Վասիլի Տրոպինին
Վասիլի Անդրեևիչ Տրոպինին (ռուս.՝ Василий Андреевич Тропинин, մարտի 30, 1776[1], Karpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 3 (15), 1857[1][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]), ռուս նկարիչ։ Մինչև 1823 թ.-ը եղել է ճորտ։ Մոտ 1798 թ.-ից սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ս․ Ս․ Շչուկինի մոտ։ Մինչև 1821 թ.-ը ապրել է Ուկրաինայում և Մոսկվայում, ապա՝ հաստատվել Մոսկվայում։
Վասիլի Տրոպինին ռուս.՝ Васи́лий Андре́евич Тропи́нин | |
---|---|
Ի ծնե | Василий Тропинин |
Ծնվել է | մարտի 30, 1776[1] |
Ծննդավայր | Karpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 3 (15), 1857[1][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1804) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ժանեկագործուհի և Ա.Վ.Տրոպինինի դիմանկար |
Vasily Tropinin Վիքիպահեստում |
Ստեղծագործության ծաղկման շրջանում (1820 - 1830-ական թթ․ կեսեր) կերպարները կերտել է դիտարկված բնութագրումներով, լիահունչ գույներով, ծավալներն օժտել քանդակային հստակությամբ (Պ․ Ա․ Բուլախովի, 1823 թ., Ա․ Ս․ Պուշկինի, 1827 թ., դիմանկարները, Ա․ Ս․ Պուշկինի համամիութենական թանգարան, ք․ Պուշկին, Լենինգրադի մարզ)։
1830 - 1840-ական թթ․ դիմանկարներում գերակշռում են ժանրային գծերը, բարդ կոմպոզիցիան, մանրամասերը, որոնք Տրոպինինին հնարավորություն են տվել ստեղծելու ժամանակակիցների տիպական, սուր բնութագրական կերպարներ (Վ․ Ա․ Զուբովայի դիմանկարը, 1834 թ.)։
Տրոպինինը կատարել է ուկրաինական գյուղացիների բնութագրական էտյուդ-դիմանկարների շարք, ստեղծել հաճախ իդեալականացված ու սենտիմենտալ, բայց անկեղծությամբ գերող, հասարակ մարդկանց ժանրային, կիսով չափ դիմանկարային պատկերի տիպը («Ժանյակագործուհի», 1823 թ., հիշատակված բոլոր գործերը, բացի Ա․ Մ․ Պուշկինի դիմանկարից, գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։
Տրոպինինի ստեղծագործությունը կարևոր նշանակություն է ունեցել XIX դ․ ռուսական դեմոկրատական արվեստի զարգացման ասպարեզում։ 1969 թ.-ին Մոսկվայում բացվել է Տրոպինինի և նրա ժամանակակից մոսկովյան նկարիչների թանգարան։
Տրոպինինի նկարներից «Եղունգները կարող կինը» (1847 թ.) պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատկերասրահ
խմբագրել-
Ա.Ս. Պուշկինի դիմանկարը, 1827
-
Նկարչի զավակի՝ Արսենիյ Տրոպինինի դիմանկարը. շուրջ 1818
-
Կնոջ՝ Աննայի դիմանկարը, 1809
-
Ժանեկագործուհի, 1823
-
Ոսկեկարի դերձակուհի, 1826
-
Կնոջ դիմանկար (Հայաստանի ազգային պատկերասրահ)
-
Պարմանուհին վարդերով (Девушка с розами, 1850)
-
Յամշչիկ (Ямщик, опирающийся на кнутовище, 1820-ական թթ.)
-
Պյոտր Բուլախովի դիմանկարը (Портрет Петра Булахова, 1823), Տրետյակովյան պատկերասրահ
-
Նիկոլայ Կարամզինի դիմանկարը (Портрет Николая Карамзина, 1818)
-
Ուստիմ Կարմելյուկ (Устим Кармелюк, 1820-ական թթ.)
-
Կստանտին Ռավիչ (Константин Георгиевич Равич, 1823)
-
Նիկոլայ Իվանովիչ Բեռի դիմանկարը (Портрет Николая Ивановича Бера, 1842)
-
Նիկոլայ Իվանովիչ և Նադեժդա Միխայլովնա Բերերի դիմանկարը (Портрет Николая Ивановича и Надежды Михайловны Бер, 1850)
-
Վասիլի Կարատիգինի դիմանկարը (Портрет Василия Каратыгина, 1842)
-
Мальчик с топориком, 1810
-
Ուկրաինացի մուժիկ (Украинский мужик, 1820)
-
Որսորդական զգեստով Յուրի Սամարինի դիմանկարը (Портрет Ю.Ф.Самарина в охотничьем костюме, 1846)
-
Տղա ժալեյկայի հետ (Мальчик с жалейкой, 1810)
-
Девушка с Подолья, 1821
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://novvedomosti.ru/articles/society/54381/
- ↑ 3,0 3,1 3,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Тропинин Василий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Տրոպինին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |