանում) 16-ամյա կադետ (միջնակարգ ռազմական դպրոցի սան նախահեղափոխական Ռուսաստանում) էր, նրա զարմիկ Սաշա Մարկով-Վինագրասկին։ Աննան ընդհանրապես դադարել է դուրս գալ հասարակության մեջ և սկսել է վարել խաղաղ ընտանեկան կյանք։ Երեք տարի հետո ծնվել է տղան, որին անվանել են Ալեքսանդր։ Այս ամենը կատարվել է ապօրինի։
1841 թվականին մահացել ծեր գեներալ Կերնը։ Աննա Պետրովնան արդեն ազատ էր։
Աննա Մարկովնա-Վինոգրադսկայա
խմբագրելԱննային՝ որպես գեներալի այրու, մտադիր էին քաղաքակիրթ ձևով թոշակ նշանակել, բայց 1842 թվականի հուլիսի 25-ին նա պաշտոնապես պսակադրվում է Ալեքսանդրի հետ, և այժմ նրա ազգանունը Մարկովա-Վինոգրադսկայա էր։ Այդ ժամանակից նա արդեն չէր կարող թոշակ ստանալ, և նրանք ստիպված էին ապրել խիստ համեստ։ Այդ ժամանակ Աննայի մոտ հայտնաբերում են տուբերկուլյոզ, և որպեսզի բուժեն նրան ու ինչ-որ կերպ ծայրը ծայրին հասցնեն, նրանք ստիպված են լինում երկար տարիներ ապրել Չերնիգովսկի նահանգի Սոսնիցա քաղաքում՝ Աննա Պետրովնայի պապի տանը։ 1855 թվականին Ալեքսանդր Վասիլևին հաջողվում է Սանկտ Պետերբուրգում տեղ ստանալ, սկզբում Ս. Ա. Դոլգորուկովի իշխանական տանը, և ապա ավատակալվածքի բաժնում։ Դժվար էր, Աննա Պետրովնան վաստակում էր թարգմանություններով, բայց նրանց միությունը մնացել է անխախտելի մինչև կյանքի վերջ։
1865 թվականի նոյեմբերին Ալեքսանդր Վասիլևիչը կոլեգիական ասեսորի աստիճանով հրաժարական է տվել և անցել փոքր կենսաթոշակի, և Մարկով-Վինոգրադսկիները լքել են Սանկտ Պետերբուրգը։ Ապրում էին կամ այստեղ, կամ այնտեղ, նրանց հետապնդում էր սարսափելի աղքատությունը։ Կարիքից դրդված Աննա Պետրովնան ստիպված վաճառել է իր թանկարժեք իրերը՝ Պուշկինի նամակները, հատը 5 ռուբլիով։
1879 թվականի հունվարի 28-ին Ալեքսանդր Վասիլևիչ Մարկով-Վինոգրադսկին մահացել է («ստամոքսի քաղցկեղի սարսափելի ցավերով պատճառով»)։
1879 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում (այdտեղ նրան բերել էր որդին) մահացել է նաև Աննա Պետրովնան, «կահավորված սենյակներում», Վրացական և Տվերական փողոցների անկյունում։
Աննա Պետրովնան թաղվել է հին Պռուտնա գյուղի քարաշեն եկեղեցու մոտ, որը Տորժոկից 6 կմ հեռու է. անձրևները թացացրել էին ճանապարհը և թույլ չէին տալիս դագաղը տանել գերեզման՝ «ամուսնու մոտ»։ Պռուտնայի գերեզմանոցում ճշգրիտ թաղման վայրը ներկայումս հնարավոր չէ որոշել, բայց գերեզմանատանը կա խորհրդանշական հուշաքար։
