Բացել գլխավոր ցանկը

Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկի (մայիսի 30 (հունիսի 11), 1811[1], Սվեաբորգ, Suomenlinna[2] - մայիսի 26 (հունիսի 7), 1848[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս գրական քննադատ, հրապարակախոս։

Վիսարիոն Բելինսկի
Vissarion Belinsky by K Gorbunov 1843.jpg
Ծնվել էմայիսի 30 (հունիսի 11), 1811[1]
ԾննդավայրՍվեաբորգ, Suomenlinna[2]
Վախճանվել էմայիսի 26 (հունիսի 7), 1848[1] (36 տարեկանում)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, գրական քննադատ և լրագրող
Լեզուռուսերեն[1]
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Vissarion Belinsky (signature).jpg
Վիսարիոն Բելինսկի Վիքիքաղվածքում
Vissarion Belinsky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ԿրթությունԽմբագրել

Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկին ծնվել է 1811 թվականին Սվեաբորգում։ Հայրը եղել է Կրոնշտադի նավատորմի բուժակ։ 1816 թվականին Բելինսկու ընտանիքը տեղափոխվել է Պենզայի նահանգի Չեմբար (այժմ՝ Բելինսկի) քաղաքը։ Սովորել է նախ տեղի ուսումնարանում, ապա՝ Պենզայի գիմնազիայում, 1829-1932 թթ.՝ Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղից հեռացվել է ճորտատիրության դեմ ուղղված «Դմիտրի Կալինին» դրաման գրելու համար (դասախոսություններին չհաճախելու և քննությունը չհանձնելու պատրվակով)։

Աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել այդ տարիներին համալսարանում գործող «Ստանկևիչի խմբակը», որտեղ քննարկվում էին փիլիսոփայական և հասարակական հարցեր։ 1833 թվականից աշխատակցել է Մոսկվայում հրատարակվող «Տելեսկոպ» («Телескоп») հանդեսին և նրա հավելված «Մոլվա» («Молва») շաբաթաթերթին, որի էջերում 1834 թվականին տպագրել է «Դրական երազանքներ» առաջին մեծ հոդվածը։ 1838-1939 թթ. աշխատակցել է «Մոսկովսկի նաբլյուդատել» («Московский наблюда¬ тель») հանդեսին, 1839 թվականին տեղափոխվել Պետերբուրգ և թղթակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные Записки»), իսկ 1846 թվականից՝ «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրերին։ 1847 թվականին բուժվելու նպատակով մեկնել է արտասահման, գրել իր հայտնի նամակը Գոգոլին, որը դարձավ Բելիսկու ամբողջ գրական գործունեության և հասարակական հայացքների հանրագումարը։

ԳործունեությունԽմբագրել

1840-ական թթ․ Բելինսկին հանգել է հեղափոխական-դեմոկրատիզմի գաղափարներին՝ ընդունել է հասարակությունը գյուղացիական ապստամբությամբ վերափոխելու անհրաժեշտությունը։ Նա, Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ, արտահայտել է ճորտ գյուղացիության տրամադրությունները և դարձել ռուս «ազատագրական շարժման մեջ ազնվականներին ռազնո-չինեցների կողմից լիովին դուրս մղելու նախորդը» (Երկ․, հ․ 20, էջ 298)։ Բելինսկին ամենից ավելի զբաղվել է գրականության և գեղագիտության հարցերով՝ միաժամանակ հանդես գալով որպես գրականության պատմաբան, քննադատ և տեսաբան։

Տվել է իր ժամանակի ռուս գրականության, մասնավորապես Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Կոլցովի և շատ ուրիշների ստեղծագործության բազմակողմանի, խոր վերլուծությունը։ Նրա գնահատականները դարձել են այդ գրողների հասարակական ըմբռնման հիմքը և իրենց նշանակությունը պահպանել մինչև այսօր։

Հատկապես նշանակալից են Բելինսկու «Ռուսական պատմվածքի և Գոգոլի պատմվածքների մասին», «Լերմոնտովի բանաստեղծությունները», «Պոեզիայի բաժանումը սեռերի և տեսակների», «ճառ քննադատության մասին», «Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները», «Հայացք 1847 թ․ ռուս գրականության վրա» հոդվածները։

Բելինսկու գրականագիտական տեսությունը հենվում է երկու հիմնական դրույթների՝ ժողովրդայնության և ռեալիզմի սկզբունքների վրա։ Հակադրվելով «պաշտոնական ժողովրդայնության» տեսությանը՝ նա ժողովրդայնությունը կապում էր կյանքի ճշմարտացի արտացոլման, ցարական-ճորտատիրական իրականության այլանդակ կողմերի մերկացման հետ։ Բելինսկին առաջինն էր, որ խորապես իմաստավորեց ռուս և արևմտաեվրոպական գրականության մեջ կլասիցիզմից և ռոմանտիզմից դեպի ռեալիզմ կատարված անցյալ դարի 30-40֊ական թթ․ մեծ շրջադարձը։ Վերջինիս մեջ տեսնում էր իր ժամանակի գրականության մայրուղին, ժողովրդի առաջադիմությանը նպաստող արվեստը։ Ռեալիզմի տեսությունը Բելինսկին հանրագումարի բերեց 40-ական թթ․ Գոգոլի և նրա հետևորդների (Դոստոևսկի, Նեկրասով, Տուրգենև, Գրիգորովիչ, Գոնչարով և ուրիշներ) սկզբնավորած «Նատուրալ դպրոցի» պաշտպանության և տեսական հիմնավորման ընթացքում։ Ռեալիզմի և ժողովրդայնության դիրքերից է արտահայտել գրականության այնպիսի հիմնական պրոբլեմներ, ինչպիսիք են տիպականությունը, ձևի և բովանդակության, գեղարվեստականության, ողբերգականի և կատակերգականի, գրական ժանրերի զարգացման հարցերը։ Հատկապես ընդգծել է ժամանակակից գրականության մեջ արձակ ժանրերի՝ վեպի և պատմվածքի, իբրև կյանքի ռեալիստական արտացոլման առավել համարժեք ձևերի, նշանակությունը։ Բելիսկին պայքար է սկսել «արվեստը արվեստի համար» հակաժողովրդական տեսության դեմ։

Իր փիլիսոփայական, սոցիոլոգիական և գեղագիտական հայացքներով նշանակալից ազդեցություն է գործել ռուս գրականության և ամբողջ հասարակական մտքի հետագա զարգացման վրա։ Գերցեին, Չերնիշևսկու և Դոբրոլյուբովի հետ դարձավ ռուսական սոցիալ-դեմոկրատիայի անմիջական նախորդը։

Բելիսկու ազդեցությունը հայ հասարակական մտքի վրաԽմբագրել

 
Բելիսկու գերեզմանը Սանկտ Պետերբուրգում

Սկսած անցյալ դարի 50-60-ական թթ․ մեծ է եղել Բելիսկու ազդեցությունը հայ հասարակական մտքի, գրականության և թատրոնի զարգացման վրա։ Այն դրսևորվել է դեռևս Միքայել Նալբանդյանի գեղագիտական հայացքներում։ Բելինսկու հայացքներն օգտագործել են Րաֆֆին ու Մուրացանը՝ պատմա-գեղարվեստական ստեղծագործության առանձնահատկությունները հիմնավորելու համար։

Նրա հեղինակության և ասույթների վրա էր հենվում Հովհաննես Թումանյանը՝ գրականության ժողովրդայնության մասին դատելիս։ Հայ մարքսիստական գրաքննադատության հիմնադիրներ Մ․ Շահումյանը, Մ․ Սպանդարյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը օգտագործել են Բելիսնկու ավանդույթները՝ հասարակական կյանքում ակտիվ դեր խաղացող արվեստի համար մղված պայքարում։ Հայ գրականագետները Բելիսկու մասին գրել են գրքեր, ուսումնասիրություններ, հոդվածներ։

ՀիշատակԽմբագրել

ԹանգարանԽմբագրել

1938 թվականին Պենզայի մարզում բացվել է Ռուսաստանում միակ Բելինսկու անվան գրականության թանգարանը և տեղադրվել է նրա հուշարձանը։

ԳրադարանԽմբագրել

1895 թվականին հիմնադրված Պենզայի գրադարանը 1898 թվականից կոչվում է Բելինսկու անունով։ Նրա անունով գրադարաններ կան նաև Եկատերինբուրգում (1899), Կալուգայում, Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Յակուտսկում, Նիժնի Նովգորոդում։

ՀուշարձաններԽմբագրել

Պենզայում են գտնվում Բելինսկու 4 հուշարձանները։

ԴպրոցԽմբագրել

1948 թվականից ռուս մեծ քննադատի անունն է կրում Երևանի թիվ 38 դպրոցը, որի դիմաց տեղադրված է նրա կիսանդրին (քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

ԵրկերԽմբագրել

  • Ընտիր երկ․, Ե․, 1948։
  • Փիլիսոփայական ընտիր երկ․, հ․ 1-2, Ե․, 1954-1956։
  • Полное собр․ соч․, т․ 1 - 13, М․, 1953-1959․

ԳրականությունԽմբագրել

  • Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին [ժողովածու], Ե․, 1958։
  • Պլեխանով Գ․ Վ․, Գեղարվեստ և գրականություն, Ե․, 1949։
  • Չերնիշևսկի Ն․ Դ․, Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր, Ե․, 1953։
  • Տերտերյան Ա․, Վ․ Դ․ Բելինսկի․ ռուս մեծ քննադատ֊հրապարակախոսը, Ե․, 1948։
  • Հովհաննիսյան Ռ․, Վ․ Դ․ Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը, Ե․,1948։
  • Ջրբաշյան Է․, Գեղարվեստականության հարցը Բելինսկու Էսթետիկայում, «Էսթետիկայի հարցեր», հոդվածների ժողովածու, Ե․, 1967, Էշ 137-74։
  • Белинский в воспоминаниях современников, М․, 1948;
  • Белинский историк и теоретик литературы, сборник статей, М․-Л․, 1949;
  • Нечаева В․ С․, В․ Г․ Белинский․ Жизнь и творчество,[ч․ 1-4], М․, 1949-68;
  • Лаврецкий А․, Эстетика Белинского, М․, 1959;
  • Поляков М․ Я․, Виссарион Белинский․ Личность-идеи-эпоха, М․, 1960;
  • Белинский и современность (сборник ста¬ тей), М․, 1964;
  • Мезенцев П․ А․, Белинский и русская литература, М․, 1965

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Белинский Виссарион Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։