Միխայլովսկոյե (արգելոց-թանգարան)

արգելոց-թանգարան

Միխայլովսկոյե արգելոց-թանգարան (ռուս.՝ Мемориальный музей-заповедник А. С. Пушкина «Михайловское»), թանգարան-արգելոց Պսկովի մարզի Պուշկինոգորսկի շրջանում։ Ամբողջական անվանումը՝ Ա. Ս. Պուշկինի պետական պատմա-գրական և բնական լանդշաֆտային արգելոց-թանգարան հուշահամալիր «Միխայլովսկոյե»։

Միխայլովսկոյե (արգելոց-թանգարան)
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկինոգորսկի շրջան
ՎայրՊուշկինոգորյե
Հիմնադրվել է1922
Քարտեզ
Քարտեզ

Արգելոցի ընդհանուր մակերեսը կազմում է 9800 հա։

Արգելոցի օբյեկտներ

խմբագրել
  • Ալեքսանդր Պուշկինի գերեզմանը և Գանիբալ Պուշկինների հանգրվանը Սվյատոգորսկի Սուրբ Ուսպենսկի վանքում։
  • Կալվածքներ Միխայլովսկոյե, Տրիգորսկոյե, Պետրովսկոյե և նրանց պատկանող հիշատակի զբոսայգիներ
  • ավերակավայր Վելյե, Վորոնիչ, Վրև, Սավկինո (Սավկինա Գորկա)
  • Լճեր՝  Բելոգուլի, Վելյե, Կուչանե, Մալենեց, Սև
  • Սիրոտի գետի ողողվող մարգագետիններ 
  • Թանգարան Ջրաղաց Բուգրովո գյուղում
  • Պուշկինի արգելոցի գիտա-մշակութային կենտրոնը Պուշկինյան լեռներ գյուղում (ԱՀԿ)
  • Բանաստեղծի հարազատների, ընկերների և հարևանների կալվածքները՝ Վոսկրեսենսկոյե, Գոլուբովո, Դերիգլազովո, Լիսայա Գորա
  • Վելյե առևտրական գյուղի պատմական մասն է, XIV-XX դդ.

Պատմություն

խմբագրել

Ա. Ս. Պուշկինը Միխայլովսկում

խմբագրել
 
Միխայլովսկոյե կալվածքը 1837 թ., Ալեքսանդր Պուշկինի վիմագրությունը ըստ Ի. Ս. Իվանովի նկարի

Առաջին անգամ է, երիտասարդ բանաստեղծը այստեղ եղել է 1817 թվականի ամռանը և, ինչպես ինքն է գրել, իր ինքնակենսագրականներից մեկում, «հիացած էր գյուղական կյանքով, ռուսական բաղնիքով, ելակով, և այլն, բայց դա ինձ այդքան էլ երկար դուր չէր գալիս»[1]։

Պուշկինի հաջորդ այցելությունը եղել է 1819 թվականին։

1824 թվականի օգոստոսից մինչև 1826 թ. սեպտեմբեր  Պուշկինը եղել է աքսորի մեջ և բնակվել է այստեղ ։

1824 թվականին ոստիկանության կողմից բացվեց Պուշկինի նամակը, որտեղ նա գրել է «աթեիստական զորավարժությունների» զբաղմունքի մասին։

Հենց դա էր 1824 թ. հուլիսի 8-ին բանաստեղծի ծառայության հրաժարականի պատճառը[2]։ Նա աքսորվել է իր մոր կալվածք, և այնտեղ անցկացրել երկու տարի, այս ընթացքում Պուշկինը ավելի երկար անցկացրեց Միխայլովսկում։

Միխայլովսկի գալով Պուշկինը լուրջ վեճ է ունենում հոր հետ։ Աշնան վերջում Պուշկինի բոլոր հարազատները  հեռացել են այնտեղից[3]։

 
Սեղան, որի մոտ աշխատել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Գանիբալների տուն-թանգարանը Պետրովսկի գյուղում

Հակառակ  ընկերների անհանգստությանը,  Պուշկինի համար գյուղում առանձնանալը չդարձավ կործանարար։ Չնայած ծանր ապրումներին, առաջին Միխայլովյան աշունը բանաստեղծի համար արգասաբեր էր, նա շատ էր կարդում, մտածում, աշխատում[3]։ Պուշկինը հաճախ էր այցելում հարևանուհուն՝ Պրասկոֆյա Օսիպովային Տրիգորսկում և օգտվում էր նրա գրադարանից (Օսիպովայի հայրը մասոն էր, Նիկոլայ Նովիկովի զինակիցը, թողել է գրքերի մեծ հավաքածու)[4]։ Պուշկինը հաճախ այցելել է հարևանուհուն և մինչև կյանքի վերջ նրանց կապել են բարեկամական հարաբերությունները Օսիպովայի և նրա մեծ ընտանիքի անդամների հետ։ 1826 թվականին Տրիգորսկում Պուշկինը հանդիպել է Յազիկովի հետ, որի բանաստեղծություններ նրան հայտնի էին 1824 թվականից։

Պուշկինը ավարտում է Օդեսայում սկսված բանաստեղծությունները Գրքավաճառի զրույցը բանաստեղծի հետ, որտեղ ձևավորում է իր մասնագիտական դավանանքը, Դեպի ծով՝ քնարական մտքեր Նապոլեոնի եւ Բայրոնի դարաշրջանի մարդու ճակատագրի մասին, անձի նկատմամբ դաժան իշխանությունների պատմական հանգամանքների մասին,  Գնչուներ պոեմը (1827), շարունակում է գրել վիպակը։ 1824 թ. աշնանը նա վերսկսում է ինքնակենսագրական գրառումների աշխատանքը, որը կիսատ էր թողել սկզբին է Կիշինյովի ժամանակ, և մտածում է «Բորիս Գոդունով» ժողովրդական դրամայի  սյուժեն  (ավարտվել է 1825 թ. նոյեմբերի 7 (19), հրապարակվել է 1831 թ.), գրում է  «Կոմս Նուլին» հումորային պոեմը։  Բանաստեղծի կողմից Միխայլովսկում ընդամենը ստեղծվել է շուրջ հարյուր ստեղծագործություն։ 

1825 թվականին Տրիգորսկում հանդիպում է Օսիպովայի զարմուհուն՝ Աննա Կերնին, որին, ինչպես ընդունված է համարել, նվիրում է  «Հիշում եմ դյութիչ պահն այն հրաշք էր...» բանաստեղծությունը։

Մեկ ամիս անց աքսորի ավարտից հետո, 1826 թվականին  նոյեմբեր-դեկտեմբերին նա ազատ վերադառնում է իր լքված բանտ և անցկացնում Միխայլովսկում մոտ մեկ ամիս։ 

Հետագա տարիներին բանաստեղծը պարբերաբար գալիս էր այստեղ, որպեսզի հանգստանար քաղաքի կյանքից և ազատության մեջ գրեր։ Այսպես, 1827 թվականին այստեղ Պուշկինը սկսեց իր «Պետրոս Առաջինի արաբը» վեպը[5]։

1835 թվականին Միխայլովսկում Պուշկինը շարունակեց աշխատել Տեսարաններ սպետական ժամանակներից, «Եգիպտական գիշերներ» ստեղծագործությունների վրա, ստեղծեց «Ես կրկին այցելեցի» բանաստեղծությունը։

 
Ա. Պուշկինի գերեզմանոցը

1836 թվականի գարնանը ծանր հիվանդությունից հետո մահացավ բանաստեղծի մայրը Նադեժդա Օսիպովնան։ Պուշկինը դժվարությամբ էր համակերպվում այդ կորստի հետ։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա միակն էր ամբողջ ընտանիքից, ով ուղեկցեց Նադեժդա Օսիպովնայի մարմինը թաղման վայր՝ Սուրբ Լեռներ։ 1836 թվականի ապրիլին Ա. Պուշկինը վերջին անգամ այցելել է Միխայլովսկոյե, այդ ժամանակ ամբողջ կալվածքը դարձավ Պուշկինի սեփականությունը։

1837 թվականի փետրվարի 6-ի առավոտյան նա թաղված էր Սվյատոգորսկի վանքում։ Նրա մահից հետո կալվածքը պատկանում էր նրա երեխաներին։

Թանգարանի պատմությունը

խմբագրել
 
Սեմյոն Գեյչենկոյի ելույթը պոեզիայի համամիութենական Պուշկինյան տոնին  Միխայլովսկոյե գյուղում

1899 թվականին Ա. Ս. Պուշկինի ծննդյան տարելիցին այն  բանաստեղծի ժառանգների կողմից ճանաչվեց պետական սեփականություն։ 1911 թվականին կալվածքում բացվեց գաղութ տարեց գրողների համար և Ա. Ս. Պուշկինի անվան թանգարան։

1918 թվականի փետրվարին Միխայլովսկոյե, Տրիգորսկոյե, Պետրովսկոյե կալվծքները թալանվել և հրդեհվել էին։

1922 թվականի մարտի 17-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշման հիման վրա, Միխայլովսկոյե, Տրիգորսկոյե կալվածքները և Ալեքսանդր Պուշկինի գերեզմանը  Սվյատոգորսկի վանքում ճանաչվեցին արգելոցներ։

1995 թվականից Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով  արգելոց-թանգարանը ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ մշակութային ժառանգության առանձնապես արժեքավոր հուշարձանների շարքում։

1992 թվականին Սվյատոգորսկի վանքը հանձնվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն։

1995 թվականին, բացի պատմա-գրական գործառույթների, արգելոց սկսեց կատարել և բնական լանդշաֆտային գործառույթներ։ 2013 թվականի  Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013 թ. ապրիլի 30 № 714 արգադրությամբ  Ա. Ս. Պուշկինի Միխայլովսկոյե պետական արգելոցը ստացավ կարգավիճակ «Տեսարժան վայր, որը կապված է Ա. Ս. Պուշկինի Միխայլովսկի գյուղում կյանքի և ստեղծագործական կյանքի հետ»։

Հիշատակի օրեր և ամենամյա միջոցառումներ

խմբագրել
 
Համամիութենական Պուշկինյան պոեզիայի տոնի բացումը 1983թ. հունիսի 6-ին
  • Մարտի 17՝ Արգելոցի հիմնադրման օր
  • Մայիսի 18՝ Թանգարանների օր
  • Փետրվարի 10՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր
  • Հունիսի 6՝ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը (նշվում է հունիսի առաջին կիրակի օրը )
  • Օգոստոսի 21՝ Պուշկինի Միխայլովսկոյե աքսորի ժամանման օր
  • Օգոստոսի 2՝ Պուշկինի արգելոցի աշխատակիցների օրը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бонди С. М. Рождение реализма в творчестве Пушкина // О Пушкине: Статьи и исследования. — М.: Художественная литература, 1978. — С. 93.
  2. Лотман, 1995, էջ 95
  3. 3,0 3,1 Лотман, 1995, էջ 96
  4. Вацуро В. Э., Гиллельсон М. И., Иезуитова Р. В., Левкович Я. Л. Комментарии // Пушкин в воспоминаниях современников. — 3-е изд., доп. — СПб.: Академический проект, 1998. — Т. 1—2. Т. 1. — 1998. — С. 439—524. с. 524
  5. Из воспоминаний Алексея Николаевича Вульфа

Գրականություն

խմբագրել
  • Лотман, Юрий Михайлович Пушкин. — СПб.: Искусство-СПб, 1995. — 847 с.

Արտաքին հղումներ

խմբագրել