Հարյուր տարի անց Ռիգայի նախկին եկեղեցում դրվել է Աննա Պետրովնայի համեստ հուշարձանը, որի վրա եղել է լատիշերեն գրություն։
Հարաբերություններ Պուշկինի հետ
խմբագրելԱննա Պետրովնան Պուշկինի հետ առաջին անգամ հանդիպել է 1819 թվականին՝ Պետերբուրգում իր մորաքույր Ելիզավետա Օլենինայի տանը։ Պուշկինը նրա վրա տպավորություն չէր թողել, անգամ կոպիտ էր թվացել[2] ։ Այնուամենայնիվ, երբ Ռոձյանկոն Աննային ծանոթացրել է Պուշկինի արվեստը, նրա վերաբերմունքը փոխվել է գրողի հանդեպ։ Նա լիովին զմայլվել էր բանաստեղծի պոեզիայով[2] ։
Աննա Կերնի հաջորդ հանդիպումը եղել է 1825 թվականի հունիսին, երբ նա ժամանել էր Տրիգորսկոե։ Հենց այնտեղ Պուշկինը գրել է Կերնին ուղղված մադրիգալ «Կ***» բանաստեղծությունը («Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…»): Այս բանաստեղծությունը անգլերեն թարգմանել է Վլադիմիր Նաբոկովը[5]։ Միևնույն ժամանակ Աննան հետաքրվել է Պուշկինի մտերիմ Ալեքսեյ Վուլֆով (Օսիպովնայի որդին, նրա զարմիկը)։ Բացի այդ սեթևեթել է Վուլֆերի հարևան Ռոկոտովի կալվածատիրոջ հետ։
Նախքան Ռիգա գնալը, որտեղ Օսիպովնան տարել է Կերնին և իր դստրերին, Աննա Պետրովնան Պուշկինի թույլ է տվել գրել իրեն։ Պուշկինի ֆրանսերեն նամակները Կերնին պահպանվել են։ Այդ նամակներում չկային լուրջ զգացմունքներ, այլ կատակային բնույթի էին՝ շարունակելով այն խաղային հարաբերությունները, որոնք իշխում էր Միխայիլովսկոեում և Տրիգորսկոեում։
Աննա Կերնը և Պուշկինը նորից հանդիպել են երկու տարի անց Պետերբուրգում։ Արժանանալով նրա բարեհաճությանը[6]՝ Պուշկինը 1828 թվականի փետրվարին իր ընկերոջը՝ Սերգեյ Սոբոլևսկուն ուղղված նամակում գործերի արանքում հիշատակել է. «M-me Kern <…> Աստծո օգնությամբ կմիանամ նրա հետ»[7]։
Ավելի վաղ՝ 1826 թվականի մայիսին Ալեքսեյ Վուլֆին ուղղված նամակում, Պուշկինը Աննա Կերնին անվանել է «մեր բաբելոնյան անառակ Աննա Պետրովնան»[8]։
Գրողը Աննա Կերնի հետ հեգնական հարաբերությունները պահպանել է մինչև կյանքի վերջ։ Նա արժանացել է Պուշկինի դոնժուանյան ցուցակի միայն երկրորդ սյունին, որտեղ, ըստ Վիկենտի Վերեսաևի կարծիքի, նշված են այն կանանց անունները, որոնցով նա միայն հրապուրվել է, ոչ ավելին[9]։ 1830-ական թվականներին, երբ Պուշկինը արդեն Նատալյա Գոնչարովայի հետ ամուսնացած էր, Աննա Պետրովնան նրան դիմել է օգնության համար՝ Ժորժ Սանդի գրքի իր թարգմանությունը հրատարակիչ Ալեքսանդր Սմիրդինին կցելու համար։ Բանաստեղծը արձագանքել է բավականին սուր[10].
Դու ինձ ուղարկեցիր գրություն Մ-մե Կերնից։ Հիմարը մտածել է թարգմանել Զանդային, և խնդրել, որ ես միացնեմ նրան Սմիրդինի հետ։ Գրողը տանի նրանց երկուսին էլ, ես պատվիրել եմ Աննա Նիկոլաևնային՝ պատասխանել նրան իմ անունից, որ եթե նրա թարգմանությունը լինի այդպես հավաստի, ինչպես նա ինքը՝ Մ-մե Սանդը, ապա նրա հաջողությունը անվիճելի է… |
Սակայն, Աննայի ունեցել է լավ հարաբերություններ Պուշկինի ընտանիքի հետ. նա նախկինի պես այցելել է Նադեժդա Օսիպովնայի և Սերգեյ Լվովիչ Պուշկինի հետ, և իհարկե, Օլգա Սերգեևնա Պուշկինի (Պավլիշևի) հետ՝ «սրտային գործերով բարեկամուհուն»։
Գոյություն ունի առասպել Աննա Պետրովնայի և Պուշկինի վերջին «հանդիպման» մասին։ Իբր թե նրա դագաղի հետևից սգո երթը անցել է Պուշկինի հուշարձանի կողքով, որը տեղադրված էր Մոսկվայում՝ Տվերի բուլվարում։ Հենց այս դեպքին են անդրադարձել է Գեորգի Շենգելը «Հանդիպում»[11] և Պավել Անտակոլսկովը «Բալլադ պայծառ ակնթարթի մասին»[12] գործերում։
Մատենագրություն
խմբագրել- Керн А. П. «Воспоминания о Пушкине» («Библиотека для Чтения», 1859, № 4, перепечатано в сборнике Л. Н. Майкова; «Пушкин», Санкт-Петербург, 1899);
- Керн А. П. «Воспоминания о Пушкине, Дельвиге и Глинке» («Семейные Вечера», 1864, № 10; перепечатано с дополнениями, в сборнике «Пушкин и его современники», выпуск V, 1908);
- Керн А. П. Воспоминания Анны Петровны Керн. Три встречи с императором Александром Павловичем. 1817—1820 гг. // Русская старина, 1870. — Т. 1. — Изд. 3-е. — Спб., 1875 — С. 230—243. Արխիվացված 2011-11-03 Wayback Machine;
- Керн А. П. «Сто лет назад» (журнал «Радуга», 1884, № 18 − 19, 22, 24 и 25; перепечатано, под заглавием: «Из воспоминаний о моем детстве», в «Русском Архиве» 1884, № 6);
- Керн А. П. «Дневник» (1861 г.; в «Минувших годах», 1908, № 10). — См. статью Б. Л. Модзалевского в собрании сочинений Пушкина, под редакцией С. А. Венгерова (том III, 1909).
- Керн А. П. Воспоминания. Дневники. Переписка. — М. : Правда, 1989.
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сысоев В. Анна Керн. — М.: Молодая гвардия, 2009. — 287 с. — (Жизнь замечательных людей). — 5000 экз. — ISBN 978-5-235-03153-1
- ↑ Рогоза В., Какую судьбу выбрала себе Анна Петровна Керн? Или ..."чудное мгновенье" заканчивается быстро, ШколаЖизни.ру.
- ↑ Латушкин Н., Скандальная жизнь и трагедия Анны Керн (короткая версия). Взгляд на общеизвестное Արխիվացված 2012-01-06 Wayback Machine.
- ↑ Nabokov, Vladimir (1941 թ․ օգոստոսի 4). «The Art of Translation: On the sins of translation and the great Russian short story». The New Republic. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ В. В. Вересаев. Предисловие к третьему изданию // Пушкин в жизни. — М., 1928.
- ↑ А. С. Пушкин. Собрание сочинений в 10 томах. Том девятый. Письма 1815—1830. Письмо № 252. Соболевскому С. А., вторая половина февраля 1828 г.
- ↑ А. С. Пушкин. Собрание сочинений в 10 томах. Том девятый. Письма 1815—1830. Письмо № 193. Вульфу А. Н., 7 мая 1826 г.
- ↑ Вересаев В. Спутники Пушкина. — М., 1937. — В Москве: Елизавета Николаевна Ушакова.
- ↑ А. С. Пушкин. Собрание сочинений в 10 томах. Том десятый. Письма 1831—1837. Письмо № 670. Пушкиной Н. Н., 29 сентября 1835 г.
- ↑ Текст стихотворения в библиотеке сайта «Век перевода»
- ↑ Русская поэзия. Павел Антокольский. «Баллада о чудном мгновении».
Գրականություն
խմբագրել- Вульф А. Дневник, 1828—1831 гг. // Пушкин и его современники: Материалы и исследования / Комис. для изд. соч. Пушкина при Отд-нии рус. яз. и словесности Имп. акад. наук. — Петербург: Тип. Имп. акад. наук, 1915. — Вып. 21/22. — С. 1—200.
- Лотман Ю. Александр Сергеевич Пушкин: Биография писателя // Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960—1990; «Евгений Онегин»: Комментарий. — СПб.: Искусство-СПб, 1995. — С. 21—184.
- Жизнь А. П. Керн, рассказанная ею самой и её современниками // Научно-образовательное и информационно-справочное издание «Краеведческий альманах». — Торжок. 2006. — № 6. — С. 1—80.
- Сысоев В. Анна Керн. — М.: Молодая гвардия, 2009. — 287 с. — (Жизнь замечательных людей). — 5000 экз. — ISBN 978-5-235-03153-1
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կերն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի մարտի 16-ի օրվա հոդված: |