Գրիգորի Պուշկին

ռուս սպա, միջազգային դատավոր, Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի կրտսեր որդին

Գրիգորի Ալեքսանդրովիչ Պուշկին (ռուս.՝ Григорий Александрович Пушкин, մայիսի 14 (26), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15 (28), 1905, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն և Ռուսական կայսրություն), ռուս սպա, միջազգային դատավոր։

Գրիգորի Պուշկին
ռուս.՝ Григорий Александрович Пушкин
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14 (26), 1835
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 15 (28), 1905 (70 տարեկան)
Մահվան վայրՎիլենի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Ռուսական կայսրություն
ԳերեզմանMarkučiai
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինVarvara Pushkina?
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Պուշկին, մայր՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
ԵրեխաներPaulina Yegorovna Genar?
 Grigory Aleksandrovich Pushkin Վիքիպահեստում

Ռուս մեծ բանաստեղծ և արձակագիր Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի կրտսեր որդին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1835 թվականի մայիսի 14-ին Պետերբուրգում, կնքվել է հունիսի 22-ին Կամենոստրոսկի հրապարակի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, կնքահայրեր՝ Վ. Ա. Ժուկովսկի և Ե. Ի. Զագրյաժսկայա։ Ավարտել է Պաժեսկի կորպուսը։ Հրաժարական է տվել փոխգնդապետի կարգից (1865), եղել է պետական խորհրդական (1866)։ 1860-ական թվականներին ապրել Պսկովի նահանգի Միխայիլովսկոե դաստակերտում։ Կալվածքի լրիվ տերը դարձել է 1870 թվականի փետրվարին, երբ նրա և եղբոր՝ Ալեքսանդր Պուշկինի մինչև Կովնոյում կնքվել է առանձին պայմանագիր[1]։ 1884 թվականին ամուսնացել է Վարվարա Ալեքսեևնա Մոշակովիայի հետ։ Մինչև 1899 թվականն ապրել է կնոջ հետ Միխայիլովսկոեում։

  Գրիգորի Ալեքսանդրովիչը վերակառուցել է հոր աշխատասենյակը՝ «Օնեգինի աշխատասենյակը» հիշեցնող որոշ մանրուքներով, որտեղ պահպանվել է Պուշկինի իրերը, նաև գրքերը։ Ըստ էության՝ սա եղել է առաջին հուշանկյունը, որ նվիրված էր բանաստեղծի հիշատակին։ Հատկապես այդ ինտերիերն է հիշատակել նկարիչ Ն. Գեն «Պուշկինը և Պուշչինը Միխայիլովսկոեում» հայտնի նկարում, որն ստեղծել է 1875 թվականին։ Գ. Ա. Պուշկինի հայրական աշխատասենյակի տարբերակը անվերապահորեն ընդունվել է թանգարանի աշխատակիցների կողմից[2]։  

1880-ական թվականներին իր հոր գրադարանը նվիրել է Ռումյանցևի թանգարանին։ 1889 թվականին կնոջ հետ տեղափոխվել է նրա կալվածք՝ Վիլնյուսի մոտ (Լիտվայի մայրաքաղաք) (լիտ.՝ Markučiai), որտեղ էլ մահացել է։

Այդ տարինների ընթացքում Գրիգորի Պուշկինը Մարկուտիայում եղել է Վիլնյուսի Արդարադատության պալատի անդամ։ Կնոջ հետ մասնակցել է Վիլնյուսի հասարակական կյանքին, կազմակերպել բարեգործական երեկոներ, ֆինանսապես աջակցել և խնամակալել գիմնազիայի աղքատ աշակերտներին։ Գրիգորի Պուշկինը ներառվել է Վիլնյուսում Ա.Ս. Պուշկինի հարյուրամյա հոբելյանական տոնակատարության հանձնաժողովում։ Ազատ ժամանակը նա հատկացրել էր ընթերցանությանը և որսորդությանը[3]։

  Ճիշտ է, որդին չէր ժառանգել հոր տաղանդը, բայց խնամքով էր պահում իր հանճարեղ հոր հիշատակը, և նրա հավատարիմ օգնականն այդ շնորհակալ գործում նրա կինն էր՝ Վարվարա Մելնիկովան[4]։  

Թաղվել է կալվածքի այգում՝ մատուռի մոտ։ Կալվածքում գործում է Պուշկինի անվան գրական թանգարանը, որի մեծ մասը կազմված է Գ. Ա և Վ. Ա. Պուշկինների անձնական իրերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сидеравичюс, Римантас. Библиотека Г. А. и В. А. Пушкиных в Маркучяй. Некоторые аспекты судьбы книг А. С. Пушкина // Балтийский архив. Русская культура в Прибалтике / сост. и ред. П. Лавринец. — Вильнюс: Издательство Вильнюсского университета, 2005. — Т. IX. — С. 13. — 480 с. — ISBN 9986-19-803-8
  2. Сидеравичюс, Римантас. Библиотека Г. А. и В. А. Пушкиных в Маркучяй. Некоторые аспекты судьбы книг А. С. Пушкина // Балтийский архив. Русская культура в Прибалтике / сост. и ред. П. Лавринец. — Вильнюс: Издательство Вильнюсского университета, 2005. — Т. IX. — С. 14. — 480 с. — ISBN 9986-19-803-8
  3. «Григорий Александрович Пушкин». Литературный музей А. С. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 25 мая 2008-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. Межялайтис, Эдуардас. Юбилейные эскизы. Слово о поэте / Сост. Р. Сидеравичюс. — Пушкин в литовском литературоведении. Сборник статей. — Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1999. — С. 80. — 150 с. — ISBN 9986-39-109-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պուշկին» հոդվածին։