Բացել գլխավոր ցանկը

Վիկենտի Վիկենտևիչ Վերեսաև (ռուս.՝ Вике́нтий Вике́нтьевич Вереса́ев, իսկական ազգանունը՝ Սմիդովիչ ռուս.՝ Смидо́вич, հունվարի 4 (16), 1867, Տուլա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 3, 1945(1945-06-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող։

Վիկենտի Վերեսաև
Vikenty Vikentyevich Veresaev.jpg
Ծննդյան անունռուս.՝ Викентий Викентьевич Смидович
Ծնվել էհունվարի 4 (16), 1867
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 3, 1945(1945-06-03)[1] (78 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Գրական անունВересаев
Մասնագիտությունլեզվաբան, գրող, կենսագիր, թարգմանիչ, բժիշկ-գրող, բանաստեղծ և զինծառայող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերարձակ, պատմվածք և վիպակ
Ուշագրավ աշխատանքներQ23308610?
ՊարգևներՍտալինյան մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Veresaev Signature.jpg
Vikenty Veresaev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1888 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական, 1894 թվականին՝ Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետները։

1890-ական թվականներին հարել է «լեգալ մարքսիստների» խմբին։ Այդ շրջանում Վերեսաևը ստեղծել է XIX-XX դարերի սահմանագծում մտավորականության մտատրամադրվածությունն արտահայտող ստեղծագործությունների շարք («Առանց ճանապարհի», 1895 թ., «Շրջադարձին», 1902 թ., վիպակներ և այլն)։ Գրել է նաև ռուս գյուղացիության ծանր վիճակի մասին («Լիզար», 1899 թ., պատմվածք, և այլն)։ «Մեռյալ ճանապարհի վրա» (1896 թ.) պատմվածքը և «Երկու ավարտ» (1899-1903 թթ.) վիպակը նվիրված են բանվորների կյանքին։ Ինքնակենսագրական նյութի հիման վրա է գրված «Բժշկի հիշատակարան»-ը (1901 թ.

Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին (որպես բժիշկ

1906 թվականին հրատարակվել է Վերեսաևի «Պատմվածքներ պատերազմի մասին» գիրքը, այնուհետև «Պատերազմում» (1907-1908 թթ.) նոթերը և «Դեպի կյանք» (1909 թ.) վիպակը։ «Կենդանի կյանք» քննադատափիլիսոփայական աշխատության առաջին մասը (1910 թ.) նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու («Սարդն անիծված է») և Լև Տոլստոյի («Կեցցե՜ ամբողջ աշխարհը») ստեղծագործության համեմատական վերլուծությանը, երկրորդ գիրքը («Ապոլլոն և Դիոնիսոս», 1915 թ.Ֆրիդրիխ Նիցշեի հայացքների քննադատությանը։

1911 թվականին Վերեսաևի նախաձեռնությամբ ստեղծվել է «Գրողների գրահրատարակչություն Մոսկվայում», որը նա գլխավորել է մինչև 1918 թվականը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վերեսաև ավարտել է մտավորականության մասին ստեղծագործությունների շարքը՝ «Փակուղիում» (1922 թ.) և «Քույրեր» (1933 թ.) վեպերը, գրել այլ գործեր։

1930-ական թվականների վերջերից սկսել է թարգմանել «Իլիականը» (հրատարակություն՝ 1949 թ.) և «Ոդիսականը» (հրատարակություն՝ 1953 թ.)։

ՊարգևներԽմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1945 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вересаев Викентий Викентьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 401