Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մուլտֆիլմ, 1937)
«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»), խորհրդային գունավոր տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթի (1833) մոտիվներով։ Նկարահանվել է 1937 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոյի կողմից։ Խորհրդային կինոյի առաջին աշխատանքներից մեկն է[1], որն իրականացվել է Պավել Մերշինի եռագույն մեթոդով։
Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին ռուս.՝ Сказка о рыбаке и рыбке | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմնված է | Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին |
Ռեժիսոր | Ալեքսանդր Պտուշկո |
Սցենարիստ | Ալեքսանդր Պտուշկո |
Բեմադրող նկարիչ | Պավել Բաժենով |
Երաժշտություն | Լև Շվարց |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 30 րոպե |
Թվական | նոյեմբերի 1, 1937 |
Սյուժե
խմբագրելԾերունին իր պառավի հետ ապրում է կապույտ ծովի մոտ՝ հողաշեն տանը։ Մի անգամ ծերունու ցանցի մեջ է ընկնում ոսկե ձկնիկը։ Մարդկային ձայնով ձուկը խնդրում է բաց թողնել իրեն՝ խոստանալով փոխարենը կատարել նրա ցանկությունը։ Ծերունին խղճում է և բաց թողնում նրան, իսկ ինքը վերադառնում է տուն։ Չար պառավը կոպտորեն հանդիմանում է նրան և ուղարկում հետ՝ նոր տաշտակ ուզելու։ Սակայն դա քիչ է լինում, և նա պահանջում է նոր խրճիթ, ազնվականի, ապա թագավորական աստիճան։ Ծերունին հնազանդությամբ կատարում էր նրա պահանջները, իսկ ոսկե ձկնիկն իրականացնում է նրա ցանկությունները։ Բայց երբ պառավը պահանջում է իշխանություն ամբողջ ծովի վրա և ոսկե ձկնիկին էլ իրեն ծառա, վերջինս լուռ հեռանում է։ Ծերունին վերադառնում է տուն և տեսնում իրենց հողաշեն տունը, որ մոտ կինը նստած է կոտրված տաշտակի առաջ։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարիստ և բեմադրող՝ Ալեքսանդր Պտուշկո
- Օգնականներ՝ Գալինա Ելիզարով, Ն. Կուզնեցով
- Նկարիչ՝ Պավել Բաժենով
- Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
- Օպերատոր՝ Ֆեոդոր Ֆիրսով
- Հնչյունային օպերատոր՝ Վյաչեսլավ Լեշչյով
- Տիկնիկների շարժումը՝ Մարիա Բենդերսկայա, Ա. Վասիլևա, Ա. Վեսելյովա, Վ. Կռիլով, Բորիս Նևեժին, Կոնստանտին Նիկիֆորով
- Տիկնիկների ձևավորումը՝ Ն. Գեխտման, Ա. Պավլովա, Ե. Չերնիխովա, Ե. Շիրոկովա
- Մակետների նկարազարդումը՝ Միխայիլ Սպերանսկի
- Գունավոր նկարահանումը կատարվել է օպերատոր Պավել Մերշինի մեթոդով
Վերականգնում
խմբագրելԵրկար ժամանակ մուլտֆիլմը հասանելի է եղել միայն սև-սպիտակ տարբերակով։ Սակայն 2010 թվականին գույները վերականգնվել են[2][3] Ռուսաստանի պետֆիլմֆոնդի կողմից։
Վերականգնումը կատարել են՝
- Պատկերի թվային կադր առ կադր վերականգնումը՝ Նիկոլայ Մայորովի
- Հազվագյուտ կինոնյութերի սկանավորումը՝ Վլադիմիր Կոտովսկու
Տես նաև
խմբագրել- Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին – Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը
- Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին – 1950 թվականի նկարված մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Միխայիլ Ցեխանովսկի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ А до войны они были цветными Արխիվացված 2011-10-27 Wayback Machine. Режиссёр Н. А. Майоров / Журнал Техника и технологии кино № 1 2010
- ↑ Возвращение раритетов Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Международный фестиваль-практикум киношкол «Кинопроба»
- ↑ Малоизвестные страницы истории российского кино Արխիվացված 2019-09-07 Wayback Machine. Телеканал «Культура